Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլնյուսում բացվել է Հայաստանի դեսպանատուն

Նոյեմբեր 26,2011 17:46

Այսօր` նոյեմբերի 26-ին, Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը. «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն»։

Իր խոսքում Լիտվայի արտգործնախարարը, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:

Արտգործնախարարները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝  առեւտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930