Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար.կա 4 վիրավոր, որոնցից մեկը Խաչատուր Սուքիասյանի ազգականն է (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 01,2011 11:50

Այսօր` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Երեւանի Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար են բախվել 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանի կողմից վարած «ԶԱԶՍԵՆՍ» մակնիշի Տ 6954 համարանիշի եւ «Մերսեդես Բենց» մակնիշի 81 ՍT 111 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով «ԶԱԶՍԵՆՍ»-ի վարորդը եւ ուղևորներ` «Լոյալ Ինտենս» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 28-ամյա Կարեն Մազմանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր, Վանաձորի բնակիչ, 25-ամյա Արթուր Առուստամյանը եւ «Վ և Լ» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Վահե Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

«Մերսեդես Բենց»-ի վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշ Վանյանը: Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Քննչական բաժինը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու դեպքի վայրից փախուստի դիմած «Մերսեդես Բենց»-ի վարորդին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ռազմիկ Սուքիասյանը ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին է:
PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031