Օրվա լրահոսը
Կառուցվածքային փոփոխություններ՝ նախարարություններում
Հայաստանում սննդամթերքի անվտանգության պահպանման արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ: ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ սննդի անվտանգության վերահսկողության գործառույթը տարանջատված է մի քանի մարմինների՝ սննդի անվտանգության եւ անասնաբուժության, բուժսանիտարիայի ու հակահամաճարակային տեսչությունների միջեւ: «Անվտանգության պահպանման գործառույթները հստակ բաժանված չեն տեսչություների միջեւ, երբեմն նույնիսկ նկատում ենք գործառույթների կրկնություն, ինչն էլ ոլորտում
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ
Ընտանեկան նպաստի համակարգը լուրջ փոփոխության է ենթարկվելու «Նպաստառուների ցուցակներում մարդիկ կան, որ ծիծաղելի է ուղղակի նրանց ընդգրկել այս համակարգում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նպաստ ստանա մի մարդ, որն ունի բիզնեսներ ու մեծ գործունեություն է ծավալում մեր երկրում, բա ձեր խիղճը ո՞ւր մնաց: Ստուգումների ժամանակ այնպիսի խախտումներ են արձանագրվել, որոնց մասին հնարավոր չէ չխոսել:
Մեր ընկերոջ հիշատակին
Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ մեր ընկերը: Չնայած կողքին չլինելն այս դեպքում ընդամենը ֆիզիկական բացակայության մասին է: Գրիգոր Ղոնջեյանը՝ մեր սիրելի Գրիշը երբեք էլ չի հեռացել մեզանից: Նա շարունակում է իրեն հատուկ զուսպ, բայցեւ որոշիչ ներկայությամբ ուղեկցել մեզ բոլոր այն պահերին, երբ անհրաժեշտ է նրա բանիմաց, խելացի, կշռադատված ու սթափ կարծիքը: Դժվար
Կոնգրեսը նշեց դեկտեմբերի 10-ը
Երեկ մարդու իրավունքների պաշտպանության օրն էր Խորհրդային տարիներին «դիսիդենդներն» այդ օրը նշում էին որպես քաղբանտարկյալների օր: Երեկ Հայ ազգային կոնգրեսն այս օրը նշեց բազմամարդ երթով: Կոնգրեսի համակիրները, իրավապաշտպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ հավաքվել էին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որտեղ էին նաեւ օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Ֆելիքս Գեւորգյանն ու Գաբրիել Գաբրիելյանը: Նրանց, ի դեպ, այստեղ
ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆԸ
Ինչո՞ւ են դեսպաններն, այնուհանդերձ, հեռանում. Արման Նավասարդյանի մեկնաբանությունները Երբ հինգ տարի առաջ «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հրապարակմամբ («Առավոտ», 2005, հունվարի 27) ահազանգեցինք, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը վերածվում է «բիզնես-ակումբի», որտեղ աշխատանքի են ընդունվում դիվանագիտության հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անձինք, իսկ արտերկրներում մեր երկիրը ներկայացնող շատ դեսպաններ, դիվանագիտական դասի այլ աշխատակիցներ իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանն օգտագործում
Նախընտրում են դատվել, քան ծառայել
Դավանանքի ազատության իրականացման եւ կրոնական կազմակերպության անդամ լինելու պատճառաբանությամբ 2010 թվականի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից շուրջ հիսուն ՀՀ քաղաքացի է հրաժարվել, aysor.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք գտնվում են Զինվորական դատախազությունում: Մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ թեեւ
Կոնգրեսն ասում է, որ «ռեժիմը պատասխան չունի»
Երեկ Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությանը, որով վերահաստատվում էր Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարգավորման սկզբունքները եւ արձանագրվում հակամարտող կողմերի պարտավորությունը՝ լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա: «Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է
Էրիկ եւ Ֆաֆուլիկ. ռազբորկա՝ «աղջկա թեմայով»
«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն ու Կենտրոնականի բաժնի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հայաստանի ագրարային համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Էդգար Մովսեսի Շախիկյանը (մականունը՝ Էրիկ) իր ընկերների՝ Ալեքսան, Էռնեստ եւ Գեւորգ Թառյանների, Կարեն Ասատրյանի հետ Չարենցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտնում Վահագն Գրիգորյանի
ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցի առնչությամբ ադրբեջանական մամուլի աշխուժացումը նախատեսված է հայկական կողմի նյարդային արձագանքի համար, «Արմինֆո»-ին ասել է է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա ընդգծել է, որ դատավճռի հրապարակման պահից պարզ էր, որ, չնայած Սաֆարովին հետ ստանալու ճիգերին, ադրբեջանական կողմի համար չափազանց դժվար կլինի այդ անել՝ եթե ընդհանրապես հաջողվի: Նրա ասելով, դա պայմանավորված
ԼԻՆԴԲԼԱԴԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՖԻՇԵՐԸ
Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Փարիզում գումարվելու էր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ըստ ԵԽԽՎ կայքէջի, 7-րդ հարցը Հայաստանի հարցով նոր համազեկուցողի ընտրությունն է՝ Գորան Լինդբլադի փոխարեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները «Առավոտին» վստահեցրել էին, թե չգիտեն՝ ով է նոր համազեկուցողի թեկնածուն: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ նիստից հետո
ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ
«Աստանայում տեղի ունեցած զարգացումները ԼՂ խնդրի շուրջ էլ ավելի խորացրին առկա փակուղին»,- երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անկախ այդ գագաթաժողովում եւ դրանից հետո հնչած հայտարարություններից եւ մեկնաբանություններից: Նա վերահաստատեց, որ կողմ է խաղաղ բանակցություններին եւ հարցի դիվանագիտական լուծմանը, սակայն ԼՂՀ ճանաչումը համարում է Հայաստանի անվտանգության գործառույթ: Այս համատեքստում անդրադառնալով նախորդ
ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածուները երեքն են Այն, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական, հասարակական շրջանակներն ամենատարբեր տեսանկյուններից շարունակում են քննարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի թեման, շատ բնական է եւ նորմալ. նախ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնն է մեր պետական համակարգում առանցքայիններից մեկը համարվում, երկրորդ՝ այդ պաշտոնը զբաղեցրած մարդու կշիռն էր իշխանական հիերարխիայում շատ որոշակի: Բայց տարօրինակ է
ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐՈՎ
ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է՝ այլ ճանապարհ չկա «Եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, որ այդ դեպքում Հայաստանը իր ունեցած բոլոր միջոցներով կպաշտպանի Ղարաբաղի ժողովրդի
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱ
Դեկտեմբերի 9-ին, գիշերը ժամը 1.35-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Մուշեղի Գրիգորյանը հաղորդում է ոստիկանության Կենտրոնականի բաժին առ այն, որ մեկ օր առաջ, ժամը 19-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ ոմն Էրիկ իր ընկերների հետ միասին վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ են
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 20 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 20 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
ՄԱՅՔԼ ԴՈՒԳԼԱՍԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Ամերիկացի հանրաճանաչ դերասան, 66-ամյա Մայքլ Դուգլասի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա մոտ հայտնաբերվել էր կոկորդի քաղցկեղ: Այժմ նա գտնվում է ընտանիքի եւ կնոջ՝ Կետրին Զետա- Ջոնսի հետ: Դերասանը պատրաստվում է վատագույնին, քանի որ բժիշկները ոչ մի հուսադրող բան չեն ասել: Զետա- Ջոնսն ու Դուգլասը դիմել են մի խորհրդանշական քայլի՝ իրենց հավատարմությունը մեկը մյուսին ապացուցելու
ԴՈՒՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱ՞Ծ ԵՔ
Կյանքի ցանկացած բնագավառի վերաբերյալ մարդն ունի որոշակի հայացքներ ու համոզմունքներ, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Դրանցից շատերը ձեւավորվում են վաղ տարիքից եւ պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մեր ձեւավորված հայացքների վրա մենք հազվադեպ ենք կասկածում, միշտ դրանք ճիշտ համարում, այլապես չէինք ընդունի ու չէինք ապրի դրանց համաձայն: Շատերը կարող են կասկածի ենթարկել կյանքի ցանկացած բնագավառ, բայց
Պետք չէ թերագնահատել ուսանողներին
Այս կարծիքին է երգիչ Արսեն Գրիգորյանը «Հայկական Պավարոտտի», «Լավագույն ուսանող»,- ահա թե ինչ կոչումների է արժանացել ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) իր դասախոսների՝ հանրաճանաչ արվեստագետներ Վլադիմիր Խաչատրյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի կողմից: Արսեն Գրիգորյանը ոչ միայն ժողովրդական երգիչ է, այլեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սիրված դասախոս: Նա իր առաջին քայլերը սկսել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանից, այնուհետեւ
ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՉԻ ՎԱԽԵՆԱԼՈՒ
Նոր տարուն՝ նոր կերպարներով Ամեն տարի Ամանորի նախաշեմին բոլորին հուզող հարցերից մեկը հագուստի կամ կերպարի ընտրությունն է: Այս խնդիրը լուրջ է մասնավորապես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Նրանց մոտ ամանորյա կերպարների, հագուստների մասին մտածելն ու նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ աշնանը, երբեմն նաեւ ամռանը. բանն այն է, որ Ամանորի նախաշեմին բոլոր հայկական հեռուստաընկերությունները սկսում են ամանորյա
Ողբերգական պատմություններ
Խոսքը բռնցքամարտի, հատկապես՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին է, որտեղ մահացությունները համեմատաբար շատ են: Էմիլ Գրիֆֆիտ Բեննի Պատեր Ռեյ Մանչինի Բռնցքամարտը, չնայած խիստ կանոններին, դաժան մարզաձեւ է: Հիմա, բարեբախտաբար, ռինգում եւ դրանից դուրս դժբախտ հետեւանքների քանակը նվազել է: Իսկ առաջներում ողբերգությունները հաճախակի բնույթ էին կրում: Էմիլ Գրիֆֆիտը շատ ուժեղ հարված չուներ, սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մյուս գաղտնիքներին տիրապետում
Լողավազանից՝ հիվանդանոց
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 17.20-ից 18.25-ն ընկած ժամանակահատվածում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգեր են ստացվել, որ սուր քլորային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5-ամյա Արշակ Ղ.-ն, 6-ամյա Էդուարդ Ս.-ն, 6-ամյա Աշոտ Ս.-ն, 4-ամյա Վահրամ Ն.-ն եւ 5-ամյա Ալեքսանդր Կ.-ն, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել
16 ուժեղագույնները կշարունակեն պայքարը
Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը, որի արգելքը հաղթահարած՝ խմբերում առաջին երկու տեղերը գրաված ակումբները պայքարը շարունակելու են 1/8 եզրափակիչում: Դրանք են. «Տոտենհեմ» (Անգլիա), «Շալկե 04» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա), «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Ինտեր» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոմա» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Միլան» (Իտալիա),
Մեդալներ՝ այլ երկրների առաջնություններում
Հայազգի մարզիկները անցնող տարվա ավարտին հաջող մրցելույթներ են ունենում տարբեր մրցումներում: Սամբիստ, 51 կգ քաշային Քրիստինե Կարեկյանը հավասարը չունեցավ Ռուսաստանի առաջնությունում: Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ նա նվաճեց չեմպիոնի կոչումը եւ անմիջապես հրավիրվեց երկրի հավաքական: Հունահռոմեական ըմբիշ Շարուր Վարդանյանը, որը ներկայացնում է Շվեդիան, այդ երկրում անցկացված «Haparanda Cup» ամենամյա մրցաշարում պարտվեց միայն ռուսաստանցի Յուրի Դենիսովին եւ արժանացավ
Եվս երեք մրցաշար
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ վնասվածքի պատճառով մրցաշրջան 2010-ում խիստ անկանոն հանդես եկավ, դեկտեմբեր ամսին իր ծննդավայրում մասնակցելու է երեք ցուցադրական մրցաշարի, որոնք վերջինը կլինեն անցնող տարում: Մասնավորապես, աշխարհի 27-րդ ռակետը այս շաբաթ օրը հանդես կգա Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում կազմակերպվելիք «Copa Almirante Brown» մրցմանը, որին ներկա են լինելու «Դեւիսի գավաթի» խաղարկության Արգենտինայի ազգային հավաքականի
Անգլերեն սովորեցինք
ԱՄՆ դեսպանատունը լրագրողների համար կազմակերպել էր անգլերենի ուսուցման 6-ամսյա դասընթաց, որի վերջին ակորդը երեկ էր: Վկայականները հանձնեցին ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերեն Ռոբլին եւ մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: Լրագրողների հետ ագլերենի պարապմունքներն անցկացնում էր փորձառու մասնագետ Սոնա Սարգսյանը, ով 6 ամիս շարունակ «հանդուրժեց» լրագրողներիս չափից շատ հետաքրքրասեր լինելն ու հարցերի տարափը:
«Յոլա՝ 60-ականների գործիքներով»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ ամփոփեց անցնող տարին: Նրա խոսքով, 2010 թվականը թատրոնի համար ստեղծագործական առումով ծանրաբեռնված էր: Աշխատել են միանգամից մի քանի բեմադրությունների վրա: Դեկտեմբերի 23-ին կկայանա Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Անցնող տարում կայացել է «Ստաբատ Մատեր» (ըստ Ջ. Պերգոլեզիի համանուն կանտատի) եւ «Բախի կրքերը»
Հաստատե՛լ կոմիտասյան դիկտատուրա
Կոչ է անում բնագրագետ Գուրգեն Գասպարյանը Վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների VII միջազգային «Գրքարվեստ» մրցույթում, որտեղ ներկայացված էր 155 հրատարակություն 10 պետությունից, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն, բնագրագետ Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս վարդապետ. Լուսանկարների ալբոմ»-ը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի՝ «Տպագրված է ԱՊՀ-ում» անվանակարգում: Բնագրագետը հեղինակ է նաեւ «Կոմիտաս
ԱՄԱՆՈՐԸ «ԿԵՆԴԱՆԻ» ՏՈՆԱԾԱՌՈՎ
Կամ ինչպես բարձրացնել էկոգիտակցությունը Դեռ խորհրդային տարիներին փշատերեւ ծառեր էին կտրվում Ամանորի առիթով, իսկ տոներից հետո դրանք ուղղակի հայտնվում էին աղբանոցներում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանն էլ է սա հիշում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ վերջինի «Արեւորդի» նախագիծը կոչ են անում՝ տոնեք Ամանորը «կենդանի» խորհրդանիշով: Ռ. Խաչատրյանը
Տերմինաբանությունը՝ ուշադրության կենտրոնում
Ինչպես ցանկացած, այնպես էլ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում դաշտը կանոնակարգող փաստաթղթերը մշակվում են մասնագիտական լեզվով, ու դրանցում տեղ գտած հասկացություններ ու տերմիններ ոչ մասնագետներին կարող են եւ անհասկանալի լինել։ «Առավոտում» օրերս տեղ գտած «Տերմինախեղդ եւ լիքը կրկնաբանություններով» հրապարակման մեջ ներկայացվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում տեղադրված մշակումները՝
ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ Է
Իսրայելի իշխանությունները մեղմացրել են Գազայի հատվածի շրջափակման ռեժիմը՝ ընդլայնելով արտահանվող մթերքների ցանկը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Գազայի հատվածից կթույլատրվի արտահանել գյուղմթերք, կահույք եւ տեքստիլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Երեք տարվա շրջափակման ռեժիմի վերանայումը սկսվել էր 2009թ. ամռանը: Իսրայելը 1,5 միլիոնանոց անկլավին թույլատրել էր, զենքից բացի, ամեն ինչ ներմուծել, սակայն պահպանել էր արտահանման եւ մարդկանց