Օրվա լրահոսը
Շապիկը ճղել է պետք գործով եւ ոչ՝ խոսքով. ընդդիմության թեւերից մեկի ներկայացուցիչը՝ ՀԱԿ-ի մասին
«Խոսքերով կարելի է շապիկը ոչ թե կեսից ճղել, այլ 65 տեղով ճղել , պատռել, բայց էականը գործով դա անելն է, ուստի, կարծում եմ, խոսքի ետեւից պետք չի ընկնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում բացատրելով՝ արմատակա՞ն ընդդիմություն է արդյոք ՀԱԿ-ը, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով էլ, ՀԱԿ-ը փորձում է նոր մեթոդներ
Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին (տեսանյութ)
Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության անգլերեն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացված է հաղորդավար Քամալ Սանտամարիայի և Վարդան Օսկանյանի զրույցի հայերեն թարգմանությունը: -Moody’s-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ի՞նչ եք կարծում` սա Հայաստանի տնտեսությա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ Եվրոպայի
Բլոգերները Երեւանի քաղաքաշինական խնդիրների մասին
«Ինձ շատ, շատ է զայրացնում Երեւանը: Ավելի ստույգ՝ ոչ թե ինքը, այլ թե ինչի են այն վերածում,- գրում է բլոգեր «yozhezavrik»-ը- Ինձ չեն ուրախացնում փողոցները, ինձ կատաղեցնում է ամեն նոր անճոռնի նորակառույցը՝ կառուցված քաղաքի կենտրոնի ինչ-որ բակում, այնտեղ, որտեղ ժամանակին ինչ որ մեկի թթի ծառն էր: Ինձ կատաղեցնում է, որ իմ քաղաքը դադարում է լինել
«Առավոտ երիտասարդականը» պատասխանում է (ձայնագրություն)
2011 թվականի նոյեմբերի 21-ին «Առավոտ երիտասարդականը» հոդված էր տեղադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ-ի պաշտոնաթերթ «Էկոնոմ plus» պաշտոնաթերթի մասին: Հրապարակումը բանավեճի տեղիք է տվել. Այն հարցին, թե արդյոք պաշտոնաթերթում չճշգրտված նյութեր են տպագրվել, ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը պատասխանել է այսպես (մեջբերումը նույնությամբ),- «Մի անգամ անանուն ինչ-որ գրադարանի էր վերաբերվում, ուղղակի ես չփորձեցի խորանալ, որովհետև
Լուր Լոնդոն մեկնողների համար՝ գործադուլի պատճառով օդանավակայանը կարող է կաթվածահար լինել
Heathrow օդանավակայանը, ըստ BBC-ի՝ խնդրել է ավիաընկերություններին այս շաբաթ կիսով չափ նվազեցնել ուղեւորների քանակը՝ փորձելով նվազագույնի հասցնել այն վնասները, որին հանգեցնելու է գործադուլը: Չորեքշաբթի հնարավոր են չվերթների 12 ժամանոց հետաձգումներ, քանի որ ներգաղթի ծառայության աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել՝ բողոքելով կենսաթոշակների առնչությամբ կատարվող փոփոխություննների դեմ: «Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչն ասել է, թե անում են ամեն ինչ՝
Հովհաննես Չեքիջյան. «Մուրազը մնացել է սրտումս»
«Առավոտը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի արդեն կես դարյա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանից հետաքրքրվեց, թե ստեղծագործական առումով ի՞նչ անկատար իղձ ունի: ՙԹումանյանի խոսքերով ասեմ. մուրազը մնացել է սրտումս: Երազում եմ երգչախմբիս միջոցով հայ երգին եւ մեր կատարողական արվեստին ծանոթացնել Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Փաստորեն, ստացվում է՝ 4 մուրազ ունեմ՚,- ասաց մաեստրոն:
Գրագե՞տ է ասելը «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ»
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կազմակերպած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեց մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում: «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանը եւ այլք խոսեցին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հիմնական տեղեկատվության, փոխանցման ուղիների, բուժման, կանխարգելման, լրատվամիջոցների դերի, լրատվության ճիշտ աղբյուրների, ճիշտ բառապաշարի օգտագործման կարեւորության եւ այլնի մասին:
Մանվել Բադալյան. «Պետական պաշտոնը բիզնես չէ»
«Քաղծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով դժվար կլինի հաղթել քննություններում: «Հայելի» ակումբում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ քաղծառայության մրցույթում 32 անգամ հաղթող ճանաչվածը այդպես էլ ոչ մի տեղ չի ընդունվել աշխատանքի: Մանվել Բադալյանի խոսքերով,սահմանափակվել է հաղթողների քանակը եւ գնահատման մոդելը: Այսինքն՝ 3 անձից ավելին հաղթող չեն կարող ճանաչվել:
Լոռու մարզում աղջիկները պասիվ են, տղաները՝ անկաշկանդ
Լոռու մարզում գործող «քաղաքացիական հասարակության զարգացման» հ/կ-ն միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին, Վանաձորի Հայքի հրապարակից երթ կազմակերպեց դեպի Երկաթուղայինների այգի: Նախաձեռնող թիմը դասընթացի մասնակիցներն են, ովքեր կարողությունները զարգացնելով՝ հնարավորություն են ստացել դրսեւորել իրենց կազմակերպչական հմտությունները: Ակցիայի ծրագրով «Ֆորում-թատրոն» հ/կ երիտասարդները հանդիսատեսին ներկայացրեցին «Հարբեցողի շան օրագրից» ներկայացումը: 16-օրյա քարոզարշավի շրջանակներում «Ֆորում-թատրոնը» կշրջի մարզերում՝ հանրությանը
Գագիկ Շամշյանը դեռ հասցե չէ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար Ա.Հասրաթյանի ստորագրությամբ «Առավոտին» էր ուղարկվել մի ծանուցագիր, որով մեր ֆոտոլրագրողը հրավիրվում է դատարան: Չնայած ծրարի վրա գրված էր «Գագիկ Շամշյան: Եղվարդի խճուղի-1», սակայն այս «նոր հասցեն» էլ չի օգնում, որպեսզի ճշտենք, թե ինչ դատական նիստի է հրավիրվել Գագիկ Շամշյանը: Գործավարի եւ ֆոտոլրագրողի անուններն այսօր մեզ
Ադրբեջանցի հաքերների կողմից անցած 2 օրերին կոտրված հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը
PCNews.am-ը պարզել է, որ ադրբեջանցի հաքերների կողմից նոյեմբերի 27-28-ին կոտրված բոլոր կայքերը տեղադրված են մեկ սերվերում, ինչից կարելի է ենթադրել, որ հարձակումը կատարվել է սերվերի և ոչ թե կայքերի վրա: hayordy.am itg.am irrigate.am isg.am penbox.am oligo.am officemarket.am mvm.am msm.am momik.am mevanc.am masterbee.am www.mashroom.am manmar.am lslifts.am lorihotel.am lida.am fg.am feja.am exotour.am esic.am erik.am eraskh.am energo.am elosmed.am
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն ասել է, որ այսօր Երեւանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը «կարճ էր, բայց շատ հաջողված»: Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ հոգեւոր առաջնորդները նշել են, որ հանդես են գալիս Ղարաբաղյան
Մանվել Բադալյան. Իրավաբանները, ֆինանսիստներն ու տնտեսագետներն ավելի շատ են կտրվում քաղծառայողի քննությունից
Քաղծառայության քննությունում հաղթողներ չեն լինում, հենց այն մասնագիտությունների գծով, որտեղ ավելի շատ շրջանավարտներ են լինում. այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Ըստ նրա, 2011 թվականին անցկացված ամեն 5-րդ մրցույթում չեն լինում հաղթողներ: Թե կոնկրետ ո՞ր մասնագիտությամբ անձինք չեն հաղթահարում քննությունը, Aravot.am-ի այս հարցին պարոն Բադալյանը պատասխանեց. «Տնտեսագետներ, հաշվապահներ, իրավաբաններ, ֆինանսիստներ:
Մասնավոր խուզարկուի պատվիրատուները փողատերերի կանայք են եղել, որոնց հետաքրքրել են ամուսինների սիրուհիները
2009-2010թթ. հայտարարություններ են տպագրվում ինտերնետային կայքերից մեկում եւ երկու թերթերում, որոնց անունները չենք հրապարակում՝ ելնելով լրագրողական էթիկայի կանոններից: Հայտարարություններ տվողը նախկինում դատապարտված, բարձրագույն կրթությամբ Վլադիմիր Թուրաբյանն էր: Նա ներկայացել էր որպես «մասնավոր խուզարկու» եւ ընդունել էր պատվերներ: Մասնավորապես, Ծ.Մ.-ի պատվերով, ստանալով 75 000 դրամ, տեղական Շերլոկ Հոլմսը պիտի բացահայտեր Ծ.Մ.-ի ամուսնու սիրային կապերը: Եվ բացահայտել
Արմեն Աշոտյան. «Կրթություն» թերթը սնում է ԿԳ նախարարությունը
Այսօր Երեւանի «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ համարի լույս ընծայման առթիվ: Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ «Կրթությունն» իր գործունեությամբ կարծես սնում է ԿԳ նախարարությունը, թեպետ չի հանդիսանում նրա պաշտոնաթերթը. «Ուրախ եմ, որ այն իր շուրջն է համախմբում գիտելիքի գինը գիտակցող մտավորականների լայն շրջանակներին»: «Գլաձոր»
Լոռու երիտասարդական միությունը մեկ տարեկան է
2007 թվականին կազմավորված Լոռու երիտասարդական միությունը՝ ԼԵՄ հասարակական կազմակերպության կարգավիճակ ստացավ 2010 թվականին: Հանգստյան օրերին կազմակերպությունում ամփոփեցին անցած մեկ տարին: ԼԵՄ-ն այսօր ունի 600 անդամ, նպատակ ունի համախմբել Հայաստանի տարբեր բուհերում եւ արտասահմանում սովորող լոռեցի ուսանողներին եւ նրանց ներուժն օգտագործել հանուն Լոռու մարզի զարգացման: Կազմակերպության նպատակներից մեկն էլ ակտիվ երիտասարդներին աշխատանքով ապահովելն է: Թեեւ կազմակերպության
Էդուարդ Միլիտոնյան. Մանկապատանեկան գրականության ժանրը կանգնած է խնդրի առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վերջին տարիներին է, որ գրողները սկսել են անդրադառնալ մանկապատանեկան ժանրին, բայց դա չի նշանակում, որ այս ոլորտում խնդիրներ չկան »,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության քարտուղար, մշակույթի նախարարության Գրքի եւ հրատարակչության կենտրոնի ղեկավար Էդուարդ Միլիտոնյանը: Բանաստեղծ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը փաստեց, որ հեռուստաընկերությունները համարյա չունեն երիտասարդական, մանկապատանեկան
Փայտ չկա, աթար են վառում
Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ՝ փայտ ձեռքբերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ
Ըստ բնապահպանի՝ մեզ բնապահպանության նախարարություն պետք չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր մի խումբ բնապահպաններ Ազգային ժողովի դիմաց կազմակերպել էին բողոքի ցույց: Նրանք որոշել էին իրենց բողոքն արտահայտել ուրախ միջոցներով՝. ռեփ էին կարդում, ազգային երգերը տեղում մշակում էին՝ փոխելով ազգային բնապահպանական երգերի ու երգում: Նրանց նպատակն էր ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգից հանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հայաստանի ՊՆ-ն ապատեղեկատվությո՞ւն է տարածել
Հայկական կողմի տարածած հաղորդագրությունը՝ ադրբեջանական բանակի 7 զինվոր զոհվելու մասին, ապատեղեկատվություն է. ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարարության լրատվական ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Ըստ նրա՝ անցած շաբաթների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի ընդամենը մեկ զինվոր. «Դա տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, որի մասին մամուլը տեղեկացվել է անմիջապես»:
Սերժ Սարգսյան. «Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը փորձեն հակադրել միմյանց»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որին մասնակցում են նաեւ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որից ներկայացնում ենք մի հատված. «Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Ապացուցեց, որ սեր կա, բայց չապացուցեց, որ սիրում է ինձ»
Աստղիկն ու Արմենը ծանոթացել են համացանցի միջոցով` «Սիրային ստատուսներ» խմբում: Աստղիկը միշտ գրում էր`սեր չկա, այդ մարդիկ են հորինել իրենց մխիթարելու համար, իսկ նա առարկում էր`«Տենց ես ասում, որովհետև ընկեր չունես»: Այսպես նրանք ամեն օր վիճում էին, ու մի օր էլ Արմենը գրում է . «Եթե հանդիպենք, կապացուցեմ, որ սեր կա, ու, որ դու արդեն
Վարչապետի համար նոտարական համակարգը կոռումպացված է, նախարարի համար՝ ոչ այնքան
Այսօր առավոտից Հայաստանի արդարադատության նախարարությունում անցկացվում են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննություններ: 70-ից ավելի թեկնածուները քննությունները կհանձնեն երեք փուլով: Նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, թեկնածուներից միայն 20-25-ը նոտարների թափուր տեղերը կհամալրեն: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե նոտարներն ինչքան աշխատավարձ են ստանում: «Նոտարները աշխատավարձ չեն ստանում: Կատարում են գործարք ու ծառայությունների դիմաց գումար ստանում: Գումարի չափն էլ կախված
Միակ երաժշտագիտական գրադարանը ԱՊՀ-ում
«Առաջին անգամ եղա երաժշտագիտական գրադարանում: Ինձ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը ստացա: Մեծ սիրով անհրաժեշտության դեպքում նորից կայցելեմ գրադարան: Իննսուներկու տարեկան եմ, դեռ ջահել եմ, քանի չեմ նշել իմ հարյուրամյակը: Ափսոսում եմ, որ ճերմակել են մազերս: Շատ գոհ եմ և սիրեցի բոլոր աշխատակիցներին: Սիրով` Մակիչ Բագրատի Դալլաքյան»: Երևանի Երաժշտագիտական գրադարանի կարծիքների տետրում արված վերջին գրառումն էր:
Գրքերի ներմուծումը մաքսատուրքով չի՞ հարկվի
Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների` գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել ՀՀ ներմուծվող գրքերի և հրապարակումների համար: Այս առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի Հանրապետություն գրքերի և հրապարակումների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում: Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապետություն
Հարություն Առաքելյանի «ֆաքս-2»-ը վարչապետ Տիգրան Սարգսյանին
Շարունակելով իմ բաց գործունեությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու ձեզ հարցաքննվելուց առաջ, ցանկանում եմ սույն բաց «ֆաքս-2»-ի միջոցով տեղեկացնել, թե քննչական խմբի մոտ ինչպիսի հարցեր կարող են առաջանալ, հետևաբար ձեզ հարկավոր է շատ լրջորեն նախապատրաստվել: Դուք, որպես պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի 10 տոկոս բաժնեմասի պատասխանատու պետք է կարողանաք հիմնավորել ձեր անգործությունը գործարանում իրականացված անօրինականությունների հանդեպ: Նույն
«Ժառանգություն» կուսակցության վարչության պատասխանը նախագահ Սերժ Սարգսյանին
Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի արձագանքի առնչությամբ եւ գնահատում այն իբրեւ ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի ու ՀՀ առաջին արտգործնախարարի, «Ժառանգության» եւ, ընդհանրապես, ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա: Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ
Դե հազար ասեցի, որ ես չեմ ծխում
Իմ աշխատանքային ժամերն այդպես էլ չպակասեցին: Ինչպես երեկ, այսօր էլ, վաղն էլ ու միշտ էլ աշխատելու եմ օրը 24 ժամ ու չեմ ունենալու հանգստյան օրեր: Հարց չկա, միայն թե ինձ ծխախոտ մի առաջարկեք, թողե՛ք առողջ մնամ, որ դիմանամ: Աշխատանքս հեշտ չի: Շատ «ուտելուց» չեմ գիրանում, ուղղակի ինձ ժամանակ առ ժամանակ պետք է «դատարկել»: Էհ, մարդիկ


















































