Օրվա լրահոսը

Մեր ձեռքերն արյունոտ չեն, ու չգիտենք, թե ումն են արյունոտ

«Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր»խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի հետ: Հիշեցնելով, որ նոյեմբերի սկզբին Գյումրիի բնակչության հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, թե իրենց ձեռքերն արյունոտ չեն, իրեն ք մարդասպան չեն եւ բաց ճակատով են գնում ընտրությունների, լրագրողը հարցրել է. – Եթե ասում եք՝ մեր ձեռքերը արյունոտ չեն, ուրեմն գիտեք նաեւ, թե

Մարդ են մորթում ոչխարի պես

Նոյեմբերի 23-ին Բաքվի առաջին կլինիկական հիվանդանոցում մահացել է լրագրող, հրապարակախոս Ռաֆիկ Թաղին (Թաղիեւ): Ըստ բժիշկների` մահը վրա է հասել «շնչահեղձության պատճառով»: Այս տեղեկատվությունը որեւէ հետաքրքրություն չէր հարուցի, եթե Ռաֆիկ Թաղին մինչ այդ ենթարկված չլիներ հարձակման: Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողն անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել եւ ստացել դանակի 6-7 հարված:

Մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է

Վաղը` Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտի հաջորդ օրը, Մոսկվայի «Ինտերֆաքս» գործակալությունում շախմատի աշխարհի թագակիր Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ ՖԻԴԵ-ն ստորագրելու են աշխարհի չեմպիոնության համար մրցամարտի անցկացման եռակողմ հանաձայնագիր: Մրցամարտը, որի մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն 500 հազար է, կայանալու է եկող տարվա մայիսին` Մոսկվայում:

ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

2011 թվականի նոյեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Հանրապետության Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, որում շարադրվել են երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված մի շարք առաջարկություններ: ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված

Հոու Յիֆանը պահպանեց աշխարհի չեմպիոնուհու կոչումը

Ալբանիայում ընթացող շախմատի աշխարհի կանանց չեմպիոնի կոչման համար Հոու Յիֆանի եւ Համփի Կոներուի միջեւ մրցամարն ավարտվեց նախատեսվածից երկու տուր շուտ: Աշխարհի գործող շախմատային թագուհի, Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը ութերորդ տուրում հասավ իրեն լրիվ բավարարող ոչ-ոքի արդյունքի եւ պահպանեց տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց: Չնայած դրան նա պահպանում է մեկ միավորի առավելությունը

   Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության յոթերորդ տուրում 18 տարեկանների մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանն առաջին ոչ-ոքին արեց` միավորը բաժանելով ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Այդուհանդերձ, հայաստանցի շախմատիստը մեկ միավորի առավելություն ունի 2-7-րդ հորիզոնականներն զբաղեցնող մոտակա մրցակիցների նկատմամբ: Այս տարիքային խմբում հաղթանակ տոնեց նաեւ Ռոբերտ Աղասարյանը: Հովհաննես Գաբուզյանը (16 տարեկաններ ) միավորը

Լեւոն Արոնյանը դարձավ միանձնյա առաջատար

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ եւ կես միավոր առաջ անցնելով գլխավոր մրցակիցներից` միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս բոլոր պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ: Այսօր եզրափակիչ տուրն է, որում Հայաստանի լավագույն շախմատիստը սեւերով խաղում է Յան Նեպոմնյաշչիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նյու Յորքում Տիմոշենկոյի դեմ դատական հայց է ներկայացվել

BBC-ի ռուսական ծառայության մատուցմամբ՝ Մասաչուսեթսում գործունեություն ծավալող Universal Trading & Investment Co. (UTICo) ընկերությունը Նյու Յորքում  դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ: Դա տեղի է ունեցել երեք շաբաթ անց այն բանից, երբ Կիեւի  դատարանը նախկին վարչապետին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ UTICo-ն, որը իրավաբանական եւ առեւտրային խորհրդատվական ծառայություններ

Եգիպտոսը նոր վարչապետ ունի. ցուցարարները ողջունել են նրա նշանակումը

Եգիպտոսում իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտավին երկրի նախկին վարչապետ Քամալ ալ-Գանզուրին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել: Այդ մասին հաղորդում է Al-Jazeera-ն: Քամալ ալ-Գանզուրին, որը ծնվել է 1933 թ.-ին, 1996-1999թթ.-երը գլխավորել է Եգիպտոսի կառավարությունը եւ բավականին մեծ ժողովրդականություն ու հեղինակություն է վայելել: Վարչապետ Իսամ Շարաֆի կառավարությունը ժողովրդական հուզումների ճնշման տակ անցած կիրակի

Բռնության հետքերը կարող է չբուժվեն

  «Դեռ  մեկ տարի չկա, ինչ ամուսնացել եմ: Ժամանակի ընթացքում սկսեցի համակերպվել ու սիրել նրան: Սկզբում շատ սիրալիր էր ինձ հետ, ծաղիկներ էր նվիրում, ջերմ խոսքեր ասում, բայց 2 ամիս էլ չանցած` փոխեց վերաբերմունքն իմ նկարմամբ: Մեկ- մեկ այնպես է ծեծում, որ մարմինս կապտուկներով է պատվում: Երբ  հարևանները հարցնում են, թե ինչ է եղել, ասում

Հաստատվեց. ռուսական ընկերությունը հրաժարվում է հայկական ատոմակայանի կառավարումից

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատում է տեղեկությունը հայկական ատոմակայանի կառավարումից վաղաժամկետ հրաժարվելու եւ այլ ընկերության հանձնելու մտադրության մասին: Ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով.  «Բանակցությունները դեռ նախնական փուլում են: Անգամ կարելի է ասել, որ դեռ չեն էլ սկսվել: Ուստի խոսելն առայժմ դժվար է»: «Ազատություն» ռադիոկայանի այն

Նոր պաշտոնանկություններ եւ հրաժարականներ չկան

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, ինչպես եւ կանխատեսել էինք, անցավ աշխատանքային  հանդարտ մթնոլորտում,  նոր հրաժարականներ եւ պաշտոնանկություններ չեղան: Նիստը, ինչպես միշտ, վարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:  Քննարկվել են  կուսակցության ներքին կյանքին վերաբերող հարցեր: Ինչպես «Առավոտին» փոխանցեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստն անցել է  աշխատանքային մթնոլորտում  եւ քննարկվել են 

Զուրաբյանը Մոսկվայից գոհ է վերադարձել

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ անցած շաբաթվա վերջին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ռուսական քաղաքական շրջանակների հրավերով մի քանի օրով եղել է Մոսկվայում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա հանդիպումներ է ունեցել ռուսական երկու հիմնական  ուժերի ներկայացուցիչների հետ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե հատկապես որ ուժերի ներկայացուցիչների հետ է հանդիպել պրն Զուրաբյանը, սակայն ենթադրություններ կան, որ այդ ուժերից մեկը

Պիկետ Երեւանում` ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Վաղը` նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու: Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց նրան ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց պիկետ կկազմակերպի` «Ազատություն Ալես Բելյացկուն»,

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 20.30-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ, Դիլիջան – Վանաձոր, Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները: Դժվարանցանելի է նաև Երևան – Եղեգնաձոր ավտոճանապարհի 77-82-րդ կմ-ը (Տիգրանաշեն գյուղի հատվածում):

Կուրսի տղաներին են ճանապարհում բանակ

  ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքում  4 հարկերի պատերին են փակցրած այս տողերով թղթեր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի աղջիկներն են արել: Բանակ էին ճանապարհում կուրսի տղաներին: Իսկ հենց 4րդ հարկում անգամ մի մեծ ցուցանակ կա`լի բարեմաղթանքներով, դրանց միացել են նաև ֆակուլտետի փոխդեկանն ու դեկանը: Տղաներին աղջիկները խնջույքով են  ճանապարհում բանակ, կտրում տղաների անուններով տորթը եւ երգում հայրենասիրական

Քըրք Քըրքորյանի զարմուհին մոտ է Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելուն

Երեկ կայացած ձիասպորտի ֆեդերացիայի տարեվերջյան նիստում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ հայ միլիարդատեր եւ մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆը, որը սեփական էլիտար ձիանոց ունի եւ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 2011 թվականին մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային յոթ մրցաշարի եւ մոտ է գեղավարգ մրցաձեւում պատմության

Փակ ճանապարհներ չկան, կա մերկասառույց եւ մառախուղ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այս պահին  ձյուն է տեղում հանրապետության գրեթե ողջ տարածքում: Փակ ճանապարհներ չկան, սակայն մառախուղ եւ դրանով պայմանավորված ցածր տեսանելիություն է  Մարալիկ-Գյումրի, Սպիտակ-Գյումրի, Իջեւան-Բերդ հատվածներում: Իսկ Վանաձոր-Դիլիջան, Բերդ-Ճամբարակ, Նոյեմբերյան-Իջեւան, Սիսիան-Գորիս-Կապան եւ Գորիս-Բերձոր հատվածներում մերկասառույց է:

Տարածքը «նայող» ոստիկանների դեմ՝ ծառայողական քննություն

Նոյեմբերի 19-ի «Հետք» կայքում հրապարակվեց «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» հոդվածը: Այնտեղ խոսք էր գնացել 200 ծառերի ապօրինի հատման մասին: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը այսօր հանձնարարել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա.Հարությունյանին ստուգել հոդվածում նշված հանգամանքները: Իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Համբարյանին էլ հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Հոդվածում նշված հանգամանքները հիմնավորվելու

«Էսօր մեր հարևանի սեքս անելու օրն էլ ա, հավաքվենք նկարենք» Փ. Հովհաննիսյան

Ֆեյսբուքի օգտատերերը  ինչքան պտտվում կրկին խոսում են սեքսի մասին, հիշում իրենց հարևաններին, հետո էլ «փախած» ընկերներին                                 Պարզվում  է  Հայաստանում, բացի բակի տղաներից ու  Վիոլետ Գրիգորյանից՝ սեքսից խոսող ու դրան գրառումներ նվիրող այլ մարդիկ էլ կան, ընդ որում՝ լրագրող: Այդ  տենդենցը նկատվում է հասարակական մեկնաբանությունների կիզակետ դարձած սոցիալական ցանցերում` մասնավորապես ֆեսյբուքում: Լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը ակտիվ է

Արդյունավետ կառավարում հօգուտ ՀՀԿ-ի՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մեկնաբանում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական բյուջեի միջոցներով աշխատանքային այցով մարզեր այցելության ժամանակ նաեւ զբաղվում է ՀՀԿ-ի կուսակցական գործերով, մասնավորապես՝ կուսակցական անդամատոմսեր է բաժանում, ասաց. «Վարչապետը հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ եւ որեւէ օրենք որեւէ իրավական արգելք չի սահմանափակում

ԱԱԽ նիստում քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարը

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության  

Արդարադատության նախարարը պատասխանում է փորձագետին (տեսանյութ)

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ane Tusink Bonde-ի հայտարարությանը, թե Հայաստանում արդարադատության համակարգում լուրջ խնդիրներ կան: [/video] Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ    

Արամի 30 հասցեում տեղակայված շենքը Ճարտարապետական բացառիկ արժե՞ք չէ

Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես

Բրիթնի Սփիրսը դարձել է Google+-ի «թագուհին»

Երգչուհի Բրիթնի Սփիրսի Google+ էջը բաժանորդագրվածների թվով առաջ է անցել Google-ի հիմնադիր Լարի Փեյջի էջից ու գրավել առաջին տեղը: Այս պահին երգչուհին ունի 744 հազ. 269 հետևորդ, իսկ Փեյջը՝ 743 հազ. 454: Փեյջն իր հերթին հոկտեմբերի վերջին առաջ է անցել Մարկ Ցուկերբերգից, ով մինչ այժմ այս սոցցանցում ոչ մի գրառում չունի: Twitter-ում Սփիրսին հետևում է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է քննել Հայաստանի հայտերը

Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ  Հայ աշուղական սիրավեպը: Բալիում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, նրա հետ Ինդոնեզիա են մեկնել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանը եւ ՀՀ ԳԱԱ

Եվրասիական միությունը՝ ԼՂ խնդրի կարգավորման միջո՞ց

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանի համար  քաղաքական օրակարգի հարց է:  Այսօր ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ միությանն անդամակցելու հնարավորությունը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Պարոն Սաֆարյանի կարծիքով, 2016-ին Եվրասիական միության միասնական արժույթը ռուբլին է լինելու. «Ռուբլին երաշխավորված է ու այն նույնիսկ կարելի է էներգետիկ ռուբլի համարել, նրա թիկունքում Ռուսաստանի էներգառեսուրսներն

Ձյան պատճառով՝ շուրջօրյա աշխատանքային ժամանակացույց

Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները,  ձյան առատ տեղումների  դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը։ Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031