Օրվա լրահոսը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է քննել Հայաստանի հայտերը
Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Բալիում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, նրա հետ Ինդոնեզիա են մեկնել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանը եւ ՀՀ ԳԱԱ
Եվրասիական միությունը՝ ԼՂ խնդրի կարգավորման միջո՞ց
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանի համար քաղաքական օրակարգի հարց է: Այսօր ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ միությանն անդամակցելու հնարավորությունը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Պարոն Սաֆարյանի կարծիքով, 2016-ին Եվրասիական միության միասնական արժույթը ռուբլին է լինելու. «Ռուբլին երաշխավորված է ու այն նույնիսկ կարելի է էներգետիկ ռուբլի համարել, նրա թիկունքում Ռուսաստանի էներգառեսուրսներն
Ձյան պատճառով՝ շուրջօրյա աշխատանքային ժամանակացույց
Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները, ձյան առատ տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը։ Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է հրաժարվել Հայկական ԱԷԿ-ի կառավարումից
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է ժամանակից շուտ լուծարել Հայկական ԱԷԿ-ի կառավարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2013 թվականի սեպտեմբերին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ աղբյուրը: Աղբյուրի համաձայն, ներկայումս Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել փոփոխելու համար այն պայմանները, որոնցով հոլդինգը ղեկավարում է Հայկական ԱԷԿ-ը: Այս
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Ադրբեջանի պահվածքը ֆաշիստական է
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանի կարծիքով, Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը եւ ռազմատենչ հռետորաբանությունը բավականին նման է ֆաշիստականի: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
«Միասին» շարժում. Հայ երիտասարդը ուզում է տեսնել հայերեն տառեր (տեսանյութ)
Այսօր «Միասին» երիտասարդական շարժումը կազմակերպել էր երթ՝ Թամանյանի արձանի մոտից մինչեւ Հանրապետության հրապարակ: Երթի կարգախոսն էր. «Հայ երիտասարդը ուզում է տեսնել հայերեն տառեր: Մեր լեզուն հայերենն է»: Առցանց «Առավոտի» հետ զրույցում «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն ասաց. «Երթը նվիրված է հայերեն լեզվի անաղարտության պահպանմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք հետեւողական պայքար ենք մղում օտարալեզու գրառումներով
Գյուղերում լավագույն դեպքում խաշած կարտոֆիլ են ուտում
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն ասածներին, թե մեր երկրում կոռուպցիան շարունակում է բարգավաճել, արտագաղթը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աննախադեպ ցուցանիշների է հասել, իսկ բանակում տիրող իրավիճակն էլ օր օրի վատթարանում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն ասաց. «Մեր երկրում բարեփոխումներ իրականանում են: Եվ արդեն
Ալբերտ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանի իմպիչմենտն ուրիշ նպատակով հյուսվող հեքիաթ է»
Ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական եւ քաղաքական հիմքերը: ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե գործնականում նախագահի պաշտոնանկության հիմքեր տեսնո՞ւմ է, մանավանդ որ, այդ հիմքերը, որոնք հետագայում սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխանցվեցին՝ ամրագրվել էին ՀՀ առաջին Սահմանադրությամբ, որի «կնքահայրը» ՀՀ
Կաշառակեր պաշտոնյաները կպատժվեն քրեորեն
Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը: Այսուհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք կպահանջեն կամ կընդունեն կաշառք, իրենց գործունեության ընթացքում կստանան օգուտ կամ առավելություն: Նրա խոսքերով, այս նախագիծը հակակոռուպցիոն ռազմավարության մի մասն է: Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով էլ Հ. Թովմասյանն առաջարկեց պատասխանատվություն սահմանել այն կուսակցությունների
Էրդողանը Հայոց ցեղասպանության համար է՞լ ներողություն կխնդրի
«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներողությունը
Ամերիկացի փորձագետ. «Հայկական բանակում իրավիճակը մտահոգիչ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ane Tusink Bonde-ն այսօր կառավարության շենքի բակում լսեց հավաքված ցուցարարներին: Նա մտահոգություն հայտնեց հայկական բանակում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանը, որպես Եվրոպական խորհրդի անդամ, չի հարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Նրա խոսքերով, տարօրինակ է, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատները 4 տարվա պայքարից հետո չեն կարողանում արդարությունը
Շտաբի նիստ՝ հանրահավաքից առաջ
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսում ավարտվել է շտաբի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են վաղը տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Վարդան Պետրոսյան. Ես նույնիսկ մարմնավաճառների մասին եմ ջերմությամբ խոսում
Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին տեղի կունենան «Սեռասարսափ»բեմադրության հրաժեշտի ներկայացումները: «Բայց դա իմ հրաժեշտը չէ բեմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հեղինակ Վարդան Պետրոսյանը: Նա հավելեց, որ ներկայացումը սկսել էր խաղալ օգոստոսին, երբ շոգ էր ու քաղաքում մարդ չկար. «Բայց դահլիճները լիքն էին: Անթալիայի փոխարեն առաջարկել եմ մատչելի եւ զով դահլիճներով տարբերակ»: Դերասանի խոսքերով` հանդիսատեսը հասկացել է
Բաց նամակ Երեւանի քաղաքային իշխանություններին
Մենք՝ ներքոստորագրյալ երևանցիներս, Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք, որ Արամի 30 հասցեում գտնվող կառույցը պահպանվի իր տեղում, քանզի նշված կառույցը՝ գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը, հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից
Հայաստանում փորձում են Google-ի հանդեպ ուշադրությունը մեծացնել
Տեղեկացրել ենք, որ «Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու Google-ի ապրանքանիշերից մեկը` google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագրեր: Կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն այսօր «Հայելի» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Google Apps for business ներկայացրեց փաթեթի առավելությունները, ընդգծեց, որ Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված, եւ վիճակը բարելավվելու համար պետք է քայլեր արվեն:
Ի՞նչ է մտածում Սեյրան Օհանյանը նորանշանակ ոստիկանապետի մասին (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ զրույցում գնահատեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քրեական հետապնդումը կդադարեցվի այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2011 թվականի հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են
Լիլիթ Գալստյան. «Գործարար Լեւոն Հայրապետյանի ասածները նորություն չեն, բայց լավ է, որ նա համարձակություն ունեցավ այդ ասելու» (տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ հրավիրված բանավեճի ժամանակ, անդրադառնալով սփյուռքահայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի՝ նախօրեին արած բավականին կոշտ հայտարարություններին՝ կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում առկա անգրագիտության եւ ձեւավորված օլիգարխիայի հետ, ինչը գործարարը համարել էր Հայաստանի գլխավոր չարիքները, Արտակ Զաքարյանն ասաց. «Այս
Բիշարյանը Գագիկ Մխեյանի հետ թեմա չունի խոսելու
Այսօր Aravot.am-ը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ նախօրեին արված կանխատեսմանը, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն հնարավոր է հայտնվեն ապագա խորհրդարանում, իսկ «Ժառանգությունը» մնում է օդում: Ըստ տիկին Բիշարյանի՝ «Ինձ համար դժվար է որեւէ քաղաքական կանխատեսում անել, դժվար է որեւէ քաղաքական թիմի համար գուշակել ապագան, բայց գտնում եմ, որ
Սյունիքում ուրանի հնարավոր շահագործման դեմ բողոքը հասավ Facebook
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-ում անձնական էջն այս օրերին ողողված է Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ քաղաքացի-օգտատերերի գրառումներով: «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը» եւ այս բնույթի հայտարարությունները բազմաթիվ են: Նախաձեռնությունը «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամինն է, որը այս ձեւով մի նոր ակցիա է սկսել
Տղամարդը ծննդաբերել է սեփական եղբորը
Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը իր արտասովոր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Սակայն նա տղամարդ է ու, հետեւաբար, երբեք ոչ մեկի մտքով չէր անցել, որ նա կարող է հղի լինել: Այնուամենայնիվ, նրա հսկա փորը խանգարում էր ազատ տեղաշարժվել, շնչել: Օրերից մի օր Սանջուն իրեն շատ վատ է զգացել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են
Սեյրան Օհանյան. «Ինչո՞ւ բանակում ոչինչ չի փոխվում, հարցրե՛ք իրավապահներին» (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոյեմբերի 22-ին վրաերթի ենթարկված երկու զինվորներին: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հեղինե Բիշարյանը՝ Սուրեն Խաչատրյանի մասին. «Ո՞նց կարելի է լինել քաղաքականության մեջ եւ ընդհանրապես կնոջ հետ էդ տոնով եւ էդ ձեւով խոսել»
ՕԵԿ-ը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրինագծի հեղինակն է, ուստի այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողները խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջադեպին: Նրա խոսքերով՝ «Կնոջ նկատմամբ էդպիսի վերաբերմունքը ես դատապարտել եմ եւ գտնում եմ, որ չի կարելի կնոջ հետ էդ
Երկար ապրելու եւ առողջ լինելու համար անհրաժեշտ է ավելացնել խնձորի չափաբաժինը սննդակարգում
Բրիտանացի գիտնականները խնձորի մեջ գտել են բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, կարգավորում արյան շրջանառությունը, բարձրացնում իմունային համակարգի գործունեությունը: Պարզվում է՝ խնձորի մեջ առկա «կենսատու» տարրը, որի անունն էպիկետխին պիլեֆենոլ է՝ ավելի շատ լինում է վայրի խնձորների մեջ: Ըստ գիտնականների տարիներ շարունակ կատարած ուսումնասիրությունների արդյունքների՝ պարզվել է, որ պարբերաբար խնձորի հյութ խմած անձինք 17 տարի
Ջի դիզայն գրուպ կազմակերպությունը դարձել է Google-ի լիազորված դիստրիբյուտորը Հայաստանում
«Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու Google-ի ապրանքանիշերից մեկը` google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագիր: Google apps- ը պարզ, հզոր կապի հնարավորություն և համատեղ աշխատելու միջոցներ է ստեղծում, կիրառելի է և՛ միջին, և՛ մեծ կազմակերպությունների համար: Ամեն ինչ ստեղծված է (Google email security, Google Calendar, and integrated IM) թիմային աշխատանքը հեշտացնելու
Գայլ-աղջիկը՝ Գինեսի ռեկորդների գրքում
11-ամյա Սուպատրա Սասուպֆանը, որն ապրում է Բանգկոկի արվարձանում, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա համարվում է աշխարհի ամենամազոտ աղջիկը: Սուպատրայի դեմքը, ականջները, ձեռքերը, ոտքերն ու իրանը ծածկված են մազով, ինչի պատճառով էլ աղջկան նմանեցնում են գայլի:
Էկոնոմիկայի նախարարը բարկացավ կառավարության նիստի ընթացքում (ձայնագրություն)
Այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի անհամաձայնությունը վերածվեց վիճաբանության: Ա. Ալավերդյանն առաջարկեց բնապահպանական ծրագրերի կենտրոններից մեկի համար ներկրված մեքենասարքավորումների նկատմամբ երկարաձգել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմի ժամկետները: Alaverdyan Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՆՈՒՌ՝ ԼՂՀ ուսուցիչների համար
Ստեփանակերտում եւ Շուշիում արդեն մեկնարկել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար: Ներկայումս անցկացվում է Կորպորասիոն Ամերիկայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված է 160 ուսուցիչ: Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաեւ ֆորումների տեսքով


















































