Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. Բաբաջանյանական երգերն առաջին անգամ կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ

Նոյեմբերի 21-ից մեկնարկել է  ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմակերպած Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը՝ «Բաբաջանյան-ֆեստը», որն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին: Այսօր հրավիրված ասուլիսում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական  ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հիշեցրեց, որ փառատոնի շրջանակներում  «Առնո Բաբաջանյան» եւ  «Արամ Խաչատրյան» համերգասրահներում կայացել

Վրաերթի ենթարկած մեքենայի պետհամարանիշը հայտնի է, բայց ոստիկանները մեղավորին չե՞ն գտնում

Նոյեմբերի 15-ին վրաերթի ենթարկված 56- ամյա Հակոբ Հակոբյանը թեեւ պնդում է, որ արձանագրել է իրեն վրաերթի ենթարկած մեքենայի համարը՝ 10, 448, ու հանձնել գործը քննող քննիչին, բայց մինչ օրս գործին ընթացք չի տրվել ու չեն հայտնաբերել մեղավորին: Տուժողի կինը՝ Ռոզա Հարությունյանը, Aravot.am-ին պատմեց, որ ամուսնու հետ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 10:30-ի մոտակայքում՝ ավտոկայանի

«Ձմեռ պապ գոյություն ունի». հոգեբան

Այժմ ոչ միայն Ձմեռ պապերն են ժամանակակից, այլ երեխաներն են շատ առաջադեմ. նրանք նախկինի պես խաղալիք, կոնֆետ կամ հագուստ չեն խնդրում Ձմեռ պապից: Հիմա երեխաներն իրենց նամակներում Ձմեռ պապին ոչ թե խնդրում, այլ պարտադրում են, որ իրենց նվեր՝ «iPad» եւ «iPhone» բերի: Վերջերս հեռուստաալիքներից մեկի լուրերի թողարկման ժամանակ, մեկնաբանը ներկայացրեց Ձմեռ պապին ուղղված փոքրիկ աղջնակի

Փաստաբանի գազի հաշվիչը տարվել է անհայտ ուղղությամբ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր ժ. 14.00-ին սկսվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գեւորգ Դավթյանի վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի նախնական քննությունը: Հայցվոր Գեւորգ Դավթյանը «Ջի Էյ Դավթյաններ» ԱՊԸ փաստաբանական գրասենյակի նախագահն է, իսկ պատասխանողը՝ Լիդյա Մնացականյանը՝ «ՀայՌուսգազարդի» իրավախորհրդատուն: Հայցվորը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին

Գյումրեցիները պահանջում են մանկապիղծին խարույկի վրա այրել

Հայտնի է, որ մի շաբաթ առաջ Գյումրիում տեղի էր ունեցել մանկապղծության նողկալի մի դեպք. 25-ամյա Վարդան Ղազարյանը Գյումրու կենտրոնում, օրը ցերեկով, բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի 10-ամյա սաներից մեկին: Ու թեևւ մանկապիղծը ձերբակալված է, նրան սպառնում է 8-15 տարվա ազատազրկում, այդուհանդերձ գյումրեցիները սահմանված պատժաչափով չեն բավարարվում: Մեր հետ զրույցում, գյումրեցիներից շատերը պահանջում էին ջահելին կամ կախաղան

Վարդան Այվազյան. «Աշխատավարձիս քարտը կնոջս ձեռքում է» (Տեսանյութ)

Այսօր Վարդան Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»: Թե այդ սովորականի տակ մենք ինչ ենք հասկանում, պատգամավորն ինչ է հասկանում` նա չմանրամասնեց: Մեր հարցին` ինչքա՞ն ծախս է ձեր համար Ամանորի տոնը` պատգամավորը պատասխանեց. «էդ կնգաս գործն է, ես ինչ իմանամ: Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխավարձիս քարտը միանգամից

Բազուկների ուժով հարցեր լուծելն իրոք անընդունելի՞ է ՀՀ նախագահի համար

2008-ի ընտրություններից հետո ԱԺ–ին դիմած իր ուղերձում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ–ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ՝ ինձ համար դա հասկանալի չէ, ինձ

ՊԵԿ-ը կենսաթոշակային բարեփոխումներին մասամբ է պատրաստ

Բարեփոխված կենսաթոշակային համակարգին անցնելու համար մեր երկրի բոլոր գործատուները, պետք է պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) իրենց ֆինանսական հաշվետվությունները ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Մինչդեռ այսօր Հայաստանում ընդամենը 7500 հարկ վճարող է օգտվում այդ տարբերակից: ՊԵԿ-ն ու գործատուները պատրա՞ստ են արդյոք այս տարվանից մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումներին հարցին՝ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված «Առաջին կենսաթոշակային տարեկան

Վարդան Այվազյան. «Քաջարանի գյուղապետի հրաժարականը պղնձամոլիբդենայինի հետ կապված չէ»

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից պարզաբանումներ խնդրեցին Քաջարանի գյուղապետի հրաժարականի եւ գյուղի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու հետ կապված: Պարոն Այվազյանը հայտարարեց եւ 100 տոկոսով երաշխավորեց, որ Քաջարանի գյուղապետի հրաժարականը կապված չէ դրա հետ. «Դրա տակ են կոխում: Դա ուրիշ հարց է: Բա որ միլիոններով փող էին

Սիսիանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ապօրինի ծառահատումներ են արել եւ խաբել անտառապահներին

Սյունիքի մարզի Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցները երեկ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում արձանագրել են ծառահատման դեպք: Սիսիանի անտառտնտեսության պետ Արկադի Արշակյանի փոխանցմամբ, սոճիների 200 ճյուղ եւ 3 հատ գագաթ են կտրել: Անտառապահները դեպքն արձանագրել են հենց տեղում, սակայն ծառերը հատողները նշել են, որ իրենք Սիսիան քաղաքի գլխավոր տոնածառի համար են կտրում եւ ունեն համապատասխան թույլտվություն: Արկադի

Գյումրեցուն հասարակաց տներ է՞լ են պետք

Գյումրու երկու հանրահայտ դեմքերը` ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, թեևւ քաղաքապետի նախորդ ընտրություններից հետո մեկը մյուսին չեն հանդուրժում, սակայն վերջերս սկսել են միմյանց ընդօրինակել ու խոսել նույն բառապաշարով: Եթե Գյումրու քաղաքապետը, արձագանքելով իր հիմնած բիզնեսին` սոված ու անօթևւան քաղաքում միլիարդանոց «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կառուցմանը, արդարանում է. «Ո՞վ է ասել, որ գյումրեցին

Սամվել Ալեքսանյանը կղեկավարի՞ «Նիգ Ապարանը»

Վաղը տեղի ունենալիք «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարի ընթացքում, «Առավոտի» տեղեկություններով, այդ կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ներկայումս «Նիգ Ապարանը» ղեկավարում է Հայկազ Նավասարդյանը:

Բազմազավակ հայրը չի ուզում կառավարության 3 շիշ ձեթը

Ծագումով Տավուշի մարզի Դիտավան գյուղից, ներկայումս Տավուշի մարզկենտոն Իջեւանում բնակվող, գործազուրկ իրավաբան, անչափահաս 4 երեխաների հայր Դավիթ Սահակյանը չի ցանկանում օգտվել Ամանորի կապակցությամբ կառավարության սոցիալական օգնությունից՝ անապահով ընտանիքներին 3 շիշ ձեթ տրամադրելու վերաբերյալ: Դավիթը լրատվամիջոցներից տեղեկացել է, որ այդ ձեթը 2009 թվականին Ռուսաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի արտակագ իրավիճակների նախարարությանը: Դավիթը մտավախություն ունի,

Արմեն Ալավերդյան. Դիլիջան ազգային պարկի տարածքը ոչ թե ՊԵԿ-ին ,այլ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ին

Այսօր Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Դիլիջան ազգային պարկից 22.5 հեկտար ՊԵԿ-ին վարձակալական հիմունքներով հատկացվելիք տարածքում կառուցապատում չի իրականացվելու, քանի որ այնտեղ զառիթափ է եւ պարզապես հնարավոր չէ քարը քարին դնել: Հարցին էլ, թե ինչո՞ւ կառավարության վերջին նիստի օրակարգից հանվեց նախագիծը, պարոն Ալավերդյանը պատասխանց. «Օրակարգից չի հանվել, այլ որոշման

Ոչ մի պաշտոնյա Քաջարան գյուղ չի այցելել, գյուղացիների մտահոգությունը չի լսել

Վերջին օրերին Քաջարան գյուղում կատարվող իրադարձությունները չեն կոտրել գյուղացիների հավատն ու վճռականությունը: Ճնշումների արդյունքում հրաժարական տված, բայց դեռ գործող գյուղապետը հավաստիացնում է, որ վերջին օրերին կատարվող իրադարձությունները չեն ընկճել գյուղացիներին, քաջարանցիների տրամադրությունը բարձր է, քանի որ համոզված են, թե իրենք են գյուղի տերը եւ ոչ ոք չի կարող խլել իրենց հողը, առավելեւս` ետ պահել համառ

Վարդան Այվազյանը վստահեցնում է, որ ինչ մեր գլխին բերել են 2011-ին` կրկնելու են 2012-ին

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը բանավիճում էր ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: Վերջինիս այն համոզմանը, որ երկրում սոցիալական բեւեռվածություն, արտագաղթ կա, յուրաքանչյուր 3-րդ մարդն աղքատ է, որ նվազագույն սոցիալական զամբյուղը 60 հազար դրամ է եւ իշխանություններն էլ այս ֆոնի վրա բարոյական ճգնաժամ են ապրում` Վարդան Այվազյանը հակադարձեց. «2011-ին մենք բյուջեն կատարել ենք ու

Կրակոց Նուբարաշենում. նուբարաշենցիները վստահ են, որ այս անգամ, ՀԿԳ քննիչի բարեկամը կպատժվի

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, կրակոց է հնչել Նուբարաշեն վարչական շրջանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ երեկ ժամը 15.30-ի սահմաններում Նուբարաշեն 11-րդ փողոցի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել է կրակոց: Ոստիկանների ձեռնարկված օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել

Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ-ի համագումարի պատվիրակ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող

Զենքդ տուր` ֆուտբոլի տոմս ստացիր

Բրազիլիայի իշխանությունները հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: «The Guardian»- ի փոխանցմամբ, նրանք ՖԻՖԱ-ին առաջարկել են քննարկել հետեւյալ առաջարկությունը. ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը զեղչ գներով վաճառել կամ ընդհանրապես փոխանակել այն ֆուտբոլասերների հետ, որոնք կհանձնեն իրենց մոտ գտնվող ապօրինի զենքը: Բրազիլիայի արդարադատության նախարարությունն այս նորարարությունը դիտարկում է ազգաբնակչության ձեռքում գտնվող զենքն առգրավելու տեսանկյունից: Ավելին, բրազիլական լրատվամիջոցները տեղեկացնում

Ապաշխարելու նոր առիթ Սուրիկ Խաչատրյանի համար

Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը, ուր գլխավոր գործող անձը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, դեկտեմբերի 13-ին կարճվեց. Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշեց, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը: Սյունիքի մարզպետը իրավապահներին ասել է, որ զղջում է կատարածի համար: Գործը կարճելուց երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 30-ին

Տեսախցիկ, որը լուսանկարում է լույսը (տեսանյութ)

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Ռամեշա Ռասկարայի ու Անդերաս Վելտենի ստեղծած տեսախցիկը կարողանում է նկարել վայրկյանում տրիլիոն կադր արագությամբ ու ֆիքսել լույսը: Տեսախցիկը համալրված է 500 սենսորներով, որոնք զգում են լույսի սփռման ուղղությունը: Այդպիսով հնարավոր է լինում տեսնել՝ ինչպես են տարածվում լուսանկարի ֆոտոններն ու ըստ այդմ՝ որոշել դրա որակի աստիճանը: Սարքն արժե 250. 000 դոլար: Տեսախցիկի

Օրինախախտ վարորդը չկարողացավ համոզել Երևանի ՃՈ աշխատակիցներին (Տեսանյութ)

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանային հրապարակ տեղափոխեցին ՎԱԶ 21 06 մակնիշի 63 ՏՕ 491 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանում Երևանի ՃՈ աշխատակիցները կանգնեցնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը փորձում էր դիմել փախուստի, ինչը նրան չի հաջողվում: Մոտ 30 րոպե նշված ավտոմեքենայի վարորդը փորձում էր

Top 50

Ռոնալդուն, Իբրահիմովիչը, Մեսսին «Futebolfinance.com» հանդեսը հրապարակել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող 50 ֆուտբոլիստների ցուցակը: Ճիշտ է, այն կարող է որոշ տարակարծությունների տեղիք տալ, քանի որ գումարների մի մասը «կլորացված» է, սակայն ընդհանուր պատկերը ճշմարտանման է թվում եւ հեռու չէ համաշխարհային ֆուտբոլային շուկայում գործող գներից: Հանդեսը նշում է նաեւ, որ բերված են աստղերի միայն ֆուտբոլով վաստակած տարեկան

Ընկերները 30- ամյա կապանցուն տնից դուրս են կանչել, ու մինչ օրս նրան ոչ ոք չի տեսել

Հունիսի 7-ից անհետ կորած Կապանի բնակիչ Արա Խաչատրյանին դեռ չեն գտել: Aravot.am-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանի քույրը՝ Աննան պատմեց,որ եղբայրը տնից դուրս է եկել երեկոյան 8:10-ի սահմաններում ընկերոջ՝ Գարիկի հետ՝ տնեցիներին վստահեցնելով, որ գնում է հոր գերեզման ու 5 րոպեից կվերադառնա: Այդ օրվանից հետո նրան ոչ ոք չի տեսել: Գարեգին Նժդեհի 24 հասցեի 33 բնակարանից

Կենսաթոշակառուներին խոստացան անհոգ ծերություն (Տեսանյութ)

Տիկին Անժելան 53 տարեկան է, 10 տարի հետո նա անցնելու է կենսաթոշակի, սակայն տիկինը ոչ մի պատկերացում չունի, թե կենսաթոշակային բարեփոխումներն իրենցից ինչ են ներկայացնում: «Լսել եմ, որ նոր կարգով ենք թոշակ ստանալու, բայց թե դա ինչ առավելություն կտա էս աղքատ երկրի թոշակառուներին, որոնք առանց այդ էլ երկու կոպեկ թոշակ են ստանում՝ չեմ կարող ասել»,-

ԵՄ փորձագետ Սերժ Ռեգուր. Կան «վարձու» լրագրողներ

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ «Զանգվածային լրատվամիջոցները եւ խոսքի ազատությունը. մասնագիտական պատասխանատվության եւ իրականության միջեւ» խորագրով համաժողով: Լսատեսողական հաղորդակցության իրավունքի ինստիտուտի տնօրեն եւ Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոս, ԵՄ փորձագետ Սերժ Ռեգուրն անդրադարձավ լրագրողներին հանդիպող դժվարություններին` նշելով, որ մեր երկրներում երկու սահմանափակում կա` կառավարությունների կողմից սկզբնաղբյուրների պահպանում եւ լրագրողների անազատություն. «Կան, այսպես

Պարգեւատրվեցին Ժանսեմը, Ալեն Թերզյանը, Պատրիկ Ֆիորին եւ այլք

2011թ. դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին եւ հայկական կազմակերպություններին շնորհված գերատեսչական պարգեւների հանձնման նպատակով Փարիզի կենտրոնում գտնվող Պավիլիոն Դոֆին հանդիսությունների սրահում տեղի ունեցավ բազմամարդ հավաք: Այն անցկացվեց «Հազարամյա Հայաստանը 20 տարեկան է» խորհրդանշական խորագրի ներքո: Ներկա էին ֆրանսահայ նշանավոր անհատականություններ, ֆրանսահայ եղեկեցական եւ համայնքային կառույցների ղեկավար ու շարքային անդամներ, մտավորականներ,

Ամանորյա «սարսափելի» նվերներ. ծնողներից երեխաներին

«Էյ Ջիմի Քինդլ, ես իմ երեխային սարսափելի նվեր եմ  տվել»,- ասել էր մի ծնող ամերիկյան ճանաչված հաղորդավար Ջիմի  Քինդլին: Հաղորդավարն էլ ասում էր՝ «սարսափելի» նվերներով իրենց երեխաներին անակնկալ էին մատուցել շատ ծնողներ: Դա էլ հետեւանքն էր նրա, որ հաղորդավարն էր առաջարկել ծնողներին. «Ձեր  երեխաների ամանորյա նվերի արկղի մեջ գցեք սարսափելի նվերներ եւ նկարեք, կգցենք Յութուբ

Հաշմանդամ օդաչուների նամակները նախագահականից վերցնում՝ արխի՞վ են գցում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր առավոտյան նախագահի նստավայրի մոտ 2005-ին լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի խումբ հաշմանդամ օդաչուներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել իրենց փոխհատուցումները: Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Վանիկ Մայիլյանի խոսքերով՝ «Եթե ընկերությունը սնանկ է ճանաչվել, ապա պետությունը պարտավոր է գարանտ կանգնել մեզ համար: Մենք այսօր գումար չունենք, որ դեղորայք գնենք կամ էլ դիմենք բժշկի»: Ռոբերտ Սուքիասյանի պատմելով

Հոլիվուդյան հայ կինոգործիչների հավաք Լոս Անջելեսում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ կայացավ Հոլիվուդյան հայ կինոգործիչների հավաքը, որին ներկա էին հոլիվուդյան հայտնի դերասաններ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլն: Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների կողմից 2011 թվականի ընթացքում արված աշխատանքը, որը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031