Օրվա լրահոսը

Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, թե իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները բռնություն են կիրառել, որպեսզի իրենցից կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ: Լոռու մարզի քննչական բաժինը, քննելով Վլադիմիր

Վերահսկիչ պալատը միլիոնների չարաշահումներ է գտել, բայց դատախազությանը գործ չի տա

Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը տեղի ունեցավ Արարատի մարզպետարանում՝ չնայած ՎՊ-ի օրակարգում ընդգրկված հարցերից միայն 2-ն էին առնչվում Արարատի մարզին: ՎՊ-ի ստուգած մյուս 2 կառույցները՝ Երեւանի մետրոպոլիտենն ու Սոցներդրումների հիմնադրամն էին: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի՝ Արարատի մարզպետարանում կատարած ստուգումների արդյունքները: Չնայած այս մարզում էլ մի շարք ոլորտներում միլիոնների հասնող չարաշահումներ էին

Սիրանուշ Անդրիասյանը, ի վերջո, գրավեց 3-րդ տեղը

Քիչ առաջ Խարկովում ավարտվեց շախմատի նահանգապետի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Հայաստանի գործող չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը եւ Սանկտ Պետերբուրգից ժամանած Ալինա Բալայանը: Ինը տուրից վաստակելով 7,5 միավոր` գավաթին տիրացավ ուկրաինուհի Իրինա Անդրենկոն, Ալինա Բալայանը 7,0 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ Սիրանուշը եզրափակեց առաջատարների եռյակը` 6,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կույր շախմատի աշխարհի 67 տարվա ռեկորդը գահընկեց արվեց

Գերմանիայի Բրենցի Զոտհայմ քաղաքում ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Լանգը ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում սահմանել է կույր շախմատի աշխարհի ռեկորդ: Խաղալով 1700-1000 վարկանիշ ունեցող 46 շախմատիստների հետ` գերմանացին տարել է 25 հաղթանակ, 19 պարտիա ավարտել ոչ-ոքի, 2-ում պարտվել է: Սեանսը տեւել է 21 ժամ 9 րոպե: Նախկին պաշտոնական ռեկորդը գրանցված է եղել 1947 թվականին, երբ Նայդորֆը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ կպայքարեն զվարճանքներով

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ այդ առիթով նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ «Էրոտիկան ժամանակակից արվեստներում», մրցանակաբաշխություններ ու ժամանցային դիսկոտեկներ եւ այլն: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտնեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով, միջոցառումները սկսվելու են ժամը 13-ից. «Հիմնական միջոցառումը կսկսվի ժամը 18.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ: Այնտեղ

Ջրամատակարարման դադար ս.թ. դեկտեմբերի 1-ին Կենտրոն վարչական շրջանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 9.00-ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 9.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Մայիսյան, Աղայան, Ամիրյան, Բյուզանդ, Զաքյան, Լեոյի, Դեղատան, Վ.Սարգսյան, Ա.Պետրոսյան փողոցների, Մաշտոցի 1-20,37,40,40/1, Թումանյան 25,27,30-40, Տերյան 19-71 և 44-62, Սայաթ-Նովա պ. 1-31, Աբովյան 11-19 և 20-34, Սարյան 27,29,30,31, Լալայանց 47/1, Մ.Խորենացի 1-30,Պարոնյան 1-15,

Հայաստանում ամենից շատ կեղծում են «վիագրաները»

2001-2011 թվականներին Հայաստանում գրանցվել է դեղերի կեղծման  43 դեպք: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնիկայի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա՝ տարածված են հատկապես  սեռական պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոցների կեղծումները: Հակոբ Թոփչյանի խոսքերով, շուկայում վաճառվող «վիագրաներին» սովորաբար խառնում են «ալիքապս» հավելումներն ու վաճառում: Նա վստահեցրեց,

Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս խախտումը (Տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է ճանապարհատրանսպորտային հերթական խախտումը: Տիգրան Մեծ փողոցում «Ինֆինիտի» մակնիշի 090 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնում է, որ մեքենան այդպես մնացել է մոտ կես ժամ, իսկ նշված մեքենայի կողքով անցնող ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները չտեսնելու էին տալիս այն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Պայքար՝ հանուն հաջողության

Կարելի է երկար« շատ երկար սպասել հաջողությանը« բայց այն չափազանց անկայուն է՝ ինչպես քամին։ Հաջողությունը պետք է մեզ, եւ դրա պակասը միշտ էլ զգացվում է: Եվ որպեսզի մենք շարունակենք հանգիստ ապրել՝ եկեք  ընդմիշտ վախեցնենք մեր անհաջողությանը« իսկ դրա համար բավական է հետեւել այս խորհուրդներին© Խորհուրդ 1©- Միշտ շրջանցեք խոչընդոտները© ծախսեք« սպառեք որքան հնարավոր է մեծ

Կոմունիստի բողոք. « Էսօր մարդիկ սկի կնիկ չեն կարողանում ուզել, որովհետեւ փող չկա» (տեսանյութ)

Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է, եւ կոմունիստները քայլերթով Սարյանի արձանի մոտից շարժվում էին դեպի Շահումյանի արձանի մոտ: Քայլերթի մասնակիցներից մեկին՝ Արշակ Սարգսյանին խնդրեցինք համեմատել, թե ինչն էր կոմունիստների ժամանակ լավ, հիմա՝ վատ: Ըստ նրա՝ «Այն ժամանակ մեր հայ ազգը մարդու նման ապրում էր, եթե կոմունիստները չգային՝ մեզ հիմա թուրքերը վերացրած կլինեին: Կոմունիստների շնորհիվ ստեղծվեց էս

Զգուշացեք պաստառներից` նրանք վերադառնում են

Այս անգամ ArmComedy–ի ճանկերում էն հայտնվել  «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի 2011-2012 ձմեռ-ձմեռ իրազեկման շրջանի պաստառները։  Այս անգամ էլ ուզում ենք դրանցով կիսվել հանրության հետ մի փոքր ավելի շուտ: Մի վախեցեք, շատ շուտով կտեսնեք այս պաստառները փողոցում, անցումներում, շենքերի մուտքերում և գուցե նաև Ձեր տանը:   ԵՎ այսպես` նոր պաստառները:

Կոմունիստները կենացներ խմում են ուրիշի հաշվին (տեսանյութ)

Այսօր Հայաստանի կոմունիստները նշում են Հայաստանի խորհրդայնացման օրը: Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց, թե բացի քայլերթից, այդ իրադարձությունը, տոնը, ժողովրդի լեզվով ասած՝ «չե՞ն թրջելու», սեղանի շուրջ չե՞ն նշելու: Նրա խոսքերով՝ «Մեր այսօրվա պաշտոնյաներն ամեն ինչը սեղանի շուրջ են նշում, բաժակ են բարձրացնում,որովհետեւ իրենց փողը չի դա, եթե իրենց փողը լինի՝ չեն նշի:

Շախմատի Հայաստանի չեմպիոնուհին` Խարկովի մրցաշարում

Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն այս տարվա գարնանն ամուսնացավ եւ տեղափոխվեց Ուկրաինա, Խարկովի մրցաշարում այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ 6,0 միավոր էր վաստակել եւ ընդամենը կես քայլ էր ետ մնում առաջատարից` ուկրաինացի միջազգային վարպետ Իրինա Անդրեյկոյից: Սիրանուշի հետ հավասար արդյունք ուներ նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ալինա Բաբայանը: Այս մասին տեղեկացնում

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը

Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, ստորագրվեց համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր մենք վերստին հավաքվել ենք

ՊՆ փոխգնդապետը «ԲՄՎ»-ով վրաերթի է ենթարկել տարեց կնոջը. վերջինս մահացել է

Երեկ` նոյեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 09 ՍՏ 853 համարանիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցի թիվ 32 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան մի կնոջ: Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում կինը մահացել է: Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան. ինչո՞ւ է նման աժիոտաժ առաջացրել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին։ Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում,

Սաշուր Քալաշյան. Կարեւոր է ճարտարապետի՝ բարոյական կոդեքսին հավատարիմ մնալը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Ճարտարապետների միությունում,  «Ճարտարապետական գործունեություն  եւ օրենսդրություն» ծրագրի շրջանակներում՝  կայացավ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային եւ մասնագիտական քննարկումը: «Օրենքի նախագիծը սկսվել է 2007 թվականին: Անցել է 4 տարի, խնդիրը նույնն է, ուղղակի այն քննարկվել է տարբեր մարդկանցով»,- ասաց անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա՝ ճարտարապետության բնագավառում այսօր առկա է չորս խնդիր՝ առաջինը ճարտարապետի

Լուրեր Մասիսում. մերկապարուհիներին իրականում զենքով ստիպողաբար պարեցրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ որդին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ, անհատ ձեռներեց Արթուր Բիլբուլյանի նկատմամբ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստից հետո`

ԱՄՆ դեսպան. Աշխատում ենք գործընկերներ գտնել Հայաստանում

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը: Վիրտուալ գրադարանը Հայաստանի գիտնականներին կտրամադրի եզակի հնարավորություն` առցանց ամսագրեր եւ շտեմարաններ մուտք ունենալու համար: Այն ներառում է բաց մատչելիության սկզբունքով հրատարակված ավելի քան 3 միլիոն հոդված եւ ՄԱԿ-ի Research4Life ծրագրի ավելի քան 8 հազար ամսագիր: Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համակարգի

Պատրիկեեւը տարին փակեց հաղթանակով

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելով այդ երկրի ազգային հերոս Դեգլանի ավանդական հեղինակավոր հուշամրցաշարին, անցկացրեց երեք գոտեմարտ եւ երեքում էլ պարտության մատնեց մրցակիցներին` 120 կգ քաշային կարգում նվաճելով հաղթողի կոչումը: Սա մեր տիտղոսավոր ըմբիշի եւ, ընդհանրապես, ազգային հավաքականի անդամների վերջին մրցելույթն էր մրցաշրջան 2011-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երիտասարդներն անտեր են մնացել. նրանցով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են զբաղվում

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան հոկտեմբերի վերջին 15-25 տարեկան 1065 երիտասարդների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու երիտասարդների արդի դիրքորոշումները: Հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների գերակշռող մասը` 62%-ը, իր ապագան տեսել է հայրենիքում: 15.4%-ը մտադրված է հեռանալ Հայաստանից, իսկ 22%-ը երկրից հեռանալը հնարավոր է համարում: Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր,

Վկա շարքայինն առանց անձնագրի, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ

Այս պահին ընդհատվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա երեւանյան նիստը: Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի սպանության գործով, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, դատարան է բերվել շարքային Արման Մնացականյանը: Նա պետք է ցուցմունք տար: Սակայն թե տուժող կողմը, թե ամբաստանյալների պաշտպանները աղմուկ բարձրացրին այդ կապակցությամբ: Ի վերջո, պարզ չէր, թե ով էր վկան, քանի որ անձը հաստատող

Հղի կնոջը թաքուն ներարկել են հակացուցված դեղ

 Սվետլանա Աթոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Անցյալ տարվա հունվարի 19-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Սվետլանա Աթոյանի 522 էջից բաղկացած դիմումը: Աթոյանի դուստրը՝ 25-ամյա Կարինեն, գտնվել է 35-36 շաբաթական հղիության վիճակում: 2005թ. սեպտեմբերին Կարինեն գնացել է Տավուշի մարզի «Բերդի պոլիկլինիկա» ՓԲԸ: Նպատակը մեկն էր՝ ուլտրաձայնային հետազոտմամբ ճշտել երեխայի դիրքը: Առանց համապատասխան հետազոտությունների՝

«Կեղծ հայրական վերաբերմունք»

Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի կարծիքով՝ Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն կա, տղամարդկանց հոգատարությունը ավելի շատ ձեւական է: Նոյեմբերի 25-ը Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» հերթական քարոզարշավի մասին, տարածվեցին քարոզարշավի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը, 16-օրյակի օրացույցը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դամթյու Դեսալեյնեն ասաց, որ «ամեն տարին իր հետ նորանոր փորձություններ

«Երեւան-Ջրին» չեն հավատում

Օրեցօր ես եւ իմ հարազատները գնալով թերահավատորեն ենք վերաբերվում «Երեւան–Ջուր» ընկերության ջրանջատումներին վերաբերող հրապարային հիշեցումներին, ըստ որի՝ այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ հասցեում ջրամատակարարումը դադարեցվելու է: Արդեն 3-րդ անգամ է, որ «Երեւան-Ջուր»-ը տեղեկացնում է, որ Արաբկիր համայնքում (վերջին անգամ նոյեմբերի 21-ից 22-ը) 24 ժամով ջրամատակարարումը դադարեցվելու է, բայց առաջին հայացքից՝ հուրախություն բնակիչների, ջուրը չեն կտրում:

Տունն իրացրել են, իրացնողներն էլ՝ «թռե՞լ»

«Լիդեր Մոբիլ» ընկերությունը խոստացված եւ պայմանագրով պարտավորված շենքը չի կառուցել, ինչի արդյունքում բնակիչներն այսօր անօթեւան են: Արդեն 4 տարի է, ինչ Ժենյա Պարսամյանն ու իր ընտանիքը զրկված են իրենց բնակարանից: Բուզանդի փողոցում գտնվող նրանց տունը եղել է 19-րդ դարի կառույց եւ անհիշելի ժամանակներից համարվել է քանդման ենթակա: Այդ իսկ պատճառով Պարսամյանների ընտանիքը մեծ ուրախությամբ է

7 պապիկ, 2 տատիկ վտանգավոր սեռական կապ են ունեցել

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 70-ն անց մարդիկ էլ կան Մեկը կատվախոտ՝ վալերիանկա է ընդունում՝ իրեն պատեպատ տալով, մյուսը անտարբեր հեռանում է, մեկ ուրիշը մտածում է սենյակից դուրս գալուց հետո ինքնասպանություն գործելու մասին: Այսպես են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրենց արյան հետազոտության դրական պատասխանն ընդունում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: Նոյեմբերի 26-27-ը Աղվերանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման մասին սեմինարի ժամանակ

Ծաղիկներն էլ կարող են դաջվածքներ ունենալ

Ծաղկի թերթիկը կարող է դառնալ գովազդի տարածք Սովորաբար դաջվածք ասելով հասկանում ենք մարդու մարմնի վրա արվող զարդանախշերը: Գուցե զարմանալի թվա, բայց ծաղիկները նույնպես կարող են դաջվածքներ ունենալ: Խոսքը ծաղիկների ձեւավորման նոր տեխնոլոգիայի մասին է՝ դաջվածք ծաղկի թերթերի եւ տերեւների վրա: Մեր երկրում ծաղիկների զարդարման այս նոր տիպը երկու տարի է, ինչ կիրառում են Սուսաննա Կիրակոսյանն

Դարպասապահներ ենք աճեցնում՝ եղածը «շաղ տալով»

Հայկական ֆուտբոլային լրատվամիջոցների հաղորդմամբ, «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը այս ձմռանը կարող է մեկնել Իրան: Այնտեղի բարձրագույն խմբում էլ, ինչպես մեզ մոտ, արտասահմանցի դարպասապահների բացարձակ սահմանափակում է գործում, ինչը, սակայն, չի տարածվում առաջին դիվիզիոնի վրա: Հենց առաջին դիվիզիոնի մի շարք թիմերի հետ էլ Կասպարովը բանակցություններ է վարում: Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ մեր ֆուտբոլիստները ձմռան ամիսների

«Ավանդական լուսանկարչության հանդեպ անտարբեր եմ»

Կամ՝ Նարեկ Խեչոյանի «Առաջնայնության պրոյեկցիան» Լուսանկարիչ Նարեկ Խեչոյանը այս էլ որերորդ անգամ անհատական լուսանկարների ցուցահանդես է կազմակերպում, վերջին անգամ՝ «Բյուրոկրատ» գրախանութում՝ «Առաջնայնության պրոյեկցիա» խորագրով: Թեեւ լուսանկարչին թվում է, թե հանրությունը այդքան էլ լավ չի պատկերացնում իր աշխատանքների բուն իմաստը, բայց հույս ունի, որ մի օր մարդիկ այս ամենին ավելի փիլիսոփայնորեն կմոտենան: Նա լուսանկարչությամբ զբաղվում է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031