Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Քաջարանի գյուղապետի հրաժարականը պղնձամոլիբդենայինի հետ կապված չէ»

Դեկտեմբեր 16,2011 16:32

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից պարզաբանումներ խնդրեցին Քաջարանի գյուղապետի հրաժարականի եւ գյուղի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու հետ կապված: Պարոն Այվազյանը հայտարարեց եւ 100 տոկոսով երաշխավորեց, որ Քաջարանի գյուղապետի հրաժարականը կապված չէ դրա հետ. «Դրա տակ են կոխում: Դա ուրիշ հարց է: Բա որ միլիոններով փող էին տալիս, ամենաշատ ֆինանսավորում ունեցող համայնքն էր` էդ ինչի՞ էդ ժամանակ հրաժարական չէր տալիս, հը՞: Քաջարանի պղնձամոլիբդենայինը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ էլ՝ մորս կողմից: Համայնքին տված աջակցության գումարը վերջին 10 տարվա ընթացքում եթե միջինը 4-5 միլիոն դոլարը չանցնի` ես վաղը պատրաստ եմ հրաժարական տալու»:

Պարոն Այվազյանն առաջարկեց կշեռքի նժարին դնել ու համեմատել Հայաստանի, ամբողջ աշխարհի երկրորդ նշանակություն ունեցող հանքավայրն ու Քաջարանի գյուղապետին. «Ես 1000 տոկոսով համոզված եմ, որ պղնձամոլիբդենայինը ինչոր ճանապարհով փոխհատուցելու է էդ գյուղի հողը, որ արժե 1 դրամ, նա փոխհատուցելու է 100 դրամ: Բողոքի ակցիա են իրականացնում թե չէ՝ պիտի իմանան, որ երբ պետությունը հայրենիքը պաշտպանելու համար մարդ է ուղարկում պատերազմ` մարդ էլ է զոհվում: Առանց փոխհատուցման հնարավոր չի վերցնել»:

Պատգամավորը վստահ է, որ Քաջարանի տարածքները կոմբինատին տալով` բնապահպանական աղետ չի լինի, «քանի որ ՀՀում արգելված է ցանկացած գործողություն, որ կարող է բերել բնապահպանական նորմերի խախտմանը»:

Հարցին ի պատասխան` պարո’ն Այվազյան, դուք կարո՞ղ է ուրիշ Հայաստանում եք ապրում` նա վստահեցրեց. «Ապրում եմ կոնկրետ էս Հայաստանում, եւ շատ ավելի լավ գիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031