Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված այստեղ կապ չունի»

Նոյեմբեր 21,2011 20:05

Մարդը հող ունի, ինչքան բարձր կառուցի, էնքան եկամուտը  շատ կլինի: Կարծում  է Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը: Խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում կառուցվող 50 հարկանի  աշտարակի   եւ այն կառուցողների մասին է: Լրագրողների հետ հանդիպմանն են քննարկում այդ հարցը: Ասում են` իրանական կազմակերպություն է կառուցում, անունն էլ չգիտեն:  Հրաչ Պողոսյանն   հիշում է` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հետ զրույցում նշել էր, որ Նկարիչների միության շենքի տարածքը վաճառվել է իրանական մի ընկերության: Պարսիկները աստծուն մոտենալ չեն ուզում, Հրաչ Պողոսյանն է ասում. «Ո’չ, Աստված այստեղ կապ չունի», Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ չի ցանկանում «այդպիսի բարդ բաների» մասին խոսել, ասում է.  «Միշտ էլ նախագծեր են արվում, որ կառույցը բարձր լինի»: Ինչու՞ համար է կառուցվում այդ բարձահարկ  շենքը, բանախոսները չգիտեն, բայց վճռական են. այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել թույլ չեն տալու. «Եթե պետք լինի դիմելու ենք քաղաքապետին, Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին և իհարկե` ժողովրդին»,- ասում են նրանք:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930