Օրվա լրահոսը

«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ» 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Լույս են տեսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոնի վարիչ Սեյրան Ավետիսյանի եւ նույն ամբիոնի դոցենտ Սվետիկ Դանիելյանի «Ինֆորմատիկա» 10-րդ դասարանի ընդհանուր ու հումանիտար եւ բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված նոր դասագրքերը: ՀՀ ԿԳ նախարարության հայտարարած մրցույթում գրքերը ճանաչվել են լավագույնները եւ երաշխավորվել՝ որպես «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքեր հայկական

ՀՐԱՎԻՐԵՑԻՆ ՈՒ ՉԹԱՐԳՄԱՆԵՑԻՆ

Երեկ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում հանդիպում էր նախատեսված Հայաստանում գերմանական համալսարանի դոցենտ Անդրեաս Գյոտցենի հետ: Նա որոշել է Հայաստանում պաշտպանել իր դոկտորական թեզը եւ իր հետազոտությանը վերաբերող թեմաների՝ Պաղեստինի եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների զարգացման պատմական գործընթացների, սիոնիստների եւ այլ հարցերի շուրջ դասախոսություն կարդալ՝ ինստիտուտի աշխատակիցների եւ ուսանողների համար: Մինչեւ դասախոսություն կարդալը, նա լրագրողների հետ ճեպազրույցում

«Ծաղիկ թարգմանությանց»

ԵՊՀ ուսանողների ջանքերով հայ գրականությունը՝ իսպաներեն, իտալերեն եւ պորտուգալերեն Առաջին անգամ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ծաղիկ թարգմանությանց» ժողովածուն: Այն իր մեջ ներառում է բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների կատարած չափածո եւ արձակ թարգմանությունները երեք լեզուներով՝ իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն: Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց ֆակուլտետի ուսանողությունը

ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՏԵՌՈՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Կամ՝ ինչ են «խոսում» փաստերը Ուղիղ մեկ տարի առաջ՝ հերթական արձակուրդից վերադառնալուց հետո, աշխատանքային չորրորդ օրը սեղանիս է դրվում ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի չորս հովանավորյալ աշխատակիցների ստորագրությամբ զրպարտագիր, թե իբր բուժման նպատակով իմ բացակայության ժամանակ իրենց բեռնվածությունը մեծանում է եւ հետագայում բացահայտված սխալների համար «համարձակվում» եմ մատնացույց անել իրենց: Այսինքն՝ այնքան «անշնորհակալ» եմ գտնվում, որ

Գործ չի հարուցվել

Այս տարվա մարտի 12-ին «Ռեկետ պետակա՞ն մակարդակով» հրապարակմամբ անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի եւ ծագումով ղարաբաղցիներ, Ռուսաստանի բնակիչներ Ռոմա Բաղդասարյանի, Կամո Աթալյանի, Հայաստանի բնակիչ Ալվարդ Աթալյանի վեճին: Հիշեցնենք, որ, ըստ վերջիններիս, Հյուսնունցը իրենց առաջարկել է Արցախում ջերմոց կառուցել, սակայն գործը սկսելուց հետո իրենց հալածել է եւ փորձում է ջերմոցը

Դպրոցականին երկու անգամ ծեծել են

Հոկտեմբերի 21-ի առավոտյան, դպրոցական դասերի երկրորդ դասամիջոցին Իջեւան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում համադասարանցին երեք հարվածով փշրել է 9-րդ դասարանի աշակերտ Բագրատ Թելոյանի քթի ոսկորը: Պատանուն տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, ապա շտապ կերպով՝ Երեւան, ուր 3 ժամ վիրահատել են: Մեր տեղեկություններով, հարվածողը Իջեւան քաղաքի բնակիչ Գեւորգ Խուդավերդյանի որդին է: Դատելով վնասվածքի աստիճանից ու բարդությունից, հարվածողը

Ոչ թե թիկնապահը, այլ՝ ընկերը

Սեպտեմբերի 28-ին «Դեդ Հասանի» թիկնապահը իջեւանցի է» լուրով տեղեկացրել ենք, որ քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» հետ Մոսկվայում վիրավորված՝ նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ է եւ իջեւանցիներին առավել հայտնի է «Աբան» մականունով: Մեկ օր առաջ հայաստանյան հեռախոսահամարից բջջային հեռախոսիս զանգած անձն ասաց, որ ինքը

Քիչ բնակիչ, քիչ դոտացիա

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է Շիրակի մարզի որոշ գյուղերին քիչ դոտացիա հատկացնելու ՀՀ կառավարության որոշումը: «Առավոտի» հոկտեմբերի 15-ի համարում «Համայնքներին շնչահեղձ են անում» հրապարակմամբ, հենվելով Շիրակի մարզի Ախուրյան, Լուսաղբյուր եւ մի շարք այլ գյուղերի ղեկավարների խոսքի վրա, տեղեկացրել ենք, որ Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեով՝ եկող տարի նշված գյուղերը կստանան ավելի քիչ դոտացիա, քան

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԵՐ ԿՈՒՏԱԿԵՄ»

  Եթե ճգնաժամն Արարատյան դաշտում ապրող գյուղացու կյանք է ներխուժում բնակլիմայական  քմահաճությամբ պայմանավորված, ապա տավուշցի գյուղացու համար շուրջ տարի ճգնաժամ է: Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչների ասելով՝ արտահանման շուկա չունեն: «Մինչեւ մեզ մոտ պոմիդորը հասունանում է՝ Արարատյան դաշտի պոմիդորը «ջրի գին» է դառնում»,- ասաց Արտակը: Հողից եկամուտ չստացող դիտավանցիները, սակայն, չեն թերանում հողի հարկը վճարելիս:

Սպասում են փառատոնի, որ ներկայացում դիտեն

Երեկ տեղեկացրել ենք, որ հոբելյանական՝ 20-րդ «Թատերական Լոռի» փառատոնը այս տարի Ալավերդիում կհյուրընկալի 17 թատերախմբերի, որոնցից 2-ը Վրաստանից են: Լոռու մարզի լեռնամետալուրգիական այս քաղաքում մշակութային կյանքը աշխույժ չէ, փառատոնը միտված է հենց այդ նպատակին: 1993-ից Ալավերդիում գործող երկու՝ Թումանյանի շրջանային եւ Ալավերդու լեռնամետալուրգիական թատրոնները միավորվել եւ դարձել են Ալավերդու քաղաքային թատրոն, որը հիմնական տանիք չունենալով՝

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՓՈԽԵ՞Ն

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Հյուսիսային պողոտայի բնակիչ Ալբերտ Բաբաջանյանի եւ կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի գործի քննությունը: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ արդեն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանն էլ դատավորին ինքնաբացարկ հայտարարելու մասին միջնորդություն արեց: Ըստ նրա միջնորդության, դատավոր Գագիկ Խանդանյանը չի կարող գործն անաչառ քննել, քանի որ դատավորի որդին

Մարզային ծննդատները նոր սարքավորումներով կզինվեն

Առաջիկայում Հայաստանի 4 մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի ծննդատներն ու մանկական հիվանդանոցները կհամալրվեն նեոնատար խնամքի համար նախատեսված սարքավորումներով: Երեկվա ասուլիսում նախաձեռնության հեղինակ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրեց, որ միայն 70 միլիոն դրամի սարքավորումներ նախատեսել են Գյումրիի ծննդատան ու մանկական հիվանդանոցի համար, ինչպես նաեւ չեն անտեսել Մարտունու, Սեւանի, Գորիսի, Կապանի ու Բերդի ծննդատները. «Ծրագրում

ԱՅՍ ՏԱՐԻ «DIGITEC»-Ը ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Ցուցադրվելու են ոչ միայն ցանցային նորարարություններ,  այլեւ ղեկավարման համակարգեր Այս տարի «DigiTec» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-31-ին եւ կրելու է «Ձեր թվային ապագան» խորագիրը: Ամեն տարի այս ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով տեղական եւ միջազգային տեխնոլոգիական տարբեր խնդիրներին լուծում տվող ինչպես հին, այնպես էլ նոր ընկերություններ: Հենց այս ցուցահանդեսի միջոցով են

Կա՞թն է թանկացել

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է պանրի գնի բարձրացմանը: Հայտարարության սկզբում մի քանի անգամ շեշտելով, որ հանձնաժողովը որեւէ առնչություն չունի գնագոյացման հետ եւ որեւէ ձեւով չի կարող ազդել գների վրա, նշում է. «Համաձայն ՊԵԿ-ի տվյալների՝ 2010թ. առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ Հայաստանում զբաղվել է 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 78: Այսինքն՝ ընկերությունների թիվը

Օրերով ջուր չեն ունենա

«ԵրեւանՋուր» ընկերությունը սպառողներին տեղեկացնում է, որ Զովունի գյուղը սնող պոմպակայանում առաջացած տեխնիկական խնդրի հետեւանքով Զովունիում ջրամատակարարումը դադարեցվել է: Ըստ ընկերության, ձեռնարկվել են անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտել այսօր երեկոյան: Մինչ այդ՝ ընկերությունը Զովունի գյուղի ջրամատակարարումն իրականացնում է ջրբաշխիչ մեքենաներով: Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ի ժամը 10-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը ժամը 10-ը կդադարեցվի նաեւ

Բնապահպանության գումարները կնվազեն

ՀՀ բնապահպանության նախարարության 2011 թվականի բյուջեն կկազմի 887,9 մլն դրամ: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պետբյուջեի նախագծի շուրջ ընթացող լսումների ժամանակ:  Այս տարվա համեմատությամբ՝ այդ թիվը նվազել է 12,2%-ով: Ըստ նախարարի, այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք ծրագրերի ավարտով եւ Սեւանա լճի շրջանում առափնյա անտառատնկումների մաքրման ֆինանսավորման նվազեցմամբ:

Դեռ կոնսենսուսի չեն եկել

ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը՝ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ, երեկ իր հերթական նիստն է գումարել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Հարությունյանն ասաց, որ նիստի ընթացքում խմբի անդամները քննարկել են մի շարք սկզբունքային հարցեր. «Դուրս ենք հանել այն հարցերի ցանկը, որոնք պետք է արծարծված լինեն

ՇԱԲՈՅԱՆԸ «ԼՈ-ԼՈ» ԷՐ ԿԱՐԴՈՒՄ

Իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները սպասում են, որ նա ուր որ է՝ «թեւերը քշտելու» է ու անցնի գործի Ո՞վ է հավատում, որ 2012 թվականին մեր երկրում սպառողները հնարավորություն կունենան ձեռք բերել բարձրորակ ապրանքներ՝ հնարավորինս ցածր կամ գոնե հասանելի գներով, իսկ գործարարները կկարողանան աշխատել հավասար եւ արդար մրցակցային պայմաններում: Այս վերամբարձ ու մեր իրականությունից կիլոմետրերով հեռու արտահայտությունները

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ՁԵՌԱԳԻՐՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է»

Վստահեցնում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը – Արդյոք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փոխելո՞ւ եք կուսակցության մարտավարությունը: – Մեր բոլոր մարտավարական քայլերը միտված են մեկ գլխավոր նպատակի՝ օրինաց երկիր կառուցելուն, որտեղ կլինի օրենքի գերակայություն, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա իր աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգալ: «Օրինաց երկիրը» ռեֆորմիստական կուսակցություն է, մեր օրենսդրական նախաձեռնությունները ենթադրում են բարեփոխումներ գրեթե

ՍՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԵՆ, ԱՅԼ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ

Այլ կերպ չի կարելի անվանել այն գործընթացը,  երբ նախապես պարզ էր, թե որ հեռուստաընկերությունները չեն մասնակցելու մրցույթներին, կամ որ ալիքը որ մրցույթին է մասնակցելու: Դեռ այս տարվա հուլիսին մամուլում լուրեր հրապարակվեցին, թե «Թի Վի 5» հեռուստաընկերության աշխատակիցների մի մասին տնօրինությունը տեղեկացրել է, որ նրանք մինչեւ սեպտեմբեր նոր աշխատանք գտնեն, քանի որ հեռուստաընկերության աշխատակիցների թիվը սեպտեմբերին

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՆԴՈՒՄ

Ըստ «Առավոտի» լուրերի՝ հոկտեմբերի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Երեւանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի բնակիչ Արման Հակոբյանն է: Վերջինս հայտնել է, որ ինքը վնասվածքները ստացել է Երեւանի Օղակաձեւ այգում՝ Շախմատի տան մոտ, անհայտ

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Ղարաբաղյան հարցում ուրվագծվել են այնպիսի քայլեր, որոնք կարող են մինչեւ տարեվերջ աջակցել բանակցային գործընթացին: Դա Մինսկի խմբի այցն է տարածաշրջան, ամենաբարձր մակարդակի հանդիպումները, ինչպես նաեւ դեկտեմբերին կայանալիք երկար սպասված ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում: Այս ամենը դժվար թե ղարաբաղյան հարցում նշանակալի արդյունքի հանգեցնի, սակայն որոշ առաջընթացի, այնուամենայնիվ, կնպաստի: Այս մասին հenaran.am-ին ասել է Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ՔԵՄԲՐԻՋԻՑ»

«Առավոտի» տեղեկություններով, այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը դիմելու է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ երկու ամսվա նախնական կալանք կիրառվի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Ռուբեն Վալերիի Մանուկյանի նկատմամբ: Օգոստոսի լույսի 23-ի գիշերը Մանուկյանը կոտրելով Ամիրյան 8 շենքում գտնվող «Քեմբրիջ» խանութի ետնամասի պատուհանը՝ ներս է թափանցել եւ

Բացվեց ԱԺ նոր դահլիճը

Կառույցը շքեղ է, բայց լրագրողների համար,  առաջին տպավորությամբ, անհարմար Երեկ բացվեց Ազգային ժողովի նոր, հիմնավոր վերափոխված նիստերի դահլիճը: Հանդիսությանը ներկա էին հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարությունը՝ ամբողջ կազմով, մարզպետները, այլ հյուրեր, լրատվամիջոցների ղեկավարներ: Դահլիճն անճանաչելիորեն էր փոխվել, ոչ մի հետք անցյալից: 480 միլիոն դրամով վերափոխված դահլիճը բավականին ճոխ եւ հարուստ տպավորություն էր թողնում: Մի

«ԾԵՐԱՑԱԾ ՊԻՈՆԵՐՆԵՐԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

Վլադիմիր Կազիմիրովի «դիվանագիտական աշխուժության արդյունքը»՝ ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի: – Պարոն Մելիքյան, 1992-1996թթ. Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր հոդվածներից մեկում տեսակետ է արտահայտում, որ Դուք ցանկացած առիթ օգտագործում եք Ռուսաստանի բարի համբավը նսեմացնելու, հայ-ռուսական անկեղծ հարաբերությունների բարձր հարգը կասկածի տակ դնելու համար: Նա Ձեզ կոչում է նաեւ քաղաքական ֆանտաստ: Ի՞նչն է

ԻՆՔՆ Է ՈՒ ՎԵ՛ՐՋ

Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հետեւյալ հարցն է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին. «Վերջին երկու գումարման ժամանակ ԱԺ մեծամասնականով մուտք է գործել 82 պատգամավոր: Ես խնդրում եմ, ասեք 5 հոգու անուն, չէ, 5-ը շատ է, 3 հոգու անուն, որոնց մասին՝ իրենց քաղաքական կենսագրությամբ, քաղաքական դիմագծով, ինտելեկտուալ, մտավոր մակարդակով, կարող եք

ՁՈՒԿ, ՈՐԸ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ Է ՈՒՏՈՒՄ

Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդն Կոնգո գետից որսացել է 1.5 մ երկարություն եւ 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ: Անգլիացի ձկնորսն 8 օր շարունակ փորձել է որսալ այդ հսկային եւ, ի վերջո, նրա բախտը բերել է: Հսկայական ձուկն ունի 32 շատ սուր ատամ: Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց եւ նույնիսկ

ՇԱՏ ՄԻՐԳ ՈՒՏԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Մրգերի օգտակարության մասին շատ է խոսվում եւ գրվում: Սակայն օգտագործվող մրգերի քանակը չարաշահելու դեպքում կարելի է հավելյալ քաշ ձեռք բերել եւ էապես ավելացնել մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, հավաստում են բրիտանացի հետազոտողները: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ֆրուկտոզան բթացնում է հագեցվածության զգացողությունը, որի արդյունքում ուտելու ժամանակ մարդ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան նրան

Դարձիր ժողովրդական հեռուստաալիքի պատվիրատուն

Ձեր մասնակցությունը կարող է որոշիչ լինել հայկական հեռուստաեթերի համար «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի մամլո դիվանի հայտարարությունը. Հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը յոթ օրից, կբացվեն թիվ 11 լրատվական ուղղվածության հեռուստաալիքի համար ներկայացված մրցութային փաթեթները: Հենց այս մրցույթին է մասնակցում «Ա1+» հեռուստաընկերությունը, որն իր փաթեթին կից պատրաստվում է ներկայացնել նաեւ հանրության քվեները: «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով,

ԷՎԿԱԼԻՊՏԻ «ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Այս ծառի բարձրությունը հասնում է մինչեւ 70 մետրի: Շատ արագ աճում է: Տարածված է Վրաստանում, Կովկասի սեւծովյան ափամերձ շրջաններում: Այս ծառի տերեւները ունեն բուժիչ, կազդուրիչ, առողջաբեր հատկություն: Տերեւներն ունեն մեծ քանակությամբ եթերայուղեր, որոնք էլ նրանց տալիս են կայուն, ուժեղ, հաճելի բուրմունք: Չոր տերեւները պահպանում են ապակե կամ մետաղյա տարաներում՝ մինչեւ 3 տարի: Էվկալիպտի տերեւների թուրմը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031