Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները հատակին ընկած եւ բազմոցին նստած մարդկանց հանձնել են բժիշկներին

Նոյեմբեր 20,2011 22:00

Այսօր` նոյեմբերի 20-ին, ժամը 17.48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 54 շենքի 44 բնակարանում բնակիչը ընկել է եւ չի կարողանում շարժվել: Դուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:  ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ 1-03 ծառայության աշխատակիցներին են հանձնել հատակին ընկած, 1950թ. ծնված Իվետա Եդիգարյանին եւ բազմոցին նստած, 1932թ. ծնված Ն. Եդիգարյանին:

ԱԻՆ-ի հաղորդմամբ, այսօր նմանատիպ մի դեպք էլ գրանցվել է Շիրակի մարզում: Ժամը 16.30-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Խաչատրյան փողոցի 38 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:  Դեպքի վայր է մեկնել Գյումրու փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ այնտեղ հայտնաբերել անօգնական վիճակում գտնվող, ինսուլտի նախանշաններով 1941 թ. ծնված Թամար Մկրտչյանին: Վերջինիս ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել դեպքի վայր մեկնած 1-03 ծառայության աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930