Օրվա լրահոսը

ՀԱԿ հանրահավաք. Մենք ասացինք. «Ալիկ՝ խուլիգան» եւ նա պաշտոնանկ արվեց (Ձայնագրություն)

Նիկոլ Փաշինյանի խոսքը Ազատության հրապարակումՀայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց ուղիղ ժամը 6-ին՝ ոչ այնքան մարդաշատ հրապարակում։ Հանրահավաքը բացեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն իր ելույթում նկատեց, թե անցած հանրահավաքին հետեւած մեկ ամսվա ընթացքում փոխվել է քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ըստ բանախոսի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականացան եւ այդ ընթացքում եղան մի շարք պաշտոնանկություններ. «Երթում մենք

«Միկա»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Հրաժարական է տվել ֆուտբոլային «Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզեֆ Բուբենկոն: Թիմի նոր մարզիչ դեռ չեն ընտրել:

Իջեւանում ճանապարհները չէին փակել. խցանումներ էին Նոյեմբերյանից Իջեւան

Նոյեմբերի 24-ին տեղացած առատ ձյան պատճառով դժվարացել էր երթեւեկությունը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին: Ժամը 17:20-ի սահմաններում Հայաստան բեռներ ներկրող «ֆուռ»-երից մեկը Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհից սահելով` փակել էր ճանապարհը: Այդ պատճառով այս ճանապարհին  ընդհանրապես խափանվել էր երթեւեկությունը: Մեքենաները ստիպված էին Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձգվող, ռազմական նշանակության հողային ճանապարհով: Այստեղ էլ մի «Ժիգուլի» սահելով`  դուրս էր

Դասերը դադարեցվել են ջեռուցման պատճառով

Վիրուսները գնալով տարածվում են.  ուսանողները հիվանդ են, բացակայում են, բացակայությունը հարգելի է. ակադեմիայում ցուրտ է: Մեզ է տեղեկացնում Գեղեցիկ արվեստենրի ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը: Ասում է՝ դեկտեմբերից ուսումնական հաստատությունում դասերը կդադարեցվեն. ուսանողներն են բողոքում, լսարանները չեն ջեռուցվում: Դասապրոցեսը կսկսվի փետրվարից եւ կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Պարոն Սեդրակյանն ասում է՝ ակադեմիայում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ցուցահանդես

Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով

ՀՀ իշխանությունը մի օր կմոռանա նաեւ ԼՂ հարցի բանակցություններին գնալ

 Այսօր, «Կոնգրես» հյուրանոցում «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի ու ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների կենտրոնում են, եւ այդ հարցերի շուրջ ՀՀ ներքաղաքական դաշտում ձեւավորվել է գրեթե կոնսենսուսային մոտեցում: Ըստ նրա, այս

Տնտեսագետ. Զարգացնել տեղական արտադրությունը, հետո մտածել արտահանման մասին

«Հայաստանը նախեառաջ պետք է կենտրոնանա տեղական արտադրության զարգացման վրա, հետագայում մտածի արտահանման մասին: Եթե նույնիսկ այսօր հայ-թուրքական բաց սահմաններ լինեին, Հայաստանը կարող էր արտահանում անել միայն հանքարդյունաբերության ոլորտում»,– այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը՝ խոսելով նոյեմբերի 21-23 Երեւանում անցկացված . “>հայ և թուրք գործարարների համաժողովի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի

Ջիպի օրինախախտ վարորդի նկատմամբ կազմվեց վարչական ակտ

Քիչ առաջ Երեւանի ճանապարհային ոստիականության աշխատակիցները վարչական ակտ կազմեցին մի երիտասարդի նկատմամբ: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ «Մերսեդես բենց» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի ջիպ ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենան կայանել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ երթեւեկելի մասի երկրորդ շարքում, ինչի հետեւանքով նշված հատվածում  դժվարացել էր ավտոմեքենաների տեղաշարժը: Ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին տեխզննման եւ

ՀԱԿ հայտարարություն. Ակնառու է նոր ոստիկանապետի ներդրումն այս ապօրինությունների մեջ

Այսօր առավոտից ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները պաշարել են մարզային քաղաքների ավտոկայանները: Մասնավորապես Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Էջմիածին, Թալին, Աբովյան, Չարենցավան, Բաղրամյան, Հրազդան, Սիսիան, Սևան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մասիս, Ապարան, Մարտունի քաղաքներում համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ոստիկանները արգելում են միջքաղաքային տրանսպորտի, ինչպես նաև տաքսիների շարժը դեպի մայրաքաղաք: Արձանագրվել են անհատ տաքսիների պետհամարանիշների, վարորդական վկայականների առգրավման, միկրոավտոբուսի

Պաշտպանը չեկավ, Վանաձոր -Երեւան երթուղին էլ չէր գործում

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը վանաձորցիների հետ չկայացավ` Երեւան-Վանաձոր սառցակալած ճանապարհի պատճառով: Վանաձորի Մխիթար Գոշ համալսարանի բակում հավաքվածները կարծես համոզված էին, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի գալու, բայց սպասում էին: Ժամանակը կարճացնելու համար ակտիվ զրույցի բռնվեցին՝ պատմելով այն խնդիրները, որոնք անհանգստացնում էին: Այդպես անցավ 2 ժամ: Կազմակերպիչները խոստացան Պաշտպանի հաջորդ այցի մասին տեղեկացնել լրացուցիչ:  ՀԱԿ

Խաշը վնասակար չէ, եթե հաճույքով ես ուտում

Հանրային առողջության ոլորտի պատասխանատուներն այսօր «Արմատ» ակումբում բացատրեցին, թե որքան վնասակար են ճարպոտ սնունդը, ֆիզիկական պասիվություն ու «Fastfood»-երը: Ըստ բժիշկ-մասնագետների, հայերը կտրվել են բնությունից, ավելի շատ էներգիա են կուտակում, քան ծախսում, որն էլ հանգեցնում է ճարպակալման, սա էլ իր հերթին՝ սրտանոթային խնդիրների: Նրանց մեկնաբանմամբ՝ երեխաներից սկսած մինչեւ մեծահասակներ ամբողջ օրը համակարգչի առջեւ են նստած, չեն

Ահա թե ինչի են հասնում նիհարելու ցանկությամբ տառապող կանայք (տեսանյութ)

Հայտնի է աշխարհի ամենանեղ գոտկատեղով կինը. նրա անունն է Քեթի Յանգ: 50-ամյա կինը, շնորհիվ իր անհավանական նեղ գոտկատեղի՝ 10 սմ,  ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ի դեպ, Քեթին այս արդյունքին հասել է տարիներ շարունակ ձգվող սննդակարգերի շնորհիվ: Իսկ թե առողջական ինչ վիճակում է նա այժմ գտնվում՝ այդ մասին մասնագետները լռում են:    

Մանուկը, պատանին եւ ծերունին՝ Մնձուրու մեջ

Հոկտեմբերի 16-ին լրացավ արեւմտահայ գրող Հակոբ Մնձուրու ծննդյան 125-ամյակը: Այդ առիթով Հայաստանի Ազգային գրադարանում այսօր կազմակերպվել էր Մնձուրու կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված միջոցառում: Ինչպես նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ եւ նկարիչ Արթուր Անդրանիկյանը՝ հայ ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է գյուղագրության կամ, այսպես կոչված, կարոտի գրականության շնորհիվ, որի ներկայացուցիչն էր նաեւ Մնձուրին: «Նա ընդհանրացրեց հայ

Համաներումը քայլում է դատարաններով

Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի  կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման կիրառմամբ մինչ այսօր Հայաստանի դատարաններում համաներում է հայտարարվել 2436 անձի նկատմամբ, որոնցից 511 անձի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է եւ դադարեցվել է քրեական հետապնդումը, 1925 անձ ազատվել է պատիժը կրելուց: Ռ.Մ.  

Կրկին փակ է Էջմիածին-Երեւան ճանապարհը

Այսօր առավոտից կրկին փակ էր Էջմիածին-Երևան ավտոճանապարհը: ՀԱԿ-ի հանրահավաքի պատճառով մայրաքաղաքում աշխատող ու սովորող էջմիածինցիների համար ստեղծվել էր հերթական կատաստրոֆիկ վիճակը: Միկրոավտոբուսների վարորդներին հերթական անգամ հրահանգ էր տրվել` գիծ դուրս չգալ: Որքան մեծանում էր մարդկանց` դասից ու աշխատանքից ուշանալու հավանականությունը, այնքան մարում էին Երեւան հասնելու հույսերը: Նունե Անտոնյանի համար ուսումնական օրը սկսվեց ու ավարտվեց Էջմիածնի

ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել

ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից  մարզերից դեպի Երեւան բերող   ճանապարհների  ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին: Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող

Ձկնորսությունն արգելված է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն՝   բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը իր 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանով, սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը, արգելել է Սևանա լճում  ձկան և խեցգետնի որսը: Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը`  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այցելում է Երեւան` քննարկելու ԼՂ խնդիրը

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին կայցելի Երեւան: Հայաստան իր այս երկրորդ այցի ընթացքում նա հանդիպելու է ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին եւ ԱԱԽ քարտուղարին. «Քննարկումների թեման լինելու է Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը»: Ըստ հաղորդագրության՝ այս այցը

«Կրիստալ» գիշերային ակումբում խուլիգանության գործով տուժողին բերման չենթարկեցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դԴատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.30-ին նշանակած նիստը ստիպված էր հետաձգել, քանի որ տուժող Անդրանիկ Մարտիրոսյանը բացակա էր՝ դատարանին անհասկանալի պատճառով: Պետք է քննվեր Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք այս տարվա հունիսի 19-ին, ժ. 03.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում

Մինչեւ դեկտեմբերի 1-ը չի լինելու որեւէ չջեռուցվող մանկապարտեզ

Այսօր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների ջեռուցումից եւ սննդից: Տիկին Սողոմոնյանը փաստեց, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մարտյան որոշումը՝ նախադպրոցական հաստատությունների անվճար լինելու մասին, վճռորոշ է եղել: Եվ եթե  նախկինում շուրջ 25000 երեխա էր հաճախում երեւանյան մանկապարտեզներ, այսօր արդեն 29000, 6000 երեխա էլ

15 միջոցառումներ Երևան քաղաքում և Մոսկվայում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության 2012թ. ծրագիրը

Այսօր ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են նախորդ` մոսկովյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ուղղված, ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որին հետևել է համատեղ մամուլի ասուլիս: Ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարևորությունը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, համաձայն ստորագրված

Նոր լուծումներ՝ հաղթահարելու Եվրոպական դատարանում գործերի կուտակումը

Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ողջունել է «նոր գաղափարները»՝ հաղթահարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հազարավոր գործերի կուտակումները: Հանդես գալով Էդինբուրգում՝ ԵԽԽՎ Մշտական հանձաժողովի առջեւ, նա ասել է, թե ՄԻԵԴ բարեփոխումը, որը Եվրոպայի խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության գերակայություններից է՝ խիստ կարեւոր է: Նա նաեւ ընդգծել է ազգային մակարդակում Մարդու իրավունքների

Բաքվի համար Սերժ Սարգսյանն ընտրություններում անմրցակից է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը, ըստ «Ռեգնումի», Բաքվում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներում, նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն կարող խոչընդոտել բանակցային գործընթացին. «Հայտարարությունները, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին՝ չեն համապատասխանում իրականությանը: Բոլոր երկրներում էլ պարբերաբար անցկացվում են ընտրություններ, բայց այդ երկրների դիրքորոշումները՝

Արոնյանին այսօր բավարարո՞ւմ է ոչ-ոքին

Ո՞վ կդառնա Տալի հուշամրցաշարի հաղթող: Հարցի պատասխանը կիմանանք մի քանի ժամվա ընթացքում, քանի որ այս պահին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները խաղում են: Արոնյանը Յան Նեպոմնյաշչիի հետ եզրափակիչ` 9-րդ պարտիային ներկայացել է 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորողի կարգավիճակում: 8-րդ տուրից հետո Լեւոնի մրցակիցը, ինչպես նաեւ Կարլսենը, Կարյակինը եւ Իվանչուկը նրանից ետ են մնում կես միավորով: Իսկ Անանդը

Թամար Պողոսյանը վատնե՞լ է բյուջետային միջոցները. ՎՊ ստուգումները ավարտվել են

Հայաստանի Վերահսկիչ պալատը ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական լուրջ չարաշահումներ են կատարվել: Ինչպես Վերահսկիչ պալատից տեղեկացնում են Panorama.am-ին, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային

«Ամուսնությունս եղավ արվեստի շնորհիվ»

  «Սովորական շշերի վրա չուլկիներ էինք հագցնում, փայտից ձեռքեր էինք պատրաստում, հագուստը մայրս էր կարում, իսկ դեկորացիան հայրս էր սարքում: Այն շատ մեծ էր, բայց հավաքելիս փոքրանում էր: Ամեն ինչ այնպես էինք հարմարեցրել, որ տեղափոխելը հեշտ լիներ, որովհետև դեպքեր էին լինում, որ գյուղից գյուղ ոտքով էինք գնում. տրանսպորտ չկար»,-պատմում է դերասան Հրաչյա Հովհաննիսյանը: 1993 թվականին

ԱԺ լսումներ՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին

Նոյեմբերի 25-ին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արամ Սաֆարյանի նախագահությամբ, առաջին ընթեցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նա նշեց, որ օրինագիծն ուղղված է քաղաքացիների, անկախ նրանց սեռային պատկանելիությունից, իրավունքների եւ ազատությունների ապահովման

Հայաստանը Թուրքիայի հեղինակության փրկի՞չ

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի հրավերով Հայաստանի կանանց հավաքականը դեկտեմբերի 17-28-ը Թուրքիայի Մարդին քաղաքում կմասնակցի շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությանը: Դա, իհարկե, մեր հավաքականի եւ աղջիկների համար մրցաշրջանն ավելի բարձր արդյունքով եզրափակելու լավ հնարավորություն է, որը միայն ողջունել կարելի է: Սակայն ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մրցաշարը մինչ այդ հայտնված է եղել ձախողման իրական վտանգի առջեւ եւ

Ռազմական կցորդի նստավայրն այլեւս Թբիլիսին չէ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031