Լրահոս
Օրվա լրահոսը

Լուժկովը կներկայանա հարցաքննության

Նոյեմբեր 09,2011 16:36 Share

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արտասահմանից վերադարձել  է Ռուսաստան: «Յուրի Լուժկովը վերադարձավ Մոսկվա :  Նոյեմբեր 10-ին  նա մտադիր է վերադառնալ աշխատանքի, – հաստատել է «Ինտերֆաքս»-ը,- Նա կշարունակի  դասավանդել միջազգային համալսարանում, ինչն անում էր  քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո»:

Նախկին քաղաքապետը  պատրաստվում է ներկայանալ հարցաքննության եւ  քննիչին ցուցմունք տալ Մոսկվայի բանկի գործով: Փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ արդեն  համաձայնեցված է հետաքննության ամսաթիվը եւ նոյեմբերի 15-ին  Յուրի Լուժկովը հանդես կգա որպես վկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել