Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի նոր հրամանները

Նոյեմբեր 28,2011 22:58

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը ուղարկվելով կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը նշանակվել է Հրազդանի ոստիկանապետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Գավառի պետ Լեւոն Մուխսիկարոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Նիկոլյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Գավառի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Արիստակեսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Հովիկ Խեչյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930