Օրվա լրահոսը
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ «ԴԱԼԱՆՈՒՄ»
Օրերս «Դալան» ցուցասրահում բացվեց մի ինքնատիպ ցուցահանդես, որ կրում էր «Ներկայություն» խորագիրը: Լուսանկարիչ Անահիտ Ներսիսյանն ու նկարիչ-խեցեգործ Արամ Հունանյանը պատկերել էին հրեշտակների: Ցուցահանդեսի ուղերձն այն էր, որ հրեշտակները, այսինքն՝ բարությունն ու մաքրությունը, միշտ ներկա են մեր կյանքում: Պատահական չէ, որ դրանք ցուցահանդեսի որոշ աշխատանքներում «ներկայացել» էին մանկան արտաքինով: Անահիտն «Առավոտին» ասաց, որ մինչ ցուցահանդեսը, ցանկություն
Տերյանական մրցույթն ամփոփվեց
Ավարտվեց Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Երեկ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Ինչպես նշեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մ. Մակարյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. «Փառատոնն այս տարի իր շուրջը հավաքեց 21.000 դպրոցականների՝ հանրապետության բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից,
Կինոկենտրոնն ամփոփեց տարին
Երեկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ամփոփեց տարին: Բացի մի շարք կինոնախագծերից, ազգային կինոկենտրոնն այս տարի անցկացրել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում, միայն սոցիալական կայքերում 30 հազար այցելու ծանոթացել եւ հետաքրքրվել է ֆիլմերի ցուցադրությամբ: Գ. Գեւորգյանը խոստացավ, որ այն հաջորդ տարի կունենա ձեւաչափի եւ ժամանակացույցի փոփոխություններ,
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
Ոչ միայն Սարոյանի, այլեւ Պիտեր Բալաքյանի միջոցով Ամերիկահայ հայտնի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ցեղասպանագետ Պիտեր Բալաքյանը, որ այս օրերին Հայաստան էր այցելել՝ մասնակցելու ՀՀ արտգործնախարարության կազմակերպած գիտաժողովին, երեկ Հայաստանի գրողների միության հյուրն էր: Պ. Բալաքյանը իր «Black dog of fate», «The burning Tigris», «The Armenian genocide and America՛s response», «Armenian Golgotha» եւ մի քանի այլ աշխատություններում
Facebook-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ՝ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
Time հանդեսը «Տարվա մարդ» ճանաչեց Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 26-ամյա Մարկ Ցուկերբերգին, որը գրեթե 75 տարիների ընթացքում անցկացվող մրցույթի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցներից է: Այդ կոչմանը նրա հետ միասին հավակնում էին նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, փրկված չիլիացի հանքափորները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում գործող ժամանակակից թեյախմության շարժումը: Ի դեպ,
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԵՋ
Դեկտեմբերի 16-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 10-րդ տարածքային դատարանում մեկնարկել է բարձրաստիճան 196 գործող եւ պաշտոնաթող զինվորականների գործով դատավարությունը: Վերջիններս մեղադրվում են «Քուվալդա» ծածկանունը կրող ռազմական հեղաշրջման ծրագրի պատրաստմանն առնչություններ ունենալու մեջ: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը՝ հավելելով, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական դատարանի առջեւ են կանգնելու այդքան խոշորամասշտաբ գործով անցնող բարձրաստիճան զինվորականներ: Ամբաստանվողների
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ ԵՆ
Դեռ մեկուկես տարի առաջ, մինչեւ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառ դարձած աղետը, համանման վթար է տեղի ունեցել նաեւ «Բրիտիշ պետրոլեում» ընկերության կողմից վերամշակվող՝ Ադրբեջանի գազի հանքավայրում: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով WiliLeaks-ի հրապարակած գաղտնի նյութերը, որոնցում խոսվում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն ընկերությանը մեղադրել է 10 մլրդ դոլարի նավթ գողանալու
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ՝ ՃՆՇԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Բելառուսում, նախագահական ընտրությունների շեմին դեպի մայրաքաղաք Մինսկ են շարժվում հատուկ տեխնիկա եւ բանակային ստորաբաժանումներ: «Էխո Մոսկվի» ռ/կ-ն՝ վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, որ դեպի Մինսկ են շարժվում 5 զրահամեքենա եւ զինված զինծառայողներ տեղափոխող մոտավորապես 10 բեռնատար: Տեղեկություններ կան, որ Մինսկ է բերվել 15 ջրցան մեքենա: Այդպիսով, Բելառուսի գործող իշխանությունները նախապատրաստվում են ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելուն: Բելառուսի
Եվրախորհրդարանը «Մագնիտսկիի գործով» բանաձեւը դրել է քվեարկության
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել 2009թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող շուրջ 60 պաշտոնատար անձանց մուտքը ԵՄ անդամ երկրներ արգելելու, նաեւ այդ պաշտոնյաների բանկային եւ այլ ակտիվները ԵՄ անդամ երկրներում սառեցնելու կոչ պարունակող եւ «Աշխարհում մարդու իրավունքների մասին զեկույց» վերնագրված բանաձեւը: Այդ
ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում եւ այլ շրջաններում ազգայնականների կողմից փողոցային ակցիաների հետ կապված նյութեր է ուղարկել Քննչական կոմիտե՝ այդ երկրի քրեական օրենսգրքով նախատեսված «զանգվածային անկարգություններ» եւ «ազգամիջյան խտրականություն հրահրող» հոդվածների հատկանիշներով քրեական գործեր հարուցելու համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հինգշաբթի օրը հաղորդվել է, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել
ՀԱԿՈԲՆԵՐՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ԿՕՐՀՆՎԵՆ
Այս տարի դեկտեմբերի 18-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Ըստ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի, տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ս. Էջմիածնի Գանձատնից Արարատյան հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա հայրապետի սուրբ մասունքը: Կան բազմաթիվ հրաշագործություններ՝ կապված սուրբ մասունքի հետ: Այդ
ԱՆԼՈՒՐ ԻՆՔՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՄԱՀԱՑՈՒՄ
«Մաշտոց» միավորման անդամ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Գարեգին Ղազարյանը դիմել է դատարան՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու եւ հետ վերցնելու, ԿԳՆ «Սովորողների ընդունելության կարգում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու
Փաստաթղթային տեռոր եւ գաղտնի թղթապանակ-2
Պահանջում եմ իրավական գնահատական եւ արդարություն «Առավոտի» այս տարվա հոկտեմբերի 23-ի համարում հրապարակված «Փաստաթղթային տեռոր եւ՝ ոչ միայն» հոդվածում անդրադարձել էի մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 17-ին ԵՊՀ ռեկտորի կողմից տրված նկատողությանը՝ աշխատանքային պարտականություններս ոչ պատշաճ կատարելու ձեւակերպմամբ: Այն պարագայում, երբ ինձ արգելվել էր մտնել աշխատասենյակ եւ աշխատել: Ես այդ մասին գրավոր ահազանգել եմ ռեկտորին եւ
ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ «ԶՈՒԲՐՅՈՇԿԱ»
ԳԹԿ-ն ամփոփում է տարին եւ բացում որոշ փակագծեր Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ամփոփեց տարին, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ անդրադարձավ արտաքին գնահատման արդյունքներից մինչեւ ԿԳՆ-ի հետ ցանկալի համագործակցությանը վերաբերող հարցերի: Հոկտեմբերին ՀՀ ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին գնահատման ընթացքում որոշ փաստեր են բացահայտվել, որոնք մտածելու տեղիք են տալիս: Գ. Խաչարյանը նշեց. «2009-2010
60. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Պորտաքարի պաշտամունքը: Զորաց քարեր: Սունդուկյանական թատրոնից դուրս եկա, ու իմ ուշադրության կենտրոնում այստեղից ոչ հեռու Երեւանի քաղաքապետարանն էր։ Նախապես առաջարկել էի, որ թույլատրեն քաղաքապետարանի վարչություններում հանդիպումներ ունենամ, գրեմ այդ վարչությունների, նրանց աշխատակիցների մասին։ Ի վերջո, մայրաքաղաքի բնակիչներն իրավունք ունեն, թեկուզ իմ ու «Առավոտի» միջնորդությամբ, տեղյակ լինելու, թե ինչ աշխատանք է կատարում քաղաքապետարանը, իրականում ինչ է
Որ ի՞նչ
Վերջին երկու օրերին երկաթուղային աշխատողները Իջեւան քաղաքի մուտքի մոտ, «Քարարտ» գործարանի դիմաց մաքրում էին երկաթգծի ռելսերի շրջակայքը, այրում թփերը: Սակայն երկաթգիծը երկու կողմից փակ է: Ադրբեջանական շրջափակման պատճառով արդեն 20 տարի փակ է Իջեւան-Ղազախ գիծը, մյուս կողմից էլ՝ Հաղարծին գյուղի դիմաց սողանքը քանդել, ձորն է գցել գծերը:
Շուկայի եւ ճանապարհի գործը
Նոյեմբերի 18-ին «Ճանապարհային վեճ» հրապարակմամբ տեղեկացրել ենք Նոյեմբերյան քաղաքի նախկին շուկայի տարածքի սեփականատեր Սամվել Գիշյանի եւ Նոյեմբերյանի քաղաքապետարանի միջեւ առկա՝ շուկայի հարակից տարածքի հետ կապված վեճի մասին: Գիշյանը պնդում է, որ նախկին շուկայի 2800 քմ մակերեսով տարածքը, նաեւ «Կարգավորիչ շիտեր» անունը ստացած փակ 2 ջրամբարներով տարածքը՝ 140 քմ մակերեսով, իր սեփականությունն են, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն
Կադաստրի պետի գործը
Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման պետ Կոլյա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ, Կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանման պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է
Գետերը կրկին կեղտոտ են
Սյունիքի մարզկենտրոն Կապանի միջով հոսող 2 գետ կա՝ Ողջին ու Վաչագանը: Գետերի հուները ժամանակ առ ժամանակ մաքրվում են, սակայն կարճ ժամանակ անց կրկին նույն՝ աղբով լի եւ բնավ աչք չշոյող տեսքն են ստանում: Ողջի գետի հունի՝ քաղաքի կենտրոնով անցնող 1,5 կմ հատվածը վերջին անգամ մաքրվել է 2009թ.-ին՝ պետբյուջեից հատկացված 12,996 միլիոն եւ համայնքի բյուջեից տրամադրված
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ
Խորհրդային տարիներին կոոպերատիվ տնտեսությամբ զբաղված Ապավեն Զաքարյանը պնդում է, որ իրեն հասանելիքը ուրիշներին է բաժին հասել: Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, անտառագետ Ապավեն Զաքարյանը կրտսեր գիտաշխատող է: Խորհրդային Հայաստանի իշխանությունները նրան էին վստահել Ձորաղբյուրի 3000 հեկտար անտառի տնօրինումը, որից, նախկին անտառապետի ասելով՝ այսօր գրեթե ոչինչ չի մնացել: Խորհրդային Հայաստանում Ապավեն Զաքարյանը 120 հեկտար տարածքի վրա
ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
Երեկ երեկոյան լրացավ 2011թ. հունվարի 11-ին Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում՝ ավագանու ընտրությունների համար թեկնածություններ առաջադրելու ժամկետը: Ոչ 100-ից էլ քիչ բնակիչ ունեցող Ձորաստանում, ոչ էլ հազիվ 100 բնակիչ ունեցող Անտառաշատում մրցակցություն չի լինի: Ըստ թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի, Ձորաստանում գյուղապետի աթոռին հավակնում է միայն գործող գյուղապետ, անկուսակցական
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Երեկ տեղեկացանք, որ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Գոլոս Արմեննիի» լրագրողը մտադիր է վերադառնալ իր թերթ:
ՁԻԱՀ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԻՄՔ ՉԷ
Վերջերս ՁԻԱՀ-ով հիվանդ կալանավորները բողոքի ցույց կազմակերպեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ պահանջելով իրենց ազատ արձակել: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել է, որ ուսումնասիրվել է այդ հարցը: «Հենց հիվանդության փաստը հիմք չէ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդուն ապրելու շատ քիչ ժամանակ է մնում»,- ասել է Սաքունցը: Նա հիշեցրել է, որ ազատության մեջ նույնպես կան
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ըստ ՀՀ ոստիկանության, դեկտեմբերի 15-ին Հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողները ՌՈ վարչական շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մուրադյանին, որը 2006 թ. հունվարի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) մեղադրանքով: Ա. Մուրադյանը կալանավորվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության
Պաշտոնյա հարեւանն էլ «թեժ գիծ» է դիմել
Դեկտեմբերի 15-ի «Առավոտում» տպագրվեց «Վերահսկողականի պետին են դիմել» հոդվածը: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի «ապօրինությունների եւ շանտաժների զոհ էին» իրենց համարել թոշակառուներ Կարինե Շահվերդյանն ու Սերգեյ Գեւորգյանը: Նրանք բողոքել էին իրենց հարեւանից՝ Ա. Թորոսյանից, որը, «օգտագործելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բաժնի պետ լինելու փաստը՝ փորձում է տիրանալ մեր սեփականությանը՝ պատշգամբին»: Հրապարակման
ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանները դեմ են ՀԴՄ-ներին Օրերս մամուլում հրապարակումներ եղան կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի կապակցությամբ ԱԺ նախագահի, պատգամավորների դժգոհության եւ անգամ ՀՅԴ խմբակցության կողմից՝ արտահերթ նստաշրջանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ: Բանն այն է, որ կառավարությունն ավելի քան 30 օրենքի նախագիծ է ներկայացրել երեք օրում ընդունելու համար, ինչն, ըստ պատգամավորների, ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ, եթե ընդունում
ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀՈՒՅՍԵՐ ՉՈՒՆԵՆ
Երեկ՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ մարդիկ կրկին բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք առանձնապես ոչ մի սպասելիք չունեին այս օրերին հանրապետությունում կատարվող պաշտոնների փոփոխություններից: Հանուն պետական շահի իրենց բնակարաններից վտարվածները, ՀՀ մի շարք զորամասերի զոհված զինծառայողների ծնողները, բանկերից խաբված մի խումբ ավանդատուներ կառավարությունից պահանջում էին՝ տեր կանգնել սեփական քաղաքացիներին եւ վերականգնել
ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Օրերս Գյումրիի Մուշ-2 թաղամասի մի խումբ բնակիչներ (33 ստորագրություն) իրենց թաղամասը կառուցապատած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանին շնորհակալական նամակ են ուղարկել: Այն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում, որտեղ մասնավորապես նշված է. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Վահե Ալմոյանին, Գյումրու մասնաճյուղի տնօրեն Միքայել Ներսիսյանին եւ ողջ աշխատակազմին, ովքեր սատար կանգնեցին
«ԷԿՈՏԵԽԸ» ԿՎՆԱՍԱԶԵՐԾԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր ՀՀ ԱԱԽ եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության համաձայնագիր: Ի կատարումն այդ համաձայնագրի դրույթների՝ Հայաստան է այցելել Լեհաստանի «Էկոտեխ» ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը: Երեկ ստորագրվեց հուշագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Էկոտեխ» ընկերության միջեւ: Կողմերը պարտավորվում են ծավալել համատեղ
Փախստականը պաշտպանված կլինի
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Փախստականների ապաստարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Երեկ նիստի ժամանակ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ, ներկայումս փախստականներին տրամադրվում է ճամփորդական կոնվենցիոն փաստաթուղթ, որը հաստատում է անձի ինքնությունն ու կարգավիճակը, բայց այն չունի պաշտպանության բավարար մակարդակ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել այն: Նրա խոսքերով, առաջարկվում