Օրվա լրահոսը
Երիտասարդները չեն բողոքել. պասիվ կյանքի պատճառներից մեկը
20-ամյա Լյուդմիլայի զբաղմունքը տանը լինելը, հեռուստացույց դիտելը եւ « ինտերնետով զբաղվելն է»: Նա Ստեփանավան քաղաքից է, ասում է՝ դպրոցն ավարտել է եւ « նստել տանը»: Նույն քաղաքի բնակիչԿարեն Պետրոսյանն էլ պատմում է՝ աշխատանքից հետո հիմնականում փողոցներն է«չափչփում», իսկ «ամռանը գնում ենք սադում կամ հրապարակում նստում »,- ասում է նա: Ստեփանավանցիները բողոքում են՝ զբաղմունք չունեն: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության,
«Հասնել զրոյի» քարոզարշավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ «World Wision»-ի Հայաստանի գրասենյակը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, սկսել է «Հասնել Զրոյի» քարոզարշավը, որը 2008-2014 թվականների համար ընդունված եւ Հայաստանում իրականացվող «ՁԻԱՀ-ի կանխարգելում Հարավ-կովկասյան բնակիչների շրջանակում» ծրագրի բաղկացուցիչ է: Լոռու մարզում ծրագիրն իրականացվում է Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի այն 10 գյուղերում, որտեղից շատ են արտագնա
Տիգրան Մանսուրյան. «Ռեքվիեմում» միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը
Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում նոյեմբերի 19-ին ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, Քրիստինա Քայզերի (սոպրանո), Էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն) մեկնաբանմամբ կայացել է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն
Պրոֆեսորի մահվան հանգամանքները դեռ պաշտոնապես հայտնի չեն
Այսօր առողջապահության նախարարությանն են դիմել Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի հարազատները: Կրկնակի վիրահատության հետեւանքով մահացել է ճանաչված լեզվաբանը: 71-ամյա պրոֆեսորի հարազատները ցնցված են: Ոչ իրավական, ոչ էլ մասնագիտական եզրակացություն կամ գնահատական չի տրված կատարվածին: Նախարությունից պաշտոնապես ընդունել են գրավոր դիմումը, ապա խոստացել, որ արդյունքների մասին կտեղեկացվի 15 օր հետո: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Անվանի մարզչի կնոջ դեմքին լցրել են ծծմբաթթու
Մոտոցիկլետավոր երկու անհայտ անձինք փողոցում ծծմբաթթու են լցրել ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի մարզիչ Օսկար Տաբարեսի կնոջ վրա, ինչի հետեւանքով այրվել են 61-ամյա Սիլվիա Մարտինեսի դեմքն ու ուսերը: Ոստիկանությունն առայժմ չի պարզել հանցագործության պատճառները: Ուրուգվայի ԶԼՄ-ները միայն նշում են, որ օրերս իշխանություններն ազատ են արձակել Տաբարեսի նախկին սպասուհուն, որը ձերբակալվել էր անցած տարվա դեկտեմբերին՝ $ 500 հազար
Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովը կքննարկի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը
Դեկտեմբերի սկզբին Իսրայելի Քնեսեթում կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, “Մերեց” կուսակցության պատգամավոր Զահավա Գալոն խոստացել է դեկտեմբերի առաջիկա օրերին կրկին քննարկման ներկայացնել հարցը Քնեսեթի Կրթության հարցերով հանձնաժողովում: «Մենք ակնկալում ենք, որ հարցը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում»,- նկատել է Երուսաղեմի “Հայ Դատի”
ՀՀ նախագահ. «Ամեն անգամ գալով Վրաստան՝ համոզվում եմ, որ մենք շատ քիչ ենք շփվում»
Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առևտրա-տնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն
Դեղերը կտրում են՝ հատ-հատ վաճառում, որ ժամկետները թաքցնեն (տեսանյութ)
Հայաստանում դեղերի գներն անվերահսկելի են: Դեղերի գներն ավելացվում են մոտ 200% -ով: Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա առաջարկեց հաստատել դեղերի հստակ գնային քաղաքականություն: Անդրադառնալով շուկայի խնդիրներին, պարոն Ավագյանն առանձնացրեց ժամկետանց դեղերի առկայությունը: Նրա խոսքերով, դեղատների աշխատակիցները սովորաբար հենց միտումնավոր են դեղերի վրայից հանում ժամկետները. «Մկրատով կտրում են՝ առանձնացնում
Ինչպես տեսա Լեւոն Տեր-Պետրոսյանին
Առաջին նախագահի մտերիմ լրագրողների եւ նրանով հիացածների շարքերում ես չկամ: Չեմ էլ եղել: Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ եւ մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում եւ սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները: Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց:Որպես երեք երեխա ունեցող ընտանիք մեզ բաժին էր հասնում
Զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» վկայի ցուցմունքից. «Ասի, նայի՝ ջեբը գրած բան կա՞»
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ շարունակվեց Շենգավիթի դատարանի շենքում նշանակված դատական արտագնա նիստը: Դատարանում էին կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը: Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի «ինքնասպանության» գործով դատարանում իր ցուցմունքը պետք է շարունակեր նրա մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սակայն նա այսօր էլ ի վիճակի
Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, թե իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ: Լոռու մարզի քննչական բաժինը, քննելով Վլադիմիր
Վերահսկիչ պալատը միլիոնների չարաշահումներ է գտել, բայց դատախազությանը գործ չի տա
Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը տեղի ունեցավ Արարատի մարզպետարանում՝ չնայած ՎՊ-ի օրակարգում ընդգրկված հարցերից միայն 2-ն էին առնչվում Արարատի մարզին: ՎՊ-ի ստուգած մյուս 2 կառույցները՝ Երեւանի մետրոպոլիտենն ու Սոցներդրումների հիմնադրամն էին: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի՝ Արարատի մարզպետարանում կատարած ստուգումների արդյունքները: Չնայած այս մարզում էլ մի շարք ոլորտներում միլիոնների հասնող չարաշահումներ էին
Սիրանուշ Անդրիասյանը, ի վերջո, գրավեց 3-րդ տեղը
Քիչ առաջ Խարկովում ավարտվեց շախմատի նահանգապետի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Հայաստանի գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը եւ Սանկտ Պետերբուրգից ժամանած Ալինա Բալայանը: Ինը տուրից վաստակելով 7,5 միավոր` գավաթին տիրացավ ուկրաինուհի Իրինա Անդրենկոն, Ալինա Բալայանը 7,0 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ Սիրանուշը եզրափակեց առաջատարների եռյակը` 6,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կույր շախմատի աշխարհի 67 տարվա ռեկորդը գահընկեց արվեց
Գերմանիայի Բրենցի Զոտհայմ քաղաքում ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Լանգը ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում սահմանել է կույր շախմատի աշխարհի ռեկորդ: Խաղալով 1700-1000 վարկանիշ ունեցող 46 շախմատիստների հետ` գերմանացին տարել է 25 հաղթանակ, 19 պարտիա ավարտել ոչ-ոքի, 2-ում պարտվել է: Սեանսը տեւել է 21 ժամ 9 րոպե: Նախկին պաշտոնական ռեկորդը գրանցված է եղել 1947 թվականին, երբ Նայդորֆը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ կպայքարեն զվարճանքներով
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այդ առիթով նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ «Էրոտիկան ժամանակակից արվեստներում», մրցանակաբաշխություններ ու ժամանցային դիսկոտեկներ եւ այլն: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով, միջոցառումները սկսվելու են ժամը 13-ից. «Հիմնական միջոցառումը կսկսվի ժամը 18.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Այնտեղ
Ջրամատակարարման դադար ս.թ. դեկտեմբերի 1-ին Կենտրոն վարչական շրջանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 9.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Մայիսյան, Աղայան, Ամիրյան, Բյուզանդ, Զաքյան, Լեոյի, Դեղատան, Վ.Սարգսյան, Ա.Պետրոսյան փողոցների, Մաշտոցի 1-20,37,40,40/1, Թումանյան 25,27,30-40, Տերյան 19-71 և 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան 11-19 և 20-34, Սարյան 27,29,30,31, Լալայանց 47/1, Մ.Խորենացի 1-30,Պարոնյան 1-15,
Հայաստանում ամենից շատ կեղծում են «վիագրաները»
2001-2011 թվականներին Հայաստանում գրանցվել է դեղերի կեղծման 43 դեպք: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա՝ տարածված են հատկապես սեռական պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոցների կեղծումները: Հակոբ Թոփչյանի խոսքերով, շուկայում վաճառվող «վիագրաներին» սովորաբար խառնում են «ալիքապս» հավելումներն ու վաճառում: Նա վստահեցրեց,
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս խախտումը (Տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է ճանապարհատրանսպորտային հերթական խախտումը: Տիգրան Մեծ փողոցում «Ինֆինիտի» մակնիշի 090 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնում է, որ մեքենան այդպես մնացել է մոտ կես ժամ, իսկ նշված մեքենայի կողքով անցնող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս այն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Պայքար՝ հանուն հաջողության
Կարելի է երկար« շատ երկար սպասել հաջողությանը« բայց այն չափազանց անկայուն է՝ ինչպես քամին։ Հաջողությունը պետք է մեզ, եւ դրա պակասը միշտ էլ զգացվում է: Եվ որպեսզի մենք շարունակենք հանգիստ ապրել՝ եկեք ընդմիշտ վախեցնենք մեր անհաջողությանը« իսկ դրա համար բավական է հետեւել այս խորհուրդներին© Խորհուրդ 1©- Միշտ շրջանցեք խոչընդոտները© ծախսեք« սպառեք որքան հնարավոր է մեծ
Կոմունիստի բողոք. « Էսօր մարդիկ սկի կնիկ չեն կարողանում ուզել, որովհետեւ փող չկա» (տեսանյութ)
Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է, եւ կոմունիստները քայլերթով Սարյանի արձանի մոտից շարժվում էին դեպի Շահումյանի արձանի մոտ: Քայլերթի մասնակիցներից մեկին՝ Արշակ Սարգսյանին խնդրեցինք համեմատել, թե ինչն էր կոմունիստների ժամանակ լավ, հիմա՝ վատ: Ըստ նրա՝ «Այն ժամանակ մեր հայ ազգը մարդու նման ապրում էր, եթե կոմունիստները չգային՝ մեզ հիմա թուրքերը վերացրած կլինեին: Կոմունիստների շնորհիվ ստեղծվեց էս
Զգուշացեք պաստառներից` նրանք վերադառնում են
Այս անգամ ArmComedy–ի ճանկերում էն հայտնվել «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի 2011-2012 ձմեռ-ձմեռ իրազեկման շրջանի պաստառները։ Այս անգամ էլ ուզում ենք դրանցով կիսվել հանրության հետ մի փոքր ավելի շուտ: Մի վախեցեք, շատ շուտով կտեսնեք այս պաստառները փողոցում, անցումներում, շենքերի մուտքերում և գուցե նաև Ձեր տանը: ԵՎ այսպես` նոր պաստառները:
Կոմունիստները կենացներ խմում են ուրիշի հաշվին (տեսանյութ)
Այսօր Հայաստանի կոմունիստները նշում են Հայաստանի խորհրդայնացման օրը: Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց, թե բացի քայլերթից, այդ իրադարձությունը, տոնը, ժողովրդի լեզվով ասած՝ «չե՞ն թրջելու», սեղանի շուրջ չե՞ն նշելու: Նրա խոսքերով՝ «Մեր այսօրվա պաշտոնյաներն ամեն ինչը սեղանի շուրջ են նշում, բաժակ են բարձրացնում,որովհետեւ իրենց փողը չի դա, եթե իրենց փողը լինի՝ չեն նշի:
Շախմատի Հայաստանի չեմպիոնուհին` Խարկովի մրցաշարում
Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն այս տարվա գարնանն ամուսնացավ եւ տեղափոխվեց Ուկրաինա, Խարկովի մրցաշարում այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ 6,0 միավոր էր վաստակել եւ ընդամենը կես քայլ էր ետ մնում առաջատարից` ուկրաինացի միջազգային վարպետ Իրինա Անդրեյկոյից: Սիրանուշի հետ հավասար արդյունք ուներ նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ալինա Բաբայանը: Այս մասին տեղեկացնում
Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը
Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվեց համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք վերստին հավաքվել ենք
ՊՆ փոխգնդապետը «ԲՄՎ»-ով վրաերթի է ենթարկել տարեց կնոջը. վերջինս մահացել է
Երեկ` նոյեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 09 ՍՏ 853 համարանիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցի թիվ 32 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան մի կնոջ: Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում կինը մահացել է: Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան. ինչո՞ւ է նման աժիոտաժ առաջացրել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին։ Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում,
Սաշուր Քալաշյան. Կարեւոր է ճարտարապետի՝ բարոյական կոդեքսին հավատարիմ մնալը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ճարտարապետների միությունում, «Ճարտարապետական գործունեություն եւ օրենսդրություն» ծրագրի շրջանակներում՝ կայացավ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային եւ մասնագիտական քննարկումը: «Օրենքի նախագիծը սկսվել է 2007 թվականին: Անցել է 4 տարի, խնդիրը նույնն է, ուղղակի այն քննարկվել է տարբեր մարդկանցով»,- ասաց անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա՝ ճարտարապետության բնագավառում այսօր առկա է չորս խնդիր՝ առաջինը ճարտարապետի
Լուրեր Մասիսում. մերկապարուհիներին իրականում զենքով ստիպողաբար պարեցրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ որդին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ, անհատ ձեռներեց Արթուր Բիլբուլյանի նկատմամբ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստից հետո`
ԱՄՆ դեսպան. Աշխատում ենք գործընկերներ գտնել Հայաստանում
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Վիրտուալ գրադարանը Հայաստանի գիտնականներին կտրամադրի եզակի հնարավորություն` առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված եւ ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համակարգի
Պատրիկեեւը տարին փակեց հաղթանակով
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելով այդ երկրի ազգային հերոս Դեգլանի ավանդական հեղինակավոր հուշամրցաշարին, անցկացրեց երեք գոտեմարտ եւ երեքում էլ պարտության մատնեց մրցակիցներին` 120 կգ քաշային կարգում նվաճելով հաղթողի կոչումը: Սա մեր տիտղոսավոր ըմբիշի եւ, ընդհանրապես, ազգային հավաքականի անդամների վերջին մրցելույթն էր մրցաշրջան 2011-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































