Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Չեքիջյան. «Մուրազը մնացել է սրտումս»

Նոյեմբեր 28,2011 16:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առավոտը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի արդեն կես դարյա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանից հետաքրքրվեց, թե ստեղծագործական առումով ի՞նչ անկատար իղձ ունի: ՙԹումանյանի խոսքերով ասեմ. մուրազը մնացել է սրտումս: Երազում եմ երգչախմբիս միջոցով հայ երգին եւ մեր կատարողական արվեստին ծանոթացնել Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Փաստորեն, ստացվում է՝ 4 մուրազ ունեմ՚,- ասաց մաեստրոն:

Խոսելով այսօրվա հայ մշակույթի մասին ընդհանրապես՝ նա նեղսրտեց, որ ինչպես մի ժամանակ ամեն բաց պատուհանից ադրբեջանական երաժշտություն էր հնչում, անկախությունից հետո էլ՝ «Հայ մշակույթ կոչվածում խեղդվում ենք՝ ամեն քայլափոխի լսելով օտար մշակույթի տարրեր երաժշտության եւ երգերի բառերի առումով: Հասկանում եմ, որ օտարամոլությունը ոչ մի հրամանով չես վերացնի… Հույս ունեմ, որ անպայման կգա ժամանակ, որ երիտասարդությունը կվերադառնա մեր Կոմիտասին՚:

Հովհ. Չեքիջյանի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: