Օրվա լրահոսը
«Թողնեիք տանը մարդավարի մահանայի»
Պրոֆեսոր Ղազարյանի մահվան պատճառը հարազատները համարում են բժշկական սխալը Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի ընտանիքն ու ողջ ուսանողությունը վրդովված է: 71-ամյա պրոֆեսորը մահացել է վիրահատությունից մի քանի օր հետո: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանը լեզվաբանին ենթարկել է միզապարկի վիրահատության: Պրոֆեսորի դստեր՝ Իրինա Ղազարյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի
Պետք է դառնա սովորական
Մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը: Նորմալ, սովորական հարցազրույց էր, որի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչը հայտնեց այդ քաղաքական ուժի հայտնի գնահատականները: Իհարկե, կար որոշակի լարվածություն, որն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ պարոն Զուրաբյանը վստահ չէր, որ մոտ ժամանակներս հնարավորություն կունենա ելույթ ունենալու նման մեծ հեռուստալսարանի առաջ եւ
Սահմանապահ ծառայությունը խնդրել է փոխարինել պրոֆեսիոնալ սահմանապահներին` վերջիններիս հայտարարած գործադուլի ժամանակահատվածում
BBC-ին հայտնի է դարձել, որ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունը դիմել է պետական այլ գերատեսչություններին` խնդրելով կամավորներ տրամադրել իր աշխատակիցների հայտարարած գործադուլի ընթացքում պետական սահմանի պահպանություն ու նաեւ անձնագրային ռեժիմի ստուգում իրականացնելու համար: Արհմիությունները զգուշացրել են, որ պրոֆեսիոնալ սահմանապահների փոխարեն կամավորների ներգրավումը երկրի պետական սահմանի պահպանությանը կարող է անվտանգության համար սպառնալիք ստեղծել: Սպասվում է, որ բրիտանական կառավարության
Քաջարանի գերեզմանը՝ հանքարդյունաբերական տարածքի զոհ
Երեկ www.aravot.am-ում, իսկ այսօր «Առավոտ» թերթում տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ`
Ձյուն կա, բայց ճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այս պահին Հայաստանում փակ ճանապարհներ չկան, ձյուն է տեղում Գորիսում, Ջերմուկում, Ճամբարակում, Ամասիայում, Աշոցքում, Նոյեմբերյանում անձրեւ է: Ճանապարհներին տեսանելիությունը ցածր է միայն Սելիմի լեռնանցքում, այնտեղ մառախուղ է:
Արմավիրի 97 համայնքից 22-ում նվազել է եկամուտների հավաքագրումը
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ Արմավիրի մարզպետարանում, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ քննարկվել է եկամուտների հավաքման հարցը: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը`92,8%): Սեփական եկամուտները հավաքվել են 82,3 տոկոսով, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,9
Դանիայում էլ բացվեց Հայաստանի դեսպանատունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկու օր առաջ ներկա էր Չեխիայի հանրապետությունում Հայաստանի դեսպանատան բացմանը, իսկ երեկ արդեն Հայաստանի դեսպանատունը բացվեց Դանիայում՝ Կոպենհագենում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից՝ պարոն նախարարը Դանիայում է գտնվում պաշտոնական այցով: « ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին
Լիբիայի բանտերը լցված են «հեղափոխականների» կողմից կտտանքների ենթարկվող բանտարկյալներով
Ներկայումս շուրջ 7 հազար մարդ է պահվում Լիբիայի բանտերում`զրկված լինելով դատարանի առաջ կանգնելու հնարավորությունից: Այդ մասին ասված է նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելիք զեկույցում, որից մեջբերումներ է արել France-Presse-ը: Փաստաթղթում նշվում է, որ քաղաքական բանտարկյալները, որոնք բանտարկվել էին Մուամմար Կադդաֆիի իշխանության օրոք, վերջինիս տապալումից հետո ազատ են արձակվել, բայց նրանց փոխարեն բանտարկվել են
Խուլիգան չի, քաղաքական անհնազանդ է
«Հայկական ժամանակը» գրում է.«39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան։ Այս մասին երեկ մեզ հայտնեց նրա մտերիմ ընկեր Հայկը։ «Ինքը դա հասկանալով ա արել։ Թեկուզ հարբած, բայց հասկանալով։ Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել։ Բողոքել ա իր սոցիալական
Քթի վիրահատության պատճառով կոմայի մեջ է
Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ ընկել։ Պարզվում է՝ աղջիկը դեռեւս գիտակցության չի եկել, մինչդեռ արդեն մեկուկես ամիս է անցել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝
Բեգլարյանին տարել են սրտաբանական հիվանդանոց
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սրտանոթային սուր խնդիրների պատճառով նախօրեին՝ երեկոյան, Նորքի սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել հայտնի օլիգարխներից «Ֆլեշ» ընկերության ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Վերջինիս հիվանդանոցում ցուցաբերվել է բուժօգնություն. օլիգարխին ստենտավորել են։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ ներկայումս Բեգլարյանի առողջական վիճակը նորմալ է։ Սակայն նա շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ ապաքինման համար։
Կզիջե՞ն պատգամավորները իրենց տեղը
«Չորրոդ ինքնշխանությունը» գրում է.«Հայ ազգային կոնգրեսը վաղը՝ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ներկայացնելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել հռչակագրի բովանդակությունը՝ նշելով, որ հանրահավաքի օրը այն կներկայացվի հասարակությանը։ «Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին»- երեկ «Ազատություն» ռադիոկայանի
Ձեր տան աղբի դույլը չի՞ լցվում, թե կեսից տանում-թափում եք
«Հայացքը» զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյորջյանի հետ, եւ արծարծել է նաեւ աղբահանության խնդիրը: Կենտրոնում շարունակում է չլուծվող խնդիր մնալ նաեւ աղբահանությունը։ Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը։ – Երբ որ մարդկանց մեջ վերանա փնթիությունը, իսկ ծառայություններն ավելի ուշադիր աշխատեն, այդ խնդիրը չի լինի։ Բայց մենք աշխատում ենք, թեեւ բոլորը չեն հետեւում մաքրությանը։
Ավազակային հարձակում Կոտայքում. ոսկեղենը տիկնիկի մեջ էր (Տեսանյութ)
Երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot. am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիմակավորված ժամը 19-ից 19:30 սահմաններում, միայնակ մուտք է գործել Քանաքեռավան համայնքի, 11 փողոցի թիվ 19 տուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված սեփական տան հարեվանությամբ բնակվողները, ովքեր հրաժարվել են ներկայանալ, հայտնել են, որ հանցագործը բռնություն է կիրառել
Հոու Յիֆանին կես միավորն էլ բավական է
Տիրանայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար Հոու Յիֆան (Չինաստան)-Համփի Կոներու (Հնդկաստան) մրցամարտը, որում երեկ գործող թագուհին երրորդ հաղթանակը տարավ` հաշվի տարբերությունը հասցնելով երեք միավորի: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, որոնցում չինացի գրոսմայստերին գահը պահպանելու համար լիովին բավարարում է կես միավորը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մասնակիցների ուղիղ կեսը առաջատարներ են
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված 22-րդ կարգի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Մասնակից տասը գրոսմայստերներից հինգը` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը եւ Վասիլի Իվանչուկը 4,0-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականները: Իսկ վերջնական հաղթողի կոչմանը հավակնում են եւս երկուսը` նրանցից կես միավոր պակաս վաստակած Վիշվանաթան
Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուտի երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Հինգշաբթի գիշերը տեղի ունեցած ստորգտնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 101 կմ հեռավորությամբ: Սա այն քաղաքն է, որտեղ տեղակայված է «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ը: Ամերիկացի սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել 37,7 կմ
ԱՄՆ-ն համաձայնել է քննարկել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է գործընկերների հետ ուսումնասիրել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հնարավորությունը, որի օգտին ավելի վաղ արտահայտվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Այդ մասին հաղորդում է France Press-ը: Չորեքշաբթի օրը, Սիրիայի ընդդիմության` Ազգային խորհրդի առաջնորդ Բուրխան Գալյունի հետ հանդիպումից հետո, Ժյուպեն հայտարարել էր, թե Սիրիայի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԵՄ-ին կառաջարկի քննարկել
Կիեւի երկաթգծի կայարանն ականապատվա՞ծ է
Նոյեմբերի լույս 24-ի գիշերն անհայտ մեկն ահազանգել է Կիեւի գլխավոր երկաթգծի կայարանը ականապատված լինելու մասին: Անմիջապես սկսվել է մարդկանց տարհանումը կայարանից: РИА Новости-ի մատուցմամբ, ականատեսները պատմել են, որ կայարանի մոտ կուտակվել են շտապօգնության մեքենաներ, նաեւ հատուկ մեքենաներ, որոնք, ըստ ամենայնի, ականզերծողների են տեղափոխել:
Շվոնդերի հետնորդները
Իմ հոդվածներից մեկի արձագանքը ինձ, ճիշտն ասած, բավականին զարմացրեց: Ինձ այնքան ակնհայտ է թվում, որ զոհերի, արյունահեղության եւ քաղաքացիական պատերազմի գնով հնարավոր չէ կառուցել ավելի արդար եւ ժողովրդավարական համակարգ, եւ Լիբիայի օրինակն այդ առումով այնքան ցայտուն է, որ թվում էր, թե այս խնդրով բանավեճ չի ծավալվի: Բայց արի ու տես, որ այդ միտքը շատերին վիճելի
Մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում
Նոյեմբերի 23-30-ը Երևանում կանցկացվի Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը: Նոյեմբերի 23-30-ն է ժամանակահատվածը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ աջակցում է: «Վերջապես երկար վակուումից հետո մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում »,-ասում է Հայաստանի երիտադասրդ գործիչների միության քարտուղար Լևոն Մութաֆյանը: Փառատոնին ներկայացվելու են մինչև 35 տարեկան ռեժիսորների աշխատանքները, որոնք հիմնականում Մոսկովյան ամառային դպրոցի սաներն են: Նրանցից Գոռ
Նշվեց «Ալիք» օրաթերթի 80-ամյակը
Ibna իրանական կայքը հաղորդում է, որ Թեհրանում նոյեմբերի 22-ին նշվել է Իրանում հայերի համար լույս տեսնող առաջին եւ միակ թերթի՝ «Ալիքի» 80-ամյակը: Թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մալեկյանը նշել է, որ չնայած «Ալիքը» հիմնականում անդրադառնում է հայկական խնդիրներին, փորձում է նաեւ առաջ մղել իրանական հասարակության արժեքները:
«Հայաստանին ծնկի բերել չի ստացվել եւ չի ստացվելու». հայ գործարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր, երբ հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման վերաբերյալ թեժ քննարկումներ այլեւս չկան, հայ եւ թուրք գործարարները Երեւանում փորձում են փակ սահմաններով տնտեսական կապեր հաստատել, ընդլայնել գործարար միջավայրի միջեւ համագործակցությունը: «Անկախ Թուրքիայի կառավարության կոշտ, միջնորդավորված, քաղաքական 3-րդ կողմի շահերով պայմանավորված ցանկություններից՝երկու երկրների հասարակություննները, հատկապես բիզնեսմենները, աշխատում են: Նույնիսկ իրենք` թուրքերը, քաղաքական կամքի
«Ով կխախտի որոշումը, լուրջ խնդիրներ կունենա». Արմեն Մազմանյան
«Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին, փակեց իր էջը: Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի 9 անդամները այդ օրերի ընթացքում քննարկել են բոլոր 17 ներկայացումները եւ որոշել մրցանակակիրներին. «Այս փառատոնն աչքի է ընկնում իր համարձակությամբ: Սպասում էինք, թե կլինեին ավելի թույլ աշխատանքներ, սակայն, բոլորն էլ մեկը մեկից հետաքրքիր եւ բովանդակալից էին »,- ասում
Ֆրանսիացի նոր համանախագահը՝ հունվարի՞ց
Դիվանագիտական աղբյուրն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն այսօր հայտնել է, որ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը կանցնի իր պարտականությունների կատարմանը հունվարին: Հիշեցնենք, որ Ֆորը ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանն է:
«Գերդաստան ստվերացի» հայերեն տարբերակը՝ նաեւ ԱՄՆ-ում
«Ասպարեզը» հաղորդում է, որ Նյու Յորքի HarperCollins հրատարակչությունը հրատարակել է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը: Նոր հրատարակությունը կարելի է ձեռքբերել Amazon.com-ում եւ գրախանութներում: Գիրքը դրական գրախոսականների է արժանացել New York Times-ում եւ Washington Post-ում: Հիշեցնենք, որ գիրքը հայերեն է թարգմանել Սամվել Մկրտչյանը:
Պարուհուն կիսամերկ վիճակում դուրս էին բերել ակումբից եւ ստիպել, որ պարի մայրուղում
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները 2 օր առաջ Արտաշատ քաղաքից նշված արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկում Արտաշատի Աթարբեկյան
Պաշտոնանկ լինելով Բեռլուսկոնին գտավ «Իրական սեր»
Կառավարությունից հեռանալը չկասեցրեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ստեղծագործական ջիղը: Նրա բառերով գրված երգերի սկավառակը լույս է տեսել երեքշաբթի: CNN-ն այս մասին հաղորդման մեջ նշում է, որ «Իրական սեր» անվանյալ այդ սկավառակը պարունակում է 11 երգեր, որոնք գրվել են անցած երկու տարիներին: Երգերը կատարում է նեապոլիտանական կիթառահար եւ երգիչ Մարիանո Ապիչելլան, որն անցած շաբաթավերջն անցկացրել


















































