Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագիրը՝ Ալիկ Սարգսյանը դարձավ խորհրդական

Նոյեմբեր 01,2011 14:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշ­տո­նից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության նախա­գահի խորհրդական:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան պաշտպանության նախարարի տեղակալի պաշ­տո­նից ու նշանակվել Հայաստանի Հանրապետության կա­ռա­վա­րու­թյանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: