Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունը բացահայտվել է. 22-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքը ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է տաքսու վարորդին

Նոյեմբեր 19,2011 13:11

Երեկ` նոյեմբերի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի խումբ երիտասարդների:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են` Խաղաղ Դոն փողոցի 19 շենքի բնակիչ, 20-ամյա Կարապետ Մելքոնյանը, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներ, եղբայրներ, 24-ամյա Միքայել Ռաֆայելյանը, 22-ամյա Վլադիմիր Ռաֆայելյանը և Արզումանյան փողոցի 16/2 շենքի բնակիչ, 22-ամյա Հակոբ Բունիաթյանը:
Նշված երիտասարդները կասկածվում են նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փաստով:
Ինչպես ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանում տեղի էր ունեցել սպանություն, որի արդյունքում հիվանդանոցում մահացել էր «Վոլվո» մակնիշի 09 ՍԼ 181 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը` 26-ամյա Գալուստ Մելքոնյանը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Հակոբ Բունիաթյանը ոստիկանության Էրեբունու բաժնում խոստովանել է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 02.00-ի սահմաններում, Խաղաղ Դոն փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող ավտոկայանատեղիի պարսպի հետնամասում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածել է Գալուստ Մելքոնյանի աջ ծնկի շրջանին, որի հետևանքով Մելքոնյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Հակոբ Բունիաթյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Իսկ նրա երեք հանցակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել