Օրվա լրահոսը
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ «ՀԱԽ» Է ԴՐԵԼ
Օրերս կալանավորվել է ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, նույն կառույցում պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող, արթիկցի Գեղամ Հակոբյանը: Բանն այն է, որ վերջինս 2 տարի շարունակ՝ 2006-2008թթ. ընթացքում, ձեռքից բաց չի թողել փող աշխատելու եւ ոչ մի առիթ. Արթիկի ու շրջակա գյուղերի կառուցապատում իրականացնող բնակիչների գլխին իր ծառայության գծով թույլտվություն տրամադրելու
Լարված, աննախադեպ, սոցիալական, երազախաբություն
Սրանք էին 2011-ի բյուջեի երեկվա որակումները 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը երեկ սկսեց քննարկվել ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Բյուջեն ներկայացրեց անձամբ ՀՀ վարչապետը, ներկա էին հատուկենտ նախարարներ, պատգամավորները եւս շատ չէին, ամենամեծաթիվ ներկայությունն ապահովել էր Հանրապետական խմբակցությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, 2011-ի բյուջեն կլինի լարված, իսկ կենսաթոշակների, աշխատավարձերի, նպաստների բարձրացման առումով լրջագույն սպասելիքներն առայժմ
ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ
Այս կարգախոսով այսօր Երեւանում միջոցառում է անցկացնելու ե՛ւ Եվրոպայի խորհուրդը, ըստ էության՝ ե՛ւ Հայ ազգային կոնգրեսը Այսօր Երեւանում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» միջազգային եռօրյա (հոկտեմբերի 19-21) համաժողովը, որին մասնակցելու են ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, որին ՀԱԿ-ը տարբեր ժամանակահատվածներում ու տարաբնույթ խնդիրների առնչությամբ արդեն երեք նամակ է
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ ԵՆ
Կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – «Ընտրական օրենսգիրքը» հերթական փոփոխությունների առաջ է, կոալիցիոն տարբերակը ներկայացված է, եւ կարծեմ սպասում եք առաջարկությունների, բայց ընդդիմության կողմից արդեն որոշակի առաջարկություններ կան, հայտնի են, ասացեք, թե որքանո՞վ եք հակված ընդունել ընդդիմության առաջարկները եւ հատկապես որո՞նք: – Չեմ կարող ասել, որ ընդդիմության բոլոր առաջարկությունների հետ
ՀԻՄՆԱԴՐԱՄ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «Ա1+»-Ի
Օրեր առաջ «Առավոտին» տված հարցազրույցում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասել էր, որ ժողովուրդը պետք է սատարի այն ընկերությանը, որը համարում է, թե անհրաժեշտ է, որպեսզի տեղ գտնի հեռուստաոլորտում. «Ձեւերը մտածելու հարց է»: Երեկ մեր հարցին, թե արդյոք որոշեցի՞ն այդ ձեւերը՝ «Ա1+»-ի նախագահը պատասխանեց. «Արդեն որոշված է: Ստեղծվել է 8 հոգանոց «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ,
Ստացե՛ք մագիստրոսի գիտական աստիճան Ամերիկայի Միացյալ Նահանգներում
Միացյալ Նահանգների կառավարությունը հրավիրում է բարձրագույն կրթությամբ մասնագետներին մասնակցել «Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակ» ծրագրի 2011 ուսումնական տարվա բաց մրցույթին: Ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ կամ երկու տարում մագիստրոսի գիտական աստիճան ստանալ Միացյալ Նահանգներում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու եւ հայցադիմումները ձեռք բերելու համար կարող եք դիմել IREX–ի երեւանյան գրասենյակ՝ Զարոբյան 32 հասցեով, կամ այցելելով www.irex.am հեռ.՝
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ հինգերորդ ԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՀՍԿԻՉՆԵՐ Չնայած Թումանյանն ապահովված ու բարեկեցիկ կյանքով ապրած մեր եզակի գրողներից է, եւ չնայած Դոստոեւսկին իր ունեցվածքով ու բարեկեցությամբ բազմաթիվ ռուս գրողների է զիջել, այդուհանդերձ, Դոստոեւսկու բնակարանի սենյակների քանակությունը մի քանի անգամ ավելի էր Թումանյանի բնակարանի սենյակների քանակությունից, եւ չնայած սենյակների էդ մեծ քանակությանը, Ֆյոդոր Միխայլիչն, ի տարբերություն Լեւ
Հոկտեմբերի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-
ՀՅՈՒԹԸ ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ Է ՔՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Գիտնականների հավաստմամբ, բալի հյութը կարող է երկարացնել քնի տեւողությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կամավորները, ովքեր մեկ բաժակ մաքուր, առանց շաքարի բալի հյութ են խմել առավոտյան եւ երեկոյան, ավելի խորն են քնել, քան այն ժամանակ, երբ նույն քանակությամբ այլ հյութ էին խմում: Բալի հյութ խմելուց հետո քնի տեւողությունն ավելանում էր 17 րոպեով: Մեծահասակներից ամեն
ՁԵՐ ՁԵՌԱԳԻՐԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
1. Ձեռագրի ընդհանուր որակը: ա) Բոլոր բառերը գրված են անփութորեն (3 միավոր): բ) Խառը ոճով է գրված՝ բառերի մի մասը գրված է կոկիկ, իսկ կեսը՝ անփութորեն (8 միավոր): գ) Բոլոր բառերը գրված են շատ կոկիկ (12 միավոր): 2. Տառերի միացումը բառի մեջ: ա) Համարյա բոլոր տառերը բառի մեջ առանձին են (22 միավոր): բ) Համարյա բոլոր
«Sotheby’s»-ում՝ սրբապիղծ ցուցանմուշ
Սեպտեմբերի 30-ին «Sotheby’s» աճուրդի տանը «Աստվածային կատակերգություն» հավաքածուի ցուցահանդեսում ներկայացվել է քրիստոնյա հավատացյալների զգացմունքները վիրավորող սրբապիղծ ցուցանմուշ: Ցոււցանմուշը քանդակ է, որը պատկերում է խաչի վրա խաչված գորտի, որի թաթերում կա գարեջրի թաս եւ դեղին ձու: Կաթոլիկների ամերիկյան լիգայի նախագահ Բիլլ Դոնահյուն խիստ քննադատել է «Աստվածային կատակերգություն» ցուցահանդեսը եւ դրանում ներկայացված՝ գերմանացի նկարիչ Մարտին Կիպենբերգերի սրբապիղծ
Արշավ՝ Սանտա Կլաուսի դեմ
«Սբ. Բոնիֆացիուս» ասոցիացիան, որը հիմնվել է 1849թ. կաթոլիկներին օգնելու համար, Գերմանիայի այն շրջաններում, որտեղ գերակշռում է բողոքական բնակչությունը, սկսել է արշավ՝ Սբ. Նիկողայոս Հրաշագործի հանդեպ պատշաճ մեծարանքի վերականգնման նպատակով, կոչ անելով ստեղծել «Սբ. Ծննդյան տոնի պապից ազատ գոտիներ»: «Սբ. Ծննդյան տոնի պապը» անգլոսաքսոնական երկրների Սանտա Կլաուսի կամ ռուսական Դեդ Մորոզի գերմանական նմանակն է: Հեքիաթային այդ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՐ ՈՒՆԵՆ, ՍԵՌ ՈՒՆԵՆ, ՈՒՆԵՆ ԸՆՏԱՆԻՔ
«Գրական տանիք չունեցողների պոեզիան» շարքից «Լավի կամ վատի խնդիր չունեն Վաչե Պետրոսյանի ստեղծագործությունները, դրանք անցել են բանաստեղծության բանաստեղծականացման սահմանը ու գոյացել ճշմարիտ ծննդաբերությամբ եւ հանգույն: Իրենց բնազանցումի պատրանքում դրանք չեն խճողվել հաճախ արտաքուստ մանվածապատ թվացող ձեւերի մեջ, թորած չեն, սեռ ունեն, սեր ունեն, ունեն ընտանիք, ընկերներ եւ ազգություն, ավելին՝ հայրենիք ունեն դրանք: Բազում են հայրենիքին
12-րդ խաղացողը
Ֆուտբոլում թիմի հաջողությունը մեծապես կախված է տիբունաներում երկրպագուների առկայությունից եւ ջերմ աջակցությունից: Դրա համար է այս մարզաձեւում ընդունված՝ ֆուտբոլասերներին կոչել թիմի 12-րդ խաղացող: Սակայն լինում են դեպքեր (ցավոք՝ հաճախ), որ այդ նույն երկրպագուները բառիս բուն իմաստով փորձանք են դառնում իրենց թիմի գլխին՝ լինի դա ակումբային մակարդակի, թե ազգային հավաքականի: Այդ վայ ֆանատները թե
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆԻ 20-ԱՄՅԱԿԸ
«Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Հրավիրված էին ՀՀ արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանը, նախարարի տեղակալները, ՀՀ իշխանության բարձրաստիճան այրեր, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինստիտուտի հետ համագործակցող օտարերկրյա համանման կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը ասաց, որ այսօր մենք, ըստ էության, տոնում
Օձը տաքացնողին է խայթում
Ռուսաստանից հրավիրված եւ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն դարձած 64 կգ քաշային բռնցքամարտիկ Էդուարդ Համբարձումյանը լքո՞ւմ է ազգային հավաքականը: Որոշ ժամանակ առաջ սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Հայաստանի ընտրանին Եվրոպայի գավաթի խաղարկությանը, հնարավոր է, որ նախապատրաստվի Մարոկկոյի հավաքականի հետ, ընդ որում, նման
Լեւոն Արոնյանը եւ մյուսները
Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկում է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Այստեղ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցներ լինելու են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, իսպանացի Ալեքսեյ Շիրովը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, չինաստանցի Վան Հաոն եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան: Վերոնշյալ բոլոր շախմատիստները հուշամրցաշարի
Դիրիժորի 115-ամյակը
Երեկ Վանաձորի արվեստի քոլեջի դահլիճում կազմակերպված համերգ-հանդիսությունը նվիրված էր հայ դասական երաժշտության երախտավոր, Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Կզարթմյանի 115-ամյակին: Կզարթմյանը Կիրովականի երաժշտական աշխարհի մեծություններից է: Նրա ստեղծագործական գործունեությանն ու կյանքի ուշարժան դրվագներին մանրամասնորեն անդրադարձավ արվեստաբան, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանը: «Այսօրվա մեր սերունդը ճաշակում
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Վերջին շրջանում «Հետք», «Հայկական ժամանակ» թերթերի եւ մի շարք այլ հրատարակությունների ինտերնետային կայքերում նյութերին մեկնաբանություններ (comment) են արվում՝ Լ. Խեչոյան ստորագրությամբ: Ինչ-որ մարդիկ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով ստորագրելու, թաքնվում են հայտնի գրողի անվան տակ՝ իրենց պռատ մտքերն ու հայհոյախառն արտահայտությունները հրամցնելով ընթերցողներին: Մի քանի լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, արձակագիր Լեւոն Խեչոյանն ասաց, որ ինքը
Մեր ֆիլմերը՝ ամերիկյան հեռուստատեսությամբ
Առաջին անգամ երկու հայկական մրցանակակիր վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն ԱՄՆ հանրային՝ PBS հեռուստատեսությամբ: Հոկտեմբերի 17-ին PBS հեռուստակայանները ԱՄՆ ողջ տարածքում կներկայացնեն «Հայաստանի վերջին լարախացը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին: Ըստ «Արմինֆոյի», հոկտեմբերի 24-ին նույն հեռուստակայանները կցուցադրեն
«Կարեւորը առաջին երեք րոպեներն են»
Դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը այդ ընթացքում է որոշում՝ դիտե՞լ, տվյալ ներկայացումը, թե՝ ոչ: Վերջերս Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ նույն թատրոնի բեմադրիչ եւ դերասան Գրիգոր Խաչատրյանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ներկայացման պրեմիերան: Գրիգոր Խաչատրյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես դրամատիկականի դերասան: Ռոմեո, Կասիոս, Լաերտ… Գրիգորի մարմնավորած դերերը կարելի է շարունակել: Սակայն
«ԴԺՈԽՔԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ Է»
Ալտահար, կոմպոզիտոր Գեւորգ Ներսիսյանի հերթական գիրքը Լույս է տեսել Գեւորգ Ներսիսյանի «Հրաժեշտ դժոխքին» աֆորիզմների գիրքը: Ըստ գրչակիցներից մեկի, ի տարբերություն հեղինակի նախորդ՝ «Մտասեւեռումներ» աֆորիզմների գրքի, սա իսկապես արժեք է, առանձնանում է խորագրային ընդգրկումների շրջանակով՝ աշխարհ, սփյուռք, օտարություն, պայքար, պարտություն, փող, շահ, ագահություն, դավաճանություն, կրոն, սեր… «Առավոտը» հանդիպեց Գ. Ներսիսյանի հետ: Մեր առաջին հարցը, թե
ԱՎՏՐԻԱՅԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՎԵՐՋ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Ավստրիան պետք է վերջ տա երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնի լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը»,- «Ազատություն» ռ/կի մատուցմամբ, հայտարարել են Amnesty International եւ երեք այլ իրավապաշտպան կազմակերպություններ: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի՝ մարդասիրական նկատառումներից ելնելով թույլ տալով երկրում մնալ
ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ՝ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների՝ Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ը՝ հավելելով, որ դրա պատճառների մասին ոչինչ չի ասվում: Ենթադրվում է, որ նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լիբանանյան Բինտ Ջաբիլ քաղաքում կայանալիք ելույթի նախօրեին տեղի ունեցած սկանդալը: Իր ելույթում նա խոսել է մասնավորապես
ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ
Վաշինգտոնը անհանգստացած է բրիտանական կոալիցիոն կառավարության կողմից սպառազինությունների գծով ծախսերի կրճատման ծրագրով: Դա, BBC-ի մատուցմամբ, խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե ՆԱՏՕ-ն արդիականացման կարիք ունի, որովհետեւ համաշխարհային պատմության մեջ այն ամենահաջողված պաշտպանական դաշինքն է: Քլինթոնն այդ մասին հայտարարել է բրիտանական կառավարության կողմից զեկույցի հրապարակման նախաշեմին: Փաստաթուղթը, որը հրապարակվելու
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
Ստամբուլի Նիշանչա թաղամասում գազանաբար սպանվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Էլֆան Ջաֆարովը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով AZE.az-ը: Ստամբուլի ոստիկանությունն արդեն հարցաքննել է հանցագործության բոլոր ականատեսներին: Վկաներն ասել են, որ ադրբեջանցու վրա կրակել է մի քանի մարդ: Հանցագործները զոհի վրա մի ամբողջ պահունակ են դատարկել: Դեպքի վայրում 8 դատարկ պարկուճ է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ
Կիեւում հրկիզել են խորհրդային տանկը
Կիեւի կենտրոնում անհայտ չարագործները հրկիզել են խորհրդային T-34 տանկի հուշարձանը: Խուլիգանները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել հուշարձանի վրա ու փախել մոտակա այգու ուղղությամբ: Newsru-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ վանդալիզմի այդ ակտին առնչություններ ունեն «Բրատստվո» հասարակական կազմակերպության անդամները, որոնք դա իրականացրել են Կիեւում նշվող «Ուկրաինայի ապստամբության բանակի» հիմնադրման 68-ամյակի առիթով: «Հոկտեմբերի 14-ին «Ուկրաինայի ապստամբության բանակի» անհայտ հետեւորդները
Կովկասցիները չեն ենթարկվում հրամանատարությանը
Պերմի երկրամասում գտնվող ավիացիոն 40383 զորամասում, որը տեղակայված է «Բոլշոյե Սավինո» օդակայանի հարեւանությամբ, Հյուսիսային Կովկասից զինակոչված 120 զինծառայող հրաժարվել է ենթարկվել հրամանատարությանը: Զորամասի հրամանատար, գնդապետ Դմիտրի Կուզնեցովը ստիպված է եղել կարգուկանոն հաստատելու համար օգնություն խնդրել մահմեդականների Պրիկամիեի հոգեւոր վարչությունից: Կուզնեցովի ասելով, կովկասցիները զորամասում «մարտական միկրոկոլեկտիվ» են ձեւավորել, զբաղվում են դրամաշորթությամբ եւ ստիպում են իրենց ծառայակից
Պակիստանում հեղաշրջման փորձ է կանխվել
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հոկտեմբերի 14-ին Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է բացահայտել մի դավադրություն, որի նպատակն է եղել երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: Երկրի իրավապահների տվյալներով, հոկտեմբերի 13-ին Պակիստանի կենտրոնական հատվածի գյուղերից մեկի մոտ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ծայրահեղականների: Հարցաքննության ժամանակ նրանք նաեւ մանրամասնել են, թե ծրագրված է եղել սպանել
ԲԱՐԴԻՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԻ
Գարրի Բարդինի մասնակցությունը ReAnimania-2011 անիմացիոն ֆիլմերի փառատոնին հայտնվել է հարցականի տակ, տեղեկացնում է «Արմինֆոն»: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին հաղորդել էր, որ ReAnimania-ն նշելու է Գարրի Բարդինի 70-ամյա հոբելյանը, որի շրջանակներում տեղի կունենա նրա վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Այն մասին, որ ինքն անձամբ ներկա է գտնվելու փառատոնին`Գ. Բարդինը, «Արմինֆոյի» փոխանցմամբ, զարմանքով իմացել