Օրվա լրահոսը
ՉԻՆԱՍՏԱՆԸ «ԾԱԼԵՑ» ՀԲ-ԻՆ
Ինչպես տեղեկանում ենք b24.am կայքից՝ վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանը՝ China Development Bank եւ China Export Import Bank բանկերի միջոցով, զարգացող երկրներին տրամադրել է առնվազն 110 միլիարդ դոլարի վարկ: Համաշխարհային բանկն այս նույն ժամանակահատվածում զարգացող երկրներին տրամադրել է 100 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով վարկ: Այսպիսով, զարգացող երկրներին վարկավորման ծավալներով Չինաստանն առաջ է անցել Համաշխարհային բանկից:
ԿՈՄԲԱՅՆԻ ԳՈՐԾԱՐԱ՞Ն ԿՈՒՆԵՆԱՆՔ
Ֆիննական «Սամպո Ռոզենլյու» ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շուկայով եւ մտադրություն ունեն Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման գործարան: Այդ մասին, ըստ panorama.am-ի, երեկ խոսվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ «Սամպո Ռոզենլյու» ընկերության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ ընկերությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն, հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ: Ըստ
«ԱՏՉՈՏ» ԵՆ ՏԱԼԻՍ-2
Երեկ կառավարությունում շարունակվել են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Իրենց ղեկավարած պետական կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, Պետական գույքի կառավարման վարչության պետը եւ Միջուկային անվտանգության կարգավորման
Բանկերը «մերկանում են»
Բելգիայի դաշնային կառավարությունը մշակել է նոր օրինագիծ, որի համաձայն՝ օտարերկրացիներն այլեւս չեն կարող բելգիական բանկերում ունեցած իրենց ավանդները թաքցնել իրենց երկրների հարկային ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք b24.am կայքից: Բելգիական իշխանությունները կողմ են այս օրինագծի շուտափույթ ընդունմանը, որը թույլ կտա խուսափել Տնտեսական զարգացման եւ Համագործակցության կազմակերպության «մոխրագույն» ցանկում ընդգրկվելուց: Այս ցանկում ներառվում են այն երկրները,
Փոխհատուցումը, այն էլ՝ ոչ համարժեք, բարեգործությո՞ւն է
Շուտով մեկ տարի կլինի, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից։ Տվյալ տարածքը 2007թ. կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ, եւ տարածքի ձեռք բերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (նույն ընկերությանն է պատկանում նաեւ Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը)։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը եւ
Ե՞ՐԲ ԴԱՐՁԱՆՔ «ԿՈՒՇՏ ԵՐԿԻՐ»
Պարզվում է՝ վերջին մի քանի տարիներին մեր երկրում շա՜տ բան է փոխվել. մարդիկ այլեւս օրվա հացի խնդիր չեն լուծում Մոտ 265 հազար մեքենա, այսինքն՝ ավտոմեքենաների 65 տոկոսն արդեն ապահովագրվել է եւ ստացել ԱՊՊԱ կտրոնը: Սրանք ավտոապահովագրության մասին վերջին թարմ տվյալներն են, որոնք երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության
ԵԹԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ
Հունվարի 25-ին Թբիլիսիից սկսելու է եթեր հեռարձակվել «Առաջին կովկասյան տեղեկատվական», իսկ ռուսերեն հապավումով՝ կԼԽ հեռուստաալիքը, որի, ինչպես նաեւ ալիքի էլեկտրոնային կայքի՝ www.pik.tv-ի շնորհանդեսը տեղի է ունենալու նույն օրը Թբիլիսիում տեղակայված «Եվրոպայի տան» շենքում: «Առաջին կովկասյան տեղեկատվական» անունը կրող հեռուստաալիքը Կովկասի պատմության մեջ եզակի մեդիա-նախագիծ է: Տեղեկատվական, կրթական եւ զվարճալի հաղորդումների ալիքը հեռարձակվելու է ռուսերեն լեզվով,
Կիպրոսյան այցի հետքերով
ՀՀ նախագահի պետական այցը ակտիվորեն լուսաբանում է նաեւ թուրքական մամուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոսի Հանրապետություն բավականին ակտիվորեն լուսաբանվում է նաեւ թուրքական մամուլում: Ըստ «Panorama. am»-ի, Կիպրոսից ստացվող տեղեկությունների իսկությունը պահպանելով՝ թուրքական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, զերծ չեն մնացել մատուցվող նյութին միջամտելուց՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը կամ ենթատեքստային մեկնաբանությունը: Այդ ամենն իրականացվել է վերնագրային ձեւակերպումների միջոցով:
«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՐՑԻՆ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է»
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս պնդումը մեկնաբանում են հայ քաղաքական գործիչները Դեռ հունվարի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե երեք երկրների (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ: Ըստ Լավրովի, «արտգործնախարարներն
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ
«Հարավային Սուդանի անկախության հանրաքվեն կարող է դրական ազդել ինքնորոշման իրավունքի հետ խնդիրներ ունեցող այլ երկրների պրակտիկայի վրա, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի լուծման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման վրա»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ պատահական չէ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, թե Սուդանի հանրաքվեն նախադեպ կդառնա ամբողջ աշխարհի համար:
ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅՈՎ
ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը երեկ առավոտյան ժամանել է Երեւան, մտահոգիչ է համարել այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում: «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին»,- երեկ «Ազատություն»
Ելույթը վատը չէր, բայց…
Երեկ «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե արդյոք Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ յուրօրինակ վերջակե՞տ էր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ սա վերջակետ էր: Սա միջազգային հանրությանը եւս մեկ անգամ ուղղված ազդակ էր, որով արձանագրվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ առաջ շարժվել
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ
Պատմում են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ երեկվա հանդիպումների մասնակիցները: Թոմաս Համմարբերգին հանդիպումներում ուղեկցում էր ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանում նախկին հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ներկա ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: Իրավապաշտպանների հետ հանդիպումից Երեկ կեսօրին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՄԻԱԿՆ Է
«Նա միակն է միջազգային կառույցների ներկայացուցիչներից, ով լսել է մեզ, բարձրացրել է մեր երեխաների սպանությունների բացահայտման հարցը»,- երեկ հայտարարեցին «Մարտի 1»-ի զոհերի հարազատները: ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը նորից Հայաստանում է ու իր հանդիպումների խիտ ժամանակացույցում ժամանակ գտավ երեկ հանդիպելու նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ: Հանդիպումը կայացավ ժ. 20-ին, ինչի համար նա
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԵԿԵԼ Է ՊԱՐԶԵԼՈՒ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, թե մտահոգիչ է համարում այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում. «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց
«ԵՐԵԽԱ ՄԸ ԿՈՒԶԵՄ՝ ՄԻ ԱՉՔԸ ԿԱՊՈՒՅՏ ԸԼԼԱ, ՄՅՈՒՍԸ՝ ՍԵՎ»
Անզավակ ծնողները կարող են երեխա ունենալ՝ իրենց ուզած արտաքինով Հայտնի անեկդոտ կա. երեխա չունեցող ծնողները գնում են արհեստական բեղմնավորում իրականացնող բժշկի մոտ ու մեկ առ մեկ նշում, թե ինչպիսի երեխա են ուզում ունենալ. աչքերը Բրեդ Փիթի նման լինի, մազերը՝ Մայքլ Դուգլասի, քիթը՝ Մել Գիբսոնի, բժիշկն էլ, ըստ պահանջների, սրվակի մեջ լցնում է մի քիչ բրեդփիթազոլ,
ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ՝ «ՎԻՎԱՍԵԼԻՑ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ HTC Desire Z եւ HTC Gratia սմարթֆոնները: HTC Desire Z-ն արժե 285000, իսկ HTC Gratia-ն՝ 195000 դրամ: Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելները եւս կարելի է ձեռք բերել ապառիկ: Ավելին, ձեռք բերելով նշված հեռախոսները
ԳՆԱՃ, ԳՆԱՃ, ԳՆԱՃ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.01.2011-23.01.2011թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ոսկի՝ գնման գին՝ 14826,60 (+27,2), բացթողնման գին՝ 16115,87 (+29,57), արծաթ՝ գնման գին՝ 314,24 (-1,07), բացթողնման գին՝ 341,56 (-1,17), պլատին՝
ԲԻԲԻՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԳԼԱԴՈՒՆՉԻԿԻՆ
Երեկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրեն Բորիս Կովալչուկը ներկայացրել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որը նախկինում գլխավորել է «Վոլգոգրադ էներգո» ԲԲԸ-ն: News.am-ի տվյալներով՝ «Հայկական էլեկտրացանցեր»-ի նախկին տնօրեն Եվգենի Գլադունչիկի պաշտոնանկության պատճառները թեեւ առայժմ չեն հաղորդվում, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ պատճառը նրա աշխատանքից «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարության դժգոհությունն էր:
ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ՝ 273 ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ
Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից՝ 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր՝ 168 մլն 241 360 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: Վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած՝ 3 տարի հետո,
«ԼՈՌԻՆ» պարապուրդի է մատնված
Հայաստանի երեսակման խոշորագույն «Լոռի» ձեռնարկությունը 2010 թվականից ի վեր պարապուրդի է մատնված, «ԱրմԻնֆոյի» թղթակցին այդ մասին հաղորդել են ընկերության տնօրինությունում: Աղբյուրի տվյալներով, ձեռնարկությունում արտադրությունը դադարեցվել է պատվերների եւ հումքի բացակայության պատճառով: Սպառման հիմնական շուկան եւ հումքի մատակարարը Բելգիան է: Պատվերներ չեն ստացվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության առնչությամբ: Ձեռնարկությունում անկում էր նախանշվում դեռ 2009 թվականից,
Սկսել են «ատչոտները»
Երեկ ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Մինչ հաշվետվություններին անդրադառնալը՝ վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների՝ ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին եւ բացթողումներին: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են
ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Պատմում է «Ֆրեշ» սուպերմարկետի մենեջերը Սուպերմարկետներում միայն հազվագյուտ ճարպիկ գողերն են, որ ազատվում են տեսախցիկի օբյեկտիվից: Մնացած բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենահնարամիտներին տեսախցիկն անխնա ֆիքսում է: Վերջերս «Ականատես» հաղորդման մասնակից Էդդա Պետրոսյանը պատմում էր, թե սուպերմարկետում գողության ինչ դեպքեր են արձանագրել. դեպքեր, երբ արդյունքում մարդիկ հայտնվում են անհեթեթ իրավիճակում: Էդդային հատկապես գրավել էր մի կին, ով
ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
«Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի՝ որպես միջնորդ հանդես գալու վերաբերյալ հայտարարություններ չի արել, չնայած Վրաստանի համար շատ կարեւոր է այդ խնդրի լուծումը»,- ըստ «Արմինֆո»-ի հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Այդպես է նա մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե Վրաստանը կարող է հանդես գալ որպես միջնորդ: «Խոսքը վերաբերում է Վրաստանի ԱԳՆ
ԱԳ նախարարը՝ ԺԷԿ-ի պե՞տ
Համենայնդեպս, այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին արտգործնախարարը ՀՀ ԱԳ ներկայիս նախարարի տարեկան ամփոփիչ ելույթից: Ամենագլխավոր մարտահրավերը, որը կանգնած է Հայաստանի առջեւ, պատերազմի վերսկսումը թույլ չտալն է: Երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը. «Որեւէ հարց չարժե որեւէ հայ զինվորի կյանք: Դրա համար պետք
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԱՄՈԹԱԼԻ ԵՆ՝ ԵՎ ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏԸ, ԵՎ ՈՉ ԱԶԱՏԸ
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ – Ընդդիմադիր շրջանակներից կրկին հայտարարություններ են հնչում, որ այս տարի բեկումնային է լինելու Ղարաբաղի հակամարտության հարցում: Դրանք հերթական քարոզչական հնարքնե՞ր են, թե՞ իսկապես նման նախադրյալներ կան: Մանավանդ որ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ չհամաձայնեցված են մնացել պակաս կարեւոր հարցերը: – Տարիներ շարունակ
ԳԱԶԻ ԳԻՆԸ ԷԼԻ ԿԹԱՆԿԱՆԱ՞
Ապագայում «Գազպրոմը» Հայաստան գազ է առաքելու շուկայական գներով: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում, արձագանքելով այն դիտարկմանը, թե «Գազպրոմը» գները որոշում է՝ ելնելով քաղաքական նպատակներից, եւ Ռուսաստանին բարեկամ պետությունները, օրինակ՝ Հայաստանը, գազ են ստանում արտոնյալ գներով: «Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առայսօր
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ
«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը, երբ մեր թերթում հրապարակվել էր նախարարներից մի քանիսի՝ առանց ապահովագրական եւ տեխզննման կտրոնի ծառայողական ավտոմեքենաների լուսանկարները, ՀՀ կառավարության անդամներին խստորեն հանձնարարել էր պահպանել օրենքի պահանջն ու ապահովագրել մեքենաներն ու կտրոնը մեքենաների դիմապակուն փակցնել: Հավանաբար նման մի կարգադրության էլ սպասում են մարզային չինովնիկները: Երեկ «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիքսել է
ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների համահայկական կոմիտեն» երեկ բացահայտել է, որ նորանշանակ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը բանակում չի ծառայել: Այդ եզրակացության հ/կ-ն եկել է այն բանից հետո, երբ ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: «Իհարկե, որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Հայլուրը», լուր են տարածում, որ զինդատախազը «ծառայել է ՀՀ զինված ուժերում», սակայն պարզ չէ, թե՝ ո՞ւմ պետք է
ԱՊՊԱ-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԷ
«Մեքենայի վարորդը եթե ԱՊՊԱ պայմանագիր չունի, ապա կարող է 50 հազար դրամով տուգանվել: Ես չեմ ուզում անցնել քաղաքականությանը, բայց եթե ԱՊՊԱ-ի ներդրումը սոցիալական ուղղվածություն ունի, ինչո՞ւ են դրել 50 հազար դրամ տուգանք։ Նայեք, գյուղի մարդը, մի դեպք է եղել, մի բան է եղել, պիտի մեքենայով դուրս գա, թեկուզ եւ չի վարում, պիտի 50 հազար դրամով