Օրվա լրահոսը
Երիտասարդը ինքնասպան է եղել «50-ամյակի» կամրջի տակ
Այսօր` նոյեմբերի 22-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Շիրակամուտ տանող ճանապարհին` այսպես կոչված «50-ամյակի» կամրջի տակով անցնող խողովակներից կախված երիտասարդ կա: Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի
Գիսանեն փակեց իր էջը
Այսօր` նոյեմբերի 21-ին, Համազգային թատրոնում տեղի ունեցավ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի փակման արարողությունը, որին մասնակցում էին Գյումու, Վանաձորի, Շուշիի և Երևանի երիտասարդ ստեղծագործողները: Փակման արարողության ժամանակ հաղթող մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ: «Լավագույն դերասան/ուհի/» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիաննա Ավետիսյանն ու Արմեն Մարգարյանը: «Երկրորդ պլանի դերասան/ուհի/» անվանակարգում ` Ստելլա և Մարատ Խաչատրյաններն էին, իսկ «Լավագույն բեմանկարչություն» անվանակարգում
«Գաղտնի» նիստ են արել Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածի հայցով
«Առավոտի» տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին կայացել է Հոկտեմբերի 27 -ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի գործով դատական նիստ: Հիշեցնենք, որ նա դիմել էր դատարան՝ իր գործը վերանայելու խնդրանքով: Բանն այն է, որ այս տարվա մայիսի 23-ին ՀՀ Քր. Օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն դիտավորյալ սպանության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումից դարձել է 20 տարի ազատազրկում, եւ
Այստեղ կրթաթոշակ են ստանում բոլորը
Էջմիածնի կենտրոնից հեռու է Չոբանքյարայի խճուղին: Արմավիրի մարզի միակ Էջմիածնի Արհեստագործական ուսումնարանն այնտեղ է: Դաշտերի մեջ ընկած կիսախարխուլ այս ուսումնարանը ջերմ ու հոգատար անկյուն է թե´ ուսուցչական անձնակազմի, թե´ ուսանողների համար: Վերջիններիս թիվը դասավանդողների քանակից շատ չի տարբերվում. այս տարի ուսումնարան ընդունվել է ընդամենը 25 աշակերտ: «Շատ ծնողների մոտ պահպանվել է Խորհրդային Միության պրոֆուսումնարանների հասկացությունը,-ասում
Հրաչ Քեշիշյանն աշխատանքի է գնացել
ATV հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը սրտի վիրահատությունից հետո այսօր առաջին անգամ աշխատանքի է գնացել: Հիշեցնենք, որ Հ. Քեշիշյանը նոյեմբերի 9-ին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ, հիվանդանոց էր գնացել ու վիրահատվել: Նրա առողջական վիճակը կայուն է, ինքնազգացողությունը ՝ գերազանց:
Սիրիր քեզ ՀԱԿ-ի մեջ, եւ ոչ թե ՀԱԿ-ը քո մեջ
Բլոգները մեր սեփական տարածքներն են՝ զերծ խմբագրական միջամտությունից: Այստեղ գուցե կարող ենք մեզ թույլ տալ այնքան էլ լուրջ չլինել, որքան պարտավոր ենք լինել թերթային կամ կայքային պաշտոնական տարածքում: Եվ ողջ օրը մեկը մեկից տխուր լուրեր ստանալուց ու դրանք կայքում տեղադրելուց , Գագիկ Շամշյանի ամեն զանգից տագնապելուց հետո, թե էլի ով է ինքնասպան եղել, վրաերթի կամ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին փոխեցին
Երեկ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին ազատել է պաշտոնից եւ նրա փոխարեն վարչական շրջանի ղեկավար է նշանակել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՀՀԿ անդամ Հրայր Անտոնյանին:
Նոտար են դառնում միայն «լավ պապաների» աղջիկները
Տասն օր առաջ տեղեկացրել ենք, որ նոտարական որակավորման քննություններին մասնակցում են ոչ պատահական մարդիկ: Պարզվում է հայտնիների դուստրերը այդքանով չեն սահմանափակվում, «Առավոտի» տեղեկություններով՝ նոտար դառնալու հավակնություններ ունեն նաեւԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ Հայկուհի Հարությունյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Էդիկ Մանուկյանի հարս Աննան, դատախազ Յուրա Ավետիսյանի աղջիկ
Համակարգչային կենտրոն կույրերի համար
Նարինեն սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի անվճար համակարգում: 5 տարեկան հասակում ավտովթարի հետևանքով վնասել է աչքերը: Դիմել է մի շարք վիրահատությունների, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել միայն մի աչքը , մի աչքում կատարվել է պրոթեզավորում, մյուսով էլ լավ չի տեսնում, կարճատես է: «Հիմնակնում ձայագրում եմ դասախոսությունները, իսկ որոշ առարկաներ պարապելիս օգնում է
Երկուսին փրկեցին, մեկին՝ չհասցրին
Ինչպես արդեն հաղորդել ենք, նոյեմբերի 21-ին ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ, որոնց շուտով օգնության են հասել անցորդներ: Ջրանցքից հանվել են 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լևոն Սաֆարյանը, որոնք ներկայումս Շտապօգնության հիվանդանոցում են, սակայն 3-րդ երիտասարդին` Արթուր Աղայանին (18-20 տարեկան), չի հաջողվել փրկել. նրան էլ են դուրս բերել ջրից, սակայն
Տիգրան Սարգսյանը դիմել է Գլխավոր դատախազություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի` վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում եղած հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Այս մասին Aravot.am-ին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը:
«Աստված այստեղ կապ չունի»
Մարդը հող ունի, ինչքան բարձր կառուցի, էնքան եկամուտը շատ կլինի: Կարծում է Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը: Խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում կառուցվող 50 հարկանի աշտարակի եւ այն կառուցողների մասին է: Լրագրողների հետ հանդիպմանն են քննարկում այդ հարցը: Ասում են` իրանական կազմակերպություն է կառուցում, անունն էլ չգիտեն: Հրաչ Պողոսյանն հիշում է` Երեւանի գլխավոր
Հովհաննես Սահակյան. «Եթե մարդիկ իրենց ապագան տեսնում են ՀՀԿ-ում՝ նորմալ է»
Հանրապետական պատգամավորը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Սերժ Սարգսյանին ընդամենը նախընտրական շրջանին բնորոշ քայլ է: ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր հրապարակված նամակը Սերժ Սարգսյանին, ասաց.«Այդ հարցադրումը նաեւ Աժ-ում եղավ, եւ պարոն Աշոտյանը, անդրադառնալով դրան, ասաց, որ բուհերում եւ այլ կրթօջախներում հանդիպումները կամ Հանրապետական կուսակցության գործունեությունը
Գյումրիում 78-ամյա ծերունի է կախվել
Շաբաթ օրը, ժամը 13.00 սահմաններում, անհայտ պատճառներով իր սենյակում ինքնասպան է եղել Գյումրիի «Թուրքի մայլա» կոչվող թաղի բնակիչ, 1933 թվականին ծնված Սարգիս Ռոստոմի Վարդանյանը: Բարեկամների պատմելով, վերջինիս դին հայտնաբերել է թոռնուհին, ով ժամը 12.30-13.00-ի սահմաններում մշտապես սուրճ է տարել պապիկին: Ի դեպ, սա ծերուկի ինքնասպանություն կատարելու առաջին փորձը չէ: Բարեկամների ասելով, նա կախվելու «խասյաթ» է
3 երիտասարդներ ընկել են Հրազդան կիրճի ջրանցքը. 2-ին կարողացել են փրկել, 1-ին` ոչ (Լրացված)
Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ: Բարեբախտաբար, ջրանցքի այդ հատվածի հարևանությամբ անցնելիս են եղել մի քանի այլ երիտասարդներ, ովքեր նետվել են ջուրը` փրկելու երիտասարդներին: Օգնության հասածները կարողացել են ջրանցքից
Նյութերը երբեմն չեն համապատասխանում իրականությանը. Ռեկտորը համալսարանի պաշտոնաթերթի մասին
«Էկոնոմ plus»-ը տնտեսագիտական ուղղվածության պարբերական է, բայց այնտեղ ամեն ինչ կա, բացի էկոնոմիկայից: Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթն է: Այսօր էլ տասնամյակն էր: Այս առթիվ միջոցառում էին կազմակերպել համալսարանի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Միջոցառմանը «Առավոտ երիտասարդականին» հայտնեցին` պաշտոնաթերթի «Էկոնոմ» հատվածը տնտեսագիտության մասին է, «plus»-ը` այլ հարցերի եւ թեմաների: Ամսագիրը թերթելուց հետո
«Դասախոսը» նաեւ լուսանկարում է ուսանողուհիների ոտքերն ու կուրծքը
Արդեն մի քանի օր է, ինչ ստանում ենք բանավոր ահազանգեր, կապված կանադահայ մի քաղաքացու հետ: Կանադահայ անծանոթը սիրում է լինել բարձրագույն ուսումնական հաստատություներում ու մուտքերի մոտ, անգամ լսարաններում հանդիպել ուսանողուհիների հետ: Անխնամ արտաքինով օտարերկրացին ասում է, թե պատրաստ է 1500 դրամ օրավարձով անգլերեն պարապել ուսանողների հետ: Ուսանողներին նա տրամադրել էր իր ձեռքի հեռախոսահամարը, վարձակալած բնակարանի
Չինացի ծանրորդը որակազրկվել է
Չինացի ծանրորդ Լյա Հուեյին, որ Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում նվաճել էր չեմպիոնի կոչումը` համաշխարհային ռեկորդ սահմանելով, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան որակազրկել է դոպինգ օգտագործած լինելու համար: «China Radio International» ռադիոկայանը տեղեկացնում է, որ անցած տարի Անթալիայի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկից վերցրած փորձանմուշում արգելված դեղամիջոց է եղել: Դա նշանակում է, որ Հուեյը երեք
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ-ի հանրահավաքն անցկացնելու մասին իրազեկումը
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը` նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքն անցկացնելու մասին: Քաղաքապետարանը Կոնգրեսի հանրահավաքի իրազեկումն ի գիտություն է ընդունել եւ արտոնել համար 24 որոշմամբ:
Ջրանցքից դուրս են բերել երիտասարդի դի
Այսօր ժամը 17.24-ինՆ «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ, մի երիտասարդ ընկել է ջրանցքը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղի ուժերով ջրանցքից դուրս է բերվել երիտասարդի դին: Մանրամասները ճշտվում են:
Լրագրողը լուսաբանելու համար է եւ ո՞չ՝ միտինգի
Ես միանում եմ իմ որդուն եւ պահաջում եմ ձեռք չտալ իմ քաղաքի վերջին մոհիկաններին:
Տարոն Մարգարյան. Մշակույթային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն ջեռուցվող պայմաններում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկել է երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիների կողմից ներկայացրած որոշ երթուղիների հետ կապված բողոքներն ու առաջարկությունները։ Միաժամանակ հանձնարարվել է երթուղային նոր ցանցը կիրառելու ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանել Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործելու եւ դրանք սպասարկելու առումով, ինչը ենթադրում է համապատասխան կառույցների ձեւավորում: Մայրաքաղաք
Քաղաքացու այգին՝ գործարարի ավտոկանգառ (Տեսանյութ)
Սենիկ Արզումանյանը դեռեւս 1960-ական թվականներից Քանաքեռ-ՀԷԿ 5/2 հասցեում գտնվող տարածքի օգտագործողն է: Այստեղ նա սննդի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասեր է ունեցել, որոնք ներկայումս չեն գործում: 20 տարի անընդմեջ նա դիմել է Երեւանի քաղաքապետարան, տվյալ տարածքը սեփականաշնորհելու համար, միայն 2004 թվականին է նրան հաջողվել տարածքի վրա գտնվող շինությունը սեփականացնել, բայց կոնկրետ հողատարածքը կրկին տրվել է վարձակալությամբ:
3 անձանց մեղադրանք է առաջադրվել` պետական դավաճանություն կատարելու համար
ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա.
«Հայ աղջիկներն ինձ համար միշտ անհասանելի են». Ռուբեն Հախվերդյան
Ռուբեն Հախվերդյանի հետ ժամադրությունը կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հեղինակային երգի երեկո էր : «Երկու ծերունի ընկերներ հանդիպում են, երկուսն էլ 70 անց, զրուցում են, հիշում հին ու ջահել օրերը, որոշում են վերապրել: Գեղեցիկ հագնվում են, սափրվում, օծանելիք ցանում: Մտածում են 2 աղջիկ վերցնեն , մի քիչ տժժան: 20 տարեկան 2 գեղեցկուհի են գտնում
Մարզասերները Պուտինի՞ն չեն սուլել (տեսանյութ)
Երբ Մոսկվայի «Օլիմպիյսկի» ՄՀ-ում խառը մենամարտերի աշխարհի ռուս չեմպիոն Ֆյոդոր Յեմելյանենկոն հաղթեց ամերիկացի Ջեֆ Մոնսոնին եւ նրան շնորհավորելու համար ռինգ մտավ Վլադիմիր Պուտին` տրիբունաներում սուլոցներ սկսվեցին, որոնք լրատվամիջոցները վերագրեցին ՌԴ վարչապետին: Դրանից հետո «Օլիմպիյսկիի» գլխավոր տնօրեն Միխայիլ Մոսկալյովը «Lenta.ru»-ին տվել է հետեւյալ մեկնաբանությունը. «Այդ սուլոցներն ուղղված էին ամերիկացու հասցեին: Նա պասիվ մարտ էր վարում, ինչի
Թուրքական արխիվներում Ցեղասպանությունը ուրանալու նպատակով տեղի են ունեցել անթույլատրելի գործողություններ
«Պետք է նկատի ունենալ, որ քանի դեռ չի ընդունվել այն բացահայտ փաստը, որ թուրքական արխիվներում հայերի Ցեղասպանությունը ուրանալու նպատակով տեղի են ունեցել անթույլատրելի գործողություններ՝ դժվար է առաջ շարժվել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունները եւ դրանց թուրքական կողմի արձագանքը, ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Արամ
Հրամանատարը՝ միասեռական
Երբ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանն օրեր առաջ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ 10 եւ ավելի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, մտածել եմ անգամ. Գուցե քի՞չ էր պատժաչափը, արդյոք, համարժեք էր պատիժը /հասարակական վտանգավորության աստիճանը հաշվի առնելով/: Օրեր առաջ տեղեկացա դատական դռնփակ մի նիստի մասին, ուր գործող անձը՝ Սերոբ
Անկարգություններ Կահիրեում. զոհվել է ավելի քան 20 մարդ
Այսօր վաղ առավոտյան,Կահիրեի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Ըստ տեղական հեռուստատեսության, «Թահրիր» հրապարակում իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ: Բախումները շարունակվել են նաեւ ներքին գործերի նախարարության մոտ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է ավելի քան
Օրբելյանը վրե՞ժ է լուծել Ճգնավորյանից
Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը: Հիշեցնենք, որ երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի


















































