Օրվա լրահոսը
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Վերջին շրջանում «Հետք», «Հայկական ժամանակ» թերթերի եւ մի շարք այլ հրատարակությունների ինտերնետային կայքերում նյութերին մեկնաբանություններ (comment) են արվում՝ Լ. Խեչոյան ստորագրությամբ: Ինչ-որ մարդիկ, որ համարձակություն չունեն սեփական անուն-ազգանունով ստորագրելու, թաքնվում են հայտնի գրողի անվան տակ՝ իրենց պռատ մտքերն ու հայհոյախառն արտահայտությունները հրամցնելով ընթերցողներին: Մի քանի լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, արձակագիր Լեւոն Խեչոյանն ասաց, որ ինքը
Մեր ֆիլմերը՝ ամերիկյան հեռուստատեսությամբ
Առաջին անգամ երկու հայկական մրցանակակիր վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն ԱՄՆ հանրային՝ PBS հեռուստատեսությամբ: Հոկտեմբերի 17-ին PBS հեռուստակայանները ԱՄՆ ողջ տարածքում կներկայացնեն «Հայաստանի վերջին լարախացը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին: Ըստ «Արմինֆոյի», հոկտեմբերի 24-ին նույն հեռուստակայանները կցուցադրեն
«Կարեւորը առաջին երեք րոպեներն են»
Դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը այդ ընթացքում է որոշում՝ դիտե՞լ, տվյալ ներկայացումը, թե՝ ոչ: Վերջերս Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ նույն թատրոնի բեմադրիչ եւ դերասան Գրիգոր Խաչատրյանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ներկայացման պրեմիերան: Գրիգոր Խաչատրյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես դրամատիկականի դերասան: Ռոմեո, Կասիոս, Լաերտ… Գրիգորի մարմնավորած դերերը կարելի է շարունակել: Սակայն
«ԴԺՈԽՔԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ Է»
Ալտահար, կոմպոզիտոր Գեւորգ Ներսիսյանի հերթական գիրքը Լույս է տեսել Գեւորգ Ներսիսյանի «Հրաժեշտ դժոխքին» աֆորիզմների գիրքը: Ըստ գրչակիցներից մեկի, ի տարբերություն հեղինակի նախորդ՝ «Մտասեւեռումներ» աֆորիզմների գրքի, սա իսկապես արժեք է, առանձնանում է խորագրային ընդգրկումների շրջանակով՝ աշխարհ, սփյուռք, օտարություն, պայքար, պարտություն, փող, շահ, ագահություն, դավաճանություն, կրոն, սեր… «Առավոտը» հանդիպեց Գ. Ներսիսյանի հետ: Մեր առաջին հարցը, թե
ԱՎՏՐԻԱՅԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՎԵՐՋ ՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Ավստրիան պետք է վերջ տա երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնի լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը»,- «Ազատություն» ռ/կի մատուցմամբ, հայտարարել են Amnesty International եւ երեք այլ իրավապաշտպան կազմակերպություններ: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի՝ մարդասիրական նկատառումներից ելնելով թույլ տալով երկրում մնալ
ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ՝ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների՝ Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net-ը՝ հավելելով, որ դրա պատճառների մասին ոչինչ չի ասվում: Ենթադրվում է, որ նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լիբանանյան Բինտ Ջաբիլ քաղաքում կայանալիք ելույթի նախօրեին տեղի ունեցած սկանդալը: Իր ելույթում նա խոսել է մասնավորապես
ԱՄՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ
Վաշինգտոնը անհանգստացած է բրիտանական կոալիցիոն կառավարության կողմից սպառազինությունների գծով ծախսերի կրճատման ծրագրով: Դա, BBC-ի մատուցմամբ, խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե ՆԱՏՕ-ն արդիականացման կարիք ունի, որովհետեւ համաշխարհային պատմության մեջ այն ամենահաջողված պաշտպանական դաշինքն է: Քլինթոնն այդ մասին հայտարարել է բրիտանական կառավարության կողմից զեկույցի հրապարակման նախաշեմին: Փաստաթուղթը, որը հրապարակվելու
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
Ստամբուլի Նիշանչա թաղամասում գազանաբար սպանվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի Էլֆան Ջաֆարովը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով AZE.az-ը: Ստամբուլի ոստիկանությունն արդեն հարցաքննել է հանցագործության բոլոր ականատեսներին: Վկաներն ասել են, որ ադրբեջանցու վրա կրակել է մի քանի մարդ: Հանցագործները զոհի վրա մի ամբողջ պահունակ են դատարկել: Դեպքի վայրում 8 դատարկ պարկուճ է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ
Կիեւում հրկիզել են խորհրդային տանկը
Կիեւի կենտրոնում անհայտ չարագործները հրկիզել են խորհրդային T-34 տանկի հուշարձանը: Խուլիգանները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել հուշարձանի վրա ու փախել մոտակա այգու ուղղությամբ: Newsru-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ վանդալիզմի այդ ակտին առնչություններ ունեն «Բրատստվո» հասարակական կազմակերպության անդամները, որոնք դա իրականացրել են Կիեւում նշվող «Ուկրաինայի ապստամբության բանակի» հիմնադրման 68-ամյակի առիթով: «Հոկտեմբերի 14-ին «Ուկրաինայի ապստամբության բանակի» անհայտ հետեւորդները
Կովկասցիները չեն ենթարկվում հրամանատարությանը
Պերմի երկրամասում գտնվող ավիացիոն 40383 զորամասում, որը տեղակայված է «Բոլշոյե Սավինո» օդակայանի հարեւանությամբ, Հյուսիսային Կովկասից զինակոչված 120 զինծառայող հրաժարվել է ենթարկվել հրամանատարությանը: Զորամասի հրամանատար, գնդապետ Դմիտրի Կուզնեցովը ստիպված է եղել կարգուկանոն հաստատելու համար օգնություն խնդրել մահմեդականների Պրիկամիեի հոգեւոր վարչությունից: Կուզնեցովի ասելով, կովկասցիները զորամասում «մարտական միկրոկոլեկտիվ» են ձեւավորել, զբաղվում են դրամաշորթությամբ եւ ստիպում են իրենց ծառայակից
Պակիստանում հեղաշրջման փորձ է կանխվել
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հոկտեմբերի 14-ին Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է բացահայտել մի դավադրություն, որի նպատակն է եղել երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: Երկրի իրավապահների տվյալներով, հոկտեմբերի 13-ին Պակիստանի կենտրոնական հատվածի գյուղերից մեկի մոտ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ծայրահեղականների: Հարցաքննության ժամանակ նրանք նաեւ մանրամասնել են, թե ծրագրված է եղել սպանել
ԲԱՐԴԻՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԻ
Գարրի Բարդինի մասնակցությունը ReAnimania-2011 անիմացիոն ֆիլմերի փառատոնին հայտնվել է հարցականի տակ, տեղեկացնում է «Արմինֆոն»: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին հաղորդել էր, որ ReAnimania-ն նշելու է Գարրի Բարդինի 70-ամյա հոբելյանը, որի շրջանակներում տեղի կունենա նրա վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Այն մասին, որ ինքն անձամբ ներկա է գտնվելու փառատոնին`Գ. Բարդինը, «Արմինֆոյի» փոխանցմամբ, զարմանքով իմացել
ԴԱՎԻԹ ԱԲԵՂԱՆ՝ ԿԱՐԵՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տ. Դավիթ աբեղա Քարամյանը` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Կարեն Քարամյան:
ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Հայաստանում օտարալեզու կրթությամբ դպրոցները կոչված են զերծ պահելու հայկական ընտրախավի երեխաներին «հասարակ մահկանացու» աշակերտներից, «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ըստ իրավապաշտպանի, ինքը վստահ չէ այն բանում, թե այսօր Հայաստանի կառավարության կողմից հայտարարվող նման դպրոցների թիվը (11) կպահպանվի: «Բանն այն է, որ էլիտար դպրոցների ստեղծմամբ ուժեղանում է
Վրացագիտության կենտրոն՝ ԵՊԼՀ-ում
Առաջիկայում էլ ՀՀ եւ Վրաստանի ԿԳ նախարարները համատեղ ասուլիս կունենան Այս օրերին երկօրյա պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի ղեկավարած պատվիրակությունը: Երեկ նրանց հյուրընկալել էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ ԵՊԼՀ-ում երեկ
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՐՁԱՆՈԹՈՒՄ
Կրկին հայաստանյան իրականության մասին Համաձայն ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի եւ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների անձնագրային տվյալների վերլուծության արդյունքների՝ ՀՀ գիտական հիմնարկներում աշխատող գիտության թեկնածուների միջին տարիքը 51 տարեկանն է, եւ որպես գիտությամբ զբաղվող գիտնականների ծերացման հիմնական պատճառ է բերվում գիտության մեջ ընդգրկված 30-40 տարեկան երիտասարդ գիտաշխատողների փոքր
«Փոխգործակցություն 2010»
ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք են մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը եւ օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի): Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում եւ արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները: Զորավարժության ավարտական փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ից 28-ը:
ՁՈՐՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում («Սատանայի կամրջի» մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Արարատճանշինին» պատկանող «ԻՎԵԿՈ» մակնիշի 036 ԼԼ 26 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ՝ 48-ամյա Մ. Անդրեասյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից եւ
ԾԽԱՏԱՐԸ ԹԵՔՎԵԼ Է
Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է: Պարզվել է, որ հենակների թուլացման հետեւանքով ծխատար խողովակը թեքվել է 5 աստիճանով, եւ առկա է հետագա փլուզման վտանգ: Խողովակից մոտ 15 մետր հյուսիս գտնվում է բնակելի տուն, իսկ 10 մետր հարավ՝ անցնում են բարձր լարման էլեկտրական հաղորդալարեր:
ԳԱՀԱՎԻԺԵԼ ԵՆ ԺԱՅՌԱԲԵԿՈՐՆԵՐԸ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղին հարակից տարածքում ակտիվացել է սողանք: Տեղում պարզվել է, որ գահավիժել են մոտ 300 տ ժայռաբեկորներ՝ փլուզելով որպես անասնագոմ օգտագործվող քարանձավը: Փլուզման հետեւանքով սատկել է 1 կով, քարածածկվել է 400 հակ անասնակեր:
Զոհվել է դիպուկահարի կրակոցից
ԼՂՀ պաշտպանական բանակի տարածած հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՀԱՓՈՐՁ
Նա հավասարապես կրակում էր թե աջ, թե ձախ ձեռքով Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունիսի 2-ին մայոր Հովսեփ Սահակյանին դատապարտեց 9 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 4-ին որոշեց Հովսեփ Սահակյանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, եւ պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը մերժել:
«ՈՉ ԹԵ ԹՈՇԱԿ ՏԱՆ, ԱՅԼ ՍՊԱՌՈՂԻՑ ԴԱՐՁՆԵՆ ՀԱՐԿԱՏՈՒ»
Հաշմանդամների ու նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կարծիքով, մասնավորին պարտադրելու փոխարեն պետությունը պետք է քայլ անի, քանզի հաշմանդամին մի փոքր պետական աջակցություն ու ուշադրություն է հարկավոր: 2005-2009 թվականներին Լոռու մարզպետարանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կատարած վերլուծության արդյունքում հաշմանդամների թիվը մարզում աստիճանաբար աճել է՝ 13 086-ից հասնելով 15 442-ի: Նրանց 7.5 տոկոսը՝ առաջին, 59.4 տոկոսը՝ երկրորդ
Արջերը սոված են, բայց՝ պաշտպանված
Գերմանացիները զարմացել են հայոց բնաշխարհի կենդանիների առատությունից Վերջերս Մեղրիի տարածաշրջանում արջերն իջել-հասել էին մարդկանց բնակավայրեր եւ ներխուժելով այգիներ՝ ծառերը ջարդել ու ամբողջ միրգը կերել են: Այս միջադեպը բնապահպանները բացատրեցին արջերի սոված լինելով: Եվ քանի որ այս տարին նախորդների համեմատությամբ անպտուղ էր, արջերը քաղցից չկոտորվելու համար հասել էին մարդկանց մշակած պտղատու այգիներ: Երեկ, սակայն, «Առավոտի» հետ
ՈԼՈՐՏԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԵՆ
Քանի որ տարիների ընթացքում շատերը կարող են մրցակցությանը չդիմանալ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը որպես տնտեսության գերակա ճյուղ զարգացնելու համար ՀՀ կառավարությունը հայեցակարգ է մշակել, ըստ որի՝ մինչեւ 2018 թվականը Հայաստանում պետք է ստեղծվի 1000 ՏՏ ձեռնարկություն: Սակայն այս ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ երկրում տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ոչ թե 1000, այլ
Ահաբեկել են Սյունիքի բնակիչներին
Ուստի Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի դեմ բողոքի գործողությունը փոխարինվեց պահանջագիր-ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հայտնեց «Առավոտին». «Դեռ մեկ ամիս առաջ, երբ այցելել էի Սյունիքի մարզ՝ այնտեղ հանդիպումներ էի ունեցել համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ բնակիչների հետ: Եվ նախնական որոշում էինք ընդունել, թե Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսության օրը հնարավոր է օգտագործենք անցկացնելու պիկետ՝ բողոքի ակցիա
Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-4
Հայաստանի հեռուստաընկերությունների վերաբերյալ իրականացվող հարցումները վկայում են՝ հազիվ 5 ալիք կա, որը դիտում է լսարանի 5 տոկոսից ավելին: Եվ դրանց շարքում են «Արմենիան», «Շանթը» եւ Հ2-ը: «Շանթ» Այս հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր ստացավ 2002-ի ապրիլին: Եվ իր մրցութային առաջարկում նշել էր. «Շանթ» հեռուստաընկերության լրատվական քաղաքականությունը կառուցվում է հավասարակշռված, ազնիվ, անկողմնակալ եւ օպերատիվ տեղեկատվություն մատակարարելու սկզբունքի վրա»:
ՄԵԴԱԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Լինենք տերը պետության» ՀԿ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Համբարձումյանը հրաժարվում է սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի եւ հատուկ գնդի 20-ամյակի առթիվ իրեն շնորհած մարտական ծառայության մեդալից: Այդ մասին նա հայտարարել է երեկ հրավիրած իր ասուլիսում: «Ինձ համար անակնկալ էր, որ մեր ոչ լեգիտիմ իշխանություններն այդ օրն ինձ շնորհեցին մարտական մեդալ»,- ասել
Ի՞ՆՉ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԹԵԼՄԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆԸ
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով՝ Վրաստանը տարածաշրջանում ամենաանկանխատեսելին է, սակայն Հայաստանը նրա մասին վատ չի խոսում, քանի որ վախենում է, թե այդ երկիրն իրենից երես կթեքի. «Դուք խոսեք տանտիրո՛ջ դիրքերից, տեսնեմ՝ ո՞վ է երես թեքելու ձեզանից: Դուք խոսում եք որպես վարձու ապրող, դրա համար էլ երես էլ կթեքեն, փողն էլ ձեզանից կկլպեն, ամեն ինչ կանեն, ու
ՀԱՑԱՄԹԵՐՔԻ 1/3-Ը ԱՆՀԱՅՏ ԾԱԳՈՒՄՈ՞Վ Է
Հացամթերքի շուկայում արտադրանքի մոտ 1/3-ը անհայտ ծագում ունի եւ անորակ է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հացի որակին անդրադառնալով՝ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը. «Ես դեմ չեմ մանր ու միջին բիզնեսին, բայց կողմ եմ, որ այդ բիզնեսները պահպանեն սանիտարահիգիենիկ նորմերը ու հաց ուտող հայ ժողովրդի համար ապահովեն անվտանգ սնունդ»: Նրա խոսքերով, եթե նախկինում