Օրվա լրահոսը

Բուդապեշտում տեղադրվելու է Սթիվ Ջոբսի հուշարձանը

 Graphisoft ընկերության հիմնադիր Գաբոր Բոյարը պատվիրել է Սթիվ Ջոբսի բրոնզե արձանը, որը դեկտեմբերի 20-ին տեղադրվելու է Բուդապեշտի Graphisoft Park-ում, ուր տեղակայված են մի քանի IT ընկերությունների գրասենյակներ: Այս մասին հաղորդում է IT Trend-ը՝ վկայակոչելով BusinessInsider-ը: Պարոն Բոյարը ծանոթացել էր Apple-ի հիմնադիր Ջոբսի հետ 1984-ին՝ Գերմանիայում տեխնոլոգիաների տոնավաճառում:

Համայնքի հատակագիծ չունենալու թերությունն ու ունենալու առավելությունը

1996 թվականին, երբ ձեւավորվեցին ՀՀ մարզերը, այդ թվում եւ Լոռին, ոչ միայն անունները փոխվեցին, այլեւ մի շարք նոր համայնքներ ձեւավորվեցին: Վանաձորին միացան Ղշլաղ ու Վարդանլու գյուղերը, Շամլուղին` Բենդիկը, Ալավերդուց առանձնացավ Նեղոց թաղամասը, Դսեղից` Չկալովը: Արդյունքում Լոռիում 113 համայնք ձեւավորվեց, սակայն միայն 6 քաղաքները ունեն գլխավոր հատակագիծ: Լոռու մարզպետարանը տարածքային կառավարման նախարարությունից հանձնարարական է ստացել` 2015

Ուկրաինայի դատարանը արդարացրեց նախկին նախագահին

Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանը այսօր կարճել է հետաքննող լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը առնչություն ունենալու մեղադրանքով Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ հարուցված քրեական գործը։ Գոնգաձեին առեւանգել էին 2000 թվականի սեպտեմբերին, այնուհետեւ նրա գլխատված դիակը հայտնաբերվել էր Կիեւին մերձակա անտառում։ Լրագրողը իր հրապարակումներում անդրադառնում էր իշխանության բարձր օղակներում առկա կոռուպցիային եւ հայտնի էր որպես այն ժամանակվա

Հարազատ ֆեդերացիան որակազրկել է Սամուել Էտո’ Օ-ին

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովն Ալժիրի ընտրանու հետ հանդիպումը բոյկոտելու համար, յոթ խաղով որակազրկել է ազգային հավաքականի հարձակվող Սամուել էտո’ Օ-ին: Այս մասին տեղեկացնում է «SuperSport.com» ինտերնետային հրատարակչությունը, չնայած ֆեդերացիայի պաշտոնական կայքում այդ մասին ոչինչ չկա: Նրանից բացի, հավաքականի անցկացնելիք հաջորդ հանդիպումներից, համապատասխանաբար, չորս եւ երեք խաղով հեռացվել են նաեւ Էյոնգ Էնոն եւ Բենուա Ասսուն

Ես էլ այսպես տեսա Տեր-Պետրոսյանին

Երկար մտմտալուց հետո այնուամենայնիվ որոշեցի անդրադառնալ իմ բարեկամ Մարգարիտա Եսայանի բլոգում հրապարակված «Ինչպես տեսա Լեւոն Տեր-Պետրոսյանին» նյութին: Ես էլ, Մարգարիտայի պես, առաջին նախագահի մտերիմների շարքերում չեմ եղել: Ճիշտ Մարգարիտայի պես, այն տարիներին, երբ իշխանության էին առաջինները, ես մեր ցուրտ ու մութ տանը փայտի վառարանի մոտ երեխայիս էի մեծացնում: Փայտ չկար, որովհետեւ գնելու համար բավականաչափ գումար

Երեք մասնավոր ընկերությունների թերացումն արժեցել է 600 միլիոն դրամ

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւորգյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները մարզերի համայնքապետերի մասնակցությամբ քննարկել են այս մարզերի մի շարք համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած ընկերությունների գործունեությանն առնչվող հարցեր ու արձանագրել, որ Արմավիրի եւ Արագածոտնի մի շարք համայնքներում 2004-2007թթ. գազիֆիկացման աշխատանքների իրականացումն ստանձնած «Մանշին», «Ման-Նախ» եւ «Տեդաս» ընկերությունների

«Կարելի է փոխել սանրվածքը, կարճ շրջազգեստ հագնել». Բարձակրունկների փոխարեն

«Մի քանի օր առաջ մտա տուն, բարձրակրունկ կոշիկներս հանեցի ու նկատեցի, որ ամբողջ մաշկս կարմրել էր, ոտքերս լվացի, մի քանի ժամ հետո սկսեց անտանելի քոր ու ցավ, ու այդպես էլ չկարողացա քնել»,- պատմում է 15-ամյա Աստղիկը: Կոշիկի պատճառով միշտ վիճում է մայրիկի հետ: Մայրը  դեմ է, որ դուստրն այդ տարիքում բարձրակրունկ կոշիկ կրի: «Ամառ-ձմեռ ուզում

ՀԳՄ-ն անհրաժեշտ է համարում Հայերենի բարձրագույն խորհրդի վերականգնումը

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Համբարձումյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Ս. Երիցյանը, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կ. Ռա‎ֆայելյանը, լեզվաբաններ։ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ վերջին տարիներին գրական հայերենի կանոնարկման գործընթացը բարձիթողի վիճակում է։ Նախորդ տասնամյակներում գործող տերմինաբանական կոմիտեն (այնուհետև՝ Հայերենի 

Վերաքննիչում տոնածառն էլ դրեցին, իսկ Լը Կամյուի ձվի հարցը մնաց առկախ

Այսօր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (Տավարացյան, Միքայելյան, Խաչատրյան կազմով) նշանակվել էր Սերգեյ Օկոեւի բողոքի քննությունը: Սակայն ինչպես բողոքաբերը, այնպես էլ հակառակ կողմը՝ Ֆրանսիայի քաղաքացի Անդրե Լը Կամյուն պատշաճ ծանուցված լինելով դատարան չէին ներկայացել: Նախագահող Նախշուն Տավարացյանն անհրաժեշտ համարեց կողմերի բացատրությունները լսելը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ գալիք տարվա հունվարի 18-ը: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական

Կույր լեռնագնացն ու միթեւանի բասկետբոլիստը

Էրիկ Վայմայերը տեսողությունից զրկվել է 13 տարեկանում: Այնուհետեւ, միջնակարգ դպրոցում աշխատել է մանկավարժ, եղել ըմբշամարտի մարզիչ եւ բարձրակարգ ըմբիշ: Սակայն նրան ամենից շատ հրապուրել են լեռները: Նա 2001 թվականին դարձել է աշխարհում առաջին կույր մարդը, որը ոտք է դրել Էվերեստի գագաթին, իսկ արդեն հաջորդ տարի նվաճել է Ավստրալիայի Կոստյուշկո եւ Ռուսաստանի Էլբրուս ամենաբարձր լեռնագագաթները: «Երբ

Շուշան Դոյդոյան. «Տեղեկատվության ազատությունը պետք է մաս կազմի նախընտրական քարոզարշավի»

Այս տարվա սեպտեմբերի 23-ին՝ «Դատվածները» լավ են աշխատում. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հասարակական պարսավանքի ու խրախուսման նոր գործիք է ստեղծել» հրապարակմամբ ներկայացրել ենք ԻԱԿ-ի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» վերլուծության արդյունքները: Նման մոնիտորինգ վերջին անգամ անցկացվել էր 7 տարի առաջ: Գրավոր, բանավոր եւ էլեկտրոնային 250 հարցում է ուղարկվել 50 հաստատության՝ նախարարություններ, բոլոր 10 մարզպետարաններ, համայնքապետարաններ, հիվանդանոցներ

Աուդիոգրքերը չպետք է մրցակցեն թղթային գրքերի հետ

Դրանք նպաստում են ընթերցանությանը՝ թույլ տալով մտածել, նույնանալ հերոսի հետ Մարդիկ մինչեւ գրելը նախ լսել ու խոսել են սովորում: Ապացուցված է՝ աչքով ընկալած ինֆորմացիան առաջնային է եւ մյուս զգայարանների նկատմամբ գերիշխող դիրք է գրավում: Այս առումով աուդիոգրքերը նպաստում են պատկերային համակարգի, ստեղծագործական մտածողության ձեւավորմանը, նաեւ ուղեղի կիսագնդերի կապի զարգացմանը: «Չպետք է մոռանալ, որ դրանք գրեթե անհրաժեշտություն

Շտեմարանները 2000 դրամ են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ պատրաստ է եւ վաճառքի է հանվել ԳԹԿ-ի կողմից հրատարակված հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի առաջին մասը: «Պետական ավարտական եւ միասնական քննությունների թեստերը կազմվելու են բացառապես ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարանի առաջադրանքներից: Շտեմարանում ընդգրկված են հանրակրթական դպրոցի

Հրդեհ Երևանի «Փոսի Գայի»-ում. Կրակը ժամանակին մարվել է

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոն, որ հրդեհի վտանգ կա Երևանի Թաիրովի 14 հասցեում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թաիրով 14 հասցեում են գտնվում Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակները, այսպես ասած Երևանի «Փոսի գայի»–ն: Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի

Ակնկալիքներ եւ իրականություն

Հայաստանի գլխավոր թատրոնը ամփոփում է տարին Թիվ 1 թատրոնի մեծ հնարավորությունները. այսպես կարելի է բնութագրել կայանալիք գալա համերգների շարքը, որը նախաձեռնել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ոչ մեծ խաղացանկ ունեցող թատրոնի համար սա իսկապես ստեղծագործական ձեռքբերում է, միջոց՝ առավել գործուն դարձնելու թատրոն-հանդիսատես կապը, հնարավորություն տալ ճանաչված ու սկսնակ արտիստներին՝  հանդես

Աշխատանքի տեղավորման բարձր գործակից եւ խստապահանջություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարները ամփոփում են տարին Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանում գործող բուհերի մասին, փաստեց, որ դրանցից երկուսն են համապատասխանում միջազգային չափանիշներին՝ Հայաստանի ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանները: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն ասաց, որ ոչ միայն այդ հայտարարությունն է պարտավորեցնում, այլեւ այն, որ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի

«Դժգոհ եմ դատարանից, իշխանություններից, որ թույլ են տալիս ժողովրդին ջարդել»

Լեռնապատցին դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ համագյուղացի Սամվել Թամարյանի: Համայնքի ղեկավարը մեղադրում էր համագյուղացուն իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ: Վանո Եղիազարյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել գյուղացուն վիրավորանք հասցնելու եւ զրպարտության համար հօգուտ իրեն

Մամուլում հրապարակելուց հետո

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011թ. դեկտեմբերի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձեւում, ինչպես նաեւ դրանց լրացման ու հրապարակման կարգում: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, փոփոխության արդյունքում հիմնադրամների պաշտոնատար անձինք այսուհետեւ պետք է գործունեության հաշվետվությունները լրացնեն ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ձեւի համաձայն: Մամուլում հրապարակելուց հետո, 30 օրվա ընթացքում հաշվետվությունը

ՍԴ խորհրդականը՝ 4 տարի ժամանակով

ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ)՝ 4 տարի ժամկետով: Կոմիտեի գործունեությունը հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա. «Ոչ ոք չպետք

Ագրոգործարարներն աշխատում են «Նոյի թվի» սարքավորումներով

Նրանց  բիզնեսը չի զարգանում, քանի որ բանկերից վարկ են վերցնում մյուսներից վերցրածը փակելու համար: Երեկ Գյումրի էին ժամանել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները՝ շիրակցի ագրոգործարարներին, այսպես ասած, լուսավորելու, թե որ դեպքում եւ ինչ պայմաններով կարող է հիմնադրամն իրենց բիզնեսը զարգացնել: Եվ մինչ «Ֆինանսավարկային քոլեջ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սարոյանը մանրամասնում էր, որ վարկ տրամադրելիս իրենք

Պատգամավոր Սարգսյանը գտնողներին նվեր կտա

Օրերս «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկություն, որ Ամասիայի կարի գործարանը, որր կառուցվել է հայ–գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության՝ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը։ Այդ լուրր չի համապատասխանում իրականությանը։ Եվ քանի որ Ալեքսանդր

«Արտամետը» կստանա՞ «երկրորդ շնչառություն»

Ընկերությունը պարտքեր ունի, մասնավորը վարկ չի տալիս, պետությունը՝ լավ չի աջակցում Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: 90-ական թվականների սկզբին, համանման այլ գործարանների պես, այն լուծարվեց: Շենքն անցավ մասնավոր անձանց, որոնք այն վերափոխեցին բազմաբնակարան տարածքի ու բնակարանները վաճառեցին անտուն նոյեմբերյանցիներին: Այս

Պատրաստ ենք գտնել շահավետ լուծումներ՝ հօգուտ քաղաքացու

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ի պատասխանը՝ Բիզնեսի եւ մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնին Ինչպես գիտենք, 2012-ի բյուջեն լուրջ մարտահրավեր է՝ եկամուտների հավաքագրման առումով: Հայաստանը ներկրող երկիր է, եւ մեր տնտեսության իրական աճն ապահովելու համար առաջին հերթին պետք է զարկ տալ տեղական արտադրությանը: Հաշվի առնելով ներքին արտադրության զարգացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը, մեր կառավարությունն այս տարվա ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի

Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքում

«Եվրասիական տնտեսական միությանը մենք կտրականապես դեմ ենք, քանի որ դա մի նախաձեռնություն է, որն ընդամենը միտված է սպասարկելու պուտինյան Ռոսաստանի արդեն իսկ բացահայտորեն դրսեւորվող ծավալապաշտական նկրտումները: Հայաստանի անդամակցության մասին ընդհանրապես խոսք չպետք է լինի, քանի որ այդ դեպքում Հայաստանի ներկա ֆորպոստի կարգավիճակը մի քանի քայլով ավելի կխորանա: Մենք՝ «Ազատ դեմոկրատներս», Հայաստանի ապագան տեսնում ենք եվրոպական

ՀՀ երեք նախագահները պետք է անցնեն պատմության գիրկը

Ասում է «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը՝ հավելելով՝ «ցանկալի է, որ անցնեն խաղաղ ճանապարհով, առանց երկիրը կործանելու»: 2011-ի սկզբին իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բավականին սառը, եթե չասենք՝ թշնամական, հարաբերություններ էին: Փետրվար-մարտ ամիսներին ներքաղաքական զարգացումներն իրենց կիզակետում էին, ինչին հետեւեց քաղաքական ակտիվության անկումը. սառույցը սկսեց հալվել, ու արդեն տարվա կեսերին մեկնարկեց երկխոսությունը ՀԱԿ-ի եւ կոալիցիոն

Նույնիսկ իշխանությունն ինքն իրեն չի հավատում

Ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը – Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցությունների պակաս չկա, հակառակը՝ կարծում եմ, ավելորդներն են շատ, ուրեմն ինչո՞վ էր պայմանավորված եւս մեկ կուսակցության ստեղծումը, ի՞նչ է անելու «Ազատ դեմոկրատները», որ ուրիշները չէին կարող անել: – Իրականում կուսակցությունների քանակը հակադարձ համեմատական է քաղաքական դաշտի գաղափարական դատարկությանն ու լղոզվածությանը: Կոնկրետ ազատական

Կրկին անպատժելիություն

«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ներողություն չի խնդրել Սիլվա Համբարձումյանից: Վստահ եմ, որ այս դեպքում նա չի ստում. ո՞վ է տեսել, որ իսկական տղեն ներողություն խնդրի կնոջն «ապտակելու» (այդպիսի մեղմ ձեւակերպում է կիրառում ՀՔԾ-ն) համար: Բա «ախպերությունը» նման տղուն կհարգի՞: Իսկական «լավ տղեն» կկատարի խուլիգանությունը, իսկ հետո վկայի (որը նույն «էլիտար

14.12.2011

Հրապարակե՛ք Վանքից անհետացած իրերի ցուցակը

Լոնդոնի հռչակավոր Sotheby’s-ում վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան  Վաճառված ավետարանը Սպահանի Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված իրերից չէ՞ր «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 14.12.2011: «Sotheby’s» աճուրդի տանը օրերս վաճառվել է 17-րդ դարի հայկական ձեռագիր ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, հնարավոր է, որ այն ստեղծվել է 1671 թ-ին:Գրքի նախնական արժեքը տատանվել է 4-6 հազար անգլիական

Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում այսօր Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»: Տոնը ՄԱԿ-ի տոնացույցում է 1973 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու: Հայաստանում արաբերենի օրը նշելու նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի դեսպանատներն էին, Հայաստանի պետական եւ սլավոնական համալսարանները: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930