Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսով. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերությանը

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացվեց «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը` համագործակցություն հանուն բարգավաճման, կայունության եւ անվտանգության. Տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնությունները» խորագրով համաժողով: Այն ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող եւ ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում հինգերորդն է: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը,

Ֆինանսների նախարար. «Տրիլիոնային ավելացումներն իրատեսական չեն»

Կառավարությունն այսօր ներկայացրեց 2012թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը: Ըստ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ փոփոխությունների արդյունքում եկամուտները ու ծախսերը ավելացել են 1,6 միլիարդ  դրամով: «Եկամուտները կկազմեն  911,6 միլիարդ դրամ, ծախսերը՝  1 տրիլիոն 44,1 միլիարդ դրամ,  իսկ դեֆիցիտը ՝ 132,5 միլիարդ դրամ»,- ասաց պարոն Գաբրիելյանը: Անդրադառնալով ԱԺ -ում անցկացված պետբյուջեի քննարկումներին՝ նա ասաց, որ պատգամավորներից

Կառավարությունն առաջարկում է ամլացնել պեդոֆիլներին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը: Կառավարությունն առաջարկում է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառել ոչ միայն հարկադիր բուժում, այլ քիմիական ճանապարհով ամլացում: Նախագծի մասին մանրամասնում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ  

Երեխաները զարդարեցին տոնածառը

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր Սուրբ Ծննդյան սկիզբը ազդարարող տոնածառի զարդարման բարեգործական միջոցառումը, որին մասնակցում էին «Օրրան», «Աստղիկ», «SOS մանկական գյուղ» հասարակական կազմակերպությունները: Մոտ 50 երեխաներ պատրաստեցին թխվածքներ ու քաղցրավենիք: Այնուհետեւ նրանք երգեցին Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր: Ամենավերջում բոլոր երեխաները հավաքվեցին տոնածառի շուրջը՝ երազանք պահելու, տոնածառը իրենց քաղցրավենիքներով զարդարելու: ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ուղերձ աշխարհին՝ 100 համերգով

ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին 100 համերգից բաղկացած համերգաշարի անդրանիկ համերգը: Երեկ այս առիթով հրավիրված ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ համերգաշարին կմասնակցեն նաեւ օտարերկրյա արվեստագետներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

Գրողական ընտանիքներ

Արփի Ոսկանյանն ու Համբարձում Համբարձումյանը մտերմացել են ՆՓԱԿ-ի կինոդիտումների, ապա «Ոսկե ծիրանի» շրջանակներում: «Գնում էինք իրար հետ կինո նայելու, հետո ուշ էր լինում, ես «ստիպված» ուղեկցում էի իրեն տուն,- հիշում է Համբարձումն ու ավելացնում,- մեր պատմությունը կապված է ֆիլմի հետ եւ ինչ-որ իմաստով կարելի է ասել՝ ֆիլմ է»: Գրողների միությունում են ծանոթացել: «Արփին այդ շրջանում

Կապտանռնագույն երազանք՝ Երեւանի կենտրոնում

Նոյեմբերի 29-ը երկրագնդի կապտանռնագույն հատվածի համար տարվա թիվ մեկ տոնն է. 1899 թվականի հենց այդ օրը հեռավոր Կատալոնիայում շվեյցարացի, բրիտանացի, կատալոնացի ու իսպանացի մի շարք ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ հիմնեցին «Բարսելոնան»: Դժվար թե այն օրերին որեւէ մեկը պատկերացներ, որ 112 տարի անց Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում մի խումբ հայեր՝ Դավիթ Խոջասարյանի գլխավորությամբ, կստեղծեն իրենց «Բարսելոնան»

ՄԿՈՒԶԱԿ-ից մինչեւ սոցգործընկերություն

Հարցազրույց ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն, կրթության ազգային փորձագետ Մարինե Հակոբյանի հետ Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ 2 տարի առաջ չկար մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգին աջակցության եւ որակի երաշխավորման՝ պետության կողմից հովանավորվող որեւէ ծառայություն։ Ցանկացած երկրում, հատկապես եթե այն գտնվում է բարեփոխումների ճանապարհին, պարտադիր է ՄԿՈՒ համակարգին աջակցող կառույցի առկայությունը: 2008թ. ստեղծվեց Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության

«Չկրակել՝ սա դաշնակահարն է»

Կամ՝ ինչպես ճանաչված դաշնակահար Հմայակ Հովհաննիսյանը ազատ ստեղծագործելու համար «փախավ» Հայաստանից: Խորհրդային գաղափարախոսությունը հայրենիքի դավաճան կամ էլ փախչողներ էր կոչում նույնիսկ այն անվանի արվեստագետներին, ովքեր որոշակի տարաձայնություններ ունենալով գործող ռեժիմի հետ, հեռանում էին երկրից: Նրանցից շատերը, իհարկե, այլախոհներ չէին, այլ մարդիկ, ովքեր նախընտրում էին ազատ ստեղծագործելը: «Առավոտի» զրուցակցին՝ ԽՍՀՄ-ում եւ արտերկրում ճանաչված դաշնակահար Հմայակ Հովհաննիսյանին

«Եվրատեսիլի» կազմակերպիչները գրաքննո՞ւմ են լրագրողների ցանկը

Նոյեմբերի 15-ին, 15-անց 3 րոպեին (էլեկտրոնային նամակները պահպանված են) «Առավոտի»՝ իմ էլեկտրոնային հասցեից հավատարմագրման հայտ ուղարկեցի իմ եւ Հռիփսիմե Հովհաննիսյանի անունից՝ մեր անձնագրերի պատճեններով, իսկ նույն օրը մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչներից ստացված պատասխանից ժամեր անց, ուղարկեցի նաեւ մեր երկուսի լուսանկարները: Իմ գործընկեր Հռիփսիմե Հովհաննիսյանը 3 օր առաջ զանգահարել էր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Արտակ

Գազից հրաժարված արմավիրցիներին չի գայթակղում վարկ վերցնելու հնարավորությունը

Էլիտար վառելիքը, վարկային գիծն ու գազահամակարգի՝ տաքանալու այլ միջոցների դիմող բաժանորդները Հերթական ձմեռը հերթական ծանր շրջանն է հատկապես մարզաբնակների ու գյուղաբնակների համար. գումար աշխատելու հնարավորությունները պակասել են, ծախսերը՝շատացել: Եթե տաք սեզոնին բնակչության զգալի մասն իր ընտանիքի օրվա հացը մի կերպ վաստակում էր սրա-նրա շինարարությունում օրավարձով աշխատելով, գյուղմթերքի առուծախով, սեփական հողը մշակելով կամ ուրիշի հողի վրա մշակ

Դեպքից հետո ստուգվե՞լ էր զորամասի դեղարկղը

ՀՀ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում շարունակվեց վաշտի հրամանատար, վկա Գագիկ Ուդումյանի հարցաքննությունը: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին, թե ինչ միջոցներ եք ձեռք առել կանոնադրային վատ հարաբերությունները կարգավորելու համար, վկան ասաց, որ տեղեկացրել է գումարտակի հրամանատարությանը: Այն հարցին էլ, թե գումարտակի հրամանատարը գիտե՞ր իր պաշտպանյալի՝

Առաջնեկը չի ուզում մոռացված լինել

Մեզանից շատերին ծանոթ են այն պատմությունները, երբ երկրորդ երեխայի ծնվելը առաջնեկի մոտ վարքային կտրուկ փոփոխությունների պատճառ է դառնում: Առաջին երեխան չի ուզում լինել մոռացված կամ ուշադրությունից զուրկ:  Երեխան սկսում է կապրիզներով, արցունքներով, գոռոցներով ուշադրություն գրավել իր վրա, խանդում է.  իր մայրիկն այժմ ժամանակի մեծ մասը անցկացնում է նորածնի հետ: Հոգեբան Նելլի Սահակյանը պնդում է, որ

Կեսօրից հետո կանչ չե՞ն ընդունում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները որոշել են, որ իրենք կեսօրից հետո այլեւս որեւէ քաղաքացու կանչ չեն ընդունելու: Երեկ Քանաքեռ համայնքի բնակիչներից մեկը ժամը 12.30-ի սահմաններում զանգահարել է այս պոլիկլինիկայի ընդունարան եւ խնդրել, որ կանչ գրեն իր դպրոցահասակ երեխայի համար, քանի որ երեխայի մոտ նկատվել է ջրծաղիկ հիվանդության նախանշաններ, սակայն ընդունարանից քաղաքացուն մերժել են՝

Շիրակում ամենածույլը Ողջիի գյուղապե՞տն է

Այսպիսի գնահատական է տալիս Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետը Երեկ «Առավոտը» Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին խնդրեց առանձնացնել տարվա ամենածույլ ու «ամենաթասիբով» գյուղապետերին: Մարզպետարանի պաշտոնյայի կարծիքով՝ ամենաքիչ աշխատանք կատարածը Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղի գյուղապետ Սարգիս Ավագյանն է, որը չի ապահովում սեփական եկամուտների հավաքագրումը: «Եթե նրան հարցնենք, կասի՝ ես աշխատում եմ, բայց գոյություն ունի ՏԻՄ

ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները միավորվեցին

ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները, հանդիսանալով Ռամկավար Ազատական գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները, այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հայտարարեցին միավորման գործընթացի մասին: ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը ստորագրեցին կուսակցությունների միավորման մասին հուշագիր: Հ. Ավետիքյանը չբացառեց առաջիկա ընտրություններին միասնական ձեւաչափով մասնակցելը: Ասուլիսի մանրամասները` քիչ անց:

«Հայր մեր, որ երկնքում ես»

Աղոթում են ՄԻԱՎ-ով ապրող երեխաները  «Երբ իմացա, որ վարակակիր եմ, կյանքը ինձ համար էդ պահին վերջացավ: Հույսս միակ երեխաս էր, աղջիկս այդ ժամանակ 6 տարեկան էր, ես մեջս ուժ գտա ու որոշեցի ապրել ոչ թե իմ, այլ միայն իր համար, որովհետեւ ես ամեն րոպե սպասում էի մահվան, սպասում էի, որ մահը ուր որ է՝ կգա:

Անհետաքրքրությու՞ն ֆիլմերի նկատմամբ, թե՞` անտեղյակություն

ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում անցկացվեց «Ուսանողական ոսկե ծիրան» ծրագրի բացման արարողությունը: Փառատոնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համատեղ իրականացնում են փառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպվում է առաջին անգամ, իրականացվում է հայաստանյան մի քանի բուհերում ևս: Բացմանը ներկա էին շատ քիչ ուսանողներ, որը չզարմացրեց նույնիսկ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն

Գոռացին, հայհոյեցին, քվեարկեցին

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը Ազգային ժողովի համար երեկ «չարչարանաց չորեքշաբթի» էր: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սկսված արտահերթ նիստը անցավ բավականին դժվարանցանելի պայմաններում: Եթե պատգամավորների ներկայության հարցը ի վերջո լուծվեց եւ նիստի սկզբից մեկ ժամ անց արդեն խորհրդարանում էին ութ տասնյակի չափ պատգամավորներ, ապա ակտիվության հարցը համառորեն չէր լուծվում, ավելի ճիշտ՝ ակտիվություն էին ցուցաբերում անձինք, որոնք ավելի

Նյու-Յորքում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների հետ միասին կալանավորվել է նաեւ Գամբինո կլանի պարագլուխը

Նյու- Յորքում եւ նրա արվարձաններում կալանավորվել են իտալական մաֆիայի Գամբինո եւ Բոննանո գանգստերական հայտնի կլանների անդամներ, նաեւ նախկին ԽՍՀՄ երկների ներգաղթյալներ: Կալանավորվածները` թվով 20 հոգի,  մեղադրվում են   Կունիսի եւ Լոնգ-Այլենդի գիշերային ակումբներում աշխատելու նպատակով Ռուսաստանից եւ Արեւելյան Եվրոպայից կանանց` ԱՄՆ ապօրինի տեղափոխմանը նպաստելու համար: Նյու-Յորքի Հարավային մարզի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կալանավորվածների

Գործակալնե՛ր, ինքնաբացահայտվեք

Մոտավորապես այս էր Աշոտ Մանուչարյանի առաջարկը՝ ի պատասխան  «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը Նոյեմբերի առաջին կեսին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրինագիծը: Հակիրճ հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է իրավական սահմանում տալ գաղտնազերծմանը՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ու գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ

Առաջ՝ դեպի կապիկացում

Մի քանի տարի առաջ, երբ ես մասնավոր զրույցում ասացի, որ Շմայսի նման մարդիկ չպիտի Ազգային ժողովի պատգամավոր դառնան, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ պատասխանեց. «Այո, նա չի կարող լիարժեք պատգամավոր լինել, բայց նա ավելի լավն է, քան որոշ՝ համեմատաբար կիրթ դեմագոգներ, որոնք այս երկրի համար մատը մատին չեն խփել, իսկ Շմայսը մեր հողի համար արյուն է

1.12.2011

Եվգենի Ատարով. «Ճակատագիրը Լեւոն Արոնյանի հանդեպ բարեհաճ չէր ի սկզբանե»

Ռուսաստանցի ճանաչված շախմատային մեկնաբան Եվգենի Ատարովը, անդրադառնալով Տալի հուշամրցաշարին, նշում է, որ չնայած Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով չհաղթեց, միեւնույն է, աշխարհի ամենահզոր գրոսմայստերների պայքարում նա էր լավագույնը: «Ճակատագիրը միշտ չէ, որ արդար է լինում: Իսկ Լեւոնին այն հենց սկզբից անհավասար պայմանների մեջ դրեց հաղթողի գլխավոր հավակնորդների մեջ. գրեթե այնպիսի, ինչպիսին լինում է

«Երջանկության ուղետոմս». Լավագույն ընկերուհու նվերը

  26-ամյա Մարիամն երբեք լավ ընկերների պակաս չի ունեցել: Չնայած ավելի երիտասարդ տարիքում մարդկանց հարցում շատ է սխալվել, բայց տարիների հետ կյանքը սովորեցրել է` ապրել առանց վարդագույն ակնոցի: Ինքն է այդպես ասում: Պատմում է` կյանքի դժվարին ճանապարհին, երբ Մարիամը հոգեպես ճնշված էր, օգնության հասավ իր ընկերուհին` Էլիզան:  «Երբ դպրոցն ավարտեցի, շատ էի ցանկանում ուսումս Ամերիկայում

Պայմանագրային զինծառայողները գողացել էին կոշիկ եւ «Մանե» կոնյակ

Երեկ աշխատանքային օրվա երկրորդ կեսին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում նախագահող Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ շարունակվեց պայմանագրային զինծառայողներ Սասուն Ավանեսյանի եւ Գրիշա Սողոմոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նրանցից Սասուն Ավանեսյանը դատապարտվել է 5 տարվա, իսկ Գրիշա Սողոմոնյանը՝ 3 տարի 6 ամիս ազատազրկման: Նրանք մեղադրվել են զինմասի պահեստամասից

Քըրք Քըրքորյանը երիտասարդ տարիներին եղել է բռնցքամարտիկ

Ամերիկաբնակ հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, որն աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակի մշտաբնակներից է՝ դեռ պատանի հասակում ամենից շատ երազել է դառնալ բռնցքամարտիկ: Նպատակին հասնելու համար նա 8-րդ դասարանից թողել է հանրակրթական դպրոցը եւ հաճախել մարզումների: Սակայն կենսագիրները շատ քիչ բան են ասում Լաս Վեգասի ամենահայտնի բիզնես դեմքի`հյուրանոցների, կազինոների եւ բարձրակարգ ավիաընկերության սեփականատիրոջ, երիտասարդ տարիների մասին:

Ֆրանսիացի Լը Կամյուն իր ձուն դատարանի վճռով պետք է թողնի Հայաստանում

Անդրե Լը Կամյուն եկել էր Հայաստան սուրբ նպատակներով: Նա իր հետ բերել էր «Դուքս դը Բեռիի թանկագին ժամերը» հին ձեռագիրը: Մեր հյուրը նպատակ ուներ թանկագին ձեռագիրը մագաղաթի վրա «ձգել», զարդարել ոսկի գեղագրությամբ: Լը Կամյուն հանդիպել էր վարպետ Սերգեյ Օկոեւի հետ եւ կնքել միաժամանակ երկու պայմանագիր: Առաջին պայմանագրի համաձայն, վարպետը պետք է վերոհիշյալ ձեռագիրը տեսքի բերեր,

Թոշակառուն իր մեքենան կնվիրի մանկապարտեզի

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից կենսաթոշակառու Մելսիկ Մատինյանը դժգոհ է , որ իր 1983 թվականի արտադրության «ՎԱԶ-2103» մեքենան պետական պարտադիր ապահովագրելու համար տարեկան վճարում է 25 հազար դրամ. «Անցյալ տարի վարկ եմ վերցրել, մեքենան ապահովագրել: Եթե այն ապահովագրում եմ՝ երկու ամիս սոված եմ մնում»: Թոշակառուն վկայում է, որ իր հին, բայց սարքին մեքենայով տարեկան ընդամենը 1000

Ավտովթար.կա 4 վիրավոր, որոնցից մեկը Խաչատուր Սուքիասյանի ազգականն է (ֆոտոշարք)

Այսօր` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Երեւանի Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանի կողմից վարած «ԶԱԶՍԵՆՍ» մակնիշի Տ 6954 համարանիշի եւ «Մերսեդես Բենց» մակնիշի 81 ՍT 111 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «ԶԱԶՍԵՆՍ»-ի վարորդը եւ ուղևորներ` «Լոյալ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031