Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ սիրում ամբողջ օրը բակում «լռված», անվերջ թքաքարին թքող, սև հագած երիտասարդներին». Արթուր Բաղդասրյան

Հունվար 10,2012 18:23

20-ամյա  Արթուր Բաղդսարյանը որոշեց իր նյարդերը բլոգով հանգստացնել: Օրեր առաջ բացեց Arthur910101.blogspot.com-ը, ասում է այդպես ցանկացավ հասարակությանը պատմել իր մեջ կուտակված մտքերի մասին: Բլոգերը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման բաժնի 4-րդ կուրսում: Ասում է՝ նույնիսկ մեկ հոգու կարդացածը մեծ ուրախություն է պարգեւում նրան: Նրան շատ է հետաքրքրում ՝ ինչպես կընդունի հասարակությունը իր գրածները: «Բլոգը ուղղվածություն չունի և, երևի թե, չի էլ ունենա: Գրում եմ այն, ինչ զգում եմ, և գումարած այն գիտական թեմաները, որոնք հետաքրքրում են ինձ»,- ասում է նա:

«Ուզում էի բողոքել այն ամենի դեմ, ինչ ես չեմ սիրում: Ուզում եմ ամբողջ օրը բակում «լռված» և, կներեք արտահայտությանս համար, անվերջ թքաքարին թքող, սև հագած երիտասարդների կարծրատիպերը կոտրել:Կուզենայի աղջիկներին ներկայացնել հայ երիտասարդին այնպիսին, ինչպիսին շատ քչերն են տեսել»,- ասում է բլոգերը: Իսկ ինքն ամբողջ օրը «նամռոտ» է: Բնույթով իրեն համարում է «վատատես», բայց դա երբեք  չի խագարում նրան ընկերների հետ ուրախանալու համար:
«Էս վերջերս ընկերներս շատ էին ուզում ինձ համար ընկերուհի գտնել: Անընդհատ ծանոթացնում էին տարբեր աղջիկների հետ և առաջարկում նրանց թեկնածությունը` որպես իմ կողակից: Բանը հասավ նրան, որ կատակով արդեն ուզում էին հայտարարություն տալ: Ես էլ չտարակուսեցի և գրեցի հայտարարություն, որին բազմաթիվ աղջիկներ արձագանքեցին»,- պատմում  էբլոգերը  իր կողմից գրված «Փնտրում եմ բարետես ներքինով ընԳերուհի» նյութի մասին: «Ես քյառթու չեմ» նյութն էլ «ծնունդ առավ», որովհետեւ հեղինակին բլոգի մասին շատ էին հարցնում՝ ինչու՞ սև գույն: «Մի աղջիկ էլ հարցրեց` հո դու քյառթու չե՞ս: Այդ պահին էլ գրեցի էտ նյութը, որ բոլորի հարցերին միանգամից պատասխանեմ»:
«Նորահայտ» բլոգերի նշումներին մեկնաբանություններ շատ են լինում, նա է այդ մասին հայտնում, բայց դրանք անձնական նամակների տեսքով են: Արթուրն էլ ցանկանում է, որ բլոգը դառնա հասարակության հետ կապ հաստատելու իր միջոցը` իր սեփական PR գործիքը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031