Օրվա լրահոսը

Ներքին Ծաղկավանի գյուղապետն առաջարկում է սողանքի գոտին շրջանցող ճանապարհ կառուցել

Հոկտեմբերի 29-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի կենտրոնում սողանքից քանդվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից  գյուղ մտնող  ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի եւ շատ վտանգավոր:Այս մասին գյուղապետը տեղեկացրել է մարզպետարանին, մարզպետարանն էլ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ներքին Ծաղկավանի գյուղապետ Նաիրի Աթաբեկյանը ասաց, որ

Զվարճալի ֆուտբոլ. կադրեր, որ տեսանելի են միայն ֆոտոխցիկին

Աշխարհի ամենասիրված մարզաձեւին օրական միլիարդավոր երկրպագուներ են հետեւում: Ֆուտբոլային ճակատամարտերի ժամանակ իրադարձություններն այնքան արագ են կատարվում, որ դրանց ամենահետաքրքիր ակնթարթները սովորական հանդիսականի աչքին մնում են անտեսանելի: Սրան ավելացնենք նաեւ, որ տրիբունաներում ոչ բոլոր անկյուններից է պարզ երեւում խաղադաշտի այս կամ այն հատվածը: Հենց այստեղ է, որ ֆուտբոլասերին օգնության է գալիս ֆոտոխցիկը՝ ֆիքսելով դրանք: Ներկայացվող լուսանկարները

Սեւանա լճի մատույցներում ապրողները անտեղյակ են, որ թունավորվել կամ թունավորվելու են

«Սեւանա լճի համար պայքարում ձեզ հետ են նաև Գեղարքունիքի մարզի հ/կ-ները»,- «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում գրել է Սեւան քաղաքի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաթիկ Բադեյանը: «Նախաձեռնությունը Սեւանա լճի ափամերձ համայնքների համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունի, էլեկտրոնային տեղեկատվությունը միշտ չէ, որ հասանելի է այն համայնքների բնակիչների համար, ովքեր գտնվում են աղտոտման անմիջական ազդեցության

Երեւանի քաղաքապետը կընտրվի նոյեմբերի 4-ին

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է որոշում, ըստ որի՝ նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, հետեւյալ oրակարգով՝ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին:

Արթուր Սաքունց. ՊՆ-ն աշխատում է բանակի դեմ

«Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով հասարակական կազմակերպությունների կողմից բանակին առնչվող խնդիրները բարձրաձայնելու եւ բանակի ղեկավարության առջեւ թափանցիկ գործելու պահանջին, ըստ էության, կրկնել է այն, ինչ անցած շաբաթ հայտարարել էր ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Ս. Օհանյանը մասնավորապես ասել է, որ «եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են

Բռնաբարության փորձ կատարողը նախկինում գողության համար դատված է եղել

Տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզում բռնաբարության փորձ է տեղի ունեցել: Ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Վազգեն Օհանյանը, ով նախորդ օրը  մտել է Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը եւ փորձել բռնաբարել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանին:  Վերջինս սկսել է բղավել, օգնություն կանչել: Սենյակ է մտել թոշակառուի թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, եւ Վազգեն

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում հոկտեմբերի 31-ին Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանվելյանը, վարելով «Ագա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4930 համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթբետոնե պատին: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ` 21-ամյա Անի Հայրապետյանը, 2-ամյա

Ակադեմիական թատրոնում անցկացվեց բոդիբիլդինգի առաջնություն

Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնի բեմում անցկացված բոդիբիլդինգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթի խաղարկության մեկնարկից առաջ ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Հակոբյանն «Առավոտին» ասաց, որ նախատեսվում է Հայաստանում կազմակերպել համահայկական առաջնություն, որի արդյունքներով կազմավորվելիք ազգային հավաքականը հանդես կգա միջազգային պաշտոնական առաջնություններում: Մանրամասները՝ «Առավոտի» վաղվա տպագիր համարում:

Պարարտանյութը օգուտ չի տվել. ոչ նորմալ լոլիկ, ոչ բադրիջան

Ինչի պատճառով գյուղացիները սպասված բերքը չեն ստացել Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ դժգոհ են տեղական արտադրության «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» պարարտանյութերից: Դաշտ գյուղի բնակիչների ներկայացմամբ՝ պայմանագրով ձեռք բերած պարարտանյութը, որի հետ մեծ հույսեր էին կապում, ոչ մի օգուտ չի տվել. «Համարյա բերք չենք ստացել, մեր հաշվարկներով՝ պարարտանյութն օգտագործելու դեպքում պետք է որ մեր բոլոր ծախսերը

Արտակ Դավթյանը հարգանքով է վերաբերվում քաղաքապետի որոշմանը

Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի՝ պաշտոնանկությունների վերաբերյալ շատ են եղել մեկնաբանություններ, պաշտոնաթողներն էլ են հանդես եկել իրենց հայտարարություններով,եւ ինքն ավելացնելու բան չունի:  «Ես, որպես Արտակ Դավթյան, հարգանքով եմ վերաբերվում քաղաքապետի որոշմանը, ուղղակի համոզված եմ՝ անցել է այնպիսի ուղի, եւ ունի եւ՛ աշխատանքային, եւ՛

Ռուսական գյուղտեխնիկան՝ լիզինգով

Գյուղփոխնախարար Վարդան Կարապետյանը խոստանում է որակյալ տեխնիկա՝ անկախ նրանից, թե որ երկրի արտադրության կլինի: Հայ ժողովրդին հարիր է ռուսական գյուղտեխնիկան, քան այլ երկրի արտադրության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը եւ հավելեց, որ ներկայումս պետական մակարդակով բանակցություններ են վարվում ռուսական  «Ռուսագրոմաշ» կորպորացիայի հետ՝ լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա եւ սարքավորումներ ներկրելու նպատակով:

«Մարդահամար-2011». շարունակել են ծեծել փակ դռները

Չնայած մարդահամարը հոկտեմբերի 21-ին ավարտվել է, սակայն  հաշվարարները տնային այցեր են կատարել նաեւ հոկտեմբերի 22- 26-ը: Սա կոչվում է վերահսկիչ շրջագայություն: Մեզ հայտնել էին, որ վերջին օրերին հաշվարարները հրահանգ են ստացել ավելացնել հաշվառվողների թիվը: Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը դա հերքեց: Նա ասաց, որ  հաշվարարները նախկին այցերի ժամանակ փակ դռներ են

Արամ Կարապետյան. ՀՀԿ-ն կենտրոնացնում է ռեսուրսներն ընտրություններից առաջ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ այս օրերին եղած պաշտոնանկությունները նորմալ երեւույթ են: Այս մասին նա այսօր լրագրողներին ասաց «Հայելի» ակումբում: Ըստ նրա՝ իշխանությունը, ի դեմս կոալիցիայի, կենտրոնացնում է ամեն ինչ, որ կարողանա հստակ այս փուլը անցնել իր համար օգուտով. «Կարելի է ենթադրել, որ ինչ-որ շարք այդ պաշտոնանկությունների կշարունակվի, մեկ-մեկ լինում են անհասկանալի դեպքեր՝

Անահիտ Բախշյան. Ո՞վ է կեղծել քաղաքապետի ստորագրությունը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին. «Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԺԽ–Ե-0594/11 թվագրված պատգամավորական հարցմանս ի պատասխան 17.10.2011 թվականին ստացել եմ` Երեւանի գործող քաղաքապետի նամակը, իմ կարծիքով, կեղծված  ստորագրությամբ, որի մասին մտահոգություններս կիսել եմ թե Կարեն Կարապետյանի, թե քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Խնդրում եմ պարզել եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ

Ստուգարք՝ ժողովրդի համա՞ր

«Մենք երբեք գործարքի չենք գնա եւ երբեք մեր սկզբունքները չենք զոհաբերի հանուն գեթ մեկ մանդատի ԱԺ-ում: Մենք չենք էլ կասկածում, որ կա ավելի լավ տարբերակ ժողովրդի ձայները ստանալու, քան հստակորեն ընդգծել մեր կոշտ առճակատումը այս ռեժիմի հետ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ հասարակությունն այսօր մեկ ցանկություն ունի՝ պրծնել այս

ՀՀ նախագահը նոր ոստիկանապետին ներկայացրեց ոստիկանության կոլեգիային

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց «Առավոտին», որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Երեւան են կանչվել մարզային ոստիկանության բոլոր վարչության պետերը: Ներկայացնում ենք Վլադիմիր Գասպարյանի կենսագրությունը՝ ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության: Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին  Էստոնիայի Հանրապետության

Բանակի ղեկավարությունը դողում է զինվորի կյանքի համար

«Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավության դասեր են տալիս մարդիկ, ովքեր հայկական բանակի հետ որեւէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլեւ ամբողջ բանակը: Չգիտեմ՝ ինչո՞ւ է

ՀՀ նախագահի հրամանագիրը՝ Ալիկ Սարգսյանը դարձավ խորհրդական

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշ­տո­նից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության նախա­գահի խորհրդական: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան պաշտպանության նախարարի տեղակալի պաշ­տո­նից ու նշանակվել Հայաստանի Հանրապետության կա­ռա­վա­րու­թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Սպասենք շաբաթ օրվան

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արծաթե եւ բրոնզե մեդալակիրների հարցը հետաձգվեց վերջին՝ 28-րդ տուր: Մրցանակային տեղերին հավակնող բոլոր չորս թիմերն էլ երեքական միավոր վաստակեցին: «Գանձասարը» հաղթեց «Իմպուլսին»՝ 1:0, «Փյունիկը»՝ «Արարատին»՝ 1:0, «Միկան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց արդեն չեմպիոնի կոչումը նվաճած «Ուլիսի» դարպասը, իսկ «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին»: Եզրափակիչ տուրից առաջ «Գանձասարն» ու «Փյունիկը» ունեն

Մեկ սայթաքումն արծաթ արժեցավ

Շախմատի Հայաստանի U16 հավաքականը Թուրքիայի Իզմիթ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում բավարարվեց 2-րդ տեղով: Մեր տղաներն ամբողջ մրցաշարում  գլխավորում էին առաջին հորիզոնականը: Նրանք ընդամենը երկու անգամ առաջատարի դիրքերը զիջեցին ռուսներին. վերջինը՝ նախավերջին տուրում, երբ անսպասելի պարտվեցին ղազախներին, ինչն էլ հենց ճակատագրական նշանակություն ունեցավ: Ու չնայած եզրափակիչ տուրում Ղրղըզստանի նկատմամբ 3,5:05 հաշվով տարած համոզիչ հաղթանակին, մարզիչ Արսեն

«Խաղատան գործով» խոհարար Հայկ Հարությունյանի բողոքի քննությունը

  Նոյեմբերի 2-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, կլսվի Հայկ Հարությունյանի բողոքի քննությունը: Մասնագիտությամբ խոհարար Հայկ Հարությունյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  կողմից դատապարտվել է 1 ամսով ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին Հայկն իր փեսայի հետ գնացել էր

Եռագույնը հաղթանակ է պարտադրում

Հոկտեմբերը հայ մարզիկների համար հաջող ամիս էր Խոսքն այս դեպքում մենապայքարային մարտարվեստների ներկայացուցիչների մասին է: Նախ, հոկտեմբերի 1-ին Կիպրոսում ռինգ մտավ հայազգի հունաստանաբնակ մուայ-թայ բռնցքամարտիկ Արթուրոս Ակոպյանը: Նա Եվրոպայի բազմակի չեմպիոն է, մի շարք հեղինակավոր գոտիների տիրակալ: Պրոֆեսիոնալ 15 մարտերից 7-ն ավարտել է նոկաուտով՝ չկրելով ոչ մի պարտություն: Մրցակիցը Հունաստանի, թերեւս, ամենահայտնին եւ ուժեղը համարվող

Կրթական շիլաշփոթ

ՌԴ պետդումայում անտրամաբանական են համարում երկրի կրթության եւ գիտության նախարարության երկատվելը, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: ՌԴ պետդումայի կրթական հարցերով պատասխանատու Գրիգորի Բալիխինն ընդգծել է, որ իր գոյության 7 տարիների ընթացքում նման կառուցվածքով կրթության նախարարությունը փաստել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը: Ռուս խորհրդարանականը նաեւ գտնում է, որ հանրակրթական դպրոցը բաժանել միջին մասնագիտական կրթությունից՝ ճիշտ չէ, մանավանդ՝

Ազգայինը թելադրող կոմպոզիտորը

Հայրենասիրությունը  Ալեքսանդր Սպենդիարյանի այցեքարտն էր Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրիմի մոտ կկայանա միջոցառում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ծննդյան 140-ամյակին: Հայ մշակույթի մերօրյա երախտավորները «Առավոտի» հետ զրույցներում մշտապես ակնածանքով են խոսել 1967թ. Երեւանում բացված առաջին երաժշտական՝ Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի մասին: Մասնավորաբար, երախտիքի խոսքեր շռայլել մշակութային այս

Ինչպես զսպել ծնողներին

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ  Գայանե Սողոմոնյանը՝ կրթօջախների dress code-ի եւ ընտրությունների մասին: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար ԿԳ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող քննություններին: Քանի որ 160-ից ավելի դպրոց գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիքի է այդ քննությունների մասին: Տիկին Սողոմոնյանը շեշտեց, որ

Էլեկտրոնային պիտակ, որը գտնում ու ճանաչում է ուղեբեռը

Կորեացի դիզայներ Դոնգուկ Սեոյի (Donguk Seo) այս կոնցեպտն ունակ է նշանակալի հեշտացնել ինքնաթիռով հաճախ ճանապարհորդող մարդկանց կյանքը: Որպես կանոն՝ ուղեբեռի հանձնումն ուղեկցվում է տարբեր դժվարություններով. երկար սպասում ժապավենի մոտ, սխալմամբ վերցված ճամպրուկ և նույնիսկ՝ ուղեբեռի կորուստ: Դիզայներն առաջարկել է Tag Finder ուղեբեռի ճանաչման համակարգը, որն ունակ է օգնել ուղևորին գտնել ճամպրուկը: Այս մասին գրում է www.yankodesign.com-ը:

«Յուրայիններ» եւ «օտարներ»

Լոռու մարզպետարանում եւ Վանաձորի քաղաքապետարանում սեփական քմահաճույքով են որոշում, թե որ լրատվամիջոցին տեղեկացնեն  այս կամ այն իրադարձության մասին: Մինչ Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) յուրաքանչյուր երկուշաբթի վարչության պետերից պահանջում է համակարգված ու միասնական աշխատանք,  նկատի ունենալով, որ յուրաքանչյուր լավ գաղափար խորհրդակցության արդյունքում է ծնվում, մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այս էլ որերորդ

Բերտի Ֆոգստը Ադրբեջանից դժգոհ հեռանո՞ւմ է

Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգստը չի երկարացնի այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի հետ պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ին Ալբանիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումը գերմանացի մասնագետի համար վերջինը կլինի հավաքականի ղեկավարի դերում:   Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, Ֆոգստը տարաձայնություններ է ունեցել տեղի ակումբների հետ, որոնց մարզիչներն այդպես էլ ականջալուր չեն եղել նրա պահանջներին՝

1.11.2011

1.11.2011

Սգո ժամկետը վերնախավի համար 10 տարի՞ է

Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ծաղիկներ առաքելով՝ մեր պաշտոնյաներն իրենց հարգանքի տուրքը մատուցված են համարել: Ամեն տարի հոկտեմբերի 27-ին Եռաբլուրի պանթեոնը մարդաշատ ու «ջիպաշատ» է լինում: Փակվում են Եռաբլուրին հարակից Շահումյան 6-րդ, 5-րդ փողոցները, Շահումյան 4-րդ նրբանցքը: Այս տարի այդ առումով բացառիկ տարի էր: Քաղաքական վերնախավը որոշել էր հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրքը մատուցել միայն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031