Օրվա լրահոսը
ՀԱՄԱՎՃԱՐԻ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԿՈՂՄԵՐԸ
Անօրինական վճարումներ չկատարելու համար համավճար մուծածները պետք է ամուր նյարդեր ունենան Կառավարության որոշմամբ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում փորձնականորեն կիրառվում է, այսպես կոչված, համավճարային նոր կարգը: Մի քանի օր առաջ ստիպված եղա անձամբ օգտվել այդ կարգից ու հասկանալ, թե ո՞ւմ է այն ավելի շատ ձեռնտու՝ հասարակությա՞նը, թե՞ կրկին բուժաշխատողներին ու հիվանդանոցների տերերին: Ինչպես հայտնի է, նախկինում մինչեւ
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է 2 ՄԻԼԻՈՆ ԱՅՑԵԼՈՒԻ
«Շանհայ էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարն այցելուների թվով առաջատարներից է եղել: Ցուցահանդեսի ՀՀ կազմկոմիտեի անդամ, «Բիլայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ «Բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ քաղաք» խորագրով հանդես եկող հայկական տաղավարն ունեցել է մոտ 2 միլիոն այցելու եւ չինացի ու արտասահմանցի մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել. «Ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել
Երկնիշ աճ՝ տուրիզմի ոլորտում
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 600 հազարը: «Տուրիզմի ոլորտում այս տարին կավարտվի երկնիշ աճով»,- սա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսումն է, որը երեկ նա հայտնեց «Անի Պլազա» հյուրանոցում՝ Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ հրավիրված միջոցառման ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ չնայած նախորդ տարի համաշխարհային տուրիզմում շուրջ 4% անկմանը, հայաստանյան
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումներն ընթանում են, բայց դեռեւս փակ դռների հետեւում: Գործարարները առաջիններից էին, որ մեկ հարկի տակ քննարկեցին օրենսդրական նախագիծը, բայց, չգիտես ինչու, խուսափում են հրապարակել քննարկման արդյունքները: Ըստ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի. «Երբ պետք լինի, կբարձրաձայնենք՝ ինչ ենք քննարկել կամ առաջարկել: Առայժմ դրա կարիքը չկա, որովհետեւ դա
ՆԱՄԱԶ՝ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ
Հենվելով թուրքական «Սաբահ» («Առավոտ») թերթի տարածած տեղեկության վրա՝ tert.am-ը հաղորդում է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին պատրաստվում է նամազ անել Անիի ավերակներում: Այս մասին կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է անձամբ Բահչելին: Բահչելին միանշանակ դեմ էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցմանը, հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին՝ թուրքական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի օրը,
ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔՐԳՈՐԾ
«Արմինֆո» գործակալության տեղեկացմամբ, Հայաստանի բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Այս տարվա օգոստոսին միանգամից մի քանի քրեական գործ էր հարուցվել 2006-2008թթ. Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար հայտամրցույթում հաղթած ընկերությունների նկատմամբ: Իրավապահ մարմինների տեսադաշտում էին հայտնվել «Ուայդ Գեյթ», «Տրի Գրեն» եւ «Գ. Էլոյան եւ որդիներ» ընկերությունները: ՀՀ ոստիկանության մամուլի
ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Երեկ 4 ժամ շարունակ լսումներ անցկացվեցին օտարալեզու դպրոցներ բացելու նախագծի մասին, որի երկրորդ ընթերցման ձեւակերպումներն անգամ այս պահին դեռ հստակեցված չեն: ՀՀԿ-ականների անակնկալը Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչու ԱԺ կայքում չէր հրապարակվել այն լրամշակված տարբերակը, որը դեռ օգոստոսի 12-ին խորհրդարանին էր ներկայացրել կառավարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական
«Ճանապարհս չեմ փոխել»
Ասում է ԱԺ փոխնախագահի թեկնածու Սամվել Բալասանյանը – Ինչպե՞ս կքվեարկի խորհրդարանը, արդյոք ՕԵԿ-ը ձեր թեկնածությանը դեմ կքվեարկի՞, եւ եթե նման բան լինի, ինչպե՞ս ձեզ կզգաք: – Դա երեւի կոալիցիայի խնդիրն է, կա կոալիցիոն հուշագիր, դրանում ամրագրված կետեր կան, պայմանավորվածություններ: Դա իմ խնդիրը չէ: Իսկ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է, եւ ես չեմ կարող պատասխանել ՕԵԿ-ի փոխարեն:
ՀԱՋՈՐԴԸ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսը, իր ավելի վաղ տված խոստման համաձայն, ի դեմս իր լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի, երեկ Երեւանի քաղաքապետարան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հերթական իրազեկման դիմում է ներկայացրել: Դրանց վերաբերյալ իր որոշումները քաղաքապետարանը կկայացնի, թերեւս, առաջիկա 1-2 օրերի ընթացքում, իսկ երեկ նա արդեն, ըստ էության, ի գիտություն է ընդունել ավելի
Սահուն անցում անվտանգ սահմանով
Ազգային անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 25-ին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ փաստաթղթի ընդունումը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման, պետական սահմանի կառավարման համակարգի բարելավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման,
«ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հակադարձում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանին: – ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը մեր թերթի հետ զրույցում քննադատեց ՀՀ նախագահի կողմից իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, ինչը դուք ներկայացնում եք որպես ձեռքբերում: – Որպես ձեր հարցի պատասխանի սկիզբ՝ հիշեցնեմ, որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ նախկինում պաշտոններ զբաղեցրածները պաշտոնից զրկվելուց հետո սկսում
ՓԱՍՏԵՐՆ ԷԼԻ ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ
ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հակադարձում է Կոնգրեսի՝ ԼՂ վերաբերյալ ներկայացրած բանաձեւի նախագծի ընդդիմախոսներին: Դեռ սեպտեմբերի առաջին կեսին Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հանդես եկավ նախաձեռնությամբ եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի 4 էջանոց նախագիծ ներկայացրեց: Կոնգրեսը ՀՀ իշխանություններին առաջարկում էր քննարկել այդ նախագիծն ու անհրաժեշտության դեպքում այն բարելավելով՝
ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ
Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ԼՂ վերաբերյալ մշակած բանաձեւի նախագիծը, որն առաջարկվում էր ՀՀ անունից ներկայացնել ՄԱԿ-ում, սուր քննադատության ենթարկվեց: Այդ նախաձեռնության դեմ հիմնական փաստարկն այն էր, որ դա հակասում է ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծին, եւ որ ՄԱԿ-ում ԼՂ-ին առնչվող որեւէ փաստաթուղթ ներկայացնել չի կարելի, որովհետեւ դրա արդյունքում կարող է փոխվել խնդրի կարգավորման ձեւաչափը, ինչը վտանգավոր
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
«Ամուսնությունը բարդ գործընթաց է: Ընտանիք կազմելիս պետք է հաշվի առնել ինչպես հոգեբանական, այնպես էլ կենսաբանական, սեռական համատեղելիությունը: Այսօր դատարաններից որեւէ մեկում չես հանդիպի դեպքի, որ զույգերը հայտնեն, թե բաժանվում են սեռական առումով անհամապատասխան լինելու պատճառով, բայց ամուսնալուծությունների գերակշիռ մասը հենց դրա հետեւանքով է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, Հայաստանում գործնական հոգեբանության
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ՄԵԾԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ Սովետի փլուզման օրերին, երբ Ճարտարապետների տանը Նավասարդյան Աշոտի հետ ծանոթացրին, իր մասին դեռեւս ոչինչ չգիտեի, մինչդեռ ինքը ոչ միայն ինձ, այլեւ բանաստեղծություններս գիտեր, ընդ որում՝ դրանցից մեկն անգիր գիտեր ու արտասանեց, եւ երբ իր հիշողության հետ կապված զարմանքս արտահայտեցի, ինքը ժպտալով ասաց՝ «էդ ոտանավորը մի հազար անգամ կարդացել
Սեպտեմբերի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գործընկերների կողմից արված կատակներին հումորով վերաբերվեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ կխանգարի: ԿՇԵՌՔ
ԿՎՃԱՐԵՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Visa վճարային համակարգը թողարկել է նոր փորձնական ծրագիր, որը Նյու Յորքի բնակիչներին թույլ կտա մետրոյով, գնացքով կամ ավտոբուսով երթեւեկելիս վճարել սեփական բջջային հեռախոսից: Ըստ tert.am-ի, այս մասին հայտնում է Banktech պորտալը: Այժմ նյույորքցիները երթեւեկության քարտ գնելու կամ այն լիցքավորելու փոխարեն կարող են իրենց հեռախոսը մոտեցնել հաշվիչ սարքին՝ վճարելով իրենց երթեւեկության գումարը: Այս փորձնական նախագծին մասնակցում
ՌԴ-ն շահում է «ստատուս քվո»-ից
«Ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»,– երեկ Կովկասի ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետը պարզաբանեց, որ այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաեւ հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այսօր ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում
«ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԽԱԲՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»
Հարցազրույց վերլուծաբան, Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ – Փիլիսոփաներից մեկն ասել է, թե խնդիրը ոչ թե աշխարհը բացատրելու, այլ այն փոխելու մեջ է: Երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք փոխել իրականությունը: – Ամերիկյան իրականությունից հայաստանյան իրականությունում հայտնված եւ դրան անխզելիորեն կապված մարդու համար այսօրվա պարագայում բացատրություններ գտնելն արդեն քիչ բան չէ: Առհասարակ, որպես
«Ամեն ինչ կախված է մեզնից»
Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով այս օրերին Խանտի Մանսիյսկում մասնակցում է համաշխարհային օլիմպիադային, ArmSport.am-ի հետ զրույցում հակիրճ ներկայացրել է իր տպավորությունները տարվա գլխավոր շախմատային իրադարձության մասին. «Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Կարելի է միայն նշել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Խանտի Մանսիյսկի օլիմպիադան լավ տպավորություն է թողնում: Կցանկանայի հայ մարզասերներին հայտնել,
Հայրապետյանը եւ Ալոյանը կպայքարեն չեմպիոնության համար
Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում սիրողական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը: Արդեն ավարտվել են կիսաեզրափակիչ հանդիպումները եւ հայտնի են դարձել այն զույգերը, որոնք այսօր կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Կիսաեզրափակչի արգելքը հաջողությամբ հաղթահարեց Դավիթ Հայրապետյանը, որն առավելության հասավ Դմիտրի Արտյոմկինի նկատմամբ: 49 կգ քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի կոչման համար Դավիթը կհանդիպի Բելիկ Գալանովի հետ: Եզրափակիչ մտավ նաեւ 52
«Հատիսն» առաջին հանդիպումը կանցկացնի Չեւակատայի հետ
Կուրսկի միջազգային մրցաշարի կազմակերպիչներն արդեն հրապարակել են մրցաշարի խաղացանկը: «Հատիսն» առաջին հանդիպումն անցկացնելու է Վոլոգդայի «Չեւակատա» թիմի հետ, որին 2 անգամ հանդիպել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում: Ըստ ArmSport.am-ի, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկելիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Կուրսկի «Դինամոն» եւ Կիեւի Տիմ ՍԿՈՒՖ թիմը: «Հատիսը» Կուրսկ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին: Թիմն
Իլյումժինովը հետ է կանչել դատական հայցը
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հետ է կանչել Անատոլի Կարպովի դեմ մեկ միլիոն ռուբլու դատական հայցը: Իլյումժինովը հայցադիմում էր ներկայացրել հարցազրույցում Կարպովի արած արտահայտությունների համար, որոնք վարկաբեկում էին իրեն: «Ես բավարարված եմ, որ Անատոլի Կարպովը պաշտոնապես ընդունել է, որ չի արել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էին իմ պատվի հետ խաղալ: Չափազանց ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի
Մեկնարկեց ՖԻԴԵ-ի 81-րդ կոնգրեսը
Երեկ Խանտի Մանսիյսկում աշխատանքն սկսեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի 81-րդ կոնգրեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: News.am-ի հաղորդմամբ, կոնգրեսի աշխատանքի կարեւորագույն մասը Գլխավոր ասամբլեայի` ֆեդերացիայի օրենսդիր եւ գործադիր մարմնի նիստն է, որի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա նախագահի ընտրությունը: Պաշտոնին հավակնում են Կիրսան Իլյումժինովն ու Անատոլի Կարպովը: ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995թ.
ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Գյումրեցի ծանրորդն իր հաղթանակը նվիրեց իր անձնական մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակին Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան «Antalya Expo Centre» համալիրում հավաքված հայ մարզասերները «Հա-յաս-տան» վանկարկումներով ու ջերմ գրկախառնումներով շնորհավորում էին միմյանց՝ մինչեւ 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանի հաղթանակի եւ Թուրքիայում հայոց եռագույնը բարձրանալու եւ Հայաստանի օրհներգը հնչելու առիթով: Իսկ այս հաղթանակը մի քանի առումներով առանձնահատուկ
ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Օրերս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում գրող, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը նշեց իր ծննդյան 60-ամյակը: Գրողին ծննդյան կապակցությամբ շնորհավորելու էին եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գրողների եւ նկարիչների միությունների նախագահները: Գլխավոր դատախազը գրականագետի մասին ասաց. «Բախչինյանն այն մարդկանցից է, ով ամեն օր պակասեցնում է իր պարտքը մոլորակին
Շեքսպիրյան ոգով ու Lենզի խենթությամբ
Շեքսպիրյան շնչով, Լենզի ռոմանտիզմով ու խենթությամբ օրերս հայ հանդիսատեսին ներկայացավ իտալական Ինստաբիլի Վագանտի թատրոնը: «Լենզ» ներկայացումը համանուն գերմանացի գրողի «խենթ» գործերից է: Լենզը ներկայացման գլխավոր հերոսն է, որը միայնակ փակված է իր սենյակում: Նրան շարունակ հետապնդում են տեսիլքներ, մղձավանջներ եւ ուրվականներ՝ միաժամանակ ծնելով նրա մեջ եւ՛ պոետիկ մտքեր, եւ՛ սարսափ: Պոետական ռոմանտիկ մտքերով տարված՝ Լենզի
ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ
Ծայրահեղությունների երկիր՝ Թուրքիա Ստամբուլի Չուկուրջումա թաղամասում, օրինակ, հնաոճ ապրանքների խանութների շարք կա, նրանցից մեկի մուտքի մոտ անցորդներին էր «ժպտում» Վլադիմիր Իլյիչ Լենինը: Սրանք Վանում գտնվող վերջին հայկական հետքերն են, որոնք լուսանկարել է մեր գործընկեր Արմեն Սարգսյանը: Հայազգի մեր հայրենակցի ստամբուլյան սրճարանը իր մականունով է՝ «Քյոռ Հակոբ»: Արա Գյուլերը երիտասարդական առույգություն ունի: Հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ
Նախարարության պատասխանը սյունեցիներին
«Առավոտը» տեղեկացրել է, որ հուլիսին Սյունիքի մարզի Կապան եւ Լեռնաձոր համայնքների ավագանիները ուղերձով դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը` խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարության՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու 2008 թվականի որոշումը չեղյալ համարելու նպատակով: Սյունեցիներին պատասխանել է ՀՀ էներգետիկայի եւ բնական
Սյունիքի գյուղատնտեսությունում ճգնաժամը շարունակվում է
Սյունիքում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի աշխատանքներն ավարտվում են, բայց բերքի հույս գրեթե չկա, հավաքած բերքն էլ անորակ է եւ սերմանյութի համար ոչ պիտանի: Այս մասին Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը դեռ գարնանից է ահազանգում ու պնդում, որ հարցը չլուծելու դեպքում խնդիրն էլ ավելի կբարդանա հաջորդ տարի: («Առավոտ», 21. 05. 2010՝ «Սյունիքի գյուղատնտեսությունը ճգնաժամ է ապրում»,