Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է…

Շարժումների ազդեցությունից բարելավվում է սրտանոթային եւ շնչառական համակարգի աշխատանքը Շարժումը խիստ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ վարժությունները բարելավում են օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի ու հյուսվածքների աշխատանքը, ստեղծում են բարձր տրամադրություն: Շարժումների ազդեցությունից կարգավորվում է սրտանոթային եւ շնչառական համակարգի աշխատանքը, ամրանում է հենաշարժողական համակարգը, կարգավորվում է նյարդային համակարգը եւ օրգանիզմում կատարվող բազմաթիվ այլ ֆիզիոլոգիական

Կայք՝ դավաճանելու համար  Ashleymadison.com կայքը նախատեսված է ծանոթությունների համար, բայց ոչ սովորական ծանոթությունների, այլ «լեւի գնալու» նպատակով: Այստեղ գրանցվողները պետք է պարտադիր ամուսնացած լինեն կամ փնտրեն ամուսնացած կանանց ու տղամարդկանց: Կայքի կարգախոսն է՝ «Շտապիր դավաճանել, կյանքը կարճ է»: Ի դեպ, այս էկզոտիկ կայքի սեփականատերը իրավաբան է, որն ունի երջանիկ ու հավատարիմ ընտանիք, սակայն այս կայքի

Գեղարքունիքի մարզում երկգլխանի հորթուկ է ծնվել

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներ Հակոբ եւ Ալինա Ավետիսյանների անասնագոմում երկգլխանի հորթուկ է ծնվել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Ըստ ամուսինների, հորթուկը ծնվել է դժվարությամբ, նրանք անձամբ են «ազատել» կովին: Երկգլխանի հորթուկը կերակրվում է օրը 3 անգամ, սակայն կերակրողը մայրը չէ, այլ ամուսինները: Տեղի անասնաբույժներն ասում են, որ եթե հորթուկը մի քանի օր ապրի,

ԿԴԱՌՆԱՆՔ ԿԵՍ ԲՈՒՌ

Մեր ազգը ոչնչացման եզրին է Մեր ազգաբնակչության 9%-ը միասեռական է, 5,4%-ը՝ չբեր, իսկ 11,4%-ը տառապում է երկրորդային անպտղությունից: Այսինքն՝ բնակչության գրեթե 26%-ի վերարտադրողականությունն այսօր հարցականի տակ է, իսկ սա նշանակում է, որ հարցականի տակ է ազգի բազմացումը: Ընդ որում, առաջնային ու երկրորդային անպտղության համար հաշվարկված 16.8% ցուցանիշը պաշտոնական է, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը կրկնակի

Ազատ ոճայինները ավարտեցին պայքարը

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնության մասնակիցները ավարտեցին պայքարը Երեկ հայտնի դարձան նաեւ 60, 66 եւ 96 կգ քաշային կարգերի չեմպիոնների ու մեդալակիրների անունները: 60 կիլոգրամում պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ Աշոտ Տերտերյանը: Նա վճռորոշ գոտեմարտում առավելության հասավ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Իսկ բրոնզե մեդալակիր դարձան Արարատ Մարտիրոսյանն ու Հրաչյա Շահնազարյանը: Մյուս երկու քաշերում վերջին

Կրկին անհավասար պայմաններ

Այսօր Ստամբուլում աշխատանքն է սկսում սիրողական բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի (ԲԵԿ) գործկոմի՝ 2011թ. անդրանիկ նիստը, որին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Մարզաձեւի համաեվրոպական կառույցի ղեկավար մարմինը քննարկելու է օրակարգային բազմաթիվ հարցեր: Իսկ Հայաստանի ներկայացուցիչը Ստամբուլ գնացել է նաեւ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող հարցապնդումով: Բանն այն է, որ 2011

Խճճված իրավիճակ է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության մասնակից 12 գրոսմայստերները անհաշտ պայքար են մղում: Ամեն օր պայքարը նոր լարվածություն է ստանում՝ կապված խիտ դասավորությամբ ընթացող շախմատիստների ցույց տված արդյունքի հետեւանքով մրցաշարային աղյուսակում կատարվող փոփոխությունների հետ: Երեկվա դրությամբ, թերեւս, միակ մասնակիցը, որ կայուն ու արդյունավետ խաղ է ցույց տալիս, Ռոբերտ Հովհաննիսյանն է,

Մրցակիցը շախմատի լեգենդն էր

Ջիբրալթարում մեկնարկած «Tradewise Gibraltar Chess Festival» շախմատի ավանդական փառատոնի երկրորդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը կրկին հաղթանակ տարավ: Նա առավելության հասավ գրոսմայստեր Ռամ Սոֆերի (Իսրայել) նկատմամբ եւ այն 22 շախմատիստների մեջ է, որոնք հարյուր տոկոսանոց մեկնարկ են վերցրել: Երեկ Վարուժանի մրցակիցը շախմատի լեգենդ Վիկտոր Կորչնոյն էր (Շվեյցարիա):

Գաբրիել Սարգսյանը սայթաքեց

Հոլանդիայում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի ավարտին «B» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր, մարզաձեւի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը 10-րդ տուրում պարտություն կրեց: Սա Վեյկ ան Զեեում Գաբիի առաջին սայթաքումն էր եւ հուսանք՝ միակը: Հայ շախմատիստը զիջեց վիետնամցի Լե Գուանգ Լյեմին: Սակայն դրանից նրա դրությունը մրցաշարային աղյուսակում շատ չտուժեց, թեեւ մի փոքր բարդացավ: Սարգսյանը

Հայաստանում չկա կրոնական անհանդուրժողականություն

Հայտարարում է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասատրյանը: Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների ոլորտը խոցելի է: Երեկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ոլորտի փորձագետներ, նման կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, Հայաստանում

Ինչո՞ւ են մարդիկ «փոքրացել»

Պրեմիերա՝ Տիկնիկային թատրոնում Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ուրույն ձեռագիր ունի: Վերջինիս «պլյուսներից» մեկն էլ այն է, որ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեծ տեղ է տալիս երիտասարդական ձեռնարկներին: Օրինակ, երբ անցյալ տարի այս թատրոնում ներկայացվեց Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»՝ մատների թատրոնի ժանրով արված ներկայացումը, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստասերների եւ մասնագետների շրջանում: Հունվարի

ԵՐԻՏԱՍԱՐԴ, ՇՆՈՐՀԱԼԻ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ

Նոր հայտ՝ հայ կատարողական արվեստում Վ. Սարգսյանը (ձախից), Ա. Աբրահամյանը, Էդ. Թոփչյանը եւ Հ. Արզումանյանը: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական համերգը հետաքրքրել է հատկապես դաշնակահարներին: Այլ ստեղծագործությունների թվում կհնչի նաեւ Ս. Պրոկոֆեւի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր, միջազգային

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ «ԹՈՌԱՆԸ» 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ղազախստանում ձերբակալվել է մի խաբեբա, ով իրեն ներկայացնում էր որպես նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռ: Աբդուլլաեւ ազգանունով 26-ամյա երիտասարդը 9 ամիս մեքենայություններ էր անում Պավլոդարում: Իր զոհերին մոլորեցնելու համար նա ոստիկանի համազգեստ եւ «Ռուսլան Կուլիբաեւ» անունով վկայական էր օգտագործում (Թիմուր Կուլիբաեւը Նազարբաեւի փեսան է): Նախագահի անվան տակ նա գործարարներից 15 միլիոն թենգ (100 հազար դոլար) է

ՁՆԱԲՈՒՔԸ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ

Միացյալ Նահանգների արեւելյան ափը կրկին հայտնվել է ձյան ուժեղ տեղումների եւ ձնամրրիկի կիզակետում: Վատ եղանակի պատճառով երկրի տարբեր քաղաքներում չեղյալ են համարվել հազարավոր ավիաչվերթներ: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Նյու Յորքի, Բոստոնի եւ Ֆիլադելֆիայի օդանավակայաններում, ընդհատումներով է աշխատում նաեւ երկաթգիծը, ավտոմայրուղիներում հսկայական խցանումներ են առաջացել: AP-ի մատուցմամբ, ձնաբքի պատճառով Վաշինգտոնը կաթվածահար է եղել, նույնիսկ անհարմարություններ

ԵՄԵՆՈՒՄ ԷԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԾԱՎԱԼՎՈՒՄ

BBC-ի մատուցմամբ, հազարավոր եմենցիներ, այդ թվում՝ ուսանողներ, դուրս են եկել երկրի մայրաքաղաք Սանայի փողոցներ՝ պահանջելով ավելի քան 30 տարի երկիրը կառավարող նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը: Աղբյուրը հաղորդում է, որ մարդիկ սկսել էին փողոցներում հավաքվել արդեն վաղ առավոտից՝ քաղաքի չորս տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի համալսարանի տարածքում: Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ եւ հիշեցրել, որ

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՏԱՋԻԿԻ ՀԵՏ՝ ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐԻՐ ՈՒ ՏՈՒՆ ԳՆԻՐ

Տաջիկ օրենսդիրները օտարերկրացիների հետ ամուսնությունների վրա օրենսդրական սահմանափակումներ են մտցրել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե Տաջիկստանի քաղաքացիների հետ ամուսությունը օտարերկրացիների համար այլեւս հնարավոր կլինի բացառապես մի շարք պայմաններ կատարելու դեպքում: Դուշանբեում կարծում են, որ ամուսնական կարգի խստացումը կօգնի պաշտպանելու երկրի քաղաքացիների իրավունքները: Մինչդեռ իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Տաջիկստանում գենդերային

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է ադրբեջանական ընտրությունները

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին նվիրված վերջնական զեկույցում խորհուրդ է տալիս պաշտոնական Բաքվին լրջորեն բարեփոխել երկրի ողջ ընտրական համակարգը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել իրական եւ ազատ ընտրական մթնոլորտի ստեղծման եւ առաջադրված բոլոր թեկնածուների համար՝ հավասար պայմանների ապահովման

ՎԱՐԿԱԾ. «ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅԻ» ՊԱՅԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ ՎԱՀԱԲԻՍՏԸ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած եւ 35 մարդու կյանք խլած ահաբեկչության հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում որոնվում է տասը մարդ, որոնք կարող են առնչություններ ունենալ կատարված հանցագործությանը: Նրանց մոտավոր նկարագիրն արդեն ուղարկվել է ՌԴ շրջաններ: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները: Գործը քննող օպերատիվ աշխատողները վստահ են, որ հանցագործության հետքերը

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

ՀՀ ազգային բանակը հունվարի 28-ին դարձավ 19 տարեկան: Այդ առիթով ռազմահայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում: «Զորություն բազկիդ, հա\’յ զինվոր» խորագիրը կրող միջոցառումն սկսվեց միասնական «Տերունական աղոթքով» եւ ՀՀ օրհներգով: Ապա աշակերտները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման պատմությունը, արցախյան պատերազմի եւ քաջարի մարտիկների կյանքի հերոսական դրվագներ: Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ: Աշակերտների ուժերով

ՆԻԿՈՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

ՀՀ վարչապետի 2010թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ հաստատվել է ՀՊՃՀ բարձրագույն կառավարման մարմնի՝ Խորհրդի նոր կազմը, որը երեկ անցկացրեց ՀՊՃՀ խորհրդի նախագահի ընտրություն: 2005թ. ձեւավորված ՀՊՃՀ առաջին խորհուրդը ղեկավարել է ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Սարգսյանը, այնուհետեւ նրա մահվանից հետո՝ 2010թ. փետրվարից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Երեկ պարոն Նիկոյանը վերընտրվեց խորհրդի նախագահ:

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐԱՐԱՏԻ»

ՀՌԱՀ «հանճարեղ» որոշման համաձայն, հոգեւոր ուղղվածության «Շողակաթ» հեռուստաալիքը գրավել է «Արարատ» մշակութային ալիքի հաճախականությունը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել մտավորականության շրջանում: Մշակութային ալիք ունենալը նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Առկախ է նաեւ «Արարատի» ստեղծագործական կազմի 44 աշխատակիցների ճակատագիրը: Այդ առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հանրային

Գումարը քիչ է, բայց՝ խթանիչ

Հերթական դրամաշնորհները՝ գիտնականներին Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) գիտական դրամաշնորհների ծրագրի 2011 թվականի հաղթողները հայտնի են. հարյուրավոր հայտերից հաղթող է ճանաչվել 25 աշխատանք: Երեկ ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակում մրցույթի հաղթողներին հանձնվեցին դրամաշնորհները՝ $5000-ի չափով: Ըստ ՀՕՖ-ի գիտական եւ կրթական ծրագրերի համակարգող

ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ

Կամ՝ ինչպես դիմակայել «դխկոցին» Փետրվարի 15-16-ից կմեկնարկեն դպրոցների տնօրենների քննությունները: ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է, որից հետո կհստակեցվի քննությունների ժամանակացույցը: Քննությունները անց են կացվելու 25 հոգանոց խմբերով եւ տեւելու են մի քանի օր: ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանն էլ

ԿԻՆ ՉԿԱ, ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կուրիս եւ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղական համայնքներում փետրվարի 20-ին անցկացվելիք ՏԻՄ հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրումն ավարտվել է: Մեղրու Կուրիս գյուղում գյուղապետի միայն մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Գրիգորյանը: Իսկ Քարաշենում անցկացվելիք ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 7 թեկնածու, կին թեկնածու չկա: Թեկնածուներից մեկը անկուսակցական է, իսկ մյուս

ՆՈՐԻՑ ԵՆ ՈՒՐԱՆ ՈՐՈՆԵԼՈՒ

2010 թվականի դեկտեմբերի 7-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ պայքարող «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամն» ու «Ազատամարտ» կոմիտեն դիմել են ՀՀ վարչապետին՝ պահանջելով չեղյալ համարել Սյունիքում ուրանի հանքերի շահագործմանն առնչվող բոլոր իրավական ակտերն ու հանդես գալ ուրանի ծրագրին առնչվող գործընթացը կասեցնելու հայտարարությամբ: Հակաուրանիստների պահանջի տակ ստորագրել է 13 850 սյունեցի: Վարչապետին ուղղված

Հայերը ձիու միս չեն ուտում

Բայց հնարավոր է, որ վաճառած լինեն Հունվարի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժինը հաղորդագրություն է տարածել, որ «38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010թ. նոյեմբերի վերջին, մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ փողոցում 1կգ-ն 1500-2000 դրամով վաճառել է տարբեր անձանց: Պարզվել է, որ Արմեն Ն.-ն,

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է

Այն ժողովուրդը, որը չի ուզում կերակրել սեփական բանակը, շուտով կկերակրի օտարինը: ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ Հայոց բանակը՝ անկախ Հայաստանի ամենակայացած կառույցն ու կարեւորագույն արժեքներից մեկը, 19 տարեկան է: Պետք է նշել, որ Հայաստանի անկախացման ու Արցախի ազատագրման հետ միասին, ամենակարեւոր խնդիրը ՀՀ զինված ուժերի ստեղծումն ու կայացումն էր, քանզի զինված ուժերն են Հայոց անկախ պետականության եւ ազատագրված

Առանց ջեռուցման համակարգի եւ աշխատավարձի

Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին իր դռները բացեց Իջեւանի երաժշտական դպրոցը: Տավուշի մարզում կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց հիմնանորոգված երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։ Բացի հիմնանորոգումից, երկհարկանի շենքին ավելացվել է եւս մեկ հարկ։ Ծախսվել է 96 միլիոն դրամ: Աշխատանքները ֆինանսավորել են Համաշխարհային բանկն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Վերջինս դպրոցին աջակցել է նաեւ

«Տոյոտան» չի՞ արդարացնում

Հունվարի 25-ին, ժամը 15-ի սահմաններում, պետավտոտեսուչները Տավուշի մարզկենտրոն Իջեւանում փորձել են կանգնեցնել մեծ արագությամբ ընթացող մոխրագույն արտասահմանյան մեքենան: Իջեւանի հանքային ջրերի գործարանի մոտ կայանած պետավտոտեսչության մեքենայի բարձրախոսից լսվել է «Աջ ընդունեք, կանգնեք» խիստ հրահանգը: Սակայն մոխրագույն մեքենան արհամարհելով պետավտոտեսուչների հրամանը՝ ավելի մեծ արագությամբ է սլացել: Պետավտոտեսուչների «Տոյոտան» մոտ 2 կմ հետապնդել է սահմանված արագությունը գերազանցած

Օրհնված հարսանիքի մասնակիցը վթարի է ենթարկվել

Հունվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքից Բագրատաշեն գյուղ տանող ճանապարհին, Այրումի վարչական տարածքում վթարի է ենթարկվել «Ջիպ» մակնիշի մի մեքենա: Ավտոմեքենան չհասած երկաթուղային գծերի հետ ճանապարհի հատման վայրին՝ մեծ արագությամբ փորձել է վազանցել: Սակայն խուսափելով հանկարծակի հայտնված հանդիպակաց մեքենայից՝ մեծ արագությամբ բախվել է ճանապարհի եզրի պատին: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031