Օրվա լրահոսը
Բաբաջանյան ֆեստը սկսված է
Երեկվանից մեկնարկել է «Բաբաջանյան ֆեստ»՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ¥գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): «Բաբաջանյան ֆեստի» շրջանակներում կկայանա 6 համերգ:
Փարիզում Ղազախստանի հին օրհներգն է հնչել
Փարիզում ընթացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում արձանագրված կազմակերպական որոշ թերություններ կարող էին վերածվել սկանդալի: Մասնավորապես, երբ ի նշան աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 17-ամյա մարզուհի Զուլֆիյա Չինշանլոյի հաղթանակի բարձրացվում էր Ղազախստանի դրոշը, այդ երկրի մարզական պատվիրակությունը շոկի մեջ ընկավ, որովհետեւ դահլիճում հնչում էր այդ երկրի նախկին օրհներգը, որը փոխվել է դեռ 2006 թվականին: Բնականաբար, զայրացած ղազախները պաշտոնական
Գերաստղերը երեկ հանգստանում էին
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի մասնակից շախմատային տասը գերաստղերը երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաներում ոչ-ոքիներ էին գրանցվել: Այսօր կայանալու է վեցերորդ տուրը, որում միմյանց հետ խաղալու են Լեւոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը, Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին
Ամերիկյանում սահմանափակումներ չկան
«Առավոտը» դժգոհություն էր ստացել Կոտայքի մարզի մի բնակչից այն մասին, որ իբր Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում իրեն մերժել էին գրքեր տրամադրել՝ պատճառաբանելով նրա ոչ երեւանյան գրանցումը: Համալսարանի մամուլի պատասխանատու Դիանա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում բացառեց նման դեպքերը, ասելով, որ ընդհակառակը, իրենք քաջալերում են Ամերիկյան համալսարանի գրադարանից օգտվելը, քանի որ դրանով նաեւ իրենց աշխատանքի արդյունավետությունն է
Փիլիսոփայության օրը՝ Մանկավարժականում
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը: Մանկավարժական համալսարանում նման ձեւաչափի սիմպոզիումը ի մի էր բերել փիլիսոփայության հիմնախնդիրներով շահագրգիռ մարդկանց: Հանդիսավոր նիստում ելույթ ունեցողները փորձեցին մի քիչ «փիլիսոփայել» եւ տարբեր տեսանկյուններից դիտարկել աշխարհի հնագույն գիտությունը: Սիմպոզիումը բացեց տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցավ
«Լիտոպեդիան»՝ հօգուտ հայերենի
Կամ՝ աջակցություն բանասիրական ֆակուլտետի ուսանողներին եւ հայերենի ուսուցիչներին Շուրջ մեկ տարվա ընթացքում «Լիտոպեդիա» բանասիրության առցանց հանրագիտարանը ստեղծել է բանասիրական տեղեկույթնների հարուստ շտեմարան՝ փորձելով հայագիտական ժառանգությունը հասցնել աշխարհի չորս կողմը եւ նվազեցնել հայերենի աղքատությունը համացանցում. «Թերեւս միակ կողմնորոշիչն այն է, որ աշխատում եմ այնպիսի նյութեր տեղադրել, որոնք դեռեւս չկան հայերեն կայքերում»,- մեզ հետ հարցազրույցի ժամանակ մանրամասնեց
Ադրբեջանի հավաքականի պաշտպանը բռնվել է դոպինգի վրա
Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մահիր Շուքյուրովը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի հետ հանդիպումից առաջ անցկացված դոպինգ-թեստը չի անցել, ինչի մասին տեղյակ է պահվել նաեւ ՈՒԵՖԱ-ին: Սակայն որակազրկման վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռ պետք է բացվի նաեւ «B» սրվակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվգենի Պլյուշչենկոն Եկատերինա թագուհու ժամանակների շշեր է գտել
Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կարիերան ավարտելուց հետո պատրաստվում է զբաղվել գանձեր որոնելով: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոնն այդպես զերծ կմնա սթրեսից: «Դա իմ հոբին է: Մի երկու տարի առաջ մենք հին դրամներ եւ Եկատերինա թագուհու ժամանակների շշեր գտանք: Իսկ ընդհանրապես՝ մտադիր եմ մարզական կարիերաս ավարտելուց հետո գանձեր որոնողների սեփական խումբ ստեղծել»,- հայտարարել է գեղասահորդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճգնավորյանը հրաժարական է տվել
Հավանաբար նա ստեղծագործական կյանքը կկապի հայրենիքի հետ Շուրջ մեկ տարի առաջ Գլենդելի քաղաքային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր դարձած Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել եւ վերադարձել ծննդավայր Իրան: Ասում են, որ նա արտահայտվել է, թե 2012-ից ստեղծագործական կյանքը մտադիր է կապել դարձյալ հայրենիքի հետ, այս անգամ՝ ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական
Էլի մի հայեցակարգ
Եթե միավորվեն եւ խոշորանան Վայոց ձորի համայնքները, տարեկան կտնտեսվի մոտ 150 միլիոն դրամ՝ 55 վարչական աշխատողի կրճատման, 12 գյուղական գրադարանի եւ 5 մանկապարտեզի փակման արդյունքում: Ընդամենը 10 օր առաջ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Սրանից երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը քննարկում էր «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման
Սուտ մատնության հիմքով
ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Կ. Քարամյանը օգոստոսի 18-ին մերժել էր քրեական գործ հարուցել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ Մարուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա: Մ. Դանիելյանը հայտնել էր, որ մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերահաստատվել է իր եւ ամուսնու կողմից տիրապետվող՝ գյուղում գտնվող, բայց իրենց աղջկա՝ Արեւիկ Ասրիյանի անունով գրանցված հողի եւ տան սեփականության
«Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը» ԵՊՀ-ն ավարտել են «4»-երով
Քաղաքական գործիչների երեխաների ուսման առաջադիմության մասին նոր բացահայտումներ՝ համալսարանի արխիվից: Օրերս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաեւ դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»: Մենք ԵՊՀ ռեկտորին հարցում արեցինք՝ պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի (լուսանկարում) որդին՝ Նարեկը
Քաղաքացիությունից հրաժարվում են
Կալանավորի հայրը դիմել է հանրապետության նախագահին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին: Հոկտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Մհեր Համբարձումյանի, Տարոն Խաչատրյանի գործը: «Առավոտն» այս գործի մասին տեղեկացրել է, մասնավորապես, անդրադառնալով ոստիկանների կողմից բերման ենթարկելու իրավաչափությանը. ոստիկանները կրակել էին բերման ենթարկվողի՝ Մհեր Համբարձումյանի վրա: Մհեր
Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը միավորում է ՀԱԿ-ին եւ իշխանությանը
Նախընտրական կրքերի շիկացմանը զուգահեռ նկատելի է մի շատ անթաքույց երեւույթ: Ինչ հարցերում էլ որ ՀԱԿ-ը եւ իշխանությունները տարակարծություններ ունենան՝ մի հարցում միանշանակ համախոհներ են. երկուսն էլ չեն ուզում «Ժառանգությանը» տեսնել ապագա խորհրդարանում, եւ երկուսն էլ, իրար հերթ չտալով՝ տարբեր հարցումների կամ կարծիքների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու: Այս
Մանուկների ճանապարհն անտեսում են
Ամիսներ առաջ (06.09.2011) «Առավոտն» իր «Մանկապարտեզի ճամփան դժվար է ու քարքարոտ» հրապարակմամբ անդրադարձել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան զանգվածում գործող թիվ 81 մանկապարտեզի անբարեկարգ ճանապարհին: Նյութում մասնավորապես նշել էինք, որ ճանապարհն այնքան քարուքանդ է, որ փոքրիկներն ընկնում են եւ վնասվածքներ ստանում: Ծնողների պատմելով՝ հատկապես տաք եղանակին մինչեւ հասնում են մանկապարտեզ, ստիպված են լինում մի քանի անգամ
Գեղարվեստական աուրա՞, թե՞ առ ու տուր
Ես խորհրդային կարոտաբաղձությամբ չեմ տառապում, բայց այսօր էլ իմ հասակակիցները, ինչպես նաեւ ավագ սերնդի երեւանցիները հիշում են Թումանյան փողոցում գտնվող «Գեղարվեստական սալոնը», որը ոչ միայն քաղաքի յուրատեսակ այցեքարտն էր, այլեւ արվեստասեր հանրության համար բարերար մթնոլորտ էր ստեղծում: Թվում էր, թե անկախության տարիներին սալոնը կբարգավաճի, սակայն եղավ վատթարագույնը: Սկզբում՝ 90-ականներին, խանութը դարձավ խաղասրահ, ապա այն տեղափոխվեց
Քաղաքացուց խլում են, որ տան գործարարին
50 տարվա այգին ու հողատարածքը հատկացրել են ամերիկահայ գործարարին՝ սուպերմարկետ կառուցելու նպատակով: Սենիկ Արզումանյանը իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Քանաքեռ-ՀԷԿ թաղամասում գտնվող 2 սենյականոց բնակարանում: Այդ 30 քմ մակերես ունեցող բնակարանում Արզումանյանների ընտանիքը բնակվում է 12 հոգով՝ Սենիկ Արզումանյանը՝ իր թոշակառու կնոջ, 2 տղաների, 2 հարսների, 6 թոռան հետ: Նրանց եկամտի եւ սնվելու հիմնական
Հանդիպումներ մարզերում
«Օրինաց երկիր» կուսակցության հերթական հաշվետվությունը ժողովրդին տեղի ունեցավ Աշտարակ, Մասիս, Արտաշատ քաղաքներում: Ինչպես նշեց Արթուր Բաղդասարյանը՝ շուտով կլրանա կուսակցության 15 տարին, որի ընթացքում կուսակցությունը հասել է շատ հաջողությունների թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ հասարակության լայն շերտերի խնդիրները լուծելու գործում: Քաղաքական կոալիցիա կազմելով, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, կուսակցությունն այս 3 տարիների ընթացքում ակտիվ նախաձեռնողական դիրքորոշում է ցուցաբերել ամենատարբեր
ՀԿԿ-ում ողջունում են ՆԺԿ-ի կեցվածքը
Կիրակի օրը կուսակցական ակտիվի ժողովում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պաշտոնապես հրապարակեց իր ղեկավարած կուսակցության տեսակետը՝ Եվրասիական միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու մասին: Մինչ այդ էլ նա բարձրաձայնել էր իր սեփական տեսակետը՝ համոզմունք հայտնելով, որ մեր երկիրը անվերապահորեն պետք է միանա 2011 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն»
Մեղադրողից՝ մեղադրյա՞լ
Հայաստանի իրավապահ մարմիններում մեր աղբյուրների համաձայն՝ Հարություն Առաքելյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործի հարուցումը հղի է լուրջ հետեւանքներով: Եթե ապացուցվի, որ Առաքելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում՝ նրան կարող է սպառնալ մեղադրողից մեղադրյալ դառնալու հեռանկարը՝ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի մի շարք հոդվածներով (սուտ մատնություն, շանտաժ, զրպարտություն): Դրանց համաձայն՝ Առաքելյանն իր աչքի առաջ կարող է ունենալ մինչեւ 5
Հարցված հայաստանյան ընկերությունների միայն 34%-ն է օգտվում սոցիալական ցանցերի ծառայություններից
Հարցված հայաստանյան ընկերությունների միայն 34%-ն է օգտվում սոցիալական ցանցերի ծառայություններից, նշվում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կողմից հրապարակված Միջազգային գործարար զեկույցում (ՄԶԳ): Ամբողջ աշխարհում այս ցուցանիշը կազմում է 43%, ընդ որում, հետազոտությունների համաձայն, սոցիալական ցանցերում ընդգրկվածության մակարդակը զարգացող երկրներում գերազանցում է արեւմտյան պետությունների ցուցանիշը: Մասնավորապես, Լատինական Ամերիկայում ցուցանիշը կազմել է 53%, BRIC-ի երկրներում /Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան,
Լո՞ւրջ վերաբերմունք
«Քաղաքական դաշտում այս հարցը կարող է քննարկվել միայն առանց նախապայմանների՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր ծիրին մեջ, եւ եթե սա ազդանշան է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների առաջ մղելու, մեռյալ կետից բանակցային գործընթացը առաջ շարժելու, ապա սրան պետք է ավելի լուրջ վերաբերվել»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հայ-թուրքական քննարկումների ընդունման վերաբերյալ եւ ապա
Ի՞նչ պետք է ցույց տան թուրքական կեղծված արխիվները
Ֆրանսերենում հայտնի ասացվածք կա՝ On vivra, verra, որը հայերենով եւս հայտնի է՝ «Կապրենք՝ կտեսնենք»: Անցած շաբաթվա վերջում, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը հանդես եկավ հայտարարությամբ, թե Ֆրանսիան պատրաստ է «ընդունել Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական քննարկումները», հիշեցի, որ հատկապես այդ ասացվածքն էր թարմացել մտքում, երբ այս տարվա հոկտեմբերին Երեւանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հարցրի՝ մտավախության չունի՞,
Մուկուչյանի հետ հույսեր էին կապում
Հովհաննես Հովհաննիսյան-ԿԸՀ նախագահ՝ հեռակա բանավեճ Վերջերս տարբեր հարցազրույցներում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդումներ է անում, որ ընտրացուցակները չեն կարող առաջիկա համապետական ընտրություններում կեղծումների պարարտ հող դառնալ: Մինչդեռ անկախ Հայաստանում մինչ օրս տեղի ունեցած ընտրական գործընթացներն արդեն ապացուցել են պարոն Մուկուչյանի պնդումների՝ իրականության հետ անհամապատասխանությունը: Այդ մասին քանիցս բարձրաձայնել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ
Առաջին տեխնիկան այրվեց, երկրորդը բան չգտավ
Արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրան որոնած ու չգտած «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն նորից ուրան է որոնում: Սկսվել են հորատման աշխատանքները: «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի նախագահ Արմեն Փարսադանյանը երեկ Լեռնաձորում հանդիպել է ուրան որոնողների հետ: «Այնտեղ արդեն հորատման աշխատանքներ են ընթանում, ինչը մեզ խիստ մտահոգում է: Մտադիր ենք հանդիպում կազմակերպել ուրանի ծրագրով զբաղվող տարածաշրջանի
Արաբական ձմեռ
Արդեն մի քանի ամիս է՝ ես շարունակում եմ զարմանալ, թե ինչն է մարդկանց այդքան ոգեւորել «արաբական գարնան» մեջ: Ընդ որում, հիացական եւ հուսառատ բացականչություններ էին լսվում թե՛ Արեւմուտքի լիդերների եւ թե՛ մեր ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ի վերջո, ինչպիսի՞ հարց են լուծել «հեղափոխությունները» Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում: Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարուստ, ավելի բարգավաճ կյանքո՞վ, բռնապետներին
Այդ դաժան սպորտը (Տեսանյութ)
«Օ՛ սպորտ, դու խաղաղություն ես» կարգախոսը միշտ չէ, որ ծառայում է նպատակին: Շատ հաճախ մարզիկները պայքարի բովում միմյանց նկատմամբ դաժանության հասնող կոպտություններ են թույլ տալիս, ինչին էլ, որպես կանոն, հետեւում է ծեծկռտուքը: Ու եթե կան մարզաձեւեր` ռեգբի, ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, ֆուտբոլ, հոկեյ, հանդբոլ, որոնցում բախումներ թույլատրվում են՝ հայ մարզասերին անծանոթ է, երբ ձեռքերի ուժով միմյանց
Դիտավանում ծնողները պարտք են դասագրքերի գումարը
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանն ասաց, որ աշակերտների սոցիալապես անապահով ծնողները չեն կարողանում վճարել դասագրքերի վարձակալության գումարները: Վերջին 10 տարում Խաշթառակի դպրոցում դասագրքերի գումարի 320 հազար պարտք կա, ինչի պատճառով դպրոցը չի կարողանում լրիվ ցանկով ստանալ պահանջվելիք դասագրքերը: Խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ դպրոցներում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սահման պաշտպանելը չի համարվում ստաժ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի բնակիչ Պավլիկ Էլլարյանը դժգոհում է, որ ինքը եւ շատ համագյուղացիներ 90-ական թվականներին որպես զինվորական ծառայել են, պաշտպանել հայրենի գյուղի սահմանները, սակայն սոցիալական ապահովության ծառայությունը դա աշխատանքային ստաժ չի համարում, պատճառաբանելով, թե այդ տարիներին զինվորականներն իրենց աշխատավարձը ստացել են ամբողջությամբ եւ դրանից մուծումներ չեն կատարել կենսաթոշակային հիմնադրամին: Ռազմական գործողությունների մասնակիցները տարակուսում են.


















































