Օրվա լրահոսը

«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան

Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար: Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչ–որ մասնագիտության տեր դառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը:   – Չէ, դերասան դառնալս կարելի է

«ԷյԲիՍի» Դոմենի սերվերը չի կոտրվել

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք EMPORIUM ամսագրի տարածած հաղորդագրության մասին, որում նշված էր ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական 99 կայքերի մասին: Ավելի ուշ մեր կայքում տեղադրել էինք նաեւ ադրբեջանցիների «ջարդած» հայկական կայքերի ոչ ամբողջական ցանկը: PcNews.am-ի փոխանցմամբ, «ԷյԲիՍի» Դոմեն ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ սույն թվականի նոյեմբերի 27-28-ի ընթացքում  ադրբեջանական հաքերական խմբի կողմից ադրբեջանական IP հասցեներից հարձակում  է իրականացվել իրենց

Ոստիկանապետի նոր հրամանները

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Վարդանյանը ուղարկվելով կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը նշանակվել է Հրազդանի

Սա ՀԱԿ առաջնորդի առաջին հաճոյախոսությունը չէր ԲՀԿ հասցեին

Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի հայտնությունը դարձավ ոչ թե իրավաքաղաքական հիմքերի մասին այն հռչակագիրը, որը ՀԱԿ-ը ներկայացրեց՝ հիմնավորելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը, այլ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության, նրա քաղաքական նախկին ու գուցե նաեւ ապագա հենարանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «Եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար

Արարատ Զուրաբյանն անուղղակիորեն հակադարձեց ՀԱԿ ներկայացուցչի մեղադրանքին

Անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Ազատություն» ռ/կ-ի  «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հակադարձող հարցին, թե՝ Հայ ազգային կոնգրեսն էլ լքողներ եղան, այդ թվում՝ նախընտրական շտաբի անդամներ ու ղեկավարներ, ուրեմն ի՞նչ է՝ վիճակը ՀԱԿ-ում այդպես վա՞տ է, Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց. «Գնացած մարդիկ ունեցել են  շատ  լուրջ բիզնեսներ

«Մինասի «Հայաստան» որմնանկարը հուր-հավիտյան մնալու է Վահրամաբերդում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց անել գյումրեցիներին: Նրանք պարզապես թույլ չտվեցին համայնքից տանել Մինաս Ավետիսյանի թերևս ամենահայտնի որմնանկարներից մեկը` «Հայաստան»-ը: Այսօր, որմնանկարի ներկա վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցինք Վահրամաբերդ գյուղ, ուր երկրաշարժից ավերված մշակույթի տան կիսով չափ պահպանված պատի վրա է գտնվում «Հայաստան» որմնանկարը: Սովորականի նման, այս անգամ ևս վահրամաբերդցիները իրենց որմնանկարի

Նամակ Վրաց նախագահին. դժգոհում են Վահագն Չախալյանի ձերբակալությունից

Վահագն Չախալյանն այսօր դարձավ 30 տարեկան: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն է: Վրացական  դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 28-ին, Թամանյանի արձանի մոտից կազմակերպվել էր երթ` Հայաստանում Վրաստանի դեսպանություն: «Նպատակն է` հայտնել  մեր դժգոհությունը Վահագն Չախալյանի ձերբակալության վերաբերյալ, ով ձերբակալվել

Բջջայինը լիցքավորելու ենք ձայնով

Globalnet.ru-ն հայտնում է` շուտով հնարավոր կլինի լիցքավորել բջջայինի մարտկոցը ձայնով: Էներգիայի աղբյուր կարող է դառնալ ցանկացած աղմուկ, նույնիսկ` երաժշտությունը: Ինչպե՞ս է այն աշխատում. հիմքում ընկած են միկրոսկոպիկ օքսիդը և ցինկը, երբ սարքի կողքին առաջանա է ձայնի աղբյուր, միկրոսխեման զգալու է: Արդյունքում մենք ստանում ենք էներգիա, որով էլ և կլիցքավորվի բջջայինի մարտկոցը: Պատրաստեց՝ Արամ Արարատյանը

Ադրբեջանի կրոնական առաջնորդը Ալիեւին բազմիցս ասել է, որ պատերազմը հարցի լուծում չէ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ

ԱՄՆ դեսպան. «Մի օր կգամ Գյումրի ու այստեղից գնացքով կուղևորվեմ Ղարս, սա է իմ նպատակը»

Այսօր առաջին անգամ ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Ա.Հեֆերնը: Նա նախևառաջ ծաղկեպսակ դրեց Ֆրիդ Սողոյանի հեղինակած՝ երկրաշարժի զոհերի հուշաքանդակին, այնուհետեւ եղավ Գյումրու տեխնիկական գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում: Aravot.am-ի հետ զրույցում, կիսելով իր տպավորությունները, դեսպանն ասաց, որ թեև ինքը նոր մարդ է  Հայաստանում, սակայն կարծում է, որ գյումրեցիները ուժեղ ու հնարամիտ ժողովուրդ

Պատրիարք Կիրիլին Սերժ Սարգսյանը պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:Նախագահը ողջունել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի գլխավորած Ռուս Ուղղափառ եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կծառայի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը բարձր է

Սեյրան Օհանյան. Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր: Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա: Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել

Դալմայի այգիներում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որի մոտ թափված են եղել ներարկիչներ (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր` նոյեմբերի 28-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին ու հայտնել, որ Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` կիսակառույց մի շինության մեջ, կա տղամարդու դիակ: Նշված վայր են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:

Ռիհաննայի արգելված հոլովակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռիհաննայի «We found love»  տեսահոլովակը ֆրանսիայի հեռուստադիտողները կարող են դիտել միայն երեկոյան ժամը տասից հետո. պատճառը երգչուհու տեսահոլովակում առկա  բաց տեսարաններն են: Ֆրանսիայի Հեռուստատեսության եւ  ռադիոյի կոմիտեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ Ռիհաննայի տեսահոլովակները հատկապես «We found love»-ը  ունեն անպարկեշտ բովանդակություն: Հատկապես վերջինում՝ Ռիհաննան ինքնակործանման ուղին է ցույց տալիս. ծխում է, խմում,  գողություն անում, սեքսով

Կոտայքի մարզպետը կառաջադրվի պատգամավորության թեկնածու

Մեր հավաստի  տեղեկություններով, Կոտայքի  ՀՀԿ-ական  մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա   խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր  թեկնածությունը  թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ԲՀԿ-ն ինքնուրույնություն է դրսեւորում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռոստամյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «ԲՀԿ–ն՝ լինելով կոալիցիայի մեջ, ինքնուրույնություն է դրսեւորում, եւ հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ինքնուրույնությունը կանխվի, որովհետեւ, շատ ակնհայտ է, որ դոմինանտ ուժը կոալիցիայում՝ Հանրապետականը, փորձում է այնպես անել, որպեսզի կոալիցիայի մեջ գտնվող կուսակցությունները բոլորը

Երեւանի բակերում կտեղադրվեն խաղահրապարակներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բակային տարածքներում մանկական խաղերի տեղադրման ծրագրին` հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել եւ ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաեւ հնարավոր ներդրողների հետ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել

«Արաբկիրի» մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ն.Դուման փ. 1 շենքի, Կիևյան փ. նրբանցքի, Սևաստոպոլյան, Սեպուհ, Բարբյուս փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Շապիկը ճղել է պետք գործով եւ ոչ՝ խոսքով. ընդդիմության թեւերից մեկի ներկայացուցիչը՝ ՀԱԿ-ի մասին

«Խոսքերով կարելի է շապիկը ոչ թե կեսից ճղել, այլ 65 տեղով ճղել , պատռել, բայց էականը գործով դա անելն է, ուստի, կարծում եմ, խոսքի ետեւից պետք չի ընկնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում բացատրելով՝ արմատակա՞ն ընդդիմություն է արդյոք ՀԱԿ-ը, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով էլ, ՀԱԿ-ը փորձում է նոր մեթոդներ

Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին (տեսանյութ)

Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության անգլերեն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եվրոգոտու խնդիրների ազդեցությունները» (The Euro Trigger) հաղորդման հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ստորև ներկայացված է հաղորդավար Քամալ Սանտամարիայի և Վարդան Օսկանյանի զրույցի հայերեն թարգմանությունը: -Moody’s-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ի՞նչ եք կարծում` սա Հայաստանի տնտեսությա՞ն խնդիրներով է պայմանավորված, թե՞ Եվրոպայի

Բլոգերները Երեւանի քաղաքաշինական խնդիրների մասին

«Ինձ շատ, շատ է զայրացնում Երեւանը: Ավելի ստույգ՝ ոչ թե ինքը, այլ թե ինչի են այն վերածում,- գրում է բլոգեր «yozhezavrik»-ը- Ինձ չեն ուրախացնում փողոցները, ինձ կատաղեցնում է ամեն նոր անճոռնի նորակառույցը՝ կառուցված քաղաքի կենտրոնի ինչ-որ բակում, այնտեղ, որտեղ ժամանակին ինչ որ մեկի թթի ծառն էր: Ինձ կատաղեցնում է, որ իմ քաղաքը դադարում է լինել

«Առավոտ երիտասարդականը» պատասխանում է (ձայնագրություն)

2011 թվականի նոյեմբերի 21-ին «Առավոտ երիտասարդականը» հոդված էր տեղադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒԽ-ի պաշտոնաթերթ «Էկոնոմ plus» պաշտոնաթերթի մասին: Հրապարակումը բանավեճի տեղիք է տվել. Այն հարցին, թե արդյոք պաշտոնաթերթում չճշգրտված նյութեր են տպագրվել, ՀՊՏՀ-ի ռեկտոր   Կորյուն Աթոյանը պատասխանել է այսպես (մեջբերումը նույնությամբ),- «Մի անգամ անանուն ինչ-որ գրադարանի էր վերաբերվում, ուղղակի ես չփորձեցի խորանալ, որովհետև

Լուր Լոնդոն մեկնողների համար՝ գործադուլի պատճառով օդանավակայանը կարող է կաթվածահար լինել

Heathrow օդանավակայանը, ըստ BBC-ի՝ խնդրել է ավիաընկերություններին այս շաբաթ կիսով չափ նվազեցնել ուղեւորների քանակը՝ փորձելով նվազագույնի հասցնել այն վնասները, որին հանգեցնելու է գործադուլը: Չորեքշաբթի հնարավոր են չվերթների 12 ժամանոց հետաձգումներ, քանի որ ներգաղթի ծառայության աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել՝ բողոքելով կենսաթոշակների առնչությամբ կատարվող փոփոխություննների դեմ: «Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչն ասել է, թե անում են ամեն ինչ՝

Հովհաննես Չեքիջյան. «Մուրազը մնացել է սրտումս»

«Առավոտը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի արդեն կես դարյա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանից հետաքրքրվեց, թե ստեղծագործական առումով ի՞նչ անկատար իղձ ունի: ՙԹումանյանի խոսքերով ասեմ. մուրազը մնացել է սրտումս: Երազում եմ երգչախմբիս միջոցով հայ երգին եւ մեր կատարողական արվեստին ծանոթացնել Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Փաստորեն, ստացվում է՝ 4 մուրազ ունեմ՚,- ասաց մաեստրոն:

Գրագե՞տ է ասելը «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ»

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կազմակերպած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեց մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում: «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանը եւ այլք խոսեցին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հիմնական տեղեկատվության, փոխանցման ուղիների, բուժման, կանխարգելման, լրատվամիջոցների դերի, լրատվության ճիշտ աղբյուրների, ճիշտ բառապաշարի օգտագործման կարեւորության եւ այլնի մասին:

Մանվել Բադալյան. «Պետական պաշտոնը բիզնես չէ»

«Քաղծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով դժվար կլինի հաղթել քննություններում: «Հայելի» ակումբում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ քաղծառայության մրցույթում 32 անգամ հաղթող ճանաչվածը այդպես էլ ոչ մի տեղ չի ընդունվել աշխատանքի: Մանվել Բադալյանի խոսքերով,սահմանափակվել է հաղթողների քանակը եւ գնահատման մոդելը: Այսինքն՝ 3 անձից ավելին հաղթող չեն կարող ճանաչվել:

Լոռու մարզում աղջիկները պասիվ են, տղաները՝ անկաշկանդ

Լոռու մարզում գործող «քաղաքացիական հասարակության զարգացման» հ/կ-ն միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին, Վանաձորի Հայքի հրապարակից երթ կազմակերպեց դեպի Երկաթուղայինների այգի: Նախաձեռնող թիմը դասընթացի մասնակիցներն են, ովքեր կարողությունները զարգացնելով՝ հնարավորություն են ստացել դրսեւորել իրենց կազմակերպչական հմտությունները: Ակցիայի ծրագրով «Ֆորում-թատրոն» հ/կ երիտասարդները հանդիսատեսին ներկայացրեցին «Հարբեցողի շան օրագրից» ներկայացումը: 16-օրյա քարոզարշավի շրջանակներում «Ֆորում-թատրոնը» կշրջի մարզերում՝ հանրությանը

Գագիկ Շամշյանը դեռ հասցե չէ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար Ա.Հասրաթյանի ստորագրությամբ «Առավոտին» էր ուղարկվել մի ծանուցագիր, որով մեր ֆոտոլրագրողը հրավիրվում է դատարան: Չնայած ծրարի վրա գրված էր «Գագիկ Շամշյան: Եղվարդի խճուղի-1», սակայն այս «նոր հասցեն» էլ չի օգնում, որպեսզի ճշտենք, թե ինչ դատական նիստի է հրավիրվել Գագիկ Շամշյանը: Գործավարի եւ ֆոտոլրագրողի անուններն այսօր մեզ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031