Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելեց Մխիթարյան միաբանություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի հոգևոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միաբանության Մայրավանքում ՀՀ նախագահը մոմ է վառել Հայաստանի Հանրապետության, հայկական սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Հանրապետության ղեկավարի խոսքով, հպարտություն և մեծ պատիվ է այսօր Մխիթարյան միաբանության

Իշխանությունները Սմբատ Կարախանյանին հավաքագրեցի՞ն

«Առավոտի» քաջատեղյակ աղբյուրների մատուցմամբ, Մոսկվայում գործող «Միաբանություն»  հայկական ազգային  ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, որը հայաստանյան հանրությանը, թերեւս, ծանոթ է  համացանցի իր բլոգում հրապարակած ու նաեւ ռուսական ու հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված՝  ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային եւ նույնաբովանդակ բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Մոսկվայում

Էլիզաբեթ Թեյլորի զարդերը վաճառվեցին 116 մլն դոլարով

Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք զարդերի հավաքածուն այսօր վաճառվեց Քրիսթիի աճուրդում՝ 116 մլն դոլարով: Ենթադրվում էր, որ 80 թանկարժեք իրերը կվաճառվեն 20 մլն դոլարով, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Այս մասին տեղեկանում ենք BBC.Russian-ից: Բոլորի ուշադրության կենտրոնում էր La Peregrina (իսպ.ուխտագնաց կամ թափառող) անունով հանրահայտ մարգարիտը, որը հայտնաբերվել է դեռ 16-րդ դարում եւ դարեր շարունակ

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ Լիսկան չի հարվածել (Տեսանյութ)

  «Ծանոթ չեմ, թե ինչ պրոցեսում է գտնվում հարուցված քրեական գործը եւ, բնականաբար, կարծում եմ, որ ցանկացած քրեական գործ, եթե կան համապատասխան ապացույցներ, պետք է ի նկատի ունենալ, որ կլինի նաեւ անմեղության կանխավարկած»,- Aravot.am-ին նման պատասխան տվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպի եւ քրգործով վարույթը

Ռաֆիկ Աթայանը հերքում է, որ իրեն հրավիրել էին ոստիկանություն

«Առավոտը» հրապարակել էր «Էկոլուրի» տեղեկությունն այն մասին, որ այսօր Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն, ապա՝ մի քանի ժամից բաց թողել: Սակայն, «Առավոտի» թղթակից Մերի Սողոմոնյանի հետ զրույցում պարոն Աթայանը պնդել է, որ ոչ մի նման բան չի եղել: Նա ասել է, որ պատահմամբ տեսել է իր ծանոթ ոստիկաններին՝ մեքենայով գնալիս, որոնք իրեն

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց թո

Մեկ ժամ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են  Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ  Աթայանին տարել են Կապանի

Ամանորը՝ խոզի ազդրով, հնդկահավով, աղմկելով, համբուրվելով

Ամենաուրախ տոնը՝ Ամանորը, տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում: Յուրաքանչյուրն ունենալով իրեն առանձնահատուկ սովորույթ, այդ օրը տարբերվում ու առանձնանում է մյուսներից: Ասել, թե որ երկրում է առավել հետաքրքիր նշվում Ամանորը, սխալ կլինի, որովհետեւ ամեն տեղ, անկախ նշելու ձեւից,  Ամանորը տոնվում է, եւ բոլորի սպասելիքները գալիք տարվա հետ նույնն են: Ամանորը Պանամայում.  այստեղ բնակիչներն աշխատում են

«Մասնավոր խուզարկուն» հետեւել էր շոգեբաղնիքում՝ գտել սիրուհիների մեջ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Մասնավոր խուզարկու» Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրողը հաստատած համարեց այն, որ Վլադիմիր Թուրաբյանը զբաղվել է օրենքով արգելված գործունեությամբ՝ լրատվամիջոցներում մասնավոր խուզարկուի մասին հայտարարություն տալով՝ տեղեկություններ է հավաքել, որով խախտվել է մարդկանց անձնական եւ մասնավոր կյանքի գաղտնիքը: Ըստ վկաներից մեկի տված

Սերը կույր չի, սերը անուղեղ ա… Կամ «Աղի բլիթ ուտելու շարունակությունը»

«Ո՞ւմ է պետք սերը, եթե սիրում ես սեփական ինքնասիրությանդ հաշվին»,- վերջապես հասկացել է մեր պատմության հերոսուհին` Մարին (Մարիին մեր ընթերցողը գիտի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութից): «Առավոտ երիտասարդական»-ի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութի հերոսների պատմության ոդիսականը դեռ շարունակվում էր, Մարին հույսեր էր փայփայում, որ ամեն բան լավ է լինելու,

2011-ը՝ կորսված հնարավորությունների տարի (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ, անցնող տարին թե’ ընդդիմության, թե’ իշխանության համար կորսված հնարավորությունների տարի էր: «Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի գնահատականը չենք կիսում: Այնտեղ որեւէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել: Ընտրական օրենսգիրքն աննշան փոփոխությունների ենթարկելով, ընդամենը փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ քայլ է արվում կատարելու ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւի շրջանակներում ստանձնած պարտավորությունը,

Ուզում է դառնալ մի մարդ, ով կարողանում է երգել

«Բեմն իմ հոգու տունն է », – ուսում է 19 ամյա Էլիզաբեթը, ում համար երգելը նպատակ է, իսկ բեմում իրեն զգում է այլ մարդ:Էլիզաբեթ Ադիկյանը սովորում է Երևանի ջազային  և էստրադային արվեստի պետական քոլեջում: Պատմում է , որ մինչև այստեղ հասնելը, միշտ երազել է երգելու մասին. «Մի անգամ երբ գնացել էիք եկեղեցի, ես կանգնել էի

Վրաստանի հայոց թեմի առաջնորդ. «Վրացի հոգեւորականներն ու մտավորականներն են վրաց իշխանություններին տրամադրում հայերի դեմ»

Վրաստանում կան հատուկ ուժեր, որոնք վրացական իշխանություններին լարում են հայկական իշխանություների դեմ: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքերով. «Այդ լարող տարրեըը կան ինչպես վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների, այնպես էլ՝ մտավորականների մեջ: Նրանք շատ վատ առաքելություն են իրականացնում, նրանք հայության նկատմամբ ատելությամբ են տրամադրված ու հայատյաց գործունեություն են

Նոտարի 9 թեկնածուների համար բացատրության կարիք կա՞

Արդարադատության նախարարն ասում էր՝ պատրաստ է, եթե հարցեր ծագեն Նոյեմբերի 13-ին ամփոփվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքները: Համաձայն դեկտեմբերի 11-ին նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի գլխավորած հանձնաժողովի արձանագրության, գործնական խնդիրների լուծման փուլին մասնակցել են 20 դիմորդ, որի արդյունքում դիմորդները հավաքել են հետեւյալ միավորները. Վանինե

Շները մարդկանց «լավագույն բարեկամներն են»

Թափառող շները սկսել են անհանգստացնել Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչներին: Այստեղ գերակշռում են 5հարկանի շենքերը, որոնց համար նախատեսված աղբարկղերը գտնվում են շենքերից դուրս: Թափառող շներն էլ քաղցից դրդված՝ հիմնականում լինում են աղբարկղերի շրջակայքում: Շատերը վախից գերադասում են աղբը մի քանի օր տանը պահել և սպասել հարմար պահի աղբարկղ գցելու համար: «Իսկապես վտանգավոր են, որովհետև, երբ

Ոստիկանների մասին կարծիքը փոխել են

Ավագ դպրոցներում ոստիկանի հաստիք ունենալու գաղափարն անցյալ տարի հարուցեց ծնողների, հոգեբանների եւ մի շարք մանկավարժների դժգոհությունը: Չնայած դրան, մայրաքաղաքի 11 դպրոցներում, իրականացվել է պիլոտային ծրագիր: Այդ դպրոցները մեկ տարի ոստիկան են ունեցել: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը վստահեցրեց, որ ոստիկան ունենալու փորձնական ծրագիրը հաջողություններ է

Նազենի Հովհաննիսյանը Հ1-ից կտեղափոխվի «Արմենիա» հեռուստաընկերություն

Aravot.am-ի տեղեկություններով, դերասանուհի,  հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատելու առաջարկ է ստացել ու չի մերժել: Մեր տեղեկություններով նա Հանրային հեռուստաընկերությունում կաշխատի մինչեւ այս տարեվերջ ու արդեն նոր տարում, նոր աշխատանքը կսկսի «Արմենիայում»: Aravot.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Ուզում եմ հասկանալ, ես իմ տանը նստած մտքումս մի

Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը հրաժարվել է թուրք նախարարի առաջարկից

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական  ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու  նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը  «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպեցին լրագրողների հետ: Նրանք տեղեկացրին, որ  դեկտեմբերի 21-ին եւ 25-ին,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՊՖՆ-ն կհնչեցնի  Չայկովսկու «Շչելկունչիկը»: Մինչ այդ, դեկտեմբերի 16-ին էլ Ֆիլհարմոնիկը կներկայացնի բրիտանացի անվանի կոմպոզիտոր Գ. Հոլոթի «Մոլորակներ» սյուիտը: Այս առիթով  Aravot.am-ին Էդ.

Ավտովթար. Լադայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Աուդի Q7-ի վարորդին փրկել են անվտանգության բարձիկները (Տեսանյութ)

Այսօր դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Աուդի Q7 մակնիշի, 58 ՏՍ 555 համարանիշի և Սոֆիա տաքսի ծառայությանը պատկանող Լադա մակնիշի, Տ 6250 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Լադայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ

Ռուբեն Հայրապետյանը՝ ԼՂՀ «Հայրենյաց պաշտպան»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովը, որին ներկա են եղել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Համաժողովի

Հովհաննես Մարգարյան. Արտահերթ ընտրությունների համար մեր երկրում որեւէ քաղաքական կամ իրավական հիմք չկա (Տեսանյութ)

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ՄԱԱ-ում, ամփոփելով քաղաքական տարին, անդրադարձավ իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը եւ կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար մեր երկրում որեւէ քաղաքական կամ իրավական հիմք չկա: Մեկ անգամ եւս ամրապնդվեց մեր դիրքորոշումն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Խոսելով արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ունեցած ձեռքբերումների մասին, Հ. Մարգարյանը նշեց.

Անահիտ Բախշյան. «Ես եւ տեր եմ, եւ հնազանդ»

ՀՀ ԱԺ-ում քննարկված նախագծի՝ կնոջ եւ տղամարդու հավասարության պետական երաշխիքների վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Պատասխանելով կինը «տե՞ր» է, թե՞ «հնազանդ» հարցին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Ես քրիստոնյա մարդ եմ եւ հավատում եմ, որ Աստված իր պատկերով ստեղծեց Ադամին եւ նրան միայնակ չթողնելու, ինչպես նաեւ մարդկությունը շարունակելու համար` նաեւ Եվային: Ես նաեւ հավատում եմ,

Արմեն Աշոտյանը գյումրեցի ուսանողներին. «Դժգոհ եք իշխանությունների՞ց, պայքարեք իշխանության դեմ, բայց սպառողի դերում հանդես մի եկեք»

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջեց Գյումրիի բոլոր պետական բուհերով ու հետաքրքիր երկխոսության մեջ մտավ ուսանողների հետ: Մտնելով ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ ու տեսնելով բուհի բարելավված պայմանները` Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Տեսնում եմ, որ ամեն ինչ լավ է , ուսանողների պակաս չունեք, բայց չասենք ամեն ինչ լավ է, ըմբոշխնենք ու տեղում ննջենք»:

Բրեդ Փիթի նախկինը առաջ է անցել Ջոլիից

          «Men’s Health» ամսագրի ամանորյա համարը որոշել է բոլոր ժամանակների ամենասեքսուալ կանանց: «Ռիա Նովոստի» ինֆորմացիոն գրոծակալությունն է այդ մասին հայտնում՝ վկայակոչելով ամսագիրը: Հարուրյակը գլխավորել է Բրեդ Փիթի նախկին կին Հոլիվուդի ամենահարուստ դերասանուհիներից Ջենիֆեր Էնիթսոնը: Ամսագիրն առաջին տեղը շնորհել  է  դերասանուհուն նրա զարմանալիորեն զվարճալի, բնական եւ միաժամանակ սեքսուալ լինելու ունակության համար: Իսկ Բրեդ

Ձերբակալվել է Հակոբ Հակոբյանի եղբոր որդին

Aravot..am-ի տեղեկություններով քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են Ստեփան Սիմոնի Հակոբյանին՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն: Մեր ունեցած չճշտված տեղեկություններով՝ ձերբակալման պատճառը Սեդրակ Զատիկյանի՝ Վահան Զատիկյանի որդու սպանությունն է: Ստեփան Հակոբյանը հետախուզման մեջ էր 2006 թվականի հունիսի 22-ից հետո, երբ սպանվել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը: Ստեփան Հակոբյանը հետախուզվում

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակն անորոշ մնաց (Տեսանյութ)

Այսօր ՄԱԱ-ում ԱԺ խմբակցությունների եւ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ամփոփեցին քաղաքական տարին: ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի կարծիքով, ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակը հասարակության համար այդպես էլ անորոշ մնաց եւ, ըստ նրա, այդ երկխոսությունը հավանաբար կողմերից յուրաքանչյուրի համար նախընտրական իմիջի բարձրացում էր հետապնդում: Քաղաքագետի խոսքով, արտաքին քաղաքական

Քահանային հրմշտած Եհովայի վկային դատեցին, իսկ կնոջը ծեծած Լիսկայի դեմ քրգործը կարճեցին

Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն հրապարակեց իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի 2011-ի տարեկան զեկույցը: Հաշվի առնելով, որ այդ զեկույցում որեւէ տող չկար  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «քաջագործություններից», Aravot.am-ը հ/կ-ի նախագահ Արման Դանիելյանից հետաքրքրվեց` հույս կա՞, որ գոնե առաջիկա զեկույցներում նաեւ նրա միջադեպերի մասին անդրադարձ կլինի, ինչին նա պատասխանեց. «Այս զեկույցը իրավապաշտպանների մասին էր, իսկ Լիսկայի դեպքում գործարար

ԿՏԱԿ-ի ստեղծած նոր համակարգով ծնողները կազատվեն թղթային աժիոտաժից (տեսանյութ)

Անցյալ տարեվերջին ԿԳ նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) առաջարկել էր մշակել «Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգ»: Վերջինս արդեն պատրաստ է եւ շնորհանդեսը կայացավ այսօր: Համակարգի լիարժեք ներդրումից հետո թղթային աժիոտաժը դպրոցներում կվերանա, աշակերտների դպրոցից տեղափոխումը կամ ընդունումը թափանցիկ կդառնա ու կպակասեն կոռուպցիոն ռիսկերը: Ըստ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի, համակարգը կբացառի աշակերտների թվով ֆինանսավորող դպրոցների տնօրեններին

Նախկին ռեկտորն անհետացե՞լ է

Հայաստանի կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Հարությունյանն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեկնել է Հայաստանից ու թե ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ պատճառով՝ Aravot.am-ին արդեն երկու շաբաթ է, չի հաջողվում ճշտել: Պարոն Հարությունյանի՝ Հայաստանը լքելու քայլը հետաքրքրական է, քանի որ նա սովորական ՀՀ քաղաքացի չէ, այլ մեկը, որի անվան շուրջ սկանդալային պատմություններ պտտվեցին: Ժամանակին «Ռեկտորը նաեւ գրագող

Աշակերտը ԲՄՎ-ով վրաերթի է ենթարկել քաղաքացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է (Տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կոմիտաս պողոտայի 65 շենքի բնակիչ ԵՃՇՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սենիկ Ստեփանյանը, վարելով ԲՄՎ մակնիշի 81 ՍՕ 888 համարանիշի ավտոմեքենան, Վերին անտառային

Ավանի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9:00-21:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1/19 հասցեի, Աճառյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Աճառյան փողոցի 16-ից 48, Բաբաջանյան փողոցի 38, 39 հասցեների և հարակից տարածքների  ջրամատակարարումը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031