Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի քաղաքապետի խոսնակ. ՎՊ-ն պլանային ստուգումներ է իրականացնում

Դեկտեմբեր 14,2011 10:49

Վերահսկիչ պալատը արդեն մի քանի օր է ստուգումներ Է սկսել Աբովյանի քադաքապետարանում։ Այստեղ քաղաքապետը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին Է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը։ Աբովյանի քաղաքապետի օգնական եւ լրատվության պատասխանատու Մանուկ Հակոբյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ՎՊ-ն վերջին օրերին ստուգումներ է սկսել իրենց մոտ։

– Հիմա ի՞նչն են ստուգում։

ՎՊն իր պլանային ստուգումներն Է իրականացնում, նոր սկսել են

ծանոթանալ թղթերին։

– Մեր տեղեկություններով, այդտեղ վիճակը բավական լարված Է,

որովհետեւ ինչ-որ լուրջ չարաշահումներ են գտել։

Նոր են սկսել, դեռ որեւէ ինֆորմացիա չկա մեզ մոտ, որ ինչոր բան

են գտել։ Թղթերն են նայում, վերլուծում են, բայց որեւէ արդյունք այս

պահի դրությամբ չկա։

– Բայց տեղեկություններ կան, որ լուրջ չարաշահումներ են գտել։

Դե, երեւի ինչոր մեկին պետք է, որ նման բան են ասում, բայց չի համապատասխանում իրականությանը: Իրենք դեռ երկար պիտի նայեն,

մինչեւ ամսվա վերջ։ Որեւէ խնդիր, որեւէ կոնֆլիկտ նրանց հետ չի առաջացել, սովորական, ինչոր պետք է՝ նայում են։ Իրենց աշխատանքային

պրոցեսն է։

– Քաղաքապետը ներկա՞ է լինում։

Իհարկե, քաղաքապետը իր սովորական աշխատանքային ռեժիմով աշխատում է։

– Այստեղ քաղաքական շրջանակներում չեն բացառում անգամ, որ այդ ստուգումների հետեւանքով կալանավորեն քաղաքապետին։

Դե, ինչոր մեկի ենթադրությունները ես չեմ կարող վերլուծել, պարզապես սովորական ընթացք է։ Դեռ մի քանի ամիս առաջ, երբ մեզ մոտ ստուգումներ չկային, արդեն «հանել էին» քաղաքապետին։

– Դե, որովհետեւ դրանք լրիվ քաղաքական ստուգումներ են, քաղաքական որոշում էր, այս ստուգումներն էլ, ըստ էության, քաղաքական են։

– Քաղաքապետարանն իր գործունեությունը նորմալ անում է: Իրենք

ստուգում են, որեւէ արդյունք, փաստ դեռ չկա, իրենց գործը կանեն, կավարտեն, կհայտարարեն։ Իսկ մնացածը ենթադրություն է, մենք չենք

կարող մեկնաբանել։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031