Օրվա լրահոսը
Ժամադրության հմայքը հուզմունքի մեջ է
«Սթրես էր, բայց հաճելի: Երբ ապագա ընկերս ինձ առաջին անգամ ժամադրեց, համաձայնվելը շատ հեշտ էր, բայց որքան մոտենում էր այդ պահը, այնքան ավելի էի նյարդայնանում ու հուզվում: Չգիտեի` ի՞նչ պետք է խոսեմ, ինչպե՞ս պետք է ինձ պահեմ: Նախօրոք որոշեցի, նույնիսկ մի քանի անգամ փորձեցի, բայց ժամադրության ժամանակ ամեն ինչ հակառակը արեցի» ,-ասում է 23-ամյա Աննան:
«Հիմա, որ ես գեյ եմ, մարդ չե°մ»
Վահեն և նրա նմանները հասարակության կողմից ընդունված չեն: Շատերը նրանցից խուսափում են, ծաղրում և հայհոյում: Վահեն էլ սպասում է այն օրվան, երբ կնստի ինքնաթիռ և անվերադարձ կհեռանա Հայաստանից 19-ամյա ուսանող Վահեն (անունը փոխված է) պատրաստ է յուրաքանչյուր հնարավորության դեպքում լքել Հայաստանը: Նա այստեղ ապահով և պաշտպանված չի զգում: Ասում է՝ համասեռամոլ է և կարծում, որ
Տավուշի ընտրական հանձնաժողովներում հիմնականում համայնքապետարանների եւ դպրոցների աշխատակիցներ են
Քաղաքացին դժգոհ է. նա հոկտեմբերի 17-ին Իջեւանում մասնակցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին ու ստուգարքին, սակայն անհաջողության մատնվել: Ստուգարքը հաջողությամբ հաղթահարածները հնարավորություն են ստանում ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում: Ստուգարքից «կտրվածն» ասում էր, որ դասընթացավարն իր հետ խիստ էր, դժկամ, որ նրա այդ վերաբերմունքի պատճառը գուցե այն է, որ ինքը որեւէ կուսակցության ցուցումով չէ դասընթացին մասնակցել,
Սեքսի քաղցը հագեցնելու համար օգտվեք «sex menu»-ից
Սուր զգացողություններ ունենալու, սեքսի քաղցը հագեցնելու համար բրիտանացիներն առաջարկում են օգտվել իրենց պատրաստած հատուկ «sex menu»-ից, որում ընդգրկված է հետեւյալը. սեքս աշխատավայրում սեքս սուպերմարկետում սեքս խանութի հանդերձարանում սեքս ավտոմեքենայում սեքս կինոդահլիճում սեքս մարզադահլիճում սեքս մետրոպոլիտենում: Յոթ կետից բաղկացած ցուցակի հերթականությունը կարելի է խախտել, եւ ոչ մի սահմանափակում չկա, թե քանի օրում այդ կետերը կլրացնեք: Սակայն
Մանանա Ասլամազյան. «Եթե ես լինեի այն մարդկանց տեղը, ում մասին այսպես գրել են, ես էլ դատի կտայի» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
«Լրատվամիջոցներն` այսօր» խորագրով սեմինարի ընթացքում բազմիցս անդրադարձ եղավ լրագրողական էթիկային ու լրագրողների եւ լրատվամիջոցների պատասխանատվության անհրաժեշտությանը: «Եթե մենք լինենք բավականաչափ պրոֆեսիոնալ մեր հոդվածներում եւ հրապարակումներում` բավական կնվազեն մեր դեմ դատական հայցերը»,-այս միտքն էր պարբերաբար հնչում սեմինարի բանախոսների շուրթերից: Անգամ Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Մանանա Ասլամազյանն անկեղծացավ. «Դատարանում գտնվող երեսուն գործերից չորսն ենք հասցրել դիտարկել, եւ ամեն
Օգնել է համագյուղացիներին, ինքը` զոհվել
Այսօր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը, Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, Լճկաձորի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը այցելել են Լճկաձոր գյուղի բնակիչ, հոկտեմբերի 2-ի սողանքից զոհված Նորիկ Միրզոյանի տուն՝ նրան հանձնել կառավարության հատկացրած 1 միլիոն դրամը: Նորիկ Միրզոյանին պատկանող «ՎԱԶ-2106» մեքենայի վիճակը վատ է, ջարդված մեքենայից կարող է պիտանի լինել միայն շարժիչը:
Հոգեւորականը ձեռնաշարժությամբ է զբաղվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայր Սթորմս. « Պոռնոգրաֆիան ապակառուցողական երեւույթ է» Հայր Սթորմսը, որը Լուիզանայում հայտնի է իր հակարվամոլական դիրքորոշմամբ, օրերս դարձել է հասարակական պարսավանքի առարկա: Նա հասարակական վայրում՝ քաղաքային զբոսայգում ձեռնաշարժությամբ է զբաղվել՝ առանց հաշվի առնելու, որ շրջակայքում երեխաներ են ու խաղահրապարակ: Ըստ https://www.huffingtonpost.com/-ի, Նյու Օրլեանում մի մարդ պատահաբար տեսել է դա ու նախազգուշացրել անդրավարտիքի կոճակներն արձակած հոգեւորականին:
Ավտովթար Իսակովի պողոտայում. իրար են բախվել «ԲՄՎ»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ / ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՕ 357 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 820 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով նշված փողոցում առաջացել էր հսկայական խցանում, որի պատճառով դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային
Պաշտոնանկ արվեց ՀՀ քրքրված դրոշի պատճառով /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի տրամադրության տակ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ իր ունեցած տեղեկություններով, Ա.Պողոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է ոստիկանության Մեծամորի բաժնի վրա ծածանվող եռագույնի անմխիթար, քրքրված լինելով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ֆոտոլրագրողը տեսանյութ ու
Վթար-վրաերթ` Արագածոտնի մարզում. վարորդը դիմել է փախուստի. կան վիրավորներ (լուսանկարներ)
Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.20-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ, 33-ամյա Սևակ Ղազարյանը, վազելով «ԳԱԶ 2410» մակնիշի 24 ՕՍ 123 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված 27-ամյա Մելիք Ստեփանյանի «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ
Գուրգեն Մուշեղյան. «Մարդիկ յառմռկա կոչեցյալի՞ց են դուրս գալու»
Ճարտարապետները մտահոգված են, որ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ կառուցվելիք առեւտրի կենտրոնը կխանգարի մարդկանց տարհանմանը մարզադաշտից՝ որեւէ պատահարի կամ վթարի դեպքում: «Հրազդան» մարզադաշտին մոտ ուզում են կառուցել նոր 20 մետրանոց առեւտրի կենտրոն: Այսօր այդ մասին «Հայելի» ակումբում ահազանգեցին ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մանասյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը եւ Ռուբեն Հասրաթյանը: Ըստ ճարտարապետների՝ այդ վայրում մշտական առեւտրի կենտրոն
Գագիկ Մինասյան: «Ստվերը հենց խոշոր բիզնեսում է հնարավոր»
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը փորձելու է ստվերը կրճատել 0.6 %-ով: 2012 թվականի պետբյուջեի ծախսերի 29 %-ն ուղղվելու է սոցիալական խնդիրներին, իսկ մարդկային կապիտալին՝ կրթություն, գիտություն, առողջապահություն եւ այլն, ուղղված հատկացումները կկազմեն բյուջեի ծախսերի 48.3 %-ը. այսօր «Փաստարկ» ակումբում ներկայացնելով եկող տարվա պետական բյուջեն ասաց Գագիկ Մինասյանը: Լրագրողների բնութագրմամբ՝ «բավականին չարչրկված» 101
ՌԴ-ում սահմանվել է գործազրկության նպաստի չափը
Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 2012 թվականի գործազրկության նվազագույն եւ առավելագույն նպաստի չափը, համապատասխանաբար՝ 850 ռուբլի եւ 4,9 հազար ռուբլի: Որոշումն այսօր զետեղվել է կառավարության պաշտոնական կայքում: Գործազրկության նպաստ կվճարվի այն քաղաքացիներին, որոնք որեւէ պատճառով ազատվել են աշխատանքից , իսկ տոկոսային եկամուտների հաշվարկման համար հիմք կծառայի վերջին երեք ամսվա միջին աշխատավարձը:
Լուժկովը կներկայանա հարցաքննության
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արտասահմանից վերադարձել է Ռուսաստան: «Յուրի Լուժկովը վերադարձավ Մոսկվա : Նոյեմբեր 10-ին նա մտադիր է վերադառնալ աշխատանքի, – հաստատել է «Ինտերֆաքս»-ը,- Նա կշարունակի դասավանդել միջազգային համալսարանում, ինչն անում էր քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո»: Նախկին քաղաքապետը պատրաստվում է ներկայանալ հարցաքննության եւ քննիչին ցուցմունք տալ Մոսկվայի բանկի գործով: Փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է,
«Շիկահող» պետարգելոցում ժանտախտ է եւ շատացել են շնագայլերը
Սյունիքի մարզի «Շիկահող» պետարգելոցում թռչունների, նապաստակների եւ մկների շրջանում արձանագրվել են անկման դեպքեր: Ըստ պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի՝ անտառի վայրի բնակիչների անկման պատճառը աշնանը բնորոշ ժանտախտ հիվանդությունն է, իսկ այդ ուղղությամբ կենդանիների շրջանում հնարավոր չէ պայքարել: Չափսերով փոքր ու անտառի այս ու այն թփերի տակ թաքնվող կենդանիների անկման մասին իմանում են, երբ արգելոցի աշխատակիցներն անտառի
ՀՀԿ այսօրվա հավաքի արդյունքում չե՞ն լինի պաշտոնանկություններ
ՀՀԿ գործադիր մարմինն այսօր անցկացնելու է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը News.am-ին հայտնել է, որ աշխատանքային խորհրդակցության օրակարգով նախատեսված չեն նոր պաշտոնանկություններ : Ըստ օրակարգի, քննարկվելու են միայն կուսակցության գործունեությանը վերաբերող հարցեր, ներկուսակցական խնդիրներ:
«Քաունթերփարթ ինթերնեշնլի» ծրագիրը՝ Սյունիքի մարզում
Սյունիքի մարզի 10 համայնքում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունն առաջիկա 4 տարիներին կիրականացնի «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագիրը: Գյուղերում ծրագիրը մեկնարկել է դեռեւս անցած հոկտեմբերին: Սա դրամաշնորհների ծրագիր է, համայնքներում ակտիվ բնակիչները նախագծեր են առաջարկում: Գյուղերում հիմնականում ներկայացվել են վերանորոգման- շինարարական, քաղաքացիական հասարակության ակտիվացման, կրթական եւ այլ ծրագրեր: Գյուղերում պահանջվող գումարի 20 տոկոսը պետք է
Սերժ Սարգսյան. «Մեր հետագա տնտեսական աճի և զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է»
Հատվածներ այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից: «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է և հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը: Ինչպե՞ս ավելի արագացնել
Սահակաշվիլին շնորհակալ է Ռուսաստանին էմբարգոյի համար
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին EurActiv-ի լեհական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, թե «շնորհիվ Ռուսաստանի էմբարգոյի, շանտաժի եւ բռնության» այսօր Վրաստանն այլ հետխորհրդային պետություններից ամենաքիչն է կախված Ռուսաստանից: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ Սահակաշվիլին պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանին սպառնո՞ւմ է ՌԴ կողմից գազամատակարարման դադարեցումը՝ ասել է. «Էներգետիկայի առումով մենք լիովին անկախ ենք: Համապատասխանաբար, այս առումով իրավիճակը մեզանում ավելի
Միքայել Վաթինյան. «Ֆիլմս դիտելու համար է, ոչ թե խոսելու»
Ռեժիսորի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ունենում է համաշխարհային պրեմիերաներ: Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 2011թ. հոկտեմբերին ունեցավ համաշխարհային պրեմիերա Ասիայի ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում: Ֆիլմի արտադրությանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ոսկե ծիրանի» հիմնադիր Հարություն Խաչատրյանը հայտնեց,
ՏՄՊՊ-ն տուգանեց՝ սպառողին մոլորեցնելու համար
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է պարենային եւ ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողի նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները: Ըստ ՏՄՊՊ-ի, իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընդհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի: Իրավախախտ ընկերություններն են՝ ՙԳետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան՚, որը տուգանվել է 1 մլն դրամ, ՙՄՎ Քեմիքլ
Կապանի մարզադահլիճը դառնալու է առեւտրի կենտրոն
Կապանում գործող մարզական տարբեր խմբերն իրենց պարապմունքներն ու մարզումները անցկացնում են այս կամ այն կրթական հաստատության մարզադահլիճում կամ որեւէ այլ տարածքում: Կապանը մարզադպրոցների կարիք ունի, քաղաքի հիմնական մարզադպրոցը աշխատում է գերհագեցած ու ծանրաբեռնված ռեժիմով: Ու այս պայմաններում քաղաքի հին մարզադահլիճներից մեկը քանդում-վերափոխում են, որ ծառայի ոչ մարզական նպատակների: Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նախկին մարզադահլիճը, որտեղ
ՀԱԿ առաջնորդը խոսել է օրենքի իշխանության հաստատման մասին
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների
Պաշտոնանկ արվեց նաեւ Էրեբունու ոստիկանապետը
Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Գրիգոր Գրիգորյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնանկությունը առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: Կաշառառության մեջ
«Շարժենք անշարժը»
Քաղաքը սեքս էր լսում, ունկնդրում էր բոլոր անկյուններում, բոլոր ծակուծուկերում, ամեն ծառի ու թփի տակ, սրճարանների պարապ աթոռներին, տների պատերի տակ, մեքենաների մեջ, ավտոբուսներից իջնելիս, քնած թե արթուն: Քաղաքին մի նոր ՙխաղալիք՚ էին նետել ու ասել էին ՙզբաղվիր՚: Ու քաղաքը զբաղվում էր: Քաղաքը զբաղված էր: …Գիշերային փողոցներում մարդիկ այլեւս գրեթե չէին երեւում: Ինչ-որ անորոշ ստվերներ
Արմինե Օհանյան. «Ճշտված տեղեկություններ տպագրել նշանակում է միայն պաշտոնական հաղորդագրություններ տպագրել»
Ծաղկաձորում այսօր շարունակվող «Լրատվամիջոցներն այսօր» թեմայով սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա ելույթն առնչվում էր զրպարտության մասին օրենքին: «Հրապարակի» դեմ այսօրվա դրությամբ հարուցվել է վեց դատական հայց, եւ տիկին Օհանյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ եթե ինքը տարիներ շարունակ փորձել է լրագրողների մեջ կոտրել ներքին գրաքննիչին, նրանց ազատ եւ
Սեքսոլոգ. «Քիմիական ճանապարհով ամլացված պեդոֆիլները հնարավոր է, որ ավելի այլասերված կերպով բռնություն գործեն»
Մանկապիղծների՝ քիմիական ճանապարհով ամլացումը հարցի լուծում չէ, դա չի վերացնի սեռական հակումը, այսինքն՝ անձը, ինչպես որ նախքան ամլացումն է եղել պեդոֆիլ, այդպես էլ կմնա ամլացումից հետո: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ԱԺ-ում ներկայումս քննարկվող մանկապիղծներին քիմիական ճանապարհով ամլացնելու մեթոդը ճի՞շտ է, թե՝ ոչ: Ըստ նրա,
Եվս մի կադրային փոփոխություն ոստիկանությունում. Մուշեղ Օհանյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Նոր Նորքի բաժնի պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը եւ նշանակվել Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Մուշեղ Օհանյանը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, այժմ կալանավորված Մարգար Օհանյանի եղբայրն է:
Քրգործ զորամասի շտաբի պետի նկատմամբ՝ կաշառք ստանալու համար
ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի
Բերլուսկոնին չի մասնակցի արտահերթ ընտրություններին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է, որ չի մասնակցի իր հրաժարականից հետո անցկացվելիք արտահերթ ընտրություններին: Նախօրեին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ համաձայն է հրաժարվել իր պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։ Բերլուսկոնիի ղեկավարած կուսակցությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ ընդդիմությունը պահանջում է ազգային միասնության կառավարության


















































