Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Մի քանի հազար դրամ էր ուզել

Նոյեմբեր 09,2011 11:43

Սեպտեմբերի 6-ին եւ 7-ին գրել ենք, որ սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Կողբ գյուղի 17-ամյա  բնակչուհու բռնաբարության կապակցությամբ: Լուրեր կային, որ բռնաբարողները Նոյեմբերյանի  բնակիչ 3 ընկերներ են (որոնց թվում են Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի եւ ոստիկանության մի մայորի որդիները): Հետո լուրեր եղան, որ աղջիկը իրավապահներին ասել է, թե իրեն չեն բռնաբարել: Նոյեմբերյանի ոստիկանության  քննչական բաժնի պետ Գագիկ Նասիբյանը հրաժարվում է գործի մասին մանրամասներ հաղորդել, ասելով միայն, որ քննությունը շարունակվում է: Նրա խոսքով, առաջիկայում գործի մասին ինքը կզեկուցի Հայաստանի գլխավոր դատախազություն:

Դեպքին իրազեկ աղբյուրները հայտնում են, որ տղաների հետ սեռական հարաբերություն ունենալուց հետ 17-ամյա աղջիկը նրանցից մի քանի հազար դրամ գումար է պահանջել, սակայն չի ստացել: Նույն աղբյուրը պնդում է, որ դեռահաս աղջիկը նախկինում  բազմաթիվ սեռական կապեր է ունեցել:

Գործի քննությունը շարունակվում է:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930