Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլի» կազմակերպիչները գրաքննո՞ւմ են լրագրողների ցանկը

Դեկտեմբեր 01,2011 13:50

Նոյեմբերի 15-ին, 15-անց 3 րոպեին (էլեկտրոնային նամակները պահպանված են) «Առավոտի»՝ իմ էլեկտրոնային հասցեից հավատարմագրման հայտ ուղարկեցի իմ եւ Հռիփսիմե Հովհաննիսյանի անունից՝ մեր անձնագրերի պատճեններով, իսկ նույն օրը մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչներից ստացված պատասխանից ժամեր անց, ուղարկեցի նաեւ մեր երկուսի լուսանկարները: Իմ գործընկեր Հռիփսիմե Հովհաննիսյանը 3 օր առաջ զանգահարել էր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Արտակ Վարդանյանին՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է հավատարմագրումը եւ ե՞րբ են հանձնվելու մեր անցաթղթերը: Արտակը պատասխանել էր, որ դրանք կարելի է վերցնել «Անի պլազայից», իսկ այնտեղից ասել էին, թե Արտակը դրանք տարել է մարզահամերգային համալիր: Մարզահամերգային համալիրում Հռիփսիմեին «Եվրատեսիլի» տղաներից մեկ ուրիշը՝ Տիգրան Դանիելյանը պատասխանել էր, թե մեր անցաթղթերը չկան, եւ եթե նույն պահին լուսանկարները ուղարկվեն [email protected] հասցեին, հաջորդ օրն իսկ պատրաստ կլինեն անցաթղթերը: Երեկ, սակայն, լուսանկարներն ուղարկելուն պես պատասխան-նամակ ստացանք, որ մենք ուշացել ենք, հավատարմագրումը, որն իրականացնում է Եվրոպական հեռարձակողների միությունը (բայց, չգիտես ինչու, pressjesc@armtv.

com հասցեի վրա նամակներ ստանալով), ավարտվել է մեկ շաբաթ առաջ: Դրանից հետո Հռիփսիմե Հովհաննիսյանը կրկին զանգեց Տիգրանին, ով կրկին վստահեցրեց, որ առավոտյան մեր բայջերը պատրաստ կլինեն, ինչին քիչ էինք հավատում: Փաստորեն «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչների անփութության պատճառով մշտապես այդ մրցույթին անդրադարձած լրատվամիջոցի ներկայացուցիչները զրկվում են հավատարմագրումից եւ միջոցառմանը ներկա լինելուց: Կամ էլ կատարվածի մեջ միտում կա՝ ամեն ինչ հատուկ է արվել: Ի դեպ, Հռիփսիմե Հովհաննիսյանին փորձել էին «համոզել», թե իրենք ոչ մի կապ չունեն եւ Եվրոպական հեռարձակողների միությունը հարմար չի գտել, որ «Առավոտը» լուսաբանի մանկական «Եվրատեսիլը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031