Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում այրվածքներից մահացել է երկրորդ եղբայրը` 4-ամյա տղան

Նոյեմբեր 19,2011 13:59

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` նոյեմբերի 18-ին, Երևան քաղաքի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 4-ամյա Արման Գասպարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին արտակարգ միջադեպ էր տեղի ունեցել Գոգավանում:

Ինչպես ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Լոռու մարզի Գոգարան գյուղի տներից մեկում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր Մ. Գասպարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` գույքով (հյուրասենյակ, միջանցք, խոհանոց` 12×11մ):
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել 4-ամյա Արման, 3-ամյա Գոռ և 3-ամյա Արեն Գասպարյանները, ովքեր բնակիչների և «1-03» ծառայության կողմից տեղափոխվել էին Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:
 3-ամյա Արեն Գասպարյանը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել