Օրվա լրահոսը
Կրկին անպատժելիություն
«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ներողություն չի խնդրել Սիլվա Համբարձումյանից: Վստահ եմ, որ այս դեպքում նա չի ստում. ո՞վ է տեսել, որ իսկական տղեն ներողություն խնդրի կնոջն «ապտակելու» (այդպիսի մեղմ ձեւակերպում է կիրառում ՀՔԾ-ն) համար: Բա «ախպերությունը» նման տղուն կհարգի՞: Իսկական «լավ տղեն» կկատարի խուլիգանությունը, իսկ հետո վկայի (որը նույն «էլիտար
Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցուցակը
Լոնդոնի հռչակավոր Sotheby’s-ում վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան Վաճառված ավետարանը Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված իրերից չէ՞ր «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.12.2011: «Sotheby’s» աճուրդի տանը օրերս վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին:Գրքի նախնական արժեքը տատանվել է 4-6 հազար անգլիական
Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»
Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում այսօր Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»: Տոնը ՄԱԿ-ի տոնացույցում է 1973 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: Հայաստանում արաբերենի օրը նշելու նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի դեսպանատներն էին, Հայաստանի պետական եւ սլավոնական համալսարանները: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի,
Apple-ը մաքրում է շուկան HTC հեռախոսներից
Այսօր Վաշինգտոնի առևտրային հանձնաժողովը կպարզի՝ արդյոք HTC-ն խախտում է Apple-ի արտոնագրային իրավունքները: Եթե որոշումը կայացվի Apple-ի օգտին, հանձնաժողովը կարող է արգելել HTC հեռախոսների ներկրումն ԱՄՆ: HTC-ն իր հերթին մեղադրում է Apple-ին իր տեխնոլոգիաները յուրացնելու մեջ, սակայն դեռևս հաջողության չի հասել արտոնագրային պատերազմում: Նոյեմբերին ԱՄՆ-ի առևտրային հանձնաժողովը հաստատել է, որ Apple-ի սարքերից և ոչ մեկը չի խախտում
Հրդեհ Երևանում. Հրշեջներին հաջողվեց կարճ ժամանակում մարել կրակը (Ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.58-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի 21 շենքի առաջին բնակարանում հրդեհ է բռնկվել: Շտապ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջների մի քանի մարտական հաշվարկներ: Քիչ առաջ ժամանեց նաև երկրորդ փրկարակական հաշվարկն ու փրկարարական ուժերի
Պետական պաշտոնյայի աշխատավարձով սարքած հյուրանոցը (տեսանյութ)
«Մի՞թե նմանատիպ հյուրանոցային համալիր չպետք է ունենա հանրապետության երկրորդ քաղաքը», զարմացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի շուրջ բարձրացած աղմուկին։ «ՉԻ»- Գյումրիում, իհարկե, անպայման պիտի շքեղ հյուրանոց լինի. այս հարցում Վարդան Ղուկասյանն իրավացի է։ Բայց ամենեւին պարտադիր չէ, որ այդ հյուրանոցի սեփականատերը հենց քաղաքապետը լինի: Սա, համաձայնվեք, մի քիչ կասկածելի է։
Եթե ծեծույթ իրականացնող մարմինը հանդիսանում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա՝ միջադեպը գնահատվում է որպես նվազ կարեւորություն ունեցող
Օրենք ծեծի մասին Հոդվ. 1. Ծեծ է համարվում այն գործառույթը, երբ անձը (անձինք) մեկ այլ անձի (անձանց) ֆիզիկական ցավ պատճառելու ակնհայտ նպատակամղվածությամբ բազմաթիվ հարվաձներ է (են) հասցնում՝ օգտագործելով սեփական վերին եւ ստորին վերջույթները, ինչպես նաեւ այլ առարկաներ։ Հոդվ. 2. Գործընթացը ծեծույթ չի համարվում, եթե. ա. Հասցված հարվածը (չափալախ, աքացի եւ այլ հարվածատեսակներ) կրում է եզակի
Զղջում ենք, որ լուսաբանել ենք միմյանցից շատ չտարբերվող Լիսկայի ու Շաքար Սիլվայի «ռազբորկաները»
Այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը։ Ծեծված տիկինը, որը մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային՝ իրեն ծեծելուց հետո «զղջում եմ» բառերն արտաբերելու համար. «Սա համարում եմ որպես ինձ շնորհակալություն»,- ոչ ավել, ոչ պակաս ասել է տիկինը։ Եվ դա այն
Խաչատրյան 3 եղբայրներից ամեն մեկի դեմ 4 քրգործ է եղել
Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության մեջ յուրահատուկ զուգադիպություն է գրանցվել։ Սյունիքի մարզպետ Լիսկա մականունով հայտնի ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանն ու նրա երկու եղբայրներ Սերոբ (մականունը Հոպոպ) ու Սեյրան (մականունը Աղալար) Խաչատրյաններից յուրաքանչյուրը հասցրել է «արդար քրտինքով» 4-ական քրեական գործ վաստակել (հանցագործությունների տեսակները տարբեր են՝ խուլիգանությունից մինչեւ թմրամոլություն): Ընդ որում, դեռ մինչեւ վերջերս եղբայրներից միայն Լիսկան էր իր
ՊԵԿ-ն իր սեմինարներն անցկացնելու է անտառո՞ւմ
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում որոշման մի նախագիծ է ընդգրկված, որը, թերեւս, կդառնա ամենահումորայինը անցնող տարվա ընթացքում։ Սա կարելի Է թարգմանել եւ ուղարկել, ասենք, ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին։ Ըստ նախագծի, պետք Է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում՝ «հարկային, մաքսային
Շանսատակ են անում ու մնում անպատիժ
Հետաքրքիր է՝ քանի՞ հարված պետք է հասցներ Ս. Խաչատրյանը, որ համարվեր հանցանք։ Ստացվում է, եթե մեկն իր կողմից տուժողի «մեյդը փռի» մեկ հարվածով, ու մանավանդ այնպիսի հարվածով որ չհսացնի անգամ ցավ զգալ, նրան չեն դատի։ Այստեղ, կարծում ենք, կարեւորը Սիլվայի բողոքել-չբողոքելը չէ. կա փաստ, որը պետք է արժանանար իրավական գնահատականի: Սիլվա Համբարձումյանը գոհ է այնքանով,
«Ազատ դեմոկրատների» դեմ պայքարում ՀԱԿ-ը պատրաստ է վարկաբեկել նաեւ քաղբանտարկյալներին
Վերջին օրերին ՀԱԿ-ը աննախադեպ «վարկաբեկիչ» արշավ է սկսել նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դեմ, որի հիմնադիրները դեռ երեկ իր սեփական զավակներն էին: Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը ձեւավորված «Ազատ դեմոկրատները» հիմնադրել են կոնգրեսից հեռացած գործիչները: Երբ ժամանակին Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Ով մեզ հետ չէ, տականք է», նրա կողքին կանգնած զինակիցները երբեւէ չէին կարող մտածել, որ կգա
Աբովյանի քաղաքապետի խոսնակ. ՎՊ-ն պլանային ստուգումներ է իրականացնում
Վերահսկիչ պալատը արդեն մի քանի օր է ստուգումներ Է սկսել Աբովյանի քադաքապետարանում։ Այստեղ քաղաքապետը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին Է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը։ Աբովյանի քաղաքապետի օգնական եւ լրատվության պատասխանատու Մանուկ Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՎՊ-ն վերջին օրերին ստուգումներ է սկսել իրենց մոտ։ – Հիմա ի՞նչն են ստուգում։ –
Էդվարդ Անտինյան. Ձեռնտու չէ, որ ՀՌԱԿ անունը բացասական առումով է հնչում
Հատված ՀՌԱԿ ատենապետ Է. Անտինյանի հետ հարցազրույցից – Հարություն Առաքելյանի հետ կապված պատմության լուծումը ո՞նց է լինելու… – Կարծում եմ` որքան նա փորձում է քրեական գործը քաղաքականացնել` դրանով ավելի շատ է խրվում քրեական գործերի մեջ եւ ավելի ծանրացնում իր վիճակը: Ես չեմ կարծում, որ դա նրա օգտին է: Շատ կարճ ժամանակ հետո կհամոզվի, որ շատ
ՀԱԿ եւս մի անդամ չի՞ կիսում «քաղաքագիտական վերլուծությունը»
Անկասկած, զավեշտի են վերածվել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն իբր սրված ներկայացնողների փորձերը, որոնք «չեն նկատում» առնվազն հետեւյալ երկու ակնհայտ փաստերը, այն է՝ 1. Քոչարյան-Սարգսյան անբաժանելիությունը ցմահ է, ավելին՝ հակառակն ինքնասպանություն է նրանցից յուրաքանչյուրի համար, 2. ԲՀԿ-ն գլխիկոր մասնակցում է ՀՀԿ-ական բոլոր օրինախախտումներին եւ, առաջին հերթին, ընտրախախտումներին։ Իհարկե, բացառված չէ նաեւ, որ ընտրությունների շեմին «պատերազմ» ստացվի ՀՀԿ-ԲՀԿ-ական միամիտ
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը
Ձայների ճնշող մեծամասնությամբ դեկտեմբերի 13-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց թիվ 306 բանաձևը: Թուրքիայում կրոնական ազատություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը երաշխավորել երկրի քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև վերադարձնել եկեղեցիներին պատկանող սեփականությունը: Կալիֆորնիայից հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի նախաձեռնությամբ բանաձևն այս տարվա հուլիսի 20-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Կոնգրեսի
Ֆեյսբուքը գործարկում է ինքնասպանությունները կանխարգելող ծրագիր
Ֆեյսբուք սոցցանցը գործարկում է մի ծրագիր, որը նախատեսված է ինքնասպանության շեմին հայտնված մարդկանց օգնելու համար: Հաղորդում է Associated Press-ը: Ծրագիրը թույլ կտա ակնթարթորեն (չաթով) կապվել ԱՄՆ-ի Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գծի մասնագետների հետ: Բացի այդ՝ սոցցանցի օգտագործողները կկարողանան հայտնել մասնագետներին իրենց ընկերների սուիցիդալ մտքերի մասին: Օգտագործողներին կուղարկվեն էլ. նամակներ՝ թեժ գծից օգտվելու կամ անմիջապես չաթով զրուցելու
Սերգեյ Մովսիսյանը կարող է ղեկավարել ՌԴ շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիան
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ռուսաստանի եւս ութ շախմատային գործիչների հետ ընտրվել է ՌՇՊ միության նոր վարչության անդամ: Այժմ նորաստեղծ վարչության ինն անդամները մինչեւ եկող տարվա հունվարի 1-ը պետք է իրենցից մեկին ընտրեն ասոցիացիայի նոր նախագահ, որն էլ առաջիկա չորս տարինեին կմշակի ու կիրականացնի ասոցիացիայի գործունեության ուղղությունները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 24-ամյա Ալեքսան Ղևոնդյանը, վարելով «Վազ 21093» մակնիշի «34 ԼՍ 951» համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ, 46-ամյա Էդվարդ Նավոյանին: Վրաերթից հետո Ա. Ղևոնդյանն Է.
Սերժ Սարգսյանը Հռոմում հիշեց հայերի եւ իտալացիների հազարամյակների համագործակցությունը
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մեծ հաճույքով է այց կատարում հիասքանչ Հռոմ, որի պատմությունը սերտորեն առնչվում է հայերի ու հայ ժողովրդի պատմության հետ: Նախագահի խոսքով, Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզներից անգամ ակնհայտ է, որ ժամանակին
Ավտովթար Մովսես գյուղում. կա մեկ զոհ և երեք վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30–ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում, Վաչիկ Ադյանը, վարելով «Ուազ 469» մակնիշի՝ «09 ԼԼ 236» համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 80 մետր գլորվելով, ընկել Մովսես գյուղի բնակիչ Ս. Սահակյանի կիսակառույց տան տանիքի վրա:
Ռուբեն Հայրապետյանն ու Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ մեկնեցին Արցախ
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հերթական բարեգործական առաքելությամբ մեկնեցին Արցախ: Սա արդեն ընդօրինակման արժանի ավանդույթ է դարձել: Թե ՀՖՖ նախագահը եւ թե ֆուտբոլիստը գերադասում են ձեռնպահ մնալ ավելորդ գովազդից: Բայց «Aravot.am»-ը ճշտեց. Ռուբեն Հայրապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզադպրոցներին նվիրելու է մեծ քանակությամբ մարզահագուստ
Ձերբակալվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցը
Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանը, որի մոտ 7,4 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, այսօր ձերբակալվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Էջմիածնի
ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորների համար ամոթ է զգում
«Զուտ բարոյական նկարագրի, նվազագույն կրթվածության, ներկայանալի լինելու առումով, թերեւս «Ժառանգության» պատգամավորներն ամենաընդունելին են, որովհետեւ Հանրապետականն ու Բարգավաճը, մեծագույն մասով պարզապես մարդկային խայտառակություններն են, որոնց համար ամոթ ես զգում: Նման մարդիկ ոչ միայն խորհրդարանում չպետք է հայտնվեն, ինձ թվում է՝ անգամ գյուղապետարանում իրավունք չունեն գոյություն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ,
«Լռի՜ր ու վայելիր ու վայելիր տանգո»
Տանգոն առաջացել է Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, այնուհետև տարածվել ողջ աշխարհում: Բուենոս Այրեսում նույնիսկ տանգոյի հուշարձան կա: «Պարը ազատություն է տալիս կրքերիդ: Քեզ ամբողջովին կառավարում են էմոցիաներդ: Տանգոյի միջոցով դու կարող ես արտահայտել սեր, ատելություն և նույնիսկ կարող ես վիճել»,-ասում է 18-ամյա պարուհիւ Անահիտը: Սկզբում պարը կոչվում էր «տանգո կրիոլո»: Այնուհետև առաջացան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան
Աշնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցել է հանրապետական կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ և մաղթել բարի ծառայություն: Այնուհետև պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Սեյրան
Երեք հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր
ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2011 թվականին կատարված աշխատանքները և 2012 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով: Փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները
Նարեկ Հարթունյանն ազատության մեջ է. քննիչը փոխել է կալանքի որոշումը
Նարեկ Հարթունյանի գործը քննող քննիչ Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է: Ազատ են արձակվել նաեւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզ» ընկերության կազմակերպչական գծով փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը: Hetq.am
Սավանով ինքնասպան եղածը խցում մենակ է եղել
Հայտնի է, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան ինքնասպանություն էր տեղի ունեցել Ախուրյանի ոստիկանության բաժնում. 43-ամյա գյումրեցի Գոռ Մանուկյանը ձերբակալվածների համար սահմանված նախնական պահման 1-ին խցում սավանով ինքն իրեն խեղդել էր: Այս դեպքն արտառոց է նրանով, որ ինքնասպանությունը կատարվել է ոստիկանների քթի տակ`հատուկ հսկողության պայմաններում: Մենք գործը քննող քննիչ Արմեն Միքայելյանից հետաքրքվեցինք, թե այդ ժամանակահատվածում ինչո՞վ էին


















































