Օրվա լրահոսը

ԾԱՂՐՈՒԾԱՆԱԿԻ ԵՆԹԱՐԿՈՂՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ Է

Նոյեմբերի 19-ին Ղարաբաղի ՊԲ զորամասերից մեկում հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի

«Վերա»լսելը հակասահմանադրական ճանաչվեց

Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը բավարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Նշված հոդվածի 1-ին մասը սահմանում էր անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ

Դատարանը կանգնեց իրավապաշտպանների կողքին

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազության բողոքը՝  օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, 2010թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վոլոդյա Ղուկասյանի նախագահությամբ, բավարարել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու

ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

80-ամյա Մկրտիչ Տուլակյանի մասին հայկական մամուլը գրում է առաջին անգամ: Մ. Տուլակյանը Խորհրդային Հայաստանի ճանաչված մտավորականներից էր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կլառնետահարների խմբի կոնցերտմայստերը, կլառնետի հայկական դպրոցի հիմնադիրը: Սակայն, ցավոք, հայտնի մտավորականի մոտ «Առավոտին» տարել է դատարանների հետ կապված նրա մի պատմությունը: Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի 6/58 տանն է ապրում Մ. Տուլակյանը: Այդ տունը կառուցվել

6-րդ վարչության շները «դեբիլ» են

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետբյուջեից այդքան գումարներ դուրս գրվում իրավապահների «դեբիլ» ու հոտառությունը կորցրած շներին պահելու համար: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացի Ռոման Սարգսյանի հերթական դատավարությունը: Սա, կարելի է ասել, մի դատավարություն է, որտեղ ակնհայտորեն պայքար է գնում 2 գերատեսչությունների՝ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջեւ:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՅՈՒՋԵՆ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը գտնում է, որ մինչեւ չբարեփոխվի սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրությունը, պետական բյուջեի գումարները հենց այնպես վատնվելու են: Տիկին Հակոբյանը, որը տարիներ առաջ զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը եւ այսօր էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարն է, սեփական փորձով է համոզվել, որ մեր երկրում, մասնավորապես, սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրությունը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒԺԵՂԱՆԱ՞

Նոյեմբերի 22-23-ը Ծաղկաձորում լրագրողների համար Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը թեմայով սեմինար էր կազմակերպել ՏՄՊՊՀ-ն՝ գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ: GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթը նշեց, որ այսօր Գերմանիան Հայաստանի ամենակարեւոր գործընկերն է. «Ակնհայտորեն, Հայաստանից Գերմանիա արտահանումը շատ ավելի մեծ է, քան Ռուսաստան»: Սեմինարին հրավիրվել էին միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրեցին, թե տարբեր երկրներում ինչպես են աշխատում

ՀԱՆՔՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆԵՑԻՆ

2010 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի կունենա ՀՀ տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման եւ եկամուտների երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հանքային իրավունքի ձեւավորման առաջնահերթություն ստանալու ընդհանուր դասական աճուրդ: Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը աճուրդի մասին հայտարարություն է տարածել: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված

«Դե թող բոլորին էլ պատժի քաղաքապետարանը, է՞»

«Առավոտի» նոյեմբերի 20-ի համարում տեղ գտած «Համատիրության նախագահը ոտնահարո՞ւմ է բնակիչների իրավունքները» հրապարակմանն արձագանքելով՝ շենքի բնակիչ Աստղիկ Խաչատուրովան մեզ ներկայացրեց մի քանի նկատառումներ. «Հարեւանուհուս եւ իմ ներդրումներով վերջին շրջանում վերանորոգվել է մեր շենքի շքամուտքը՝ առաջինից մինչեւ չորրորդ հարկ (նախորդ հոդվածում արդեն նշել էինք, որ նրանք նույն հարկի բնակիչներ են եւ մուտքի ներսում շինարարություն են սկսել-

ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏԱՄՈՔՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ՞

Կոնյակ, գինի, օղի, շամպայն խմելուց, խոզի ազդր, ձկնկիթ ու երշիկեղեն ուտելուց հետո Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, լավ էր երեւում: Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենը նախագահին հավաստիացնում էր, որ իրենք մրցակից չունեն: Նախագահը հետաքրքրվեց, թե խանութում ի՞նչ արժե այդ շամպայնն ու զարմացավ, որ այն 1400 դրամ է: Իսկ այս տաղավարում Սերժ Սարգսյանը խմեց Իջեւանի գինիների հաջողության կենացը:

Հայաստանին ոչինչ չի՞ մնա

ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովում ամփոփիչ հայտարարություն է ընդունվել, որի 35-րդ կետի համաձայն, Դաշինքը կրկին հաստատել է, որ ընդունում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը եւ իր աջակցությունն է հայտնում այս հակամարտությունների կարգավորմանը: Հյուսիսատլանտյան դաշինքն իր հայտարարության մեջ խիստ անհանգստություն է հայտնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում շարունակվող հակամարտությունների վերաբերյալ՝ կողմերին կոչ անելով հակամարտությունը

Ի՞նչ պետք է անի Սեյրան Օհանյանը

«Ի՞նչ է, հրամանատարները չէի՞ն տեսնում, թե ինչ է կատարվում բանակում: Ինչո՞ւ չէին փորձում կանխել: Այսօր հրամանատարները չեն ցանկանում իրենց թերությունները ցույց տալ: Նրանք իրենք պետք է գտնեն իրենց թերությունները եւ ցույց տան, փորձեն շտկել, սակայն այսպիսի համակարգում նրանք վախենում են իրենց թերությունները ցույց տալ, իմանալով, որ դրա համար պատժվելու են: Հրամանատարները վստահ են, որ իրենք

Իսկ ո՞ւր է Վազգեն Մանուկյանը…

ՀՀՇ երիտասարդական կառույցի 26 անդամ վերջերս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Երեկ ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հաստատեց այդ փաստը՝ հավելելով, որ կուսակցությունից որեւէ մեկը դուրս չի եկել: Ըստ նրա, ՀՀՇ երիտասարդական թեւից հեռանալու դիմում ներկայացրածների մի մասը 35-45 տարեկան է, այսինքն՝ այլեւս չէին կարող համարվել երիտասարդական թեւի ներկայացուցիչ, մի մասը բանակ է

«ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ»

Ընտրական օրենսդրության համաժողովի երեկվա նիստը վերածվեց բուռն դիմակայության՝ ԱԺ ընդդիմադիրների եւ եվրոպական փորձագետների միջեւ: Վերջիններս դեմ են ընտրողների գրանցամատյանների հրապարակմանը՝ պատճառաբանելով քվեարկության գաղտնիության սկզբունքը: ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միասնական առաջարկն է՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները պետք է հրապարակվեն, պատճենահանվեն եւ փակցվեն ընտրական տեղամասում: Սակայն «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովի երեկվա նիստն ապացույց դարձավ՝

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ՝ 2 ՀԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Քենիայում իսկական ներքաղաքական ճգնաժամ է սկսվել երկու հայ եղբայրների՝ Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի պատճառով: HayNews.am-ը հղում անելով քենիական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում է, որ վերջիններս այդ երկրից արտաքսվել էին կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նրանց հիմնած Standard Group ընկերությունում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել: Անգամ խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծվել, որպեսզի ուսումնասիրեին եղբայրների գործունեությունը: Սակայն այնպես էր ստացվել, որ խորհրդարանական

ՔԿՀ ՊԵՏԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՈՒԶՈՒՄ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը դիմել է ԱՆ ՔԿՀ պետ Հ. Հարությունյանին: Նա նշել է, որ «լրատվամիջոցներով հայտնվել է, թե ս.թ. նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու նպատակով վերջինիս տեղափոխել են պատժախուց՝ առանց դատապարտյալների համար նախատեսված իրավունքների սահմանափակման: Նշվածի վերաբերյալ Ն. Փաշինյանը եւ իր փաստաբան Վ. Գրիգորյանը հայտարարություն են տարածել այն մասին, որ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱԿ-ԻՆ

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյին ուղղված՝ ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովին մասնակցելու հրավերը մերժող նամակում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել էր. «ՀԱԿ-ը եւ ցանկացած այլ քաղաքական ուժ, մտնելով այս քննարկման մեջ՝ ակամա լեգիտիմացնում է այն տեսակետը, որ արատավոր ընտրական համակարգի պատճառները կապված են «Ընտրական օրենսգրքի» անկատարության հետ, ուստի մասնակից

Քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվի

Երջանիկ Աբգարյանը համոզված է, որ իշխանությունները վրիժառությունը կտանեն մինչեւ վերջ: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հավատում նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հավանականությանը: Նրա համոզմամբ՝ անգամ Պրեսկոտի կոշտ հայտարարություններն այս հարցում օգնել չեն կարող, քանի որ այս իշխանությունները բնավ էլ ցանկություն չունեն քաղբանտարկյալներին ազատ արձակելու, պարզապես այդ հարցի շուրջ աղմուկն են մեծացնում: «Ամեն ինչ ցույց է

ՓԱԿ ՇՐՋԱՆ

Իշխանությունը ընտրություն է կեղծում, հետո օրենսգիրք է «բարեփոխում»,  նորից է կեղծում եւ բանտարկում կեղծիքի դեմ ըմբոստացողներին: Երեւանում երեկ ավարտվեց միջազգային կառույցների եւ ՀՀ Ազգային ժողովի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ընտրական օրենսգիրքը եւ միջազգային հեռանկարը» թեմայով երկօրյա համաժողովը: Դրան մասնակցում էին ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերի (բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի) ներկայացուցիչներ, այլեւ Վենետիկի հանձնախմբի փորձագետներ,

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՐՃՎԱՆՔԸ ՏԵՂԻՆ ՉԷ»

Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, անկախության 20 տարիների ընթացքում մշտապես եղել են նաեւ փաստաթղթեր ոչ ի նպաստ Ղարաբաղի, բայց դրանից «ղարաբաղցու վճռականությունը չի կոտրվել»: Ըստ որոշ վերլուծությունների՝ եթե իրոք Հայաստանը նախաձեռնող արտաքին քաղաքականություն է իրականացնում, ապա պետք էր, որ նախագահը գնար Լիսաբոն եւ հենց այնտեղ ասեր իր խոսքը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ամենեւին չի կիսում

ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ

«Ժառանգության» ներկայացուցիչները տպավորություններ են փոխանակում Ընտրական համակարգերի միջազգային հաստատության ծրագրի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մայքլ Գետոյի հետ: Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովի ընթացքում ամերիկյան փորձագետ Ջոն Յանգը նշեց. «Չիկագոյում էլ են ընտրողները հարություն առնում եւ քվեարկում»: Հետո Վենետիկի հանձնաժողովի փորձագետ Վադիմ Ժդանովիչն ասաց. «Բյուրեղյա մաքուր ընտրություններ չկան՝ խնդիրներ եղել են նաեւ Հոլանդիայի էլեկտրոնային քվեարկության համակարգում»: Եվ վերջապես՝

ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ ՁԵԶ

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ սեփական անձը սիրելը ամենեւին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը՝ այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:  Առաջարկված հարցերին տվեք «այո» կամ «ոչ» պատասխանները: 1. Գո՞հ եք ձեզանից. այո-5, ոչ-0: 2. Տրտնջո՞ւմ եք,

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ

Իրանի նախագահ Մահմհուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ աղջիկները պետք է ամուսնանան 16-17 տարեկան հասակում, իսկ տղաները՝ 20-ում։ Ահմադինեջադը միեւնույն ժամանակ քննադատել է բոլոր այն երիտասարդներին, ովքեր ամուսնանում են 24–26 տարեկանում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Տեղեկանալով Երեւանում մեր ընկերների՝ էմոների հանդեպ կիրառվող ապօրինությունների մասին, հանդես ենք եկել սույն հայտարարությամբ: «Ստեփանակերտի «Էմո»-ներն անհանգստացած են իրենց համախոհների ճակատագրով: Մենք դատապարտում ենք Երեւանում մեր ընկերների դեմ վերջերս կիրառվող ապօրինությունները: «Էմո»-ներին ոստիկանություն տանելու, նրանց հեռախոսները փորփրելու փաստեր են արձանագրվում: Մտնում են դպրոցներ, հավաքում երեխեքին ու հարցաքննում: Կրիմինալ են համարում վարդագույնի եւ սեւի թեթեւակի ներկայությունը

Երգչուհին կարեւորում է իր աշխատանքը

Լիլուն իրեն փորձել է տարբեր բնագավառներում «Մեծացել եմ այնպիսի ավանդական ընտանիքում, որտեղ Լիլիթիկը, այժմ՝ Լիլուն, իրավունք չուներ բեմ դուրս գալու եւ որոշակի տարիքի հասնելով՝ պետք է ունենար իր սեփական ընտանիքը»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Լիլուն: Նա պատմեց, որ ծնողները բնակվում են ԱՄՆ-ում եւ մասնագիտությամբ բժշկուհի մայրը, որը շատ լավ ձայն ունի, տիրապետում է երկու

«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ»

Ըստ Ալլադինի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է մասնակցել է թալանի, Սերժ Սարգսյանը վատ հեղինակություն ունի,   իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ սիրուն «ֆիգուրա»: Գոյություն ունի մի շատ հայտնի կայք՝ www.akinator.com, որտեղ լամպից դուրս եկած Ալլադինը կարողանում է հարց ու պատասխանի միջոցով գուշակել, թե ում ես պահում մտքումդ: Կայքի այցելուն կարող է իրական եւ ոչ իրական ցանկացած կերպար մտքում պահել՝

ՀԵՐԹԱՓՈԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԻ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն օրերս նվաճեց Ռուսաստանի գավաթը, պատրաստվում է դեկտեմբերի 17-19-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններին, որից հետո մեկնելու է Հոլանդիա եւ Գրոնինգենում հանդես է գալու շախմատի ավանդական բաց մրցաշարում: Իսկ մինչեւ 16 տարեկաններ Կարեն Հ. Գրիգորյանը, Ռոբերտ Աղասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը մարզիչ, գրոսմայստեր Արսեն

ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ԿՄԻԱՆԱ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՆ

Լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը նոյեմբերի 20-ին հատուկ հրավերով մասնակցելու էր Ռուսաստանի Ազով քաղաքում անցկացված Ռոստովի մարզի առաջնությանը, որը նվիրված էր աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Նիկոլայ Յակովենկոյի հիշատակին: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի անդամն այդ մրցմանը չի մասնակցել եւ այսօր ժամանում է Հայաստան: Նա շուրջ մեկ ամիս մեր ազգային

Հայկական ֆուտբոլի լավագույնները՝ ըստ «Առավոտի»

ՀՖՖ-ի հայտարարած՝ Հայաստանի 2010 թ. «Լավագույն ֆուտբոլիստի» եւ «Լավագույն մարզչի» որոշման համար քվեարկությունը նոյեմբերի 20-ին ավարտվեց: Եւ եթե լավագույն մարզչի ընտրության համար ցանկն ինքնըստինքյան խիստ սահմանափակ էր, ապա ֆուտբոլիստի պարագայում ՀՖՖ-ն ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ցուցակ, որում տեղ էին գտել 3 ակումբների ներկայացուցիչներ՝ Հրայր Մկոյան ու Էդնեյ Դե Օլիվեյրա («Միկա»), Հովհաննես Համբարձումյան, Էդուարդո Դոս Սանթոս

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԵԼ ԿԻՊՐՈՍ

Երեկ Լիմասոլում մեկնարկեցին ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությունները, որոնց մասնակցելու համար շաբաթ օրը մեր չորս հավաքականները մեկնել են Կիպրոս: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր ծանրորդներից ակնկալիքները բավականին մեծ են, քանի որ մարզիչները մրցավայր տարել են միայն նրանց, ովքեր ի վիճակի են պայքարել մրցանակային տեղերի համար, կամ առնվազն բարձր տեղեր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031