Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին սկսել էին շնորհավորել դեռ մինչեւ նրա ընտրությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում(տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2011 21:54

Նոյեմբերի 6-ի երեկոյան  ՀՀ խորհրդարանն արտահերթ  նիստ գումարեց՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրումներ անելու եւ քվեարկություն իրականացնելու համար։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց այսօր այն բանից հետո, երբ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ նախագահ։

Ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ ՀՀԿ-ն այդ պաշտոնում առաջադրեց խմբակցության քարտուղար եւ կուսակցության մամուլի խոսնակ  Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։ «Ժառանգությունը» որպես` այլընտրանք այդ պաշտոնում առաջադրեց խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։

Իր ելույթում Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀԿ իր գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու ,նաեւ վստահության համար, իսկ իր առաջադրումը գնահատեց որպես` կուսակցության ավագ եւ կրտսեր սերունդների համագործակցության օրինակ։ Նա նաեւ ողջունեց «Ժառանգության» կողմից Մարտիրոսյանի առաջադրման փաստը՝ այն որակելով որպես ժողովրդավարության դրսեւորում։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, իհարկե, ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը։ Քվեարկությունը մասնակցեց 98 պատգամավոր, նրանցից 92-ը Էդ. Շարմազանովի թեկնածությանը «կողմ», իսկ 6-ը «դեմ» քվեարկեցին: Ճիշտ հակառակ պատկերն էր Արմեն Մարտիրոսյանի պարագայում՝ 6 «կողմ» եւ 92 «դեմ»:

Ի դեպ, քվեարկությունը դեռ նոր էր սկսվել, բայց խորհրդարանի պատգամավորներից շատերն իրենց պարտքն էին համարում նախապես մոտենալ ու շնորհավորել  Շարմազանովին, սակայն նա, ի պատիվ իրեն, առաջարկում էր սպասել քվեարկության արդյունքներին, բայց ապարդյուն:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031