Օրվա լրահոսը

«ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՁԵՎԱԿԱ՞Ն Է

Կառավարության որոշումը ֆինանսական հիմք չունի եւ մի շարք մարզեր չի էլ հասել Այս տարվա օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Մաքուր հայրենիք» անունով մի ծրագիր: Նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվեց քսանօրյա ժամկետում ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել ծրագրի՝ իրենց իրավասություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու ձեւի եւ ֆինանսական միջոցների ներգրավման առաջարկություններ։ Այս մասին պաշտոնապես հաղորդվեց եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն

Մահացել էր

Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի բնակչի հետ կապված ստացվել էր ահազանգ, որ նա չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարները հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 73-ամյա Սարգիս Մակարյանի դին: Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր Կիեւյան փողոցի 2բ շենքի թիվ 7 բնակարանի բնակչի հետ կապված. նա վայր

Դիմում՝ պատարագ մատուցելու մասին

«Մենք ցանկանում ենք Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տարին մեկ կամ երկու անգամ պատարագ մատուցել»,- հայտարարել է «Սուրբ Կիրակոս եկեղեցի» հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը, հենվելով թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, տեղեկացնում է tert.am-ը: Եկեղեցում պատարագ մատուցելու մասին դիմումն արդեն ներկայացվել է Պոլսո հայոց պատրիարքարան: «Եկեղեցին վերանորոգվել է 1900-ականների սկզբին: Սակայն 1978-ից ի

Վնասվածքներ են ստացել

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ԵրԱԶ» մակնիշի 09 ՕԼ 695 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել դպրոցի պատին, ինչի հետեւանքով վարորդ, 54-ամյա Ռաֆայել Մելքոնյանը եւ ուղեւոր`

Սպիտակի ոստիկանապետը մասնակից է եղել

Հոկտեմբերի 7-ին Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հաղորդման մեջ ներկայացված են Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասները, ինչպես նաեւ Մելսիկ Այվազյանից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերը: Ըստ

Լեյտենանտը դատապարտվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության լեյտենանտ Նվեր Ռաֆիկի Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Առավոտն» անդրադարձել է դատաքննության ընթացքին: Այս տարվա մարտի 27-ին Ն. Զախարյանը ԴՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Սամսոն Պողոսյանի համար ապօրինի ձեռք է բերել,

ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԱՇԽԱ ՏԱԿՑՈՒՀՈՒՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ

Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Մելինե Մարգարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր այս տարվա հունիսի 21-ին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Գայանե Կարախանյան) այս տարվա սեպտեմբերի 11-ին ընտրվել է երկամսյա կալանք: 2008թ. դեկտեմբերի 30-ից «Տաշիր» ոսկու շուկայի տոնավաճառ տեղափոխված Մ. Մարգարյանը մեղադրվում է խարդախության մեջ: Մարգարյանն ունի 2 որդի,

ԵԹԵ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է՝ ԱՆՋԱՏԵ՛Լ ՏՎԵՔ

Արտասահմանից հյուրեր ունեինք: Որոշեցինք մայրաքաղաքի թանգարանները այցելել տրանսպորտով: Շատ զարմացան մեր սփյուռքահայ հյուրերը, երբ տրանսպորտում կռացած ու սեղմված լինելուց բացի, պարտավոր էին լսել նաեւ վարորդի «ճաշակով» միացրած բարձր երաժշտությունը: Արտասահմանցի հյուրս վարորդից պահանջեց անջատել կամ ցածրացնել երաժշտության ձայնը: Ճիշտ է, վարորդը փոքր-ինչ ցածրացրեց, բայց շատ դժգոհ տոնով ասաց, թե քանի որ տրանսպորտի «տնօրենն» ինքն է,

ԹՈՒՆԵԼՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Մանկական երկաթուղին այսօր մեր մանուկների սիրված վայրերից է, ուստի շատ ծնողներ իրենց երեխաների ժամանցը նախընտրում են կազմակերպել հենց այդ վայրում: Սակայն պարզվում է՝ տարատեսակ ատրակցիոններից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ մեր մանուկների համար: Աջակողմյան թունելը, որտեղով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում՝ քարուքանդ է, իսկ ձախակողմյան հատվածում պատերը պատված են զանազան հայհոյանքներով եւ հակաքրիստոնեական նշաններով,

Լավ չեք աշխատում

Գյուղապետերին հորդորեցին «պոպուլիզմով ու  կլյաուզաներով» չզբաղվել Երեկ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Այս անգամ թե՛ մարզպետ Գիզիրյանը, թե՛ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նիստին ներկա չէին. մարզպետն անսպասելի հանդիպում ուներ, քաղաքապետն էլ հարկ էր համարել ուղարկել իր աշխատակազմի ղեկավարին: Քանի որ օրակարգի հարցերի մեծ մասը զեկուցելու էր ֆինանսական վարչության պետ Հովհաննես

ԷՄԻՐԱԹՆԵՐԸ ԴԵՌ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

Այս երկրի համար չամուսնացած հայ աղջիկները «պոտենցիալ մարմնավաճառներ» են դիտվում Ամեն տարի բազմաթիվ գործազուրկ հայ կանայք եւ աղջիկներ մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) եւ Թուրքիա՝ աշխատանք փնտրելու նպատակով: Նրանց հատկապես հրապուրում են միջնորդի առաջարկած բարձր աշխատավարձով աշխատանքները: Որպես մոդել, պարուհի, մատուցող կամ երեխաների դայակ աշխատելու խոստումներով գայթակղված, կանայք այդ երկրներ հասնելուն պես նոր միայն

Ավտոմեքենաների շուկան «երիտասարդացել» է

Վերջին տարիներին Հայաստանի ավտոմեքենաների շուկան նկատելիորեն «երիտասարդացել» է: «Արմինֆոյին» նման կարծիք է հայտնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ մանրածախ վարկավորման բաժնի ղեկավար Ռոման Գործակալյանը: «Վերջին ժամանակներում հայ սպառողները սկսել են գնել ավելի թանկ ավտոմեքենաներ, մասնավորապես՝ վաճառքի ծավալներով առաջատարների հնգյակում ճապոնական ավտոմեքենաներն են»,- նկատել է նա, հավելելով, որ շուկայում դեռեւս զգալի մաս են կազմում ռուսական արտադրության ավտոմեքենաները՝ ցածր

Հայ կանայք ավելի գործնական են

Հայաստանում կանայք ավելի շատ են կառավարում, քան հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ հյուսիսային Եվրոպայի երկրները պահպանում են առաջատար դիրքերը սեռերի հավասար կառավարման սանդղակում: Tert.am-ը՝ հղում անելով ԼՁԸՀ-ՁԸհհ-ին, տեղեկացնում է, որ այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների պատրաստած զեկույցում: Փորձագետները 134 երկրում կանանց ու տղամարդկանց հնարավորությունները համեմատել են 4 հիմնական ոլորտներում, ի՞նչ չափով են

Բյուջետային քննարկումներ՝ Անդրկովկասում

Անդրկովկասյան երեք պետություններում էլ բյուջետային քննարկումներ են ընթանում: News.am-ի փոխանցմամբ, 2011-ի համար ամենախոշոր բյուջեն ներկայացրել է Ադրբեջանը՝ $15 միլիարդ եկամուտով եւ $15, 8 միլիարդ ծախսով: Նախորդ տարվա համեմատությամբ մոտ 10%-ով ավելացվել են պաշտպանական ծախսերը, միայն ռազմական ծախսերը կազմում են $1,6 միլիարդ, ռազմական հատկացումների ծավալը գերազանցում է $2,3 միլիարդը: Վրաստանի 2011 թվականի բյուջեի նախագիծը մոտ $3,8

ԵԿԳ-Ն ավարտեց խաղողի մթերումները Արմավիրի մարզում

Երեւանի կոնյակի գործարանը 100%-ով ավարտել է խաղողի մթերումները Արմավիրի եւ Այգեւանի մասնաճյուղերում: Tert.am- ի փոխանցմամբ, այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը՝ հավաստելով, որ գյուղացիների նկատմամբ պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են: Եվս մեկ շաբաթ մթերումները կշարունակվեն Տավուշի մարզում: «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, անձրեւային եղանակներով պայմանավորված, խաղողով բեռնված մեքենաների կեսը ջուր էր,

ՈՉ ԹԵ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ

ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են՝ միայն այսկերպ առաջնորդվելու դեպքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգը» թղթին չի մնա: Գարեգին Չուգասզյանը եւ Կարեն Վարդանյանը: «Անընդհատ հայտարարում ենք՝ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության զարգացման գերակա ճյուղ են եւ այլն, բայց այդ բառակապակցությունը մենք արդեն չարաշահել ու արժեզրկել ենք, որովհետեւ այն արագությունը, տեմպերը, որով այսօր IT ոլորտը զարգանում է, բավարար չէ»,- «Առավոտի»

Այցի ձախողումը Լինդբլադի թերացումն էր

Արձանագրում է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Փաստարկ» ակումբում պատմեց, որ դեռ հունիսին էր փորձել պարզել, թե Հայաստանի հարցով (այդ ժամանակ) նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադը ե՞րբ է մտադիր այցելել Հայաստան. «Սեպտեմբերի 9-ին նախատեսված էր Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, եւ պիտի նախապես այցելեր, որ հնարավորություն ունենար ներկայացնել

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-1

«Դար 21»-ը խոստացել էր հասարակական-քաղաքական ծրագրեր հեռարձակել, «Երեւան» հեռուստաընկերությունը՝ «Ուրախ իրարանցում…  քնելուց առաջ» հաղորդաշարը, իսկ TV-5-ը՝ համատեղ հեռուստաշարքեր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Հոկտեմբերի 10-20-ը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտեր է ընդունում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթներին մասնակցելու համար: Հոկտեմբերի 22-ին հայտնի կդառնան մրցույթների մասնակիցների անունները, իսկ դեկտեմբերի 16-ին կկայանա արտոնագրված

ՀԱՎԱՏԱՔ-ՉՀԱՎԱՏԱՔ

ՀՅԴ մամլո դիվանը երեկ արձագանքել է հոկտեմբերի 12-ին «Առավոտում» հրապարակված «Ո՞վ տապալեց Լինդբլադին» վերտառությամբ հոդվածին, որտեղ կասկածի տակ էր առնվել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, շվեդացի Գորան Լինդբլադի՝ այդ երկրի խորհրդարանական ընտրություններում տապալվելու գործում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ունեցած ներդրումը: Հրապարակման մեջ ասվում էր, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը հավակնում է հակահայ պատգամավորի տապալման դափնիներին, իսկ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՏԵԼ ԵՆ

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը հայտարարել է, թե իրենք հայ-թուրքական սահմանն անցնելիս նպատակ չեն ունեցել վեճ առաջացնել ռուս սահմանապահների եւ Հայաստանի միջեւ։ Թուրքական Akifhaber-ի փոխանցմամբ, Թունա Բեքլեւիչը նշել է, թե իրենք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարվա կապակցությամբ, ի նշան բողոքի, որ դեռ փակ է հայ-թուրքական սահմանը, խորհրդանշական ուղերձ են հղել՝ անցնելով բնական սահման հանդիսացող

Հոկտեմբերն ակտիվ կլինի

Ընդդիմությունը նախատեսում է հոկտեմբերին երկու համապետական հանրահավաք անցկացնել Հայ ազգային կոնգրեսը ծրագրում է Երեւանում համապետական հանրահավաքներ ու ցույցեր անցկացնել ոչ միայն հոկտեմբերի 15-ին, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ, այլեւ հոկտեմբերի 19-ին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքը կապված է Երեւանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» եռօրյա համաժողովի հետ:

«ՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ Է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության առաջին փուլի ավարտին ղարաբաղյան մի շարք հ/կ-ներ դիմել են համանախագահներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունն արդեն իրականացվել է մի քանի շրջաններում, եւ երեկ Արցախում համանախագահները ցանկություն են հայտնել հանդիպել լրագրողներին եւ որոշ հարցերի պատասխանել: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե շատ ծանր աշխատանք են իրականացնում, եւ այդ

ԱԺ ՔԱՌՕՐՅԱՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ

Այլապես առաջադիմականներն արդեն ԲՀԿ-ական կլինեին Հոկտեմբերի 9-ին կառավարության նիստերի դահլիճում պետք է կայանար Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը: Նախատեսվում էր, որ օրակարգային գլխավոր հարցը պետք է լիներ կուսակցության լուծարումը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալը: Համագումարը, սակայն, չկայացավ: Իսկ մինչ այդ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր մեկնաբանություններից, լրագրողների հարցին ի պատասխան՝

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ

ԵԽԽՎ վերջին նստաշրջանում «Ժառանգության» պատվիրակ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված փաստաթղթերից 2-ին միացան ՀՀ իշխող կոալիցիան ներկայացնող բոլոր պատվիրակները: Մինչդեռ նախկինում նրանք մեղադրանքներ էին ուղղում տիկին Փոստանջյանին, եւ հայտնի էր, որ դա վերաճել էր անգամ անձնական հարաբերություններում լարվածության: Երեկ «Փաստարկ» ակումբում հնչած հարցին՝ իշխանության դիրքորոշումնե՞րն են փոխվել, թե՞ ինքը՝ Զարուհի Փոստանջյանը ծիծաղելով պատասխանեց. «Ինձ

ՏՂԱՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ ԵՆ ՏԵՂԻ ԿԱԴՐԵՐԻՆ

Հոկտեմբերի 16-24-ը Պլովդիվում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային առաջնությունը, որին մասնակցող տղամարդկանց 49 եւ կանանց 16 ակումբների մեջ են նաեւ Երեւանի «Միկա» ակումբի թիմերը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ Բուլղարիայում մեր երկիրը ներկայացնելու են. Տղամարդիկ՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան,

ՀԱՅԵՐԸ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարի 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներն ստանձնել են առաջատարների դերերը: Մրցաշարային աղյուսակի առաջին յոթնյակի վեց տեղերը զբաղեցնում են հայ շախմատիստները: Եվ եթե վրաստանցի գրոսմայստեր Կոնստանտին Շանավայի անունն այս յոթնյակում բնական է, ուրախացնում է Ռուսաստանը ներկայացնող եւ շախմատային որեւէ կոչում չունեցող Նիկիտա Մատինյանի ցուցանիշը, որը գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանի, Սամվել

Վարդան Մինասյան. «Պետք չէ տրվել հույզերին»

«Հաղթանակից հետո մեր նման երկրների հավաքականներին միշտ էլ շատ ավելի բարդ է դուրս գալ խաղադաշտ, անգամ՝ մեզանից անհամեմատ  թույլ հավաքականների հետ խաղում, քան անհաջողություններից հետո: Դա աքսիոմ է, ու հենց այդ աքսիոմի առաջ էլ այսօր կանգնած է Հայաստանի ազգային հավաքականը: Ընդամենը չորս օր առաջ սեփական հարկի տակ ֆուտբոլային աշխարհի համար անսպասելի՝ 3:1 հաշվով հաղթանակ տոնելով

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻ

Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ մի աննախադեպ իրադարձություն, որը, սակայն, մնաց Սլովակիայի թիմի նկատմամբ տարած մերոնց հաղթանակի ստվերում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով եւ բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների համաձայնությամբ որակազրկվել են ԲԽ առաջնությունը սպասարկող բոլոր մրցավարները: Նման որոշման պատճառը, թերեւս, վերջին շրջանում մրցավարական գործողությունների հետ կապված սկանդալներն էին, իսկ կենտրոնում՝ 22-րդ

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԵՆ

Այս օրերին համառ լուրեր են պտտվում այն  մասին, թե վերեւներում վճռել են երկար ժամանակ առանց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի աշխատող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճակատագիրը: Ասում են՝ գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնը հնարավոր է զբաղեցնի ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկ գլխավոր ռեժիսորինը՝ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:  Փաստենք, որ Օպերային թատրոնը

Բրիտանացիների ներկայացում-էքսպերիմենտը՝ Երեւանում

Հայերը այն դժվարությամբ «մարսեցին» «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը համագործակցել էր «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնի հետ: Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից ժամանած «Imitating the dog» թատերախումբը հայ հանդիսականի դատին հանձնեց «Hotel Methuselah» ներկայացումը: «Մեր թատերախումբը չի հետեւում ընդունված թատերական կանոններին, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջովին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031