Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները ձեր օգնության կարիքն ունեն, աջակցեք նրանց: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ծանրաբեռնված աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել միայն ընտանեկան միջավայրում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ռոմանտիկ ընթրիքի առաջարկություն ստանալիս չմերժեք: Օրը բարենպաստ է անձնական լուրջ փոփոխությունների համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր զբաղվեք ինքնակրթությամբ, ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր փոքր-ինչ լարված կլինեք, բայց հաջողություններ աշխատանքում անպայման

ԲԱՑՕԹՅԱ ԴԻՏՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպում է ֆիլմերի երեկոյան դիտում՝ Սիրահարների այգում: Ֆիլմերի դիտումը կսկսվի ամեն օր՝ ժամը 20.30-ին: Մուտքն ազատ է: Ֆիլմերի  թեմաներն են՝ «Եվրոպական եւ հայկական զուգահեռներ», «Արտահայտման ազատություն», «Մարդը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում», «Հրաժեշտ զենքին», «Թուրքական ֆիլմերի փառատոնից»: Բոլոր ֆիլմերը, բացառությամբ թուրքականների, նկարահանվել են Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

ՈՐՔԱ՞Ն Է ՁԵՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԸ

Շատ հաճախ մեր հոգեբանական տարիքը չի համապատասխանում այն տարիքին, որը նշված է անձնագրում. ոմանք ավելի «ծեր» են թվում, ոմանք էլ՝ ավելի երիտասարդ: 1. Ձեզ դո՞ւր է գալիս ձեր մարմինը: 1) Այո: 2) Երբեմն: 3) Հաճախ՝ ոչ: 2. Դուք միշտ անո՞ւմ եք այն, ինչ ձեզ հաճելի է: 1) Աշխատում եմ: 2) Ոչ միշտ: 3) Ինձ ոչինչ

1000 ռուբլի ստուգողին եւ ինքնաթիռի տոմս՝ ԱՄՆ

Լոս Անջելեսի XPRESS Media ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ատոմցը՝ իր անցյալի եւ ներկայի մասին: Երբ օրերս պատահաբար հանդիպեցինք երգիչ Արմեն Ատոմցին, առաջին տպավորությունն այն էր, որ նա հրավիրվել է մասնակցելու «Երգում է 70-ականների Երեւանը» նախագծին: Նրան շատերը կհիշեն ժամանակին «Հայհամերգ» միավորման «Էրեբունի», «Արմինա» վոկալ-գործիքային անսամբլներից, «Արեւածագ» եւ «Համբերդ» ռոք խմբերից (վերջինիս հիմնադիրն է): Երգիչն ասաց,

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերը շարունակ ոտնահարվում են Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկմանը, որը վերաբերում էր Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներին, ուղղված էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը: Քննարկման ընթացքում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK) հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը մատնացույց արեց Հայաստանի միասեռականների պարբերաբար ոտնահարվող իրավունքները՝ նշելով

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆԸ

Մեկօրյա հանգստից հետո երեկ Խանտի Մանսիյսկում սկսվել է 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ կեսը: Եվս մեկ հանգստյան օր կլինի վերջին տուրից առաջ՝ հոկտեմբերի 2-ին: Չեմպիոնը հայտնի կդառնա հոկտեմբերի 3-ին: 6-րդ տուրում կենտրոնականը տղամարդկանց Վրաստանի եւ Հայաստանի հավաքականների մրցամարտն էր, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

ՌԻՎԱՍԻՆ ՀՐԱՎԻՐԵ՞Լ ԵՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Բելառուսական հՑՏսՌփվՏպ ՑպսպՉՌՊպվՌպ հեռուստաալիքի հետ հարցազրույցում Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում ներկայացրած Եվա Ռիվասին լրագրողը հարցրել է, թե ճի՞շտ է, որ նրան հրավիրել են Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքական, Եվա Ռիվասը հայտարարել է. «Այո, նման բան եղել է, ինձ հրավիրել են: Հնարավոր է՝ դա կատակ էր, սակայն ինձ մոտեցել է թիմի մարզիչը եւ հրավիրել»: ArmSport.am-ը պարզաբանումներ է

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-2010» ԳԱՎԱԹԸ ՆՎԱՃԵՑ «ՄԵԴԻԱՄԱՔՍԻ» ԹԻՄԸ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ «Մեդիամաքս» թիմի հաղթանակով ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը, որն անցկացվեց սեպտեմբերի 18-25-ը՝ ՀՀ խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի դահլիճում: Մրցաշարն ուղղված էր առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցաշարի եզրափակիչում «Մեդիամաքս» թիմը՝ 4:3 հաշվով պարտության մատնելով «ԱԹԱ» թիմին, նվաճեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2010» գավաթը: Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ «4-րդ իշխանություն» թիմը, որը երրորդ

ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, Ռուսաստանի հայտնի ընդդիմադիր Գարի Կասպարովը ժամանել է Խանտի Մանսիյսկ՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի նախընտրական արշավին մասնակցելու համար, ըստ news.am-ի, այս մասին հաղորդում է «Յուգրա-Ինֆորմը»: Կարպովի արշավին նվիրված ստենդի մոտ ամեն օր աժիոտաժ է, Կարպովն ինքնագրեր է բաժանում, լուսանկարվում է եւ զրուցում հյուրերի հետ: Կարպովն իր նախընտրական արշավի

Վերադարձան Անթալիայից

Սեպտեմբերի 17-26-ը Անթալիայում անցկացվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էին աղջիկների 4 եւ տղաների 6 հոգանոց պատվիրակությունները: Մեր թիմը ընդհանուր առմամբ նվաճեց երեք ոսկե, մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, որի արդյունքում 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի համար մեր ծանրորդները ձեռք բերեցին առաջին վարկանիշային միավորները: Ցավոք, փայլուն ելույթից հետո հրում վարժությունում վնասվածք ստացավ 85

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՐԿԻՆ ԲԱՐԵՀԱՃ ՉԵՂԱՎ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն Արա Խաչատրյանը: Հազվադեպ է լինում, որ աշխարհի չեմպիոն տված թիմը մրցավայրից տուն է վերադառնում ոչ այնքան բարձր տրամադրությամբ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 85 կգ քաշային կարգում բոլորի համար անսպասելի ոչ միայն զրկվեց աշխարհի չեմպիոնի երկրորդ ոսկե մեդալից, այլեւ անչափ կարեւոր օլիմպիական վարկանիշային միավորներ չվաստակեց: Մեր թիմին երկրորդ տհաճ անակնկալը մատուցեց Տիգրան

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ՝ «ԱՐԱՄԵՈՒՄ»

Օրերս «Արամե» ցուցասրահում հայ ժամանակակից գեղանկարիչներին հնարավորություն տրվեց ցուցադրելու իրենց նոր ստեղծագործությունները: Նոր ցուցահանդեսը ներկայացնում է 20 հեղինակների 40 աշխատանք:  «Առավոտին» ցուցասրահի մամլո բաժնում տեղեկացրին, որ այս ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունը պարբերաբար ներկայացվող ֆիգուրատիվ արվեստի հետ մեկտեղ հայ աբստրակցիոնիստների գործեր ներկայացնելն է, ինչը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում ստեղծել հայ արդի կերպարվեստում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների

Եվրոպական լեզուների օրը՝ ԵՊՀ-ում

Սեպտեմբերի 26-ը եվրոպական լեզուների միջազգային օրն է: Երեկ այդ կապակցությամբ ԵՊՀ-ի Չարենցի անվան դահլիճում համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում: Ֆակուլտետի ուսանողները 6 եվրոպական լեզուներով հանդես եկան եվրոպական լեզուների դերի ու նշանակության մասին զեկուցումներով եւ երաժշտական համարներով: Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի խոսքով՝ «Տարիներ շարունակ ինտեգրվում ենք Եվրոպային, բայց դա պետք է

Խաչատրյանական տրիոն՝ Հարությունյանի հոբելյանին

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Արամ Խաչատրյանի անվան տրիոն կկատարի բացառապես հոբելյարի՝ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Երեկվա ասուլիսում տրիոյի անդամները խոստացան՝ 2 մասից բաղկացած համերգը լի է անակնկալներով, ներկայացվելու են կլառնետի, ջութակի եւ դաշնամուրային կատարումներ: Դաշնակահար Արմինե Գրիգորյանի խոսքով՝ նախատեսել են նաեւ համահեղինակային ստեղծագործություններ. «Հայկական ռապսոդիա» երկու դաշնամուրի համար, սա մի գործ է, որը ստեղծվել

ՆԱԽ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ԱՊԱ ՄՈՒՐԶԻ՞ԿԸ

Ի՞նչ են փնտրում օտար ափերում անվանի արվեստագետները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ընտանիքով մեկնել է Կանադա՝ մշտական բնակության: Այս փաստը ժխտում է տարածված այն կարծիքը, թե հայրենիքից հեռանում են միայն նրանք, ովքեր ստեղծագործական անբավարարվածությամբ են տառապում, չեն գնահատվում, չեն հասնում իրենց հնարավորությունների լիակատար բացահայտմանը: Ա. Մարտիրոսյանը պետական ջազ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երկուշաբթի օրը սպառվել է Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության տասնամսյա սառեցման վերջնաժամկետը: Reuters-ի մատուցմամբ, Իսրայելը հայտարարել է շինարարության վերսկսման մասին՝ անտեսելով ԱՄՆ-ի՝ սառեցման ժամկետը երկարաձգելու խնդրանքը: Հիշեցնենք, որ պաղեստինյան կողմը հայտարարել էր, թե բնակավայրերի շինարարության սառեցումն անհրաժեշտ է խաղաղ բանակցությունների շարունակությունն ապահովելու համար: Վերջնաժամկետի սպառվելուց րոպեներ հետո Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության

ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Ավստրալիայում, կոալիցիոն ուժերի կազմում Աֆղանստանում հատուկ գործողությունների մասնակցած ավստրալիացի երեք զինծառայողների՝ չկանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել: BBC-ն հիշեցնում է, որ 2009թ. փետրվարին, աֆղանական Ուրուզգան գավառում իրականացված հատուկ գործողության արդյունքում վեց խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հինգ երեխա էր սպանվել: Զինվորականները հայտարարում էին, թե ռազմական գործողությունը ինքնապաշտպանական նպատակ է հետապնդել, ու թիրախն էլ եղել են թալիբները, որոնք

ԻՐԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ

Իրանի իշխանությունները պատրաստ են դիմել դատարան, եթե Ռուսաստանը չկատարի պայմանագրով ստանձնած՝ Իրանին հինգ C-300 համալիր վաճառելու մասին իր պարտավորությունը։ «Հարցը կարող է լուծվել դատարանում։ Եթե Ռուսաստանն Իրանին հրթիռային համալիր չվաճառի, ստիպված կլինի փոխհատուցում վճարել»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալադին Բորոջերդին: Իրանի հետ պայմանագրի սառեցման մասին որոշումը ռուսական ղեկավարության

ԱՄՆ-ում արգելվել է «Մութ սիրտ» գործողությունը» գիրքը

Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառաբանությամբ, Պենտագոնը հրահանգել է այրել ԱՄՆ բանակի փոխգնդապետ Էնթոնի Շեֆերի «Մութ սիրտ» գործողությունը» գրքի 9500 օրինակները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Գիրքը պատմում է Աֆղանստանում փոխգնդապետի գործունեության մասին եւ նվիրված է աֆղանական արշավանքի վճռորոշ փուլին: ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության կարծիքով, ազգային անվտանգությանն սպառնալիք են ներկայացնում Շեֆերի գրքում հրապարկված տվյալները, որոնց

Սկանդալային միջադեպ՝ Նյու Յորքում

Անցած ուրբաթ օրը, Նյու Յորքում անցկացված Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության գագաթաժողովում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Երեկ այդ մասին հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ մանրամասնելով, թե ԱՄՆ կառավարությունը ստիպված է եղել ներողություն խնդրել «բարեխիղճ մոլորության» համար, որի արդյունքում Ֆիլիպինների պետական դրոշը այդ երկրի առաջնորդ Բենինգո Ակինոյի ետեւում տեղադրվել է գլխիվայր: Ավանդույթի համաձայն, դա նշանակում է, որ Ֆիլիպինները

Ռուսաստան-Չինաստան առաջին նավթամուղը կգործարկվի հունվարից

Երկուշաբթի օրը Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են Արեւելյան Սիբիրից դեպի Չինաստան ձգվող նավթամուղի առաջին հատուկ խողովակաշարի շինարարության ավարտի մասին: Reuters-ի մատուցմամբ, նախատեսվում է, որ այդ խողովակաշարով Չինաստանը ռուսական նավթ կարող է ստանալ արդեն 2011թ. հունվարից՝ առաջիկա 20 տարիների ընթացքում, թեեւ այդ երկիրը մտադիր է ապագայում ավելացնել ներկրվող նավթի ծավալները: BBC-ի փոխանցմամբ էլ, չինական հատվածում նավթամուղի

Աննա Երուսալիմսկայայի գիրքը

Օրերս Երեւանի Կամերային թատրոնում կայացավ երիտասարդ բանաստեղծուհի Աննա Երուսալիմսկայայի «Բանաստեղծություններ եւ մինիատյուրներ» ժողովածուի շնորհանդեսը:   «Ես ավարտել եմ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ունեմ գերազանցության դիպլոմ, բայց մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Երուսալիմասկայան ու հավելեց, որ իրեն ավելի շատ դուր է գալիս թարգմանչի աշխատանքը: Նա նշեց, որ բանաստեղծություններ սկսել է գրել

Նոր մագիստրոսական ծրագիր

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ջոել լը Մորզելեկը եւ ԿԳ նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Նպատակը Հայաստանում արվեստի կառավարման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման բիզնես-կրթություն նախագծի ներկայացումն էր: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակույթի

Դասընթաց՝ թանգարանների համար

Այսօր Հայաստանի թանգարանների աշխատողների համար կմեկնարկի «Hands-on» կրթական ծրագրեր» թեմայով դասընթացը: Այն վարելու են Լուվրի դպրոցի թանգարանագիտության, Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ՛Նեյլը եւ «Հռոմ 3» համալսարանի փորձարարական մանկավարժության պրոֆեսոր, թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ/ՍԵԿԱ) նախագահ Էմմա Նարդին: Երկու փորձագետները եւ Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը երեկ լրագրողների հյուրերն էին: Դասընթացը,

«ԳԱՎԱՌԱՄԻՏ ԷԼԻՏԱ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՏԵՌՈՐ»

ԵՊՀ արդեն նախկին աշխատակից Նվերա Գալստյանը նման որակումներ է տալիս ԵՊՀ- ին եւ բուհի կողմից իր հանդեպ վերաբերմունքին: Նվերա Գալստյանը 1981 թվականից աշխատել է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: Այժմ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվել է, մեր զրուցակցի բառերով՝ անհեթեթ պատճառաբանություններով եւ փաստաթղթային տեռորի արդյունքում: Նա ասում է, որ միայն 2006 թվականին է իմացել, թե

Մեսչյա՞ն, թե՞ Հախվերդյան

Համեմատական վերլուծության փորձ Հին չինական երաժշտական տեսաբանները նշում էին, որ երաժշտությունը ժամանակի ոգին է, այն իր մեջ ներառում է տվյալ ժամանակի մարդկանց ընդհանրական էությունը՝ բարքերը, մտածելակերպը, հարաբերությունները, ճաշակը, կենցաղը, հավատքը, աստվածներն ու սատանաները: Ցավոք, նորանկախ Հայաստանի երգիչներին երգի փիլիսոփայություն եւ աշխարհայացք կպցնելը մեծ մեղք է հենց փիլիսոփայության նկատմամբ: Ավելի շուտ նրանց փիլիսոփայությունը անդիմությունն է. անդեմ

ԱՌԱՁԳԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Քաղաքական թվաբանության ազգային առանձնահատկությունները Հայաստանյան մամուլից. «Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 17֊ի հանրահավաքը նախորդ բոլոր հանրահավաքներից մարդաշատ էր»: Հայաստանյան մամուլից. «Ընդդիմության հանրահավաքների ալիքը գնալով մարում է՝ դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 17-ի հանրահավաքը»: Արդեն ակնհայտ է, որ «հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում դարձել է համազգային նշանակության հարց,  գրեթե նույնքան կարեւոր, որքան, օրինակ, «Աննա» սերիալի հերոսուհու ճակատագիրը կամ

«Դեդ Հասանի» թիկնապահը իջեւանցի է

Քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի հետ Մոսկվայում վիրավորված, նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ է եւ իջեւանցիներին առավել հայտնի է «Աբան» մականունով: «Աբանը» Ասլան Ուսոյանի շրջապատում հայտնվել է շնորհիվ իր զինվորական ծառայության ընկեր, Սոչի քաղաքի բնակիչ Անդրուշի, ով սեւծովյան այդ քաղաքում է քրեական հեղինակություն: «Աբանը» պատրաստվում էր

Միակ կամուրջը կիսավթարային է

«Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի համարում՝ «Առայժմ կարմիր լույս «Այրում» կայարանում» հրապարակմամբ ներկայացրել ենք հանրապետության հյուսիս-արեւմտյան մուտքը հանդիսացող երկաթուղային կայարանի ոչ այնքան բարվոք վիճակը: Այժմ ավելի է վատացել: Երկաթուղային «Այրում» կայարանը միջպետական մայրուղուն եւ Այրում քաղաքին կապող ավտոմոբիլային միակ կամուրջը կիսավթարային է: Կամրջի բազրիքը քանդվել է եւ արդեն բուն կամուրջն է քայքայվում: Քայքայված վիճակում է

Եկամուտները լավ չեն հավաքում

Սյունիքի ոչ մի համայնք չի կատարել իր առջեւ դրված պլանը Կապանում կայացած Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում կրկին առանցքային էր տարածաշրջանի որոշ գյուղական համայնքների հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման անբավարար վիճակը: Սեփական եկամուտների հավաքման խնդիրը բարձրացվել է մարզխորհրդի բոլոր նիստերում եւ գյուղապետերին հորդորվել հետեւողական լինել ու հավաքագրումը պատշաճ մակարդակի հասցնել: Սակայն այս անգամ մարզպետարանում չբավարարվեցին հորդորներով

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031