Օրվա լրահոսը
ՆԱՄԱԶՆ ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ միասին ուրբաթօրյա նամազը երեկ իրականացրել է հայկական Անիի Մայր տաճարում: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ, նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականացված պատարագների համար: Թուրք ազգայնականը նախատեսում է մինչ Անկարա վերադառնալը, այցելել
ՄԻՆՍԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ, ԲԱՅՑ ՄՈՍԿՎԱՆ ԿՎԱՃԱՌԻ՞
Մինսկը պատրաստ է Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Սոլոնինկոն՝ համարելով, որ այդ համակարգերն ամենալավերից մեկն են: «Մենք պատրաստ ենք գնել C-400, բայց պատրա՞ստ է արդյոք եւ կարո՞ղ է Ռուսաստանը վաճառել այս համակարգերը: Կարծում եմ, դա ժամանակի հարց է»,- շեշտել է Սոլոնինկոն՝ ՀԱՊԿ
Կանադայի իշխանությունները ռուսական նավ են կալանավորել
Կանադայի իշխանությունների կողմից Սենտ-Ջոնս նավահանգստում կալանավորված եւ 122 ուղեւորի համար նախատեսված «Լյուբով Օրլովա» զբոսանավի ռուս եւ ուկրաինացի ծովայիններից բաղկացած անձնակազմին օգնություն տրամադրելու նպատակով նավահանգիստ է մեկնել Կանադայում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի վարիչ Անդրեյ Վարլամովը: «Անձնակազմի անդամների առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ին ասել է հյուպատոսը՝ հավելելով, թե նավի վրա գտնվող մթերքի եւ վառելիքի պաշարն անձնակազմին դեռ
ՆԱՏՕ-ում Վրաստանին սպասում են
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թբիլիսիում հայտարարել է, թե Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ընդունելու մտադրությունը մնում է անփոփոխ: Ընդսմին, ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավոր ժամկետների մասին գլխավոր քարտուղարը ոչինչ չի հաղորդել: «ՆԱՏՕ-ի հավատարմությունը Վրաստանի անդամակցության հարցին, ինչի մասին հայտարարվել էր Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ, հաստատ է»,- BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռասմուսսենը: Վերջինս նաեւ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի
ԷԿՎԱԴՈՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵՑ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ
Էկվադորի նախագահը հաղթանակով վերադարձել է նախագահական պալատ: Մի քանի հարյուր ոստիկանների խռովությանը վերջ է տրվել: Նախագահին հավատարիմ մնացած հատուկ նշանակության ջոկատը նախագահ Ռաֆայել Կորրերային պաշարումից դուրս է բերել: Ապստամբ ոստիկանների եւ նախագահին շրջափակումից դուրս բերած ջոկատների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության եւ փողոցային բախումների արդյունքում ամենաքիչը երկու մարդ է սպանվել: BBC-ի մատուցմամբ, ոստիկանության հոսպիտալում 12 ժամ
ՆԱԵՎ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Եղվարդ քաղաքի հարեւանությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը, նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով: Գտնվելով Արարատի, Արագածի, Արայի լեռան եւ Հայկական պարի կենտրոնում՝ հանգստավայրը կգրավի ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլեւ՝ օտարներին: Տեղեկացրել ենք
Այսօր Վանաձորի օրն է
ՀՀ-ի երրորդ քաղաքը՝ Լոռու մարզկենտրոն Վանաձորը 5000 տարվա պատմություն ունի, այդ են վկայում Մաշտոցի բլրի, Թագավորանիստի եւ այլ տեղերում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված գտածոները: Այդ ժամանակաշրջանի պատմիչների արձանագրություններում տարածքը անվանվել է Կանգառք կամ Տանձուտ: 19-րդ դարում ռուսական ազդեցության օրոք գյուղաքաղաքում աշխուժություն է նկատվել, 1804թ.-ին Ղարաքիլիսայում մաքսատուն է գործել, կարգավորել առեւտուրը Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայով դեպի Եվրոպա
Հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Երեւանում՝ «Էրեբունի-Երեւան» տոներից առաջ, անցկացվելու է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը: «Առավոտը» 2009թ. հուլիսի 15-ին՝ «Նոր հնարավորություն համայնքների համար» հրապարակմամբ տեղեկացրել է, որ ֆրանսիական Ռոհն Ալպ ռեգիոնի 12 համայնքներ համագործակցում են Հայաստանի 8 մարզերի հետ: Ռոհն Ալպի ռեգիոնալ ասամբլեան յուրաքանչյուր տարի իր բյուջեից 300 հազար եվրո է հատկացնում Հայաստանում կայուն ու
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» ծրագիրը շատերին մատչելի չէ, բայց մարդիկ դեռ հույսը չեն կորցրել, պաշտոնյաներն էլ հիշեցնում են, որ ծրագրից կարելի է հրաժարվել: «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Կապան քաղաքում, նախկին քաղաքային ջրավազանի տարածքում նախատեսվում է տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել 335 բնակարանից բաղկացած բնակելի համալիր, որը, ըստ ծրագրի պատասխանատուների, շուկայականից
ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի ՌԲՍ 551 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ՝ Վրաստանի 37-ամյա քաղաքացի Պատա Զեյնաշվիլին ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի վիճակը
ԱՅՐՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել, թե Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Այրվել է «ՌԱՖ» մակնիշի 02 ՕՏ 018 պետհամարանիշի միկրոավտոբուսի ուղեւորասրահը:
ՀԱՑԱԴՈՒԼԻ ԴԻՄԵՑ
Երեկ արդարադատության նախարարության «Սեւան» ՔԿՀ կալանավոր՝ 52-ամյա Վանիկ Մաղաքյանը դիմել է հացադուլի, այդկերպ արտահայտելով իր բողոքը վարչակազմի դեմ՝ վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու համար:
Ձեռք բերեց մասնակի կենսաթոշակի իրավունք
Արտադրական ուսուցման վարպետները նույնպես ուսուցիչներ են 2009թ. իրավական աջակցություն ստանալու նպատակով «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գրասենյակ էր դիմել Աբովյան քաղաքի Գառնի փողոցի 10/7 հասցեի բնակիչ Ջեմմա Մաթեւոսի Հովսեփյանը: Ջեմմա Հովսեփյանի իրավական խնդիրը կապված էր մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ: Մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվելու նպատակով 2008թ. մայիս ամսից Ջ. Հովսեփյանը բազմիցս դիմումներ էր ներկայացրել Սոցիալական ապահովության
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՆՁԻՆՔ
«Առավոտը» օգոստոսի 26-ին տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող Ազատության պողոտայի 2/Բ շենքի բակում կրակոցներ են հնչել: Լինելով դեպքի վայրում, ականատես եղանք, որ տարածքն ամբողջովին շրջափակված էր ոստիկանության՝ Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էին Երեւանի ոստիկանության պետ
ԱՄԵՆ ՄԵԿԻՑ ԱՐՅՈՒՆ ՄԻ՛ ՎԵՐՑՐԵՔ
«Բոլորս էլ գիտենք, թե ովքեր են հիմնականում դառնում դոնորներ: Նրանք, ովքեր գումարի կարիք ունեն: Դրա համար չպետք է պատահական դոնորների ընտրել եւ պետք է նրանց հետ լուրջ աշխատանք տանել, քանի որ նրանց արյունը հատուկ նպատակներով է օգտագործվելու»,- երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ «Արյունաբանության եւ փոխներարկաբանության արդի խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ ասաց Ռուսաստանի Ոսկրածուծի փոխպատվաստման
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԱՃ
2010թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1403 պատահար, որոնց հետեւանքով 190 մարդ զոհվել է, 1926-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1409 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 232 մարդ զոհվել է, 1967-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արեւով՝ սուրճ ու թեյ են եփում
Արարատի մարզի թիվ 2 դպրոցի աշակերտ Արա Բալայանը «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիրը» յուրացնելուց հետո՝ սեփական ուժերով արեւային կոլեկտոր է պատրաստել: Արան արեւոտ օրերին կարողանում է առանց էլեկտրականության եւ կրակի, արեւի էներգիայով սուրճ ու թեյ եփել: Նրա սարքը արեւից ստացած էներգիան կենտրոնացնում է մի կետում եւ հենց այդ կուտակված էներգիան էլ օգտագործում է: Երեկ
Բեգլարյանը, որ բարեգործություն էր անում
Վերջերս ԱՄՆ-ի 38 միլիարդատերեր՝ Բիլլ Գեյթսի եւ Ուորեն Բաֆֆեթի գլխավորությամբ, իրենց ստորագրությունը դրեցին, այսպես կոչված՝ «Նվիրատվության երդում» փաստաթղթի տակ եւ պարտավորություն ստանձնեցին իրենց կարողության ուղիղ կեսը բարեգործությանը նվիրաբերելու: Այդ նվիրատվությանը միացավ նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որն իր անձնական կարողության 50 տոկոսը նույնպես հանձնեց բարեգործական ֆոնդին: Այս առնչությամբ մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե մեր Երեւանի
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԱՏԸ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
Պատճառաբանում են՝ արժանապատվության հարց է Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում 2 նորածին երեխայի առք ու վաճառքի վերաբերյալ դատական նիստը սկսվելուն պես, «Առավոտի» լրագրողին դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին՝ պատճառաբանելով, որ նիստը դռնփակ է: Այս գործով դատական նիստը 4-5 անգամ հետաձգվելուց հետո, երեկ վերջապես սկսվեց: Մեղադրյալներից մեկը, պատճառաբանելով, թե իբր հրապարակային դատավարությունը հարվածում է իր
ՋԻԼԻԶԱՑԻՆԵՐԻ «ԱՉՔԸ ԼՈՒՅՍ Է ԵԿԵԼ»
Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղում գյուղատնտեսական անբարենպաստ տարին գյուղացիների հոգսերն ավելի է շատացրել: «Առավոտի» հետ զրույցում գյուղապետ Մհեր Վարդանյանը նշեց, որ անբարենպաստ կլիմայական պայմաններից այս տարի չի տուժել միայն խոտհարքը. «Նորմալ հնձեցինք, անասնակերի հարցում խնդիր չունենք, իսկ մշակաբույսերը ահավոր վիճակում են»: Նրա խոսքով, Ջիլիզայի բնակիչները հիմնականում եգիպտացորեն են մշակում, բայց. «Տարեսկզբի անձրեւային ու հետո չոր
Վթարը կվերացվի հոկտեմբերին
Գարնանը Հրազդանի կիրճի երթեւեկելի գոտու հատվածում տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը՝ ստեղծելով վթարավտանգ վիճակ: Երթեւեկելի մասից ճանապարհը փլուզվել էր, ինչի հետեւանքով առաջացել էր մոտ 7-8 մ խորությամբ վիհ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ եղավ դեպքի վայրում եւ խնդրին արագ լուծում տալու նպատակով տեղում տվեց համապատասխան
Էլիտարն եկավ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել ՌԴ-ից ներմուծված բարձրորակ «էլիտար» ցորենի սերմացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը: Վարչապետը լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը նշել է, որ ցորենի սերմացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ ընտրվել են այն հողատարածքները, որոնք համապատասխանում են
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԽԱՂՈՒՄ ԵՆ «ՀԴՄ ԼՈՏՈ»
Մեր տնտեսության ստվերը կրճատելու համար հասարակությունը ներքաշվել է վիճակախաղերի մեջ «Պողոս Պողոսյան, ՀՀ, քաղաք Էջմիածին, շահել եմ 1000 դրամ: Միամիտ անցնում էի Մալաթիայի շուկայի մոտով, ասեցի մի հատ ծամոն առնեմ, առա՝ ՀԴՄ կտրոնով շահեցի: Ժողովո՛ւրդ ջան, դուք էլ խաղացեք «ՀԴՄ լոտո», որ շահեք»,- շուտով հեռուստատեսությամբ տարբեր վիճակախաղերի գովազդի փոխարեն ստիպված պետք է լինենք ողջ օրվա
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՄԻՋԱՄՏԵԼ
Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական խնդիրն է թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության ծխացող փուլի ակտիվացում: Այդ մասին, ըստ news.am-ի, երեկ «Հայ-ռուսական հարաբերություններ» հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովին առընթեր փորձագիտական-վերլուծական խորհրդի անդամ Ինոկենտի Ադյասովը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ստիպված է լինելու ինչ-որ կերպ միջամտել: «Իսկ
ՊԱՏԺՎԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շվեյցարիայում ժողովի ժամանակ իրենց հրապարակային ելույթում Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանած ազգությամբ թուրք Ալի Մերջանն ու իր երկու ընկերները ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ «Շվեյցարիա-Հայաստան» միության նախագահ Սարգիս Շահինյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա: Մերջանն ու մյուս արկածախնդիրները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիզմը կանխելու մասին օրենքը» խախտելու մեջ: Սահմանվել է պատիժ՝ 150 օրվա բանտարկություն եւ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՏԵՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների զոհված զինվորների աճյունները հանձնելու Հայաստանի խնդրանքը: Այդ մասին «Արմինֆո»-ին հայտարարել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Նողկալի է այն, որ մարդասիրության մասին դատում են մարդիկ, որոնց դեռ նախանցած տարի մենք դիմել էինք՝ 1992 թ. զոհվածների աճյունները հանձնելու խնդրանքով, Ադրբեջանին
«ԹԱՅՖՈՒՆԻ» ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Հաղթանակի այգում մայիսի 9-ի արտակարգ պատահարին առնչվող քրեական գործը հանձնվել է դատարան: «Արմինֆոն» հիշեցնում է, որ այդ օրը վթար էր տեղի ունեցել «Թայֆուն» ատրակցիոնում, ինչի հետեւանքով մի քանի մարդ էր տուժել: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ինչպես նշված կարուսելը, այնպես էլ մի քանի այլ կարուսելներ տեղադրվել էին ապօրինաբար: Ըստ
«Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե»
ՕԵԿ գրասենյակում երեկ քննարկվեց գրադարանների եւ գրքի պահպանման հարցը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցած գրադարանների թեմայով հանրային քննարկումների ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում փակվել են շուրջ 300 գրադարաններ, ըստ որում՝ վերջին 5 տարվա ընթացքում՝ շուրջ 72: Ըստ կուսակցության ղեկավարի. «Այսօր անհրաժեշտություն կա օրենքով կարգավորել այդ ոլորտը:
20-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք՝ առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտնել է, որ գլխապտույտի հետեւանքով վայր է ընկել: Նույն
«ՑՅՈՒՐԻԽ-2»
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, եւ ԱՄՆ-ը ձգտում է «Ցյուրիխ-2» ծրագիրն իրականացնել։ «Հիմա Հովիկ Աբրահամյանին կանչել են Շվեյցարիա։ Այսպես ասած՝ «մշակում է գնում»՝ «Ցյուրիխ-2»-ի նախապատրաստումը. խորհրդարան կբերեն պայմանագրերը, կընդունենք։ Հիմնական նպատակն այն է, որ նույն բանն իրականացնեն, բայց իմ տվյալներով՝ մեջն