Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Նոյեմբեր 01,2011 16:48

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում հոկտեմբերի 31-ին Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանվելյանը, վարելով «Ագա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4930 համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթբետոնե պատին:

Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ` 21-ամյա Անի Հայրապետյանը, 2-ամյա զույգ եղբայրներ Արտյոմ եւ Գեւորգ Հայրապետյանները, 21-ամյա Ռոման Հայրապետյանը, 25-ամյա Ստելլա Սարգսյանը, 5-ամյա Առուշան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:  Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930