Օրվա լրահոսը

Նախագահը մինի ֆուտբոլ է դիտել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է եղել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին: Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաև գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին: Aravot.am-ին

Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող Արեն Սիմոնյանը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին և 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը

Համքարություններ եւ հստակ խոսք

Ըստ եգիպտահայ Նաիրի Համբիկյանի՝ սա է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարգավորելու ելքը Նոյեմբերի 16-18-ը Երեւանում անցկացվել է «Երեւանյան բիենալե 2011» համահայկական ճարտարապետական առաջին մրցույթ-ցուցահանդեսը: Մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Քաթարի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայ ճարտարապետներ: Այս օրերին Երեւանում էր նաեւ եգիպտահայ ճարտարապետ Նաիրի Համբիկյանը, ում հետ մեր զրույցը միայն ճարտարապետության մասին չէ: «Եկել

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ ութերորդ ԵՐԳ ԵՐԳՈՑ Եվ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «որ խնդրենք, մի հատ չես երգի՞, Էնրիկո», եւ Վերժինեն ասաց՝ «Հենրիկի տրամադրությունը որ տեղն ա լինում, առանց խնդրելու էլ ա երգում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «դե թող առանց խնդրելու երգի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին նայելով ասաց՝ «որ առանց խնդրելու

Գումար՝ «Facebook»-ի միջոցով

«Facebook» սոցցանցի 800 մլն օգտագործողներն այսուհետեւ կկարողանան իրար օգնել գումարով «PayPal»-ի նոր հավելվածի՝ «Send Money»-ի միջոցով, հաղորդում է https://pcnews.am կայքը: Գումարային փոխանցում անելու համար պետք է ընտրել բացիկ, որին կարելի է կցել նաեւ հաղորդագրություն, նկար կամ տեսահոլովակ, ընտրել ստացողին, մուտքագրել գումարն ու մուտք գործել «PayPal» համակարգ: Այնուհետեւ բացիկը կհայտնվի ընկերոջ պատին, սակայն փոխանցման մասին տվյալները

Դեպի 7 միլիարդանոց աշխարհ

Օրերս Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում Փոփոխությունների թատրոնը դոկտոր Կաղամբի եւ պարոն Մահի կողմից պատրաստել էր ինքնատիպ ներկայացում՝ նվիրված աշխարհի բնակչության կարեւորագույն հիմնահարցերին: «Մեր թատրոնը երիտասարդ եռանդուն արտիստներից բաղկացած մշակութային հասարակական կազմակերպություն է: Լինելով զվարճալի եւ ժամանցային՝ մեր ներկայացումները միեւնույն ժամանակ հորդորում են մտորել, խորհել եւ կշռադատել: Մեր թատրոնն անտեսում ու վերացնում է հանդիսասրահ-բեմ անջրպետը՝

Թուրքական վիրուս՝ Facebook-ում

«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը վտանգված են: Բավական անմեղ «hahaha!» գրություններով եւ «www.facebook.com.image301.tk/****» հղումով (անվտանգության նկատառումներից ելնելով շարունակությունը չենք ցուցադրում) տարածվող վիրուսը նրանք ստանում են իրենց «ընկերներից»: Վիրուսն էլ «բնակվում» է հենց «ընկերների» համակարգիչների մեջ՝ առանց վերջինների իմացության: Առաջին հայացքից թվում է, թե «www. facebook.com.image301.tk/****» հղումը «Facebook» կայքից է, որը հիմնված է «com» տիրույթի (դոմենի) վրա,

Բարձրակարգ կատարումը ազգության հետ կապ չունի

Մեկնաբանում են ճանաչված երիտասարդ երաժիշտները   Օրերս հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի տիկնոջ՝ Սաթի Սպիվակովայի մոսկովյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում խոսակցություն ծավալվեց այն մասին, թե ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները ովքե՞ր են առավել խորը զգում ու մեկնաբանում՝ ռուսնե՞րը, թե՞ այլազգիները: Առաջին հայացքից հարցը փոքր-ինչ անսովոր է, քանի որ երաժշտությունը համամարդկային է, թեեւ բնույթով՝ ազգային: Երբ ստեղծագործությունը

Կոմունիստները մտահոգություն են հայտնում

Բաց նամակ՝ ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին: Մեծարգո պարոնայք: Միանգամայն հասկանալի է, որ իշխանությունները որոշել են առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների աշխատանքներում ներգրավել բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր ցանկություն կհայտնեն համագործակցել հանրապետականների հետ: Մենք՝ հանրապետության կոմունիստ քաղաքացիներ Նորիկ Պետրոսյանս եւ Գեղամ

Մեր Անկախության 20 տարին եւ այսօրվա մարտահրավերները

«Աշխարհի ամեն անկյունում ապրող ¨ իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով ¨ իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձ¨ավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կողմն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջ¨ում` տարածություն»:  Վազգեն Սարգսյան   Այս տարի

Հիվանդանոցում այրվածքներից մահացել է երկրորդ եղբայրը` 4-ամյա տղան

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` նոյեմբերի 18-ին, Երևան քաղաքի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 4-ամյա Արման Գասպարյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել Գոգավանում: Ինչպես ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Լոռու մարզի Գոգարան գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր Մ.

«Ստրիպտիզ» հարցազրույցներից մինչեւ «աշխարհի կենտրոն» Հայաստան

Վահե Մելիքյան-Մովսիսյանի նոր ժողովածուն Լրագրող, հրապարակախոս, գրող Վահե Մելիքյան-Մովսիսյանի «Աշնանային պարեր», «Մարդը քո կողքին» գրքերին կհաջորդի «Աշխարհի կենտրոն Հայաստանս…», հեղինակի խոսքերով՝ քաղաքական էսսեների, «ստրիպտիզ» հարցազրույցների, էսքիզային դիմանկարների ժողովածուն: Շնորհանդեսն էլ նախատեսված է մինչեւ տարեվերջ: «Առավոտի» հետ զրույցը Վ. Մելիքյան-Մովսիսյանը սկսեց փոքրիկ «նախերգանքով». «Աշխարհաքաղաքական թոհուբոհի եւ օրավուր խորացող տնտեսական, քաղաքական եւ բարոյական ճգնաժամի պայմաններում օրենքի եւ

«Հայկական ձեռքը կամ քարտերը թույլ են»

Անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայացուցչությունները դրսում պասիվ են, իսկ Հայաստանը դեռ պետք է համոզի հզորներին, որ իր բարգավաճ լինելը ձեռնտու է ոչ միայն հայերին: Այսօր ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն կարդաց Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Դասախոսությունից առաջ պրոֆեսորը հարցազրույց տվեց

Հայ ներդրողին խաբելը՝ պետական քաղաքականություն

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Հայաստանի եւ սփյուռքի հայերի բիզնես հարաբերությունների կամ փողային գործարքների կնճիռներին. «Սփյուռքհայերին բերում ենք, որ թալանե՞նք» , «Հայը եւ սփյուռքահայը» եւ այլն: Եվ ահա, ինչպես երեկ տեղեկացրել ենք առցանց «Առավոտում», ստեղծվում է սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Երեկ պարզվեց, որ մեր վատ տեսակը սփյուռքում ապրող տեսակին քցելու հարցում օրիգինալ չէ: Օրինակ՝ ամերիկահայ

Վրաերթ` Երևանում. «Վոլվո»-ի վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց

Երեկ` նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 56 շենքի դիմաց Երևանի բնակիչ, ՀՊՃՀ ուսանող, 26-ամյա Շամիր Կոստանյանը «Վոլվո» մակնիշի 05 ՕՏ 735 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանին: Վրաերթի արդյունքում Գ.Խաչատրյանը ստացել է մարմնական

Հերթական աղմկահարույց գործի դատաքննությունը

Նոյեմբերի 30-ին տեղի կունենա Զադե Այլահի Իբրահիմյանի, Սայամ Պետրոսյանի, Հարություն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Քրեական գործը հարուցել է Հադրութի կայազորի զինվորական դատախազությունը: Նրանք մեղադրվում են համածառայողներ Արթուր Մարդոյանին, Վարդան Մարտիրոսյանին, Ջիվան Եղոյանին նվաստացնելու, ծաղրելու, բռնություն կիրառելու համար: Զադեն ոտքերով հարվածել է Վարդանին: Վերջինս ընկել է քարերի վրա: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների. «Վարդանը

Ծառուկյանը ծեծել է շարքայինին

Պաշտպանության նախարարության 3-րդ հրետանային դիվիզիոնի 9-րդ մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Վասիլ Ծառուկյանը ծեծել է շարքային Դերենիկ Անանյանին՝ դասընթացների պլան- համառոտագիրը սխալ կազմելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, նպատակը՝ «խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելն էր»: «Առավոտի» տեղեկությամբ, ավագ սպան ոտքերով հարվածել էր շարքայինին, «ճմկտել» նրան: Նրան Սյունիքի մարզի դատարանը արագացված դատաքննության արդյունքում 2 տարվա ազատազրկման է դատապարտել, որը

«Պապա Կարլոյի» սիրահարը

20-ամյա Ռազմիկ Ղավալյանը մտել էր Ավագ Հովսեփյանի խանութ, որտեղից աննկատ գողացել էր 30 հատ «Պապա Կարլո» զովացուցիչ խմիչք, թխվածք: Ըստ մեղադրանքի, խանութին պատճառվել է «զգալի չափի»՝ 7000 դրամի գույքային վնաս: «Առավոտ» օրաթերթ

Ժամկետային զինծառայությունից ազատելու համար

Հոկտեմբերի 24-ից Արաբկիր եւ Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Համլետ Շամշյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա ժամկետային զինծառայությունից ազատելու համար Էդուարդ Չիթախչյանից ստացել է 2 541 000 դրամին համարժեք՝ 7000 դոլար գումար: 40-ամյա Շամշյանը նախկինում դատված է եղել: Շամշյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Առավոտ» օրաթերթ

Գագիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

Գագիկ Հարությունյանն աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Խորհրդային հարկային տեսչությունում հաշվառված «ԳԱՀԱՎԱ» ՍՊ տնօրեն: Նա Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Եսելեմ» ՍՊԸ տնօրեն Արեւհատ Սարգսյանից, առանց փաստացի ապրանքներ եւ ծառայություններ ստանալու, ձեռք է բերել 369. 729.120 դրամի թվով 87 կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Ըստ մեր աղբյուրի, դրանցից 318.008.880 դրամի թվով 78-ն օգտագործել է որպես ծախսեր

«Ծիծակախառն» մաքսանենգություն

Հայերը հաշվի էին առել Եվրոպայի Ինտերպոլի հնարավորությունները Քրեական գործ է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Արմեն Սարգսյանը Երեւանում պատահաբար հանդիպեց ԱՄՆ-ում բնակվող իր ծանոթին՝ Արման Գեւորգյանին (հայտնի է «Ծիծակ» մականունով): Վերջինից նա ստացավ առաջարկ՝ թանկարժեք ավտոմեքենաներ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Մեքենաները ԱՄՆ-ից Վրաստան, ապա Հայաստան պետք

Facebook և Twitter սոցիալական ցանցերը հնարավոր է փակվեն

Ինչպես հայտնում է  fullgadget.ru-ն, Մեծ-Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը հայտարարել է, որ  բրիտանական իշխանությունները պատրաստվում են արգելել մուտքը Facebook և Twitter սոցիալական կայքեր: Պատճառն այն է, որ այս սոցցանցերի միջոցով տարբեր երկներում կազմակերպվում են փողոցային անկարգություններ: Այս կայքերի միջոցով կազմակերպիչները փոխանակվում են ինֆորմացիաներով: Չմոռանանք` մասնագետները Facebook-ն ու Twitter-ը համարում են Եգիպտոսի և Թունիսի հեղափոխությունների հիմնական օղակ:

Տնօրենները պարզաբանում են

Մանկապարտեզներում ջեռուցման համար դրամահավաքի եւ կրթական լրացուցիչ ծառայությունների մասին «Առավոտի» 15.11.2011 թ. լույս տեսած «Ամեն կոպեկն էլ օգուտ է» հրապարակման մեջ ծնողները դժգոհել էին, որ թիվ 91 մանկապարտեզում նկարչության, անգլերենի, ռուսերենի խմբակների համար, օրվա հացի խնդիրը թողած՝ ստիպված 1000-1500 դրամ վճարումներ են կատարում: Ավելին՝ ծնողն ասել էր, որ ինքը «մի 3 ամսվա պարտք ունի»: Երեկ

«Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում»

Ատոմակայանի հատկապես թունավոր արտադրամասի աշխատակիցները պետք է արտոնյալ պայմաններով թոշակ ստանային, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո նրանք էլ կստանան սովորական քաղաքացու պես:  Ձեռքի մի թեթեւ շարժումով, մի քվեարկությամբ, ինչպես Մեծամորի ատոմակայանի հատկապես վտանգավոր արտադրամասի աշխատակիցներն են ասում՝ պատգամավորները նրանց զրկել են նորմալ ապրելու հնարավորությունից: Բանն այն է, որ դեռեւս 2003 թվականին Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով

Սպանությունը բացահայտվել է. 22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքը ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է տաքսու վարորդին

Երեկ` նոյեմբերի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի խումբ երիտասարդների: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են` Խաղաղ Դոն փողոցի 19 շենքի բնակիչ, 20-ամյա Կարապետ Մելքոնյանը, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, եղբայրներ, 24-ամյա Միքայել Ռաֆայելյանը,

«Որպեսզի իշխանությունները չկտրվեն իրականությունից»

Սպասվո՞ւմ են արդյոք պաշտոնանկություններ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներսում Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե հայրաբար հայտարարել է, որ Տարոնը «լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ «Մարգարյան» անվան հանդեպ: Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունե՛ս: Մենք բոլորս քո կողքին կանգնած ենք եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ

Երբ Վովան Վանոյի օգնականն էր

Մի քանի խորհուրդ նոր ոստիկանապետին «Երբ ես նոր էի նշանակվել ՆԳՆ գլխավոր վարչության պետ, ինքը Վանո Սիրադեղյանի օգնականն էր, ռեֆերենտն էր… ինքը շատ լավ գիտի իմ մոտեցումները, գնահատականները: Կոռեկտ չեմ համարում ավելին ասել, բայց ինքն այդ բոլորին դեռ չի տիրապետում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը, եւ նկատի ունենալով այն, որ

Հնարավորի արվեստ

Քաղաքականությունը, ինչպես հայտնի է, հնարավորի արվեստ է: Այս պահին հնարավոր չէ կազմաքանդել ավազակապետությունը կամ սահմանադրական կարգ հաստատել: Հնարավոր չէ, որովհետեւ ավազակապետության առկայությունը եւ սահմանադրական կարգի բացակայությունը պայմանավորված են ոչ այսօրվա իշխանությունների կամ այսօրվա ամբողջ քաղաքական վերնախավի բացասական հատկանիշներով, ոչ էլ նույնիսկ գոյություն ունեցող քաղաքական եւ տնտեսական համակարգով: Դրանք ածանցյալ են մեր հասարակության արատներից, որոնց հիմքը

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը հերթական ընտրություններին պատրաստ է

«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի հետ, որն ասել է. «Կոնգրեսը ամեն ժամ, ամեն րոպե պատրաստվում է ընտրությունների, հնարավորինս` արտահերթ: Արտահերթը մեր օրակարգում է, որովհետեւ օր առաջ կարող է լինել, եւ մեր թիմը բավականին պատրաստ է: Իսկ եթե հանկարծ չլինի, ապա հերթականին մեր թիմը ամբողջապես պատրաստ կլինի»:

«Զոհերի» ծնողները շարունակում են պնդել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը բարերար է

«Հայկական ժամանակը» զրուցել է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի «զոհերից» երկուսի մայրերի հետ` չհրապարակելով նրանց անունները: Նրանցից մեկը, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճռին` 15 տարով ազատազրկմանը, ասել է. «Շատ վատ, շատ սխալ դատավճիռ է, մենք կբողոքարկենք երեւի: Ճիշտ չեն մոտեցել…Մարդիկ նույնպես բողոքարկում են: Մեր տանը նստած հարեւաններ կան, բոլորն էլ բողոքում են,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031