Օրվա լրահոսը
Այն, որ Ծառուկյանի համախոհները ծեծել են՝ խանգարող հանգամանք չէ ՀԱԿ անդամի համար
2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Գուրգեն Եղիազարյանն իր որդու հետ միասին Աբովյան քաղաքում բռնության էր ենթարկվել: Եվ այն ժամանակ ՀԱԿ-ի կողմից տեղեկություններ էին հրապարակվում, թե ծեծողները Գ.Ծառուկյանի համախոհներն են եղել: Արդյոք այս հանգամանքն անձամբ Գ.Եղիազարյանին չի՞ խանգարում ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: «Ամենեւին: Ավելի լուրջ, ավելի մեծ նպատակներ կան, քան այդ ընդհարումը: Որ իշխանափոխություն լինի»,-
Ավելի քան 50 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից
«Առավոտի» տեղեկություններով՝ շուրջ 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ հանձնել իրենց վկայականները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը եւ «Ջերմուկի Համոն», նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի
«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան
Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար: Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչ–որ մասնագիտության տեր դառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը: – Չէ, դերասան դառնալս կարելի է
«ԷյԲիՍի» Դոմենի սերվերը չի կոտրվել
Այսօր առավոտյան տեղեկացրել էինք EMPORIUM ամսագրի տարածած հաղորդագրության մասին, որում նշված էր ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական 99 կայքերի մասին: Ավելի ուշ մեր կայքում տեղադրել էինք նաեւ ադրբեջանցիների «ջարդած» հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը: PcNews.am-ի փոխանցմամբ, «ԷյԲիՍի» Դոմեն ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 27-28-ի ընթացքում ադրբեջանական հաքերական խմբի կողմից ադրբեջանական IP հասցեներից հարձակում է իրականացվել իրենց
Ոստիկանապետի նոր հրամանները
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը ուղարկվելով կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը նշանակվել է Հրազդանի
Սա ՀԱԿ առաջնորդի առաջին հաճոյախոսությունը չէր ԲՀԿ հասցեին
Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի հայտնությունը դարձավ ոչ թե իրավաքաղաքական հիմքերի մասին այն հռչակագիրը, որը ՀԱԿ-ը ներկայացրեց՝ հիմնավորելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը, այլ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության, նրա քաղաքական նախկին ու գուցե նաեւ ապագա հենարանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար
Արարատ Զուրաբյանն անուղղակիորեն հակադարձեց ՀԱԿ ներկայացուցչի մեղադրանքին
Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Ազատություն» ռ/կ-ի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հակադարձող հարցին, թե՝ Հայ ազգային կոնգրեսն էլ լքողներ եղան, այդ թվում՝ նախընտրական շտաբի անդամներ ու ղեկավարներ, ուրեմն ի՞նչ է՝ վիճակը ՀԱԿ-ում այդպես վա՞տ է, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց. «Գնացած մարդիկ ունեցել են շատ լուրջ բիզնեսներ
«Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը: Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցինք Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը: Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի
Նամակ Վրաց նախագահին. դժգոհում են Վահագն Չախալյանի ձերբակալությունից
Վահագն Չախալյանն այսօր դարձավ 30 տարեկան: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն է: Վրացական դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 28-ին, Թամանյանի արձանի մոտից կազմակերպվել էր երթ` Հայաստանում Վրաստանի դեսպանություն: «Նպատակն է` հայտնել մեր դժգոհությունը Վահագն Չախալյանի ձերբակալության վերաբերյալ, ով ձերբակալվել
Բջջայինը լիցքավորելու ենք ձայնով
Globalnet.ru-ն հայտնում է` շուտով հնարավոր կլինի լիցքավորել բջջայինի մարտկոցը ձայնով: Էներգիայի աղբյուր կարող է դառնալ ցանկացած աղմուկ, նույնիսկ` երաժշտությունը: Ինչպե՞ս է այն աշխատում. հիմքում ընկած են միկրոսկոպիկ օքսիդը և ցինկը, երբ սարքի կողքին առաջանա է ձայնի աղբյուր, միկրոսխեման զգալու է: Արդյունքում մենք ստանում ենք էներգիա, որով էլ և կլիցքավորվի բջջայինի մարտկոցը: Պատրաստեց՝ Արամ Արարատյանը
Ադրբեջանի կրոնական առաջնորդը Ալիեւին բազմիցս ասել է, որ պատերազմը հարցի լուծում չէ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ
ԱՄՆ դեսպան. «Մի օր կգամ Գյումրի ու այստեղից գնացքով կուղևորվեմ Ղարս, սա է իմ նպատակը»
Այսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա.Հեֆերնը: Նա նախևառաջ ծաղկեպսակ դրեց Ֆրիդ Սողոյանի հեղինակած՝ երկրաշարժի զոհերի հուշաքանդակին, այնուհետեւ եղավ Գյումրու տեխնիկական գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում: Aravot.am-ի հետ զրույցում, կիսելով իր տպավորությունները, դեսպանն ասաց, որ թեև ինքը նոր մարդ է Հայաստանում, սակայն կարծում է, որ գյումրեցիները ուժեղ ու հնարամիտ ժողովուրդ
Պատրիարք Կիրիլին Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է
Սեյրան Օհանյան. Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր: Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա: Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել
Դալմայի այգիներում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որի մոտ թափված են եղել ներարկիչներ (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր` նոյեմբերի 28-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին ու հայտնել, որ Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` կիսակառույց մի շինության մեջ, կա տղամարդու դիակ: Նշված վայր են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Ռիհաննայի արգելված հոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռիհաննայի «We found love» տեսահոլովակը ֆրանսիայի հեռուստադիտողները կարող են դիտել միայն երեկոյան ժամը տասից հետո. պատճառը երգչուհու տեսահոլովակում առկա բաց տեսարաններն են: Ֆրանսիայի Հեռուստատեսության եւ ռադիոյի կոմիտեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ Ռիհաննայի տեսահոլովակները հատկապես «We found love»-ը ունեն անպարկեշտ բովանդակություն: Հատկապես վերջինում՝ Ռիհաննան ինքնակործանման ուղին է ցույց տալիս. ծխում է, խմում, գողություն անում, սեքսով
Կոտայքի մարզպետը կառաջադրվի պատգամավորության թեկնածու
Մեր հավաստի տեղեկություններով, Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ԲՀԿ-ն ինքնուրույնություն է դրսեւորում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «ԲՀԿ–ն՝ լինելով կոալիցիայի մեջ, ինքնուրույնություն է դրսեւորում, եւ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի, որովհետեւ, շատ ակնհայտ է, որ դոմինանտ ուժը կոալիցիայում՝ Հանրապետականը, փորձում է այնպես անել, որպեսզի կոալիցիայի մեջ գտնվող կուսակցությունները բոլորը
Երեւանի բակերում կտեղադրվեն խաղահրապարակներ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բակային տարածքներում մանկական խաղերի տեղադրման ծրագրին` հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել եւ ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաեւ հնարավոր ներդրողների հետ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել
«Արաբկիրի» մի մասում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման փ. 1 շենքի, Կիևյան փ. նրբանցքի, Սևաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Շապիկը ճղել է պետք գործով եւ ոչ՝ խոսքով. ընդդիմության թեւերից մեկի ներկայացուցիչը՝ ՀԱԿ-ի մասին
«Խոսքերով կարելի է շապիկը ոչ թե կեսից ճղել, այլ 65 տեղով ճղել , պատռել, բայց էականը գործով դա անելն է, ուստի, կարծում եմ, խոսքի ետեւից պետք չի ընկնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում բացատրելով՝ արմատակա՞ն ընդդիմություն է արդյոք ՀԱԿ-ը, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով էլ, ՀԱԿ-ը փորձում է նոր մեթոդներ
Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին (տեսանյութ)
Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության անգլերեն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացված է հաղորդավար Քամալ Սանտամարիայի և Վարդան Օսկանյանի զրույցի հայերեն թարգմանությունը: -Moody’s-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ի՞նչ եք կարծում` սա Հայաստանի տնտեսությա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ Եվրոպայի
Բլոգերները Երեւանի քաղաքաշինական խնդիրների մասին
«Ինձ շատ, շատ է զայրացնում Երեւանը: Ավելի ստույգ՝ ոչ թե ինքը, այլ թե ինչի են այն վերածում,- գրում է բլոգեր «yozhezavrik»-ը- Ինձ չեն ուրախացնում փողոցները, ինձ կատաղեցնում է ամեն նոր անճոռնի նորակառույցը՝ կառուցված քաղաքի կենտրոնի ինչ-որ բակում, այնտեղ, որտեղ ժամանակին ինչ որ մեկի թթի ծառն էր: Ինձ կատաղեցնում է, որ իմ քաղաքը դադարում է լինել
«Առավոտ երիտասարդականը» պատասխանում է (ձայնագրություն)
2011 թվականի նոյեմբերի 21-ին «Առավոտ երիտասարդականը» հոդված էր տեղադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ-ի պաշտոնաթերթ «Էկոնոմ plus» պաշտոնաթերթի մասին: Հրապարակումը բանավեճի տեղիք է տվել. Այն հարցին, թե արդյոք պաշտոնաթերթում չճշգրտված նյութեր են տպագրվել, ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը պատասխանել է այսպես (մեջբերումը նույնությամբ),- «Մի անգամ անանուն ինչ-որ գրադարանի էր վերաբերվում, ուղղակի ես չփորձեցի խորանալ, որովհետև
Լուր Լոնդոն մեկնողների համար՝ գործադուլի պատճառով օդանավակայանը կարող է կաթվածահար լինել
Heathrow օդանավակայանը, ըստ BBC-ի՝ խնդրել է ավիաընկերություններին այս շաբաթ կիսով չափ նվազեցնել ուղեւորների քանակը՝ փորձելով նվազագույնի հասցնել այն վնասները, որին հանգեցնելու է գործադուլը: Չորեքշաբթի հնարավոր են չվերթների 12 ժամանոց հետաձգումներ, քանի որ ներգաղթի ծառայության աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել՝ բողոքելով կենսաթոշակների առնչությամբ կատարվող փոփոխություննների դեմ: «Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչն ասել է, թե անում են ամեն ինչ՝
Հովհաննես Չեքիջյան. «Մուրազը մնացել է սրտումս»
«Առավոտը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի արդեն կես դարյա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանից հետաքրքրվեց, թե ստեղծագործական առումով ի՞նչ անկատար իղձ ունի: ՙԹումանյանի խոսքերով ասեմ. մուրազը մնացել է սրտումս: Երազում եմ երգչախմբիս միջոցով հայ երգին եւ մեր կատարողական արվեստին ծանոթացնել Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Փաստորեն, ստացվում է՝ 4 մուրազ ունեմ՚,- ասաց մաեստրոն:
Գրագե՞տ է ասելը «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ»
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կազմակերպած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեց մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում: «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանը եւ այլք խոսեցին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հիմնական տեղեկատվության, փոխանցման ուղիների, բուժման, կանխարգելման, լրատվամիջոցների դերի, լրատվության ճիշտ աղբյուրների, ճիշտ բառապաշարի օգտագործման կարեւորության եւ այլնի մասին:
Մանվել Բադալյան. «Պետական պաշտոնը բիզնես չէ»
«Քաղծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով դժվար կլինի հաղթել քննություններում: «Հայելի» ակումբում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ քաղծառայության մրցույթում 32 անգամ հաղթող ճանաչվածը այդպես էլ ոչ մի տեղ չի ընդունվել աշխատանքի: Մանվել Բադալյանի խոսքերով,սահմանափակվել է հաղթողների քանակը եւ գնահատման մոդելը: Այսինքն՝ 3 անձից ավելին հաղթող չեն կարող ճանաչվել:


















































