Օրվա լրահոսը
Կալանավորվածները նիստերի դահլիճում էին, բայց…
«Հայինկասացիայի» կալանավորված աշխատակցուհիները դեռ անազատության մեջ են: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, երեկ, մեր տեղեկություններով, պիտի շարունակվեր Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն դատական նիստերի դահլիճ մտնելով՝ տեսանք, որ այնտեղ են միայն կալանավորներ Սաթենիկ Սարգսյանն
Գործազրկության դեմ լավ չեն պայքարում
Հայաստանի աշխատանքի շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ հաշվեկշիռը զգալիորեն խախտված է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստանի սոցիալական բարենորոգումները» հետազոտության վերաբերյալ զեկույցի համահեղինակ Արսեն Համբարձումյանը: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», մասնագետի հավաստմամբ, զբաղվածության ծառայության գործակալության 1 աշխատակիցը տարեկան աշխատանքի է տեղավորում 2,3
ԾԻԳ-ի բողոքը մերժվեց
Երեկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը: Ինչպես արդեն «Առավոտը» տեղեկացրել է, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռ 2009թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 1. «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի
Նախարար են ուզում դառնալ
Երիտասարդական մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ուսումնասիրությունները դպրոցներում ցույց են տվել, որ շրջանավարտներն ամենից շատ ցանկանում են նախարար ու գիտնական դառնալ: «Նրանք անգամ չեն տարբերում զբաղմունքը մասնագիտությունից»,- երեկվա ասուլիսում զարմանում էր կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը: Նրա խոսքերով, երիտասարդներին կողմնորոշելու համար կենտրոնն արդեն երեք տարի ջանք ու եռանդ չի խնայում: Այնուհանդերձ, նա դժվարացավ պատասխանել, թե այս տարիների ընթացքում
Վերաքննիչը կանգնեց «Սզնիի» կողքին
«Ինչ է թե Սամվել Ալեքսանյանն ուզում է տարեկան մի քանի միլիարդ դրամ ավելի ունենալ առողջապահության ոլորտից»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Մկրտչյանի, մասնակի բավարարել է Վանաձորում գործող «Սզնի» ՍՊ ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանի հայցադիմումը «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեմ: Վերաքննիչ դատարանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը
«Կարեւոր մարդ եմ դառնալու, որ օգնեմ ընտանիքիս»
Արմավիրի մարզի Ծիածան գյուղում վագոն-տնակում ապրող Հակոբյանները հույս ունեն, որ մի օր իրենց ձայնը լսելի կդառնա: ՄԱԿ-ի եվրոպական հարցերով տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանում ապրող մոտավորապես 800 000 ընտանիքից 400 000-ը չունի մշտական կացարան: Նրանց մոտ 40 տոկոսն ապրում է ժամանակավոր կացարաններում, տնակներում, մյուս մասը՝ հանրակացարաններում ու վթարային շենքերում, երրորդները՝ նկուղներում, անավարտ կամ կիսաքանդ տներում: Արմավիրի
Կիմ Կարդաշյանն ուզում է գնել իր ամուսնության մատանին
Օգոստոսին համաշխարհային մամուլն ավետեց ամերիկացի հանրահայտ հեռուստաաստղ Կիմ Կարդաշյանի եւ NBA-ի առաջնության մասնակից «Նյու-Ջերսի» բասկետբոլային թիմի հարձակվող Քրիս Համֆրիսի ամուսնությունը: 72 օր անց նույն մամուլը գուժեց, որ նորապսակներն արդեն բաժանվում են: Իսկ հիմա էլ օրվա թեմա է դարձել այն, որ Կարդաշյանը ցանկանում է արդեն նախկին ամուսնուց գնել ամուսնության մատանին, որը Համֆրիսը նրան նվիրել էր հարսանիքի
Ադրբեջանում Ջավադովին դասալիք են համարում
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն արտահայտվել է Վագիֆ Ջավադովի՝ այդ երկրի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու որոշման մասին: «Նա ճիշտ չի վարվել: Ֆուտբոլիստը նախ եւ առաջ զինվոր է: Նա պիտի ծառայի հայրենիքին: Եթե նա հրաժարվում է ծառայությունից, ուրեմն դասալիք է»: Լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ ավելի վաղ ԱՖՖԱ-ն ֆուտբոլիստին հավաքականից հեռացրել
Թռչկանի շուրջ հանգամանքները փոխվել են
«Ռոբշինը» դատի է տալու բնապահպանության նախարարությանը Թռչկան ջրվեժը կարելի է փրկված համարել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց հաղթանակն էին տոնում «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները: Չնայած սրան, բնապահպանները դեռ ունեն որոշակի մտահոգություններ: Նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքերով, ջրվեժը չունի անձնագիր եւ հստակեցված չեն ջրվեժի պահպանվող տարածքները: Ու ինչքան էլ հողային ու բնության
Միեւնույն է՝ ժողովրդի «ջանից» է դուրս գալու
Տնտեսագետը համոզված է, որ շքեղության հարկով աչքակապություն են անում. պետք է շքեղ առանձնատների գույքահարկն էլ բարձրացնել, հանքարդյունաբերությունից ու բանկերից ավել հարկ գանձել: 2012 թվականին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ եկող տարվա բյուջեն 101 միլիարդ դրամով ավելի հավաքագրման շուրջ շարունակվում են տարբեր կարծիքներ հնչել: Որոշ մասնագետներ համոզված են, որ այդ ավելի գումարը փոքր ու միջին
Արթուր Աբրահամի թիմում տարաձայնություններ կան
Միջին քաշային կարգում (72,5կգ) IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմն առայժմ չի կողմնորոշվել, թե նա ո՞ր քաշային կարգում պետք է շարունակի մրցելույթները ռինգում: Sport1-ը տեղեկացնում է, որ պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդը պահանջում է, որպեսզի Արթուրը վերադառնա իր նախկին քաշային կարգ, իսկ մարզիչ Ուլի Վեգները համոզված է, որ ճիշտը կիսածանր՝ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխվելն
«Արգելանք դրեք» գերեզմանի վրա
Աշոտ Չիթիրյանն անցյալ տարվանից չի կարողանում իր հայրական գերեզմանից հանել օտար հանգուցյալին Անցյալ տարվա հունիսի 12-ին Էրեբունու ոստիկանության բաժին դիմեց Աշոտ Չիթիրյանը, հայտնելով, որ իր հոր գերեզմանում բարձրացվել է օտարի հուշաքար, այսինքն՝ հոր շիրիմի կողքին կա այլ հանգուցյալ: Էրեբունու ոստիկանությունը սկսեց հետաքննություն: Այդ ընթացքում անծանոթ սգակիրները կանչվեցին ոստիկանություն, որտեղ նրանք փորձեցին հակառակն ապացուցել: Նրանք հայտնել
ԴԱՀԿ-ն թակեց «Առավոտի» դուռը
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում տեղի են ունեցել դատական գործընթացներ, որոնք ավարտվել են, եւ լրատվամիջոցը, որը ներկայացված չի եղել դատարանում, պետք է ինչ-որ հերքում տպագրի: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժինը երեկ երեկոյան «Առավոտին» է հանձնել մի գրություն, ըստ որի՝ լրատվամիջոցը պետք է հերքի «ինչ-որ բան»: Չտպագրելու դեպքում, հավանաբար, ԴԱՀԿ-ն, երբ ռետինե մահակներով մտնի
Թունավորվել են պիցցայից
Երեկ գիշեր թունավորման ախտանիշներով Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել մարզկենտրոնի Շինարարների թաղամասի միեւնույն ընտանիքի 3 անդամներ՝ 1972, 1996, 1998 թվականներին ծնված իգական սեռի ներկայացուցիչներ: Հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանի տեղեկատվությամբ՝ թունավորվածները ստացել են համապատասխան բուժօգնություն, եւ ներկա դրությամբ նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ենթադրվում է, որ տուժածները թունավորվել են տան պայմաններում
Նախկին տնօրինուհին՝ ընդդեմ «168 ժամի»
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանին ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Նույն նիստին հաջորդեց նաեւ նախկին տնօրինուհու անչափահաս որդու՝ Տիգրան Տերտերյանին ընդդեմ նույն թերթի դատական նիստը: Նշենք, որ Ս. Նազարյանը դատի է տվել
Շաբոյանը, Ենոքյանը, ձվերը եւ շաքարավազը
Պատգամավորները քննարկում են եկող տարվա բյուջեն Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովներում երեկ շարունակվեցին 2012-ի բյուջեի քննարկումները: ՏՄՊՊՀ-ի ղեկավար Ա. Շաբոյանի ներկայացրած թվերը ունկնդրելուց հետո ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գոհար Ենոքյանը մի քանի հարցեր ուղղեց պարոն Շաբոյանին: Երկխոսություն ծավալվեց, որը հարմար գտանք ներկայացնել առանց միջամտության, թեթեւակի կրճատմամբ: – Ինձ հետաքրքրում է, որպես քաղաքացի,
ՀԱԿ-ը դրության տերը չէ
«Որեւէ պայքարողի պատիվ չի բերում, երբ հանգամանքներն են թելադրում որոշումները»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Հայ ազգային կոնգրեսն իր հետագա պայքարի տարբերակներից մեկն էլ ընտրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ճանապարհը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեեւ Հայրիկյանն ու ԱԻՄ-ականները երբեք էլ խանդավառված չեն եղել ՀԱԿ-ով ու ՀԱԿ-ի պայքարով, բայց գտնում են,
«Պապան ինքն է»
Իշխանական դաշտի զարգացումների տրամաբանությունը՝ ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի «ԱԻՄ-ը չի կասեցնում իր գործունեությունը՝ հանուն ՀՀԿ-ի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Քաղաքական եւ լրատվական դաշտում բավականին արագ տարածում գտած այդ հայտարարությունն, ըստ Հայրիկյանի, իր մտքերի միտումնավոր խեղաթյուրումն է: Նա պարզաբանում է, որ ինքն իրականում ասել է, որ ԱԻՄ-ը պատրաստ է համագործակցության
Ազատ ԶԼՄ-ներ՝ թափանցիկ ընտրություններ
Սա եվրոպացի փորձագետների բանաձեւն է, այնինչ նրանց հայաստանյան գործընկերները կարծում են, որ ընտրության հարցում վճռորոշը քարոզարշավը չէ «Ազատ լրատվամիջոցները բարեփոխումների եւ ազատ ընտրությունների գրավական են, իսկ ձեր նախագահը արդեն խոստացել է, որ ունենալու ենք ազատ եւ արդար ընտրություններ»,- երեկ «Լրատվամիջոցներն այսօր» խորագիրը կրող սեմինարում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը: Ծաղկաձորում երեկ
Խոսելու վրա է
Նախորդ գիշեր մեր տանը լույս չկար: Ինչպես որ դա սովորաբար լինում է, ցանկացած թեթեւ քամուց, անձրեւից կամ կայծակից էլեկտրականությունն անջատվում է: Տվյալ դեպքում դա տեւեց ոչ պակաս, քան 12 ժամ՝ երեկոյան 22.00-ից մինչեւ հաջորդ առավոտ: Բնականաբար, առանց էլեկտրականության չի աշխատում նաեւ ջեռուցումը: Ես այդ ամենը գրում եմ, բայց եթե էլցանցը որոշի «պատասխանել հրապարակմանը», ապա երկարաշունչ
Ավտովթար՝ սառցակալած ճանապարհին
Երեկ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին՝ Երանոս գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի 20 ԼՏ 032 համարանիշի, «ՈւԱԶ» մակնիշի 23 ՕՏ 035 համարանիշի եւ «Ֆոլցվագեն Ջետտա» մակնիշի 21 ԼՍ 588 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Շաբոյանը, մահացել է, իսկ
Ֆուտբոլային 11 հիմնական սնահավատությունները
Հաղթելու համար բոլոր միջոցներն արդարացվում են: Յուրաքանչյուր ոք, ով առնչություն ունի ֆուտբոլի հետ, լինի մարզիչ, ֆուտբոլիստ, երկրպագու, անգամ՝ լրագրող, ճակատագրի բարեհաճությանն արժանանալու եւ իր թիմի հաջողությանը նպաստելու համար խաղից առաջ միշտ նույն տարօրինակ գործողություններն է կատարում: Դրանք այնքան բազմազան են, որ բոլորը նկարագրել հնարավոր չէ: Բայց սնահավատության դրսեւորումներ կան, որոնք ավելի մասսայական են: Դրանց մեջ
Նոյեմբերյանում մի փոքր ասֆալտ կա, այն էլ քանդվում է
2005 թվականին Նոյեմբերյանի բարեկամ հունական Վիրոնա քաղաքի 10 հազար դոլար նվիրատվությամբ Նոյեմբերյանի Զորավար Անդրանիկի փողոցում 1000 քմ աֆալտապատում արվեց: Քաղաքի խմելու ջրագծի մաշված ներքին ցանցի եւ նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հուշաղբյուրից ջրի արտահոսքի պատճառով ասֆալտի այդ շերտը վնասվում է: Անցյալ տարի Նոյեմբերյանի քաղաքապետարանը համայնքի բյուջեի շուրջ 4 միլիոն դրամով Կամոյի փողոցում ասֆալտապատում կատարեց : «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի
Պատժվել են խաղադաշտում սպանություն բեմադրելու համար
Մեքսիկայի առաջնությունում հանդես եկող Գվադալահարա քաղաքի «Չիվաս» ֆուտբոլային ակումբն իր հարձակվողներ Մարկո Ֆաբիան դե լա Մորային եւ Ալբերտո Մեդինային դրամական խոշոր պատժի է ենթարկել «Էստուդիանտեսի» դարպաս խփած գոլն անսովոր ձեւով նշելու համար: Դարպասի առաջին գրավումից հետո դե լա Մորան ձեռքի մատներով ատրճանակ է «սարքել» եւ դնելով Մեդինայի գլխին՝ «կրակել է», ինչին ի պատասխան՝ Մեդինան էլ
Վիրտուալ կապից հետո տղան փախցրել է աղջկան
Հոկտեմբերի 22-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Արմենուհի Իսկանդարյանը ոստիկանություն է դիմել` հայտնելով, որ հոկտեմբերի 18-ին Իջեւանի Աբովյան փողոցում ոմն Սամվել առեւանգել է իր քրոջը` 16-ամյա Անուշիկին: Ոստիկանությունը պարզել է, որ Սամվելը Արմավիր քաղաքի 29-ամա բնակիչ Սամվել Գալիչյանն է: Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնից տեղեկացանք, որ Սամվել Գալիչյանը եւ Անուշիկը գործի կապակցությամբ ոստիկանությունում բացատրություն են տվել, հանգամանքները
Վարդան Հակոբյանը կալանավորված է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի սկզբնամասից հայտնաբերել ¨ բերման են ենթարկել 48-ամյա Վարդան Հակոբյանին, որը ս/թ հուլիսի 1-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով: Վարդան Հակոբյանը կալանավորված է:
Գագիկ Մխիթարյանը գտնվեց
Նոյեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եր¨ան քաղաքի Ջրվեժ թաղամասից հայտնաբերել են 59-ամյա Գագիկ Մխիթարյանին, որը ս/թ հուլիսի 16-ից ՌԴ Կարաչա¨ո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի՝ փաստաթղթերի կեղծման, մեղադրանքով:
Նոյեմբերի 8-ի վրաերթերը
Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժամը 18.00-ին, «Միցուբիշի Շարրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 44-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են նաեւ,
Մի քանի հազար դրամ էր ուզել
Սեպտեմբերի 6-ին եւ 7-ին գրել ենք, որ սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Կողբ գյուղի 17-ամյա բնակչուհու բռնաբարության կապակցությամբ: Լուրեր կային, որ բռնաբարողները Նոյեմբերյանի բնակիչ 3 ընկերներ են (որոնց թվում են Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի եւ ոստիկանության մի մայորի որդիները): Հետո լուրեր եղան, որ աղջիկը իրավապահներին ասել է, թե իրեն չեն


















































