Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում

Նոյեմբեր 23,2011 23:46

Նոյեմբերի 23-30-ը Երևանում կանցկացվի Երիտասարդ ռեժիսորների 6-րդ հանրապետական փառատոնը: Նոյեմբերի 23-30-ն է ժամանակահատվածը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ աջակցում է: «Վերջապես երկար վակուումից հետո մեր թատրոնը գնում է դեպի երիտասարդացում »,-ասում է Հայաստանի երիտադասրդ գործիչների միության քարտուղար Լևոն Մութաֆյանը: Փառատոնին ներկայացվելու են մինչև 35 տարեկան ռեժիսորների աշխատանքները, որոնք հիմնականում Մոսկովյան ամառային դպրոցի սաներն են: Նրանցից Գոռ Մարգարյանը պատմում է. «Հայաստանը միակ երկիրն էր, որ այդ դպրոցում ներկայացնում էր ռեժիսորներ, մյուսները` կամ դերասաներ էին կամ էլ նկարիչներ: Նրանք զարմացած էին`ինչես կարող էր երիտասարդ ռեժիսորը պրոֆեսիոնալ թատրոնում ներկայացում բեմադրել»:

Գոռը սակայն ցավում է` Հայաստանը հանդիսատեսի կարիք ունի, մինչդեռ Մոսկվայի թատրոնների նախասրահում հսկայական հերթեր են գոյանում, տոմսերը սպառվում են, բայց մարդիկ էլի են պահանջում: Այս երևույթը ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը այսպես է բացատրում. «Այնտեղ տեխնիկական հնարքներն ուղղակի հրաշալի են, օրինակ` հանդիսատեսը նստած է, և իր առջևով գնացք է անցնում, կամ էլ առաստաղի վրա մարդիկ են քայլում » :

Փառատոնը հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային ասպարեզում: Յուրաքնչյուր ներկայացումից հետո լինելու են քննարկումներ, որոնց առաջին անգամ կմասնակցեն նաև ԵՊՀ Արվեստաբանության ֆակուլտետի թեզիսները:
Փառատոնի առաջին ներկայացումը տեղի ունեցավ այսօր`  նոյեմբերի 23-ին, ժամը 18:00: Բեմադրվեց Գոռ Մարգարյանի «Լյուսիեն Լյուսիկ » -ը: Այնուհետև կկայանան թվով 8 այլ ռեժիսորների աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930